Արամ Աչըքպաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Աչըքպաշյան
Aram Achekbashian.jpg
Ծնվել է 1867
Մահացել է հունիսի 15, 1915(1915-06-15)
Մահվան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգություն հայ
Կրթություն Istanbul University Faculty of Law
Մասնագիտություն քաղաքական գործիչ և ֆիդայի
Քաղաքական կուսակցություն Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Աչըքպաշյան, Կարապետյան Գրիգոր (1867 թ., Արաբկիր - 1915 թ., Կոստանդնուպոլիս), քաղաքական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից։

Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1886 թվականին տեղափոխվել է Կ.Պոլիս։ Մեծն Մուրադի և Հարություն Եանկյուլյանի հետ հիմնել է Հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի մասնաճյուղը։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից։ 1892-1904 թվականներին գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը։ Արամը մեծ դեր է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում։ Այնուհետև անցել է Եվրոպա։ 1908 թվականի երիտթուրք հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս։

1914 թվականին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է։ Դատվել Է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրվարդ, Արամ Աչըգպաշեան: Հերոս Փոքր Հայքի (Կեանքն ու գործունէութիւնը), Փրավիտենս, 1957, 155 էջ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png