Աշխատանքի ազգային համադաշնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատանքի ազգային համադաշնություն
Confederación Nacional del Trabajo
Изображение логотипа
ՏեսակԱրհեստակցական միություն և համադաշնություն
Երկիր Իսպանիա
Հիմնադրված1910 թ.
ԳաղափարախոսությունԱնարխոսինդիկալիզմ
ՕրհներգHijos del Pueblo
Շտաբ

Տոռելավեգա, Իսպանիա,

(վայրը փոխվում է քարտուղարության փոփոխության հետ միասին)
Ազգային պատկանելությունԻբերիայի անարխիստների ֆեդերացիա
Միջազգային պատկանելությունԱշխատավորների միջազգային ասոցիացիա
Կայքwww.cnt.es
 Confederación Nacional del Trabajo Վիքիպահեստում

Աշխատանքի ազգային համադաշնություն (իսպ.՝ CNT — Confederación Nacional del Trabajo), իսպանական անարխիստական-սինդիկալիստական արհմիությունների կոնֆեդերացիա, որը հանդիսանում է Աշխատողների միջազգային ասոցիացիայի կոլեկտիվ անդամ։ Պատմականորեն սերտ հարաբերություններ ունի Իբերիայի անարխիստների ֆեդերացիա անարխիստական կազմակերպության հետ։

Աշխատանքի ազգային համադաշնությունը հիմնադրվել է 1910 թվականին Բարսելոնայում[1] «Solidaridad Obrera» արհեստակցական միությունը միավորող խմբերի կողմից։ Հետագայում մեծ ազդեցություն է ունեցել իսպանական անարխիզմի զարգացման գործում։

Անարխիստական-սինդիկալիստական արհմիութենական կազմակերպությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝ փոխօգնություն, ֆեդերալիզմ, աշխատանքային ինքնավարություն, ընդհանուր ժողովների սկզբունք և կոլեկտիվ որոշումների ընդունումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության 1910 թվականի համաժողով

Իսպանիայի անարխիստական շարժումն ունի հին ավանդույթ, որը սկզիբ է առել դեռևս 19-րդ դարի 50-ական թվականներին։ Պատմաբան Ջորջ Վուդուկը նշել է, որ շարժումն ազդեցիկ ուժ է դարձել 1868 թվականից, ինչը կապված էր Միխայիլ Բակունին և նրա համախոհների քարոզչական գործունեության, ինչպես նաև Առաջին ինտերնացիոնալի գործունեության հետ։

20-րդ դարի սկզբից իսպանացի անարխիստները սկսում են արհմիութենական ուժեղ շարժման ստեղծումը։

Դարի սկզբում ի հայտ է գալիս իսպանական անարխիզմի նոր կոլեկտիվիստական ուղղություն, որն իր ձևավորման համար ընդհանուր հաշվով պարտական է ֆրանսիական հեղափոխական սինդիկալիզմին։ Համընդհանուր գործադուլի հայեցակարգը, որը թարմացվել էր ֆրանսիացիների կողմից, դարձել է հեղափոխական ռազմավարության հիմք։ 1900 թվականին առաջին ինտերնացիոնալի իսպանական ճյուղի՝ Իսպանիայի աշխատողների ֆեդերացիայի վերածնումը անհաջողությամբ ավարտվեց (...) 1907 թվականին Կատալոնիայի ազատական արհմիությունները միավորվեցին Աշխատանքային համերաշխություն (Solidaridad Obrera) սինդիկալիստական կազմակերպությունում։ Վերջինիս ենթակառուցվածքը տարածվեց ամբողջ տարածաշրջանում, իսկ 1908 թվականի սկզբին կայացավ առաջին ժողովը[2].

Աշխատանքային համերաշխությունը արդյունքում դարձավ Աշխատանքի ազգային համադաշնության գաղափարական իրավահաջորդը։

1909 թվականի հուլիսին Իսպանիայում տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որը կապված էր Մարոկկոյի պատերազմի հետ։ Ռազմաճակատում ծանր իրադրության պայմաններում կառավարությունը որոշեց զինվորագրել կատալոնյան պահեստազորը, ինչին ի պատասխան, Աշխատանքային համերաշխությունը համընդհանուր գործադուլի կոչ արեց։ Գործադուլի հետևանքով Բարսելոնայի փողոցներում սկսվեցին դիրքային մարտեր, որի ընթացքում զոհվեց շուրջ 200 մարդ։

Վերոնշյալ իրադարձությունները անարխիստների օրակարգ մտցրեց ուժեղ կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը[2]։

Աշխատանքի ազգային համադաշնությունը ստեղծվել է 1910 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բարսելոնայում տեղի ունեցած ժողովի ժամանակ։ Արդեն 1911 թվականին կազմակերպությունն ուներ շուրջ 30.000 անդամ։ Ժամանակի հրապարակումներում այս մասին գրվել է.

Այն կարողացավ կազմակերպել լուրջ ընդհարումներ Մադրիդում, Բիլբաոյում, Սևիլյայում, Խերես դե լա Ֆրոնտերաում, Մալագայում, Տեռասայում, համընդհանուր գործադուլ Սարագոսայում, համընդհանուր հեղափոխական ընդվզումներ ընդդեմ Մարոկոյի պատերազմին (1911 թվականի աշուն), տեքստիլագործների 100.000-անոց բախումներ, համընդհանուր գործադուլ Վալենսիայում (1914 թվականի մարտ) և այլն։ 1911 թվականին Աշխատանքի ազգային համադաշնությունը արգելվում է և մնում ընդհատակում մինչև 1914 թվականը[3]։

1916 թվականին Իսպանիայի ամբողջ տարածքում անցկացվեցին գործադուլներ, և նույն թվականին անարխիստական-սինդիկալիստական Աշխատանքի ազգային համադաշնությունը և սոցիալիստական բնույթի Աշխատողների ընդհանուր միությունը կնքեցին ժամանակավոր համաձայնագիր, որի հիմնական նպատակը հեղափոխությունն էր։ Արդյունքում 1917 թվականին տեղի ունեցավ միասնական համընդհանուր գործադուլ, որը ճնշվեց կառավարական ուժերի կողմից[4]։

Այնուհետև, Աշխատանքի ազգային համադաշնության երկրորդ համաժողովի ժամանակ որոշում ընդունվեց անդամակցել Կոմունիստական ինտերնացիոնալին, և բացի այդ, քննարկվեց Աշխատողների ընդհանուր միության հետ ձուլվելու հարցը։ Սակայն, այն բանից հետո, երբ Խորհրդային Ռուսաստանում անցկացված Կոմունիստական միջազգային երկրորդ համագումարին մասնակցեց իսպանացի անարխիստ-սինդիկալիստ Անխել Պեստանիան (1888-1937), Աշխատանքի ազգային համադաշնության նկատմամբ դիրքորոշումը սկսեց փոխվել։ Արդյունքում 1922 թվականի հունիսին Սարագոսայում տեղի ունեցած պլենար նիստում որոշում կայացվեց դուրս գալ կոմունիստական ինտերնացիոնալից[5]։

Աշխատանքի ազգային համադաշնության ազդեցության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Իսպանիայի աշխատավորների շրջանում Աշխատանքի ազգային համադաշնության ազդեցությունը առավել մեծացել էր։ Ազգային համադաշնության կարևոր հաջողություններից էր 1919 թվականի փետրվարին տեղի ունեցած համընդհանուր գործադուլն ընդդեմ «Լա Կանադենիս» ընկերություններից աշխատանքից ազատումների, որն ավարտվեց գործադուլավորների պահանջների բավարարմամբ։ Նույն թվականին Աշխատանքի ազգային համադաշնության անդամների թվաքանակը աճեց մինչև 800.000 մարդ։ Հատկանշական է, որ դեկտեմբերին Մադրիդում կայացված նախկին համաժողովում հայտարարվել էր, որ համադաշնության շարքում կան 600.000 աշխատավոր և շուրջ 200.000 անուղղակի անդամ[6]։

Այս գործընթացներին զուգահեռ անարխիստական-սինդիկալիստական արհմիությունների անդամների դեմ սկսում է գործել այսպես կոչված «պիստոլերոսը», որը հետապնդում և սպանում էր արհմիության ակտիվիստներին։ Երկու տարվա ընթացքում «պիստոլերոսի» կողմից սպանվում է շուրջ 400 մարդ[7]։

1922 թվականի վերջին Բեռլինում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հիմնադրվեց անարխիստական-սինդիկալիստական Ինտերնացիոնալը՝ Աշխատողների միջազգային ասոցիացիան, որին Աշխատանքի ազգային համադաշնությունը անդամագրվելու որոշում էր կայացրել։

1923 թվականի գարնանը սպանվեցին աշխատավորական հայտնի գործիչներ Սալվադոր Սեգին և Ֆ.Կոմասը։ На Հակահեղափոխական ահաբեկչությանը անարխիստներն ու սինդիկալիստները պատասխանեցին բախումներով և զինված գործողություններով։ Դիմակայությունը շարունակվեց մինչ այն ժամանակ, երբ 1923 թվականի սեպտեմբերին երկրում հաստատվեց գեներալ Պրիմո դե Ռիվերայի բռնապետությունը, որը արգելում էր անկախ արհմիութենական գործունեությունը[8]։

1927 թվականին ստեղծվեց Իբերիայի անարխիստների ֆեդերացիան, որը կարևոր դերակատարում ունեցավ Աշխատանքի ազգային համադաշնության հետագա գոյության գործում։ Իբերիայի անարխիստների ֆեդերացիայի անդամների մեծ մասը հանդիսանում էին նաև Աշխատանքի ազգային համադաշնության անդամներ։ Իբերիայի անարխիստների ֆեդերացիան, ըստ էության, հետևում էր, որպեսզի Աշխատանքի ազգային համադաշնությունը չհեռանա անարխիստական սկզբունքներից, չհայտնվի որևէ քաղաքական կուսակցության ազդեցության ներքո[9]։

Աշխատանքի ազգային համադաշնությունն ու Երկրորդ հանրապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1911-1937 թվականներին Աշխատանքի ազգային համադաշնության զարգացման գծապատկեր

1931 թվականին Իսպանիայում փլուզվեց միապետությունը, ինչը սկզբնական շրջանում ողջունվեց Աշխատանքի ազգային համադաշնության կողմից, սակայն, Երկրորդ հանրապետության հռչակումից հետո անարխիստ—սինդիկալիստները պաշտոնական իշխանությունների նկատմամբ մնացին ընդդիմադիրի դիրքերում։ 1931-1933 թվականները ուղեկցվեցին ակտիվիստների մշտական գործադուլներով, իսկ գյուղական բնակավայրերում գործադուլները նույնիսկ վերաճեցին զինված ընդհարումների։

1933 թվականի դեկտեմբերին նոր համընդհանուր գործադուլի ժամանակ Սևիլյայում անարխիստները ստեղծեցին հեղափոխական կոմիտե, որը ղեկավարում էր զինված ուժերի դեմ ընթացող փողոցային մարտերը։ Անարխիստները կրկին հայտնվեցին կիսաընդհատակյա կարգավիճակում։ Այդ հանգամանքի պատճառ էր նաև 1933 թվականին ընտրույթուններում աջերի հաղթանակից հետո երկրի կառավարության քաղաքական ուղղության փոփոխությունը[10]։

Այդ ժամանակ Աշխատանքի ազգային համադաշնությունն ուներ մոտավորապես 500.000 անդամ։ Անարխիստա-սինդիկալիստների հիմնական հենակետը Կատալոնիան էր։ Նրանք ուժեղ դիրքեր ունեին նաև Անդալուզիայում և Արագոնայում, որտեղ Աշխատանքի ազգային համադաշնության աջակիցների թվաքանակը գերազանցում էր սոցիալիստական Աշխատավորների համընդհանուր միության աջակիցների թվաքանակին։ Այդ տարիներին Իսպանիան ղեկավարում էր ձախ կենտրոնամետ «Partido Republicano Radical»-ի և աջ կենտրոնամետ CEDA-ի դաշինքը։

Բացի այդ Աշխատանքի ազգային համադաշնության արմատական թևի, որը մտնում էր Իբերիայի անարխիստական ֆեդերացիայի կազմի մեջ, և չափավոր թևի միջև առկա էին տարաձայնություններ։ Այդ վեճերը հանգեցրեցին 1931 թվականին չափավոր սինդիկալիստների խմբի կողմից «Երեսունի հրովարտակի» հրապարակմանը, ինչը հիմք դրեց այսպես կոչված «տրիենտիզմի» սկզբին և 1932 թվականին Աշխատանքի ազգային համադաշնությունից չափավորների (բարեփոխիչների) դուրս գալուն Անխելիա Պեստանիայի գլխավորությամբ։ Վերջինս որոշել էր որդեգրել Սինդիկալիստական կուսակցության ստեղծման քաղաքականություն[11][12]։ Բացի այդ, 1932 թվականի ապրիլին Աշխատանքի ազգային համադաշնությունից հեռացվեց Ժիրոնայի և Լլեյդայի ֆեդերացիան, քանի որ վերջինի նկատմամբ վերահսկողությունը գտնվում էր ՄՄԱԿ-ի մարքսիստներին մոտ կանգնած շրջանակների ձեռքում[13]։

1934 թվականի հոկտեմբերի 5-ին Աշխատավորների համընդհանուր միությունը հայտարարեց համընդհանուր գործադուլ։ Նրան աջակցություն հայտնեցին կոմունիստները և կատալոնյան ազգայնականները, ինչպես նաև անարխիստա-սինդիկալիստները։ Իրադարձությունների հետագա զարգացումը հանգեցրեց Աստուրիայում զինված ապստամբության, որը դաժանորեն ճնշվեց հոկտեմբերի 18-ին։ Զոհվեցին հարյուրավոր մարդիկ։ Միության մի շարք առաջնորդներ, որոնք մասնակցել էին ապստամբությանը, ձերբակալվեցին[14]։ Չնայած իշխանությունների կողմից ապստամբությունը ճնշելուն՝ որոշ վայրերում հռչակվեց անարխիստական կոմունիզմ։ Անարխիստական կոմունիզմի հաստատումով մի շարք բնակավայրերում փողը չեղյալ հայտարարվեց և այն փոխարինվեց սպառողական գրքույկներով, այլ տեղերում թողարկվեցին տեղական բոներ (թղթադրամանիներ)։ Լանգրեոյի հովտում հռչակվեց ազատական կոմունիզմ[15]։ Ընդ որում, ազատական կոմունիզմ հռչակվել է նաև նախկին ապստամբություններում, ինչպես օրինակ՝ 1932 թվականին Ֆիգոլսի հանքափորների կողմից[16]։

1935 թվականին Սարագոսայում Աշխատանքի ազգային համադաշնության և Աշխատավորների համընդհանուր միության միասնական ուժերով իրականացվեց տրանսպորտային ոլորտի աշխատողների հաջող գործադուլ, ինչն ուղեկցվեց շուրջ երկշաբաթյա համընդհանուր գործադուլով։

1936 թվականի ընտրություններին անարխիստական-սինդիկալիստական ուժերը հրաժարվեցին համընդհանուր բոյկոտից, ինչի արդյունքում ընտրական տեղամասեր այցելած Աշխատանքի ազգային համադաշնության կողմնակիցների ձայներն ապահովեցին Ազգային ճակատի հաղթանակը։ Այդ հաղթանակի արդյունքն եղավ այն, որ բանտերից ազատ արձակվեցին մի քանի հազար քաղբանտարկյալներ, աճեց գործադուլների որակը[13]։

1936 թվականին Սարագոսայում անցկացված համաժողովի ժամանակ վավերացվեց այն իրադրությունը, որ Աշխատանքի ազգային համադաշնությունը չպետք է կնքի որևէ համաձայնություն քաղաքական կուսակցությունների հետ[17]։ Աշխատանքի ազգային համադաշնության համաժողովի անցկացման ժամանակ այն ուներ 850.000-ից մինչև 1.000.000 անդամ[18]։ Միևնույն ժամանակ գործող պետական ապարատի հետ Աշխատավորների համընդհանուր միության և սոցիալիստների համագործակցությունը քննադատվեց, ընդունվեց «հեղափոխական միության» մասին բանաձև և ներկայացվեց առաջարկություն Աշխատանքի ազգային համադաշնության և Աշխատավորների համընդհանուր միության միավորման, եթե վերջինը հրաժարվի իշխող վարչակարգի հետ փոխհամագործակցությունից, ինչպես նաև սատարի անարխիստա-սինդիկալիստների հեղափոխությանը[19]։

Մայիս-հունիս ամիսներին Իսպանիայի ամբողջ տարածքում ծավալվեց գործադուլային պայքար, ընդ որում, Աշխատավորների համընդհանուր միությունը այդպես էլ չպատասխանեց «հեղափոխական միության» առաջարկին։ Հուլիսի 10-ից 20-ն ընդգրկող ժամանակահատվածում հաճախակիացան քաղաքական սպանությունները։ Իրավիճակը դառնում էր առավել պայթունավտանգ[20]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի սկզբից Աշխատանքի ազգային համադաշնությունը հայտնվում է հակաֆաշիստական հանրապետական միասնական ճամբարում, որտեղ մնում է մինչև պատերազմի ավարտը։ Այդ ժամանակ Ազգային համադաշնությունում ընթանում էին ակտիվ բանավեճեր կապված հակաֆաշիստական միասնության, հստակ գործողությունների, հեղափոխության հետ։ Դրա հետևանք դրաձավ այն, որ Աշխատանքի ազգային համադաշնության ղեկավարների մի մասը ընդգրկվեցին կառավարական համակարգ՝ որպես նախարարներ։ Այդ քայլը համադաշնության շարքերում հանգեցրեց կտրուկ տարաձայնությունների[21]։ Դրանից հետո ակտիվիստների մի մասը սկսեցին իրագործել մայիսին Սարագոսայում ընդունված ծրագիրը, որն իրենից ենթադրում էր անարխիստական կոմունիզմի գաղափարների իրականացում[22]՝ հակառակ իրենց առաջնորդների պահվածքի։

Անարխիստների առավել լուրջ համախմբումը տեղի էր ունեցել գյուղատնտեսական Արագոնայում և, փոքր-ինչ պասիվ՝ արդյունաբերական Կատալոնիայում, և իհարկե Բարսելոնայում, որտեղ անարխիստա-սինդիկալիստները մտան կառավարության կազմ։

Անգլիացի գրող, լրագրող Ջորջ Օրուելը գրել է.

Ես առաջին անգամ գտնվում էի քաղաքում, որտեղ իշխանությունը գտնվում էր աշխատավորների ձեռքում։ Գրեթե բոլոր խոշոր շինությունները բռնագրավվել էին աշխատավորների կողմից և զարդարված էին անարխիստների կարմիր խորհրդանիշներով կամ կարմիր-սև դրոշներով, բոլոր պատերին նկարված էին մուրճ ու մանգաղ և հեղափոխական կուսակցության անվանումը, եկեղեցիներն ավերված էին, իսկ սրբերի պատկերները նետված կրակի մեջ։ Երբեմն հանդիպում էին բանվորների խմբեր, որոնք զբաղված էին եկեղեցիների քանդումով։ Բոլոր խանութների և սրճարանների դռներին փակցված էին գրություններ այն մասին, որ ձեռնարկությունը հանրայնացված է։ Մատուցողներն ու վաճառողները նայում էին հաճախորդների աչքերին որպես հավասարը հավասարին։ Նույնիսկ շրջանառությունից հանվել էին քամահրական կամ մեծարական արտահայտությունները։ Ոչ ոք այլևս չէր ասում «սենյոր» կամ «դոն», և նույնիսկ չէին դիմում «Դուք»-ով։ Բոլորը միմյանց դիմում էին «ընկեր» կամ «դու» դիմելաձևով և «Buenos dias» արտահայտության փոխարեն ասում էին «Salud!»[23].

Արագոնայի տարածքը գտնվում էր Աշխատանքի ազգային համադաշնության վերահսկողության ներքո, որի սինդիկատներին էին անդամագրված տեղի բնակչության մի մասը և որոնք գործնականում ներդնում էին կոմունիզմի գաղափարները։ Պաշտպանությունն իրականացնում էին անարխիստա-սինդիկալիստական ոստիկանական միավորումները։ Կամավորության սկզբունքով անարխիստա-սինդիկալիստները իրականացնում էին կոլեկտիվացում, ըդն որում, եթե որևէ մեկը չէր ցանկանում մասնակցել կոլեկտիվացմանն ու ախատեր համայնքներում, կարող էր վարել անհատական տնտեսություն այն պայմանով, որ չի օգտագործի վարձու աշխատուժ[24]։ Այն հողատարածությունները, որոնք որևէ մեկի կողմից հնարավոր չէր մշակել միայնակ, հանձնվում էին կոլեկտիվիստների սեփականությանը։

Ջորջ Օրուելը այդպիսի համայնքների մասին գրել է

Քիչ թե շատ պատահական ես հայտնվեցի Արևմտյան Եվրոպայի միակ մասսայական կոլեկտիվ, որտեղ քաղաքական գիտակցությունն ու կապիտալիզմի հանդեպ անհավատությունը համարվում էին բնականոն երևույթ։ Արագոնյան ճակատում ես գտնվում էի տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, որոնք մեծ մասամբ աշխատավորներ էին, ովքեր հավասարության սկզբունքի հիման վրա ապրում էին միանման պայմաններում։ Ըստ էության, այն բացարձակ հավասարություն էր, գործնականում՝ նույնպես։ Որոշակի առումով այն իրենից ներկայացնում էր սոցիալիզմի կանխավայելում, ավելի հստակ՝ մենք ապրում էին սոցիալիզմի մթնոլորտում։ Հասարակական ընդունված բազմաթիվ երևույթներ, ինչպիսիք են պճնամոլությունը, հարստանալու ծարավը, ղեկավարության հանդեպ վախը և այլն, պարզապես վերացել էին մեր կյանքից։ Փողի հոտով ներծծված Անգլիայում անհնար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ աստիճանի են վերացել ռազմաճակատում կռվողների միջև սոցիալական բևեռացումները։ Այստեղ կային միայն գյուղացիներ և ուրիշները՝ մենք[23]։

Առավել նշանակալի կոմունաներից կարելի է նշել այնպիսիք, որոնք տեղակայված էին Ալկանիսում, Կալանդեում (Տերուելում), Ալկորիսում, Վալդերոբրեսում, Ֆրագում, Ալկամպելեում։ Ընդ որում, ոչ միայն կոլեկտիվացվել էին (սոցիալականացվել էին) հողատարածքները այլև կոլեկտիվացվել էին նաև աշխատանքը, ինչպես օրինակ Ֆրագում գտնվող ծերանոցը որոշ հիվանդանոցների կոլեկտիվացումը, մասնավորապես Բարբստրում և Բինեֆարում, որոշ դպրոցների կոլեկտիվացումը, ինչպես օրինակ Անարխիստական մարտիկների դպրոցը (School of Anarchist Militants): Նշված բոլոր հաստատություններն ավելի ուշ պատերազմի ընթացքում ոչնչացվեցին ազգայնականների զորքերի կողմից։

Նոր գյուղացիական կազմակերպությունների պաշտպանության նպատակով կազմակերպվել էր Գյուղական արհմիությունների կոմիտեի տեղական արտահերթ պլենումի ժողով, որին աջակցում էր Բուենավենտուրա Դուրուտին։ Հակառակ Ազգային կոմիտեի Աշխատանքի ազգային համադաշնության կատալոնյան կոմիտեի՝ ստեղծվեց Արագոնայի տարածաշրջանային պաշտպանության խորհուրդ։

«Մուհերեն Լիբրես»-ի ակտիվիստուհիները, Բարսելոնա, 1936 թվական

Քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցավ նաև այսպես կոչված «սեքսուալ հեղափոխություն», որն իրականացրել էին «Մուհերեն Լիբրես»-ի («Ազատ կանայք»՝ Mujeres Libres) արմատական կանայք։ Այդ ակտիվիստները հաստատել էին կանանց իրավահավասարություն համայնքում, որն ավանդաբար կանանց պահում էր սոցիալապես անբարենպաստ պայմաններում։ Սակայն նրանք մերժեցին ֆեմինիզմը՝ համարելով այն բուրժուական և անջատողական շարժում, որն ուղղված է տղամարդկանց և կանանց, աշխատողների և ախատողուհիների միջև անջրպետի ստեղծման։ Այդ կերպ կանայք ձեռք բերեցին ուժ, որը նախկինում չունեին իսպանական հասարակության մեջ, կռվում էին ռազմաճակատում և իրականացնում էին դժվարին աշխատանք, այսինքն՝ գործեր, որոնք նախկինում արգելված էր իրենց անել։ Սկսեց հանրահռչակում ձեռք բերել ազատ սերը՝ չնայած որոշ ծնողների անվստահությունը հանգեցրեց այնպիսի երևույթի ի հայտ գալուն, ինչպիսին է «հեղափոխական ամուսնությունները»։ Վերջիններն իրենցից ներկայացնում են ոչ պաշտոնական արարողություններ, երբ զույգերը գրանցում էին իրենց քաղաքացիական կարգավիճակը, որը կարելի էր չեղարկել, եթե երկու կողմերը չէին ցանկանում շարունակել այդ հարաբերությունները[25]։

1936 թվականի աշնանը սեպտեմբերի 4-ին նշանակված Լարգո Կաբալերոն սկսեց ձևավորել կոալիցիա, որը կազմված էր ազգային կառավարությունից և որում ընդգրկվելու առաջարկ էր ներկայացվել նաև Աշխատանքի ազգային համադաշնությանը։ Անարխիստա-սինդիկալիստները պնդում էին պաշտպանության ազգային խորհրդի ստեղծումը, որտեղ պետք է մտնեին անարխիստա-սինդիկալիստների, մարքսիստների և հանրապետականների ներկայացուցիչները և որը պետք է ղեկավարեր, ինչպես առաջարկվում էր, Լարգո Կաբալերոն։ Սակայն վարչապետը մերժեց այդ առաջարկը։

Միևնույն ժամանակ Կատալոնիայում Աշխատանքի ազգային համադաշնության տարածաշրջանային կոմիտեն, կատալոնյան երկիշխանությունը դադարեցնելուն ուղղված Լարգո Կաբալերոյի կառավարության մշտական ճնշումների հետևանքով հայտարարեց իր համաձայնությունը Հակաֆաշիստական ոստիկանությունը ցրելուն այն դեպքում, եթե Աշխատանքի ազգային համադաշնության երեք ներկայացուցիչներ ընդգրկվեն Ժեներալիտետի կազմում։ Այդպիսով, անարխիստա-սինդիկալիստներն առաջին անգամ բացահայտորեն ընդգրկվեցին կառավարական մարմնում[26]։

Նոյեմբերին Լարգո Կաբալերոյի և Աշխատանքի ազգային համադաշնության ղեկավարության միջև ընթացքող բանակցությունները շարունակվեցին։ Արդյունքում նոյեմբերի 4-ին իսպանական կառավարության կողմից անարխիստա-սինդիկալիստների չորս ներկայացուցիչ նանակվեցին նախարարներ։ Նոր նախարարներն էին Խուան Լոպեսը (առևտրի նախարար), Խուան Պեյրոն (արդյունաբերության նախարար), Ֆրեդերիկ Մոնտսենին (առողջապահության նախարար), Հարիսա Օլիվերը (արդարադատության նախարար)։

Լարգո Կաբալերոյի կաբինետը դարձավ հակաֆաշիստական լայն դաշինքի կառավարություն, որը գոյություն ունեցավ մինչև 1937 թվականի մայիս։ Դիեգո Աբադ դե Սենտիլյան կարծում էր, որ անարխիստները կառավարությունում կազմում են «ժողովրդի միասնական ճակատ»՝ հակադրվելով կուսակցություններին։ Միևնույն ժամանակ Աշխատանքի ազգային համադաշնության գլխավոր քարտուղար Խ.Պրիետոն նախարար-սինդիկալիստներին հայտնել էր, որ համադաշնությունը կոմունիստական կուսակցությունը չի և չի պատրաստվում սահմանափակել իր նախարարների գործունեությունը[27]։

Սակայն Աշխատանքի ազգային համադաշնության ոչ բոլոր անդամները հավանության արժանացրեցին կառավարությունում իրենց ներկայացուցիչների ընդգրկվելը՝ այդ քայլը համարելով անարխիստական սկզբունքներին հակառակ։ Կառավարությունում մասնակցություն ունենալուն հակառակ դիրքերից հանդես եկող անարխիստա-սինդիկալիստների թվում էր նաև մեծ հեղինակություն ունեցող Բուենավենտուրա Դուրուտին, ով մահացավ 1936 թվականի նոյեմբերի 20-ին Մադրիդում չպարզված հանգամանքներում։

1937 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի փետրվարի կեսերին Կասպեյի համաժողովում որոշում ընդունվեց Արագոնայի կոլեկտիվների ֆեդերացիա։

Հմաժողովին մասնակցում էին 500 կոլեկտիվների 300.000 անդամներին ներկայացնող 600 պատվիրակներ։ Այդ թվաքանակը բավականին մեծ էր. Արագոնայի հանրապետական բնակչությունը 500.000 էր։ Գործնականում համաժողովը, որի վրա հիմնված էր Արագոնայի կոլեկտիվների ֆեդերացիան, ներկայացնում էր շրջանի բնակչության մեծամասնությունը[28]։

Համաժողովին ներկա էին Աշխատանքի ազգային համադաշնության ազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Ի պատասխան դրան՝ շրջանային կոմիտեն սպառնաց իր հեռացումով, ինչը դժվարացրեց այն դատապարտելը։ Բացի այդ, 1937 թվականի գարնանը սկսեց նկատելի դառնալ Աշխատանքի ազգային համադաշնություն -

Իբերիայի անարխիստների ֆեդերացիայի ու կոմունիստական կուսակցության  միջև տարաձայնությունների խորացումը։ Աշխատանքի ազգային համադաշնության անդամ Մելխոր Ռոդրիգեսը (Melchor Rodríguez) մեղադրեց հասարակական կարգի դիտորդ, կոմունիստ Ժոզե Կազոռլային (José Cazorla) այն բանի համար, որ վերջինը սատարել է գաղտնի բանտերի գոյությունը, որտեղ պահվում էին անարխիստները, սոցիալիստներն ու հանրապետական ճամբարի այլ ներկայացուցիչներ, որոնք մեղադրվում էին դավաճանության մեջ, և որոնք ենթարկվել էին կտտանքների։ Որոշ ժամանակ անց, Լարգո Կաբալերոն օգտագործեց այդ հանգամանքը և ցրեց կոմունիստների կողմից վերահսկվող Պաշտպանության Խունտան (Junta de Defensa)[29]: Ի պատասխան Լարգոյի այդ քայլի՝ Կառլոզան փակում է  «Solidaridad Obrera» գրասենյակները[30]։ Կատալոնիայի կառավարության մեջ գտնվող կոմունիստները ներկայացրեցին մի քանի պահանջներ, ինչը հանգեցրեց անարխիստների բացասական արձագանքի, մասնավորապես, նրանց տնօրինության ներքո գտնվող զենքի ամբողջ խմբաքանակը կառավարությանը հանձնելու պահանջը։

Այդ ժամանակահատվածում իշխանությունների գլխավոր նպատակը աշխատավորների զինաթափումն էր։ Անարխիստա-սինդիկալիստ աշխատավորներին սահմանի վերահսկումից հեռացնելուն ձգտելը 1937 թվականի ապրիլին հանգեցրեց Կատալոնիայի՝ Ֆրանսիային սահմանակից տարածքներում կատաղի մարտերի։ Հաճախակիացել էին կոմունիստների, աջ կողմնորոում ունեցող սոցիալիստների և հանրապետականների հարձակումներն ու քննադատությունները տնտեսությունում կոլեկտիվացման դեմ։ Աշխատանքի ազգային համադաշնության և Աշխատավորների համընդհանուր միության կողմից Վալենսիայում ստեղծված նարինջի այգիներում առաջանում էին Իսպանիայի գյուղատնտեսության նախարարության և աշխատավորական կոլեկտիվների միջև ծագում էին հակամարտություններ։ Հակասություններ և վեճեր էին առաջանում նաև Կատալոնիայի պարենի ապահովման նախարարության և Բարսելոնայի Աշխատանքի ազգային համադաշնության սոցիալականացմանը ձգտող արհմիությունների միջև։ Հայտնի են անարխիստների նկատմամբ հաշվեհարդարի բազմաթիվ դեպքեր և անարխիստական ակտիվիստների անհիմն ձերբակալություններ[31]։

Անարխիստա-սինդիկալիստների ու Կատալոնիայի կառավարության միջև լարվածությունը աստիճանաբար մեծանում էր։ Մայիսի 3-ին ազգային գվարդիայի գվարդիականները հարձակվեցին Բարսելոնայի հեռախոսային կայանի վրա, որը գտնվում էր Աշխատանքի ազգային համադաշնության վերահսկողության ներքո։ Գվարդիականները ցանկանում էին այն վերցնել իրենց վերահսկողության ներքո[32]։ Այդ քայլը հանգեցրեց քաղաքի փողոցներում անարխիստա-սինդիկալիստների ու Մարքսիստական միության աշխատավորների կուսակցության անդամների և մյուս կողմից կոմունիստների ու կառավարական զորքերի միջև դիրքային կռիվների[33]։ Աշխատանքի ազգային համադաշնության հաջորդ կոմիտեն հայտարարում է համընդհանուր գործադուլ։ Բարսելոնայի տարածքի մեծ մասը գտնվում էր անարխիստա-սինդիկալիստների և Մարքսիստական միության աշխատողների կուսակցության անդամների վերհսկողության ներքո։ Աշխատանքի ազգային համադաշնության ոստիկանական միավորումներն իրենց բարիկադների մոտ զինաթափել էին կառավարական ուժերի շուրջ 200 աճակցի[34]։ Ի պատասխան Աշխատանքի ազգային համադաշնության առաջնորդների կրակը դադարեցնելուն ուղղված կոչերի՝ կառավարությունը ռազմաճակատից Բարսելոնա է տեղափոխում զորքեր, ինչպես նաև զինվորական ստորաբաժանումներ, որոնք տեղակայված էին Վալենսիայում։ Մայիսի 5-ին «Դուրուտիի ընկերներ» խմբի կողմից տարածվում են թերթոններ, որոնց վրա գրված էր ռազմականացված ոստիկանությունը զինաթափելու, քաղաքական կուսակցությունները ցրելու կոչեր, ինչպես նաև՝ «Կեցցե՜ սոցիալական հեղափոխությունը»։ Այդ քայլն անմիջապես դատապարտվեց Աշխատանքի ազգային համադաշնության ղեկավարության կողմից[35]։ Հաջորդ օրը կառավարությունը համաձայնվեց Աշխատանքի ազգային համադաշնության և Իբերիայի աշխատավորների ֆեդերացիայի առաջնորդների առաջարկներին, որոնք իրենցից ներկայացնում էին ազգային գվարդիայի ուժերի հետ քաշում և լիբերտարների նկատմամբ կտտանքների դադարեցում, որոնք մասնակցել են հակամարտությունը։ Մյուս կողմը պարտավորվում էր դադարեցնել գործադուլն ու բարիկադները հեռացնել։

Մայիսի 7-ին Բարսելոնա մտան կառավարական զորքերը, որի ճանապարհին նրանք զինաթափեցին Աշխատանքի ազգային համադաշնության և Մարքսիստական միասնության աշխատավորական կուսակցության ջոկատներին, ավերեցին վերջինների կենտրոնակայանները և նույնիսկ իրականացրեցին գնդակահարություններ։ Կառավարական զորքերի ժամանումից հետո շուրջ 300 անարխիստա-սինդիկալիստներ և տրոցկիստներ ձերբակալվեցին։ Մայիսյան իրադարձությունների հետևանքը դարձավ 500 սպանված և հազարավոր վիրավորներ, ինչպես նաև Իսպանական հեղափոխության շրջադարձայն փոփոխությունները[36]։

1937 թվականի մայիսյան իրադարձությունները շուտով հանգեցրեցին Աշխատանքի ազգային համադաշնության փլուզման։ Օգոստոսին կառավարության կողմից լուծարվեց Արագոնայի պաշտպանուոթյան խորհուրդը և ռազմաճակատից հեռացվեցին գեներալ Լիստերի տանկային զորամասերը, որոնք ուղարկվել էին անարխիստական համայնքների դեմ։ Լուծարվեցին նաև «կոլեկտիվների» մեկ երրորդ մասը, հարյուրավոր անարխիստներ ձերբակալվեցին[37]։ Աշխատանքի ազգային համադաշնության գրասենյակների մեծ մասը լուծարվեցին, իսկ ամբողջ սարքավորումները, որոնք պատկանում էին «կոլեկտիվներին», փոխանցվեցին հողատերերին[38]։ Միևնույն ժամանակ Աշխատանքի ազգային համադաշնության ղեկավարները ոչ միայն խանգարեցին համադաշնության ռազմական միավորումներին հեռանալ ռազմաճակատից և մասնակցել թիկունքում տեղի ունեցող իրադարձություններին, այլև չդատապարտեցին արագոնյան համայնքների դեմ կառավարության գործողությունները, ինչը հագնեցրեց անարխիստաական-սինդիկալիստական արհմիությունների ղեկավարության և շարքային անդամների միջև սուր հակամարտության[39]։

1938 - 1939 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի ապրիլի 6-ին Խուան Նեգրինայի կառավարություն մտավ Աշխատանքի ազգային համադաշնության ներկայացուցիչ Սեհունդո Բլանկոն, ով նշանակվեց կրթության և առողջապահության նախարար[40]։ Քանի որ Սեհունդո Բլանկոն կառավարությունում միակ անարխիստա-սինդիկալիստն էր, Աշխատանքի ազգային համադաշնության առաջնորդների մեծ մասը կառավարության հետ համագործակցությանը քննադատությամբ էր վերաբերում՝ նրան համարելով իշխանության ենթակա ստալինիստ։ Անարխիստա-սինդիկալիստների ակնառու ղեկավարները Բլանկոյին անվանեցիին «ազատական շարժման ողորմություն»[41] և «ևս մեկ նեգրիստ»[42]։ Մյուս կողմից Բլանկոն ապահովեց Աշխատանքի ազգային համադաշնության այլ ներկայացուցիչների մուտքը կրթության նախարարություն, ինչպես նաև նախարարության կողմից «կոմունիստական քարոզչության» տարածմանը[43]։ Բացի այդ կառավարությունում նրա ներկայությունը նպաստեց անարխիստա-սինդիկալիստների դեմ բռնաճնշումների սահմանափակմանը[40]։

1939 թվականի մարտին՝ պատերազմի ավարտին, Աշխատանքի ազգային համադաշնության ղեկավարները մասնակցեցին Ազգային պաշտպանության խորհրդի կողմից Խուան Նեգրինայի կառավարության տապալմանը[44]։ Այդ իրադարձություններին մասնակցեցին ազգային համադաշնության անդամներ Էդուարդո Վալը և Խոսե Մանուել Գոնսալես Մարին, ով աշխատում էր խորհրդում այն դեպքում, երբ Սիպրանո Մերի 14-րդ դիվիզիան ապահովում էր ռազմական աջակցություն, իսկ Մալեչոր Ռոդրիգեսը դարձավ Մադրիդի քաղաքապետ[45]։ Խորհուրդը փորձում էր Ֆրանկոյի հետ համաձայնեցնի խաղաղության պայմանագրի կնքում, սակայն ապարդյուն։

Մարտի 27-ին ֆաշիստները անցան համընդհանուր հարձակման, իսկ մարտի 28-ին իրենց վերահկսողության ներքո վերցրեցին Մադրիդը։ Ապրիլի 1-ին ամբողջ Իսպանիան արդեն գտնվում էր ֆրանկոնյան զորքերի վերահսկողության ներքո[40]։

Աշխատանքի ազգային համադաշնությունը Ֆրանկոյի բռնապետության ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի քաղաքական պատասխանատվության օրենքով (Law of Political Responsibilities) Աշխատանքի ազգային համադաշնությունը հայտարարվեց օրենքից դուրս[46], իսկ կազմակերպության ակտիվները բռնագրավվեցին[47]։ Այդ ժամանակ Աշխատանքի ազգային համադաշնությանը անդամակցում էին շուրջ մեկ միլիոն մարդ, և գործում էին ընդարձակ ենթակառուցվածքներ։ Համաձայն որոշ գնահատականների՝ Ֆրանկոյի ղեկավարման տարիներին սպանվել է Աշխատանքի ազգային համադաշնության մոտավորապես 160.000-ից 180.000 անդամ[48]։

Ֆրանցիսկո Ֆրանկոյի ղեկավարման տարիներին Աշխատանքի ազգային համադաշնությունը շարունակում էր գործել անօրինական կարգավիճակով։ Կազմակերպության բազմաթիվ ակտիվիստներ, ովքեր գտնվում էին աքսորում, նույնպես գործունեույթուն էին ծավալում։ Միևնույն ժամանակ ազգային համադաշնության ակտիվիստների մի մասը շարունակում էին զինված պարտիզանական պայքարն ընդդեմ Ֆրանկոյի բռնապետության ընդհուպ մինչև 1948 թվականը։ Այդ տարիներին Աշխատանքի ազգային համադաշնության տարբեր ճյուղերի միջև նկատվում էին բազմաթիվ հակասություններ։ Գլխավոր բաժանումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իսպանիայի ազգային կոմիտեն որոշեց սատարել հանրապետական վտարանդի կառավարությանը այն դեպքում, երբ Ազատական շարժման վտարանդի անդամները (MLE) հանդես էին գալիս ընդդեմ կառավարության հետ հետագա համագործակցությանը։ Նույնիսկ հանրապետության առողջապահության նախկին նախարար Ֆրեդերիկ Մոնստենին համագործակցության վերաբերյալ փոխել էր իր դիրքորոշումը[49]։ «MLE»-ն կազմավորվել է 1960-ական թվականներին Աշխատանքի ազգային համադաշնության և Իբերիայի անարխիստական ֆեդերացիայի անդամների կողմից։ Հաջորդ տարվա սեպտեմբերին Լիմոժում տեղի ունեցավ համաժողով, որի ժամանակ ստեղծվեց «Sección Defensa Interior»-ը։ Աշխատանքի ազգային համադաշնության բազմաթիվ վտարանդի ակտիվիստներ դժգոհ էին քաղաքական գործողություններից, և «Sección Defensa Interior»-ի հիմնական նպատակներից մեկը Ֆրանկոյի սպանությունն էր[50]։

Այս բոլոր տարածայնությունները թուլացրեցին Աշխատանքի ազգային համադաշնությունը, հատկապես երբ այդ հակասություններն ու վիճաբանությունները տեղի էին ունենում ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների համատեքստում։ Ազգային համադաշնությունը սկսեց աստիճանաբար կորցնել իր ազդեցությունը Իսպանիայի աշխատավորների նկատմամբ[51]։ 1961 թվականին անարխիստա-սինդիկալիստները սկսեցին վերադարձնել կորցրած դիրքերը՝ ամրապնդվելով 1960-ական և 1970-ական թվականներին ի շնորհիվ այն հանգամանքի, որ անարխիստական-սինդիկալիստական գաղափարախոսությունը ներթափանցեց հակաֆրանկիստական կատալոնյան կազմակերպություններ, ինչպեսիք «Hermandad Obrera de Acción Católica»-ը («Կաթոլիկ գործողության աշխատավորական եղբայրություն») և «Juventud Obrera Católica»-ը («Կաթոլիկ աշխատավորական երիտասարդություն»)։

Աշխատանքի ազգային համադաշնության նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության գրասենյակը Բարսելոնայում

1975 թվականի նոյեմբերին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, երբ սկսվեց Իսպանիայի ժողովրդավարայնացումը, Աշխատանքի ազգային համադաշնությունը օրինականացվեց։ Նրա անդամները քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ հնարավորություն ունեցան բացահայտ կերպով հավաքներ անցկացնել՝ առանց վախենալու բռնաճնշումներից։

1977 թվականին Աշխատանքի ազգային համադաշնությունը դարձավ միակ սոցիալական շարժումը, որը հանդես էր գալիս այսպես կոչված Մոնկլոայի պայմանագրի (Moncloa Pact) կնքման դեմ[52], որն իրենից ներկայացնում է անցումային ժամանակահատվածում տնտեսության կառավարման վերաբերյալ քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների միջև համաձայնագրի կնքում։ 1979 թվականին ազգային համադաշնությունը անցկացրեց 1936 թվականից հետո իր առաջին համաժողովը, ինչպես նաև անցկացվեցին մի քանի մասսայական հավաքներ։ Համաժողովում ներկայացված տեսակետները ձևավորեցին Աշխատանքի ազգային համադաշնության հետագա տարիների ուղղին, այն է՝ ձեռնարկությունների կոմիտեների արհիմութենական ընտրությւոններին մասնակցություններից հրաժարվելուն, պետական սուբսիդավորումից հրաժարում[53], աշխատանքային հանձնախմբերի ճանաչումից հրաժարում և արհմիութենական խմբերի սատարում։

Մադրիդում անցկացված առաջին համաժողովի ժամանակ[54] Աշխատանքի ազգային համադաշնության փոքրամասնությունը, որոնք հանդիսանում էին արհմիութենական ընտրություններին մասնակցելու կողմնակից, առանձնացան համադաշնությունից։ Սկզբնական շրջանում նրանք իրենց անվանում էին Աշխատանքի ազգային համադաշնության Վալենսիայի կոնգրես (հիմնվելով այդ քաղաքում անցկացված այլընտրանքային համաժողովին), սակայն հետագայում ընտրեցին «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» («Confederación General del Trabajo», հակիրճ՝ CGT), ինչը տեղի ունեցավ 1989 թվականի ապրիլին ընդունված դատական վճռի ընդունումից հետո, որն իրենից ենթադրում էր, որ նրանք իրավունք չունեն օգտագործել Աշխատանքի ազգային համադաշնության անվանման առաջին տառերը[55]։ 1990 թվականին Աշխատանքի համընդհանուր համադաշնության անդամների մի խումբ լքեց արհմիությունը, որպեսզի հնարավորություն ունենա ստանալ պետական այն նույն սուբսիդավորումը, ինչը որ ստանում են արհմիութենական կազմակերպությունների մեծ մասը, և հիմնեցին «Solidaridad Obrera» կազմակերպությունը։

Դրանից մի քանի տարի առաջ Սկալայում տեղի ունեցած իրադարձությունը Բարսելոնայում ցնցեց Աշխատանքի ազգային համադաշնությանը։ Բարսելոնայի գիերային ակումբում տեղի ունեցավ պայթյուն, որը խլեց երեք մարդու կյանք[56]։ Իշխանությունները պնդում էին, որ գործադուլավոր աշխատավորները «պայթեցրել են իրենց»։ Կենդանի մնացած գործադուլավորներին ձերբակալեցին՝ մեղադրելով այդ ահաբեկչության իրականացման մեջ[57]։ շխատանքի ազգային համադաշնության անդամները հայտարարեցին, որ այդ դատական գործընթացի նպատակը իրենց կազմակերպությունը քրեականացնելն է[58]։

Օրինականացումից հետո Աշխատանքի ազգային համադաշնությունը սկսեց ակտիվորեն ձգտել վերադարձնել 1939 թվականի օրենքով իրենից բռնագրավված գույքը։ Գույքի վերադարձման հիմք ներկայացվել էր 4/1986 թվականի օրենքը, որը պահանջում էր վերադարձնել զավթված ունեցվածքը և արհմիությունների իրավունքը օգտագործել կամ վարձակալությամբ տալ սեփական ունեցվածքը։ Այդ ժամանակվանից սկսած Աշխատանքի ազգային համադաշնությունը պահանջում էր պետությունից վերադարձնել իր ունեցվածքը։

1996 թվականին Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Մադրիդում տեղակայված շինությունը գրավվեց Աշխատանքի ազգային համադաշնության 105 անդամի կողմից[59]։ Այդ կառույցը պատասխանատու էէր արհմիությունների ունեցվածքի վերադարձման համար։ 2004 թվականին Աշխատանքի ազգային համադաշնության և Շրջանային դատախազի գրասենյակի (District Attorney’s Office) միջև համաձայնություն ձեռք բերվեց, որի համաձայն 1996 թվականի գրավման մասնակցիներից հանվեցին բոլոր մեղադրանքները։

Ընթացիկ դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության անդամները ակցիայի ժամանակ, Բարսելոնա, 2006 թվականի հունիս

Աշխատանքի ազգային համադաշնությունը հանդես է գալիս ձեռնարկություններում աշխատավորական կոմիտեների ընտրություններին մասնակցելու դեմ[60] և խիստ բացասաբար է վերաբերում իսպանական հիմնական արհմիութենական կազմակերպություններին, ինչպիսիք են «Աշխատանքի ընդհանրական համադաշնությունը» և Աշխատավորական հանձնաժողովները, աշխատավորական բարեփոխումներին[61]։ Միևնույն ժամանակ նրանք առաջարկում են իրենց իրավունքների պաշտպանություն, սոցիալական հեղափոխություն[62]։

2005 թվականին Իսպանիայի կառավարությունը շարունակեց հետ վերադարձնել քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո Աշխատանքի ազգային համադաշնության և Աշխատավորների համընդհանուր միության բռնագրավված գույքը։ Համաձայն որո սոցիալական դիտորդների հայտնած տեղեկությունների և լրատվամիջոցների հրապարակումների՝ բռնագրավված ունեցվածքի վերադարձը հանդիսանում է Աշխատանքի ազգային համադաշնության նկատմամբ համակրանքի արդյունք, քանի որ 1936 թվականին անարխիստական-սինդիկալիստական արհիմություններն ունեին ավելի շատ անդամներ, քան մյուս արհմիութենական կազմակերպությունները, այնուամենայնիվ կառավարությունը Աշխատանքի ազգային համադաշնությանը վճարեց մոտ 4 միլիոն եվրո այն դեպքում, երբ Աշխատավորների հմընդհանուր միությանը ստացավ ավելի շատ գումար։ Աշխատանքի ազգային համադաշնությունը շարունակում էր պահանջել իրենից բռնագրավված ունեցվածքը[63]։

2006 թվականի հուլիսին նշվում էր իսպանական հեղափոխության 70-ամյակը, և այդ իրադարձության շրջանակներում Աշխատանքի ազգային համադաշնությունը և Իբերիայի անարխիստների ֆեդերացիան կազմակերպել էին հոբելյանական տոնակատարություն, որն ընդգրկում էր ելույթներ, բանավեճեր, կինոդիտումներ, ցուցադրություններ և երաժշտական կատարումներ[64]։ Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև 2010 թվականի ընթացքում կազմակերպության 100-ամյակի առթիվ։

Վերջին տարիներին Աշխատանքի ազգային համադաշնությունը մասնակցել է աշխատանքային բազմաթիվ վեճերի, որոնցից առավել հայտնի դեպքերից են Մերկադոնայի գործադուլը, Կատալոնիայի պատմության ամենաերկար տևած գործադուլը, ինչպես նաև Մադրիդի մետրոպոլիտենի աշխատակիցների գործադուլը, որին նաև աջակցում էին մետրոյի այլ արհմիութենական կազմակերպություններ։ 2009 թվականին մասսայական ցույցեր և գործադուլներ անցկացվեցին Անդալուսիայում (Ռոտա, Լեբրիխ, Սևիլյա)։ Համադաշնության անդամների թվաքանակը մշտապես աճում է, ստեղծվում են նոր սինդիկալիստական խմբեր Իսպանիայի ամբողջ տարածքում, ինչի մասին վկայում է արհմիութենական «CNT» («ՍիէՆԹի») թերթի հրապարակումը։ Թերթը հայտնում է Էլիչում, Պիլար դե լա Օրդադայում, Սանտանդերում և այլուր նոր գրասենյակների բացման մասին։

Խորհրդանիշներ և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության անդամների կողմից ղեկավարվող թատրոնի տոմս

Աշխատանքի ազգային համադաշնությունը ձգտում է հասարակության արմատական վերափոխման, որպեսզի գիտության և մշակույթի նվաճումները հասանելի լինեն բոլորին։ Այդ գաղափարները զարգանում և տարածվում են ազատական ատենեոյին աջակցմամբ։ Ազատական ակտիվիստների դպրոցը (Escuela de Militantes Libertarios) հիմնվում էր ազատական դասավանդման վրա՝ ձգտելով հասնել այն բանին, որ անչափահասները կարողանան ստանալ գիտելիք և անձնական պատասխանատվության զգացում, որպեսզի աշխատեն այնպիսի կոլեկտիվներում, ինչպիսիք են էստրադային դերասաններն ու հաշվապահները։ Աշխատանքի ազգային համադաշնությունը ղեկավարում է իր մշակութային ժառանգությունը Անսելմո Լորենսոյի ազատական ուսումնասիրությունների հիմնադրամի միջոցով։ Այն հրատարակում և խմբագրում է գրքեր, կազմակերպում է համաժողովներ և այլն։ Բացի այդ, Աշխատանքի ազգային համադաշնության որոշ անդամներ սատարում են Էսպերանտոյի տարածմանը։

Աշխատանքի ազգային համադաշնության դրոշն իրենից ներկայացնում է անարխիստական-սինդիկալիստական ավանդական շեղանկյուն սև-կարմիր դրոշ։ Կարմիրը խորհրդանշում է աշխատավորական շարժումը, իսկ սևը՝ ավանդական անարխիստականությունը, որը մերժում է ազգայնականությունը ի օգուտ ինտերնացիոնալիզմի։

Աշխատանքի ազգային համադաշնության օրհներգը հանդիսանում է «A las barricadas» երգը (թարգմանաբար՝ Բարիկադների վրա)։ Բառերի հեղինակն է Վալերիանո Ֆերնանդեսը։ 1933 թվականին Միրետ Անխելի կողմից թողարկվել է երաժշտական նվագախմբի կատարմամբ տարբերակը։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Աշխատանքի ազգային համադաշնությանը թողարկել է մի քանի փոստային նամականիշներ[65]։ Պատերազմի ժամանակներից պահպանվվել են նաև ցուցապաստառներ[66], կինոթատրոնի տոմսեր և այլ իրեր, որոնք կապված են եղել 1936 թվականի իսպանական հեղափոխության արշավի հետ։

Անգլիացի գրող, լրագրող Ջորջ Օրուելը մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին Մարքսիստական միասնության աշխատավորական կուսակցության ոստիկանական կազմավորումների շարքերում։ Մարքսիստական միասնության աշխատավորական կուսակցությունն իրենից ներկայացնում էր մարքսիստական հեղափոխական կուսակցություն, որի անդամները հեղափոխության ժամանակ միացել են Աշխատանքի ազգային համադաշնությանը, որի անդամ նախկինում հանդիսացել է իրենց առաջնորդ Անդրես Նին Պերեսը (հանդիսացել է Աշխատանքի ազգային համադաշնության գլխավոր քարտուղար)։ Անարխիստական Բարսելոնայի մասին Օրուելը նկարագրել է ստացած տպավորություններն իր «Կատալոնիայի նշումներ» գրքում։ Այդ գրքի իններորդ գլխում նա գրել է հետևյալը՝ «հետևելով իմ սեփական նախընտրություններին՝ ես առանց վարանելու կմիանայի անարխիստներին»[23]։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Ռոբերտ Կապան լուսանկարել է «Դուրուտիի շարասյուների» անդամ Ֆրեդերիկ Բորել Գարսիային։ Այդ լուսանկարը հայտնի դարձավ հետևյալ անուններով՝ «Ոստիկանի մահը», «Լոյալիստ ոստիկանը մահվան պահին, Կերո Մուրանո, 1936 թվականի սեպտեմբերի 5», «Հանրապետական զինվորի մահը»[67]։

1936 թվականին կինոարտադրությունը կոլեկտիվացվում է[68], ինչի հետևանքով սկսեցին նկարահանվել կարճրամետրաժ ֆիլմեր, որոնցից է 1937 թվականին նկարահանված «En la brecha»[69]: Ավելի ուշ նկարահանվեցին քաղաքացիական պատերազմի մասին ֆիլմեր, մասնավորապես, Վիսենտե Արանդայի «Անարխիստուհիները» (1996 թվական), որում ներկայացվում են Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ արագոնյան ռազմաճակատում կռվող ոստիկանների խումբ (մեծ մասամբ կանայք)։

Աշխատանքի ազգային համադաշնության աշխատանքի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամությունն արհիմությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնությունը բաց է ցանկացած աշխատավորի և ուսանողի համար, բացի ոստիկանության, բանակի և այլ տիպի պետական ուժային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև գործատուների և ուրիշին շահագործող անձանց[70]։ Արհմիության անդամը պարտավոր չէ ստորագրել որևէ հստակ գաղափարախոսության տակ։ Աշխատանքի ազգային համադաշնության անդամները կարող են անդամակցել քաղաքական կուսակցություններին, սակայն յուրաքանչյուրը, ով կզբաղեցնի կուսակցությունում որևէ պաշտոն, կզրկվի արհմիությունում պաշտոն զբաղեցնել։ Այս օրենքը ներդրվել է Աշխատանքի ազգային համադաշնությունը որևէ կուսակցության շանտաժից զերծ պահելու համար։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնությունը, լինելով արհմիութենական կազմակերպություն, ձգտում է զարգացնել համերաշխությունն աշխատավորների շրջանում։ Բացի այդ, ազգային համադաշնությունը ձգտում է օգնել մարդկանց իրենց դրությունը բարելավելուն ուղղված ամենօրյա պայքարում ժամանակակից սոցիալական համակարգի պայմաններում և նրանց նախապատրաստել հետագայում ազատագրման, երբ արտադրության միջոցները կհայտնվեն աշխատավորների ձեռքերում։ Աշխատանքի ազգային համադաշնության նպատակներից են հանդիսանում կազմակերպության ներսում փոխադարձ օգնությունը և հարաբերությունների պահպանումն աշխատավորական այլ կազմակերպությունների հետ, որոնք մոտ են իրենց գաղափարներով և հանդես են գալիս պետական և կապիտալիստական իշխանությունից աշխատավոր դասակարգի ազատագրման օգտին[71]։ Աշխատանքի ազգային համադաշնությունը ձգտում է պայքար մղել ոչ միայն աշխատավայրերում, այլ նաև դրանցից դուրս՝ նպատակ ունենալով վերափոխել հասարակությունը անարխիստական հեղափոխական սինդիկալիստական գաղափարներով[72]։ Հասարակության սոցիալ-հեղափոխական վերափոխման նպատակով փաստաթղթերում ընդհանրական կերպով նկարագրվում է տնտեսական համակարգը, որը հիմնվում է անարխիստական կոմունիզմի կոնֆեդերատիվ հիմնարար սկզբունքների վրա[73]։ Աշխատանքի ազգային համադաշնությունը հիմնվում է անարխիստական գաղափարների վրա և այդպիսով իսկ նույնականացվելով տարբեր սոցիալական շարժումների դեմ պայքարողների հետ։

Աշխատանքի ազգային համադաշնությունը հանդիսանում է ինտերնացիոնալիստական արհմիութենական կազմակերպություն, բայց սատարում է տարբեր համայնքների ինքնորոշման իրավունքն ու արտապետական ինքնուրույնությունը։ Այն դեմ է պետության կողմից էթնիկ, կրոնական, լեզվական և մշակութային հողի վրա բնակչության ճնումներին։ Այն հանդես է գալիս այն բանի համար, որ ցանկացած տարածքի բնակիչները հնարավորություն ունենան ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը, բնակվեն որտեղ որ կամենան, օգտվեն հասարակական բարիքներից, դաշինքներ կստեղծեն և դառնան պետությունից անկախ։ Միևնույն ժամանակ այն կտրուկ դեմ է արտահայտվում «ազգային ինքնորոշմանը» և սեփական բանակ, ոստիկանություն, դրամական միավոր, կառավարություն և բռնաճնշումների գործիքներ ունեցող ազգային կամ բազմազգ պետությունների ստեղծմանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության կազմակերպչական կառուցվածքը հիմնված է անարխիզմի սկզբունքների վրա[74]։ Այն կոչված է ապահովել բյուրոկրատականության և հիերարխիայի հակադրությունը։

Աշխատավորական միություն և պաշտոնների դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության կազմակերպչական կառուցվածքի գծապատկեր

Աշխատանքի ազգային համադաշնության կառուցվածքի հիմնաքարն են հանդիսանում ոլորտային արհմիութենական կազմակերպությունները։ Յուրաքանչյուր ոլորտային արհմիություն միավորում է արդյունաբերության մեկ ոլորտի, արտադրության կամ տնտեսության որևէ ճյուղի շուրջ տարբեր մասնագիտությունների աշխատավորների։ Որևէ վայրում ոլորտային արհմիություն (sindicato unico de ramo) ստեղծելու համար անհրաժեշտ է 25 մարդ։ Եթե անդամների թվաքանակը փոքր է, ապա ստեղծվում է միջմասնագիտական արհմիություն (sindicato de oficios varios): Այդպիսի արհմիությունը կարող է ընդգրկել տարբեր մասնագիտությունների և արդյունաբերության տարբեր ոլորտների աշխատավորների։ Այն ստեղծելու համար անհրաժեշտ է ոչ պակաս քան 5 մարդ[75]։ Եթե աշխատողների թվաքանակը քիչ է, ապա նրանք կարող են ձևավորել կոնֆեդերացիոն խումբ։ Աշխատանքի ազգային համադաշնության թվային հզորության հետ կապված՝ վերջինիս արհմիությունների մեծ մասը իրենցից ներկայացնում են միջմսնագիտական արհմիություններ[76]։

Ոլորտային և միջմասնագիտական արհմիություններում որոշումների կայացումը կատարվում է արհմիութենական ժողովների կամ այսպես կոչված աշխատավորական հավաքների ժամանակ։ Որոշման ընդունմանը մասնակցում են բոլոր աշխատավոր անդամները ուղիղ ժողովրդավարության և կոնսենսուսի սկզբունքով։ Այդպիսի հավաքների ընթացքում քննարկվում է ցանկացած հարց (տեղական, տարածաշրջանային, ազգային, միջազգային[77]։

Մասնագիտական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհմիութենական բաժիններն են այն արհմիության աշխատավոր-անդամների հավաքները, ովքեր աշխատում են միևնույն ձեռնարկությունում, միևնույն միավորումում կամ ֆիրմայում։ Մասնագիտական բաժինները ընտրվում են պատվիրակները, որոնք ներկայացնում են բաժնի կարծիքը տարբեր տեսակի իրավաբանական մարմինների հետ հանդիպումներում, սակայն միևնույն ժամանակ նրանք չունեն հստակ որոշումների կայացման իրավունք։

Կոմիտեներ և քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական պարտականությունների կատարումը, որը չի պահանջում ամբողջ համայնքի կարծիքը հարցնել, ընտրում է կոմիտեն։ Այդ կոմիտեն չունի որոշումներ կայացնելու իրավասություն։ Կոմիտեները կարող են ձևավորել տարբեր բնույթի բաժիններ, այդ թվում՝ քարոզչության, մշակութային աշխատանքի և արխիվի պահպանության, հրատարակության և տեղեկատվության, ֆինանսական և տնտեսական, իրավաբանական և ձերբակալվածների պահպանության, արհմիութենական գործունեության, հասարակական գործառության և ընդհանուր հարցերի քարտուղարության։ Քարտուղարների թվաքանակը կարող է փոփոխվել։ Սովորաբար քարտուղարները լինում են երկու կամ ավելի։ Նրանք աշխատում են միասին, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Արհմիութենական բաժինների պատվիրակները նույնպես մտնում են կոմիտեների կազմում։

Դաշնություն և համադաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կազմակերպության, որը կազմակերպված է վերևից ներքև սկզբունքով՝ Աշխատանքի ազգային համադաշնությունը կազմակերպված է անարխիստական սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ներքևից վերև, համադաշնության տարբեր մակարդակներով և դաշնային սկզբունքներին խստորեն հետևելով։ Այդպիսի կառուցվածքը նպատակ ունի սահմանափակել միավորումը կոմիտեներում և թույլ չտալ նրանց հայտնվել որևէ քաղաքական ազդեցության ներքո։ Բացի այդ, այն հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել այն մարդկանց իշխանությունը, որոնք կազմակերպությունում հանդես են գալիս առավել ակտիվ[78]։

Տեղական և շրջանային դաշնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մունիցիպալիտետների արհմիութենական և միջմասնագիտական միությունները ձևավորում են դաշնություն[79]։ Այդ արհմիությունները կազմակերպում են գործունեությունը տեղական կոմիտեների միջոցով, որոնք ունեն այն նույն իրավասություններն ու բնութագիրը, ինչ արհմիությունների կոմիտեները։ Տեղական կոմիտեն ընտրվում է տեղական լիագումար նիստում, որին յուրաքանչյուր մասնագիտական և միջմասնագիական միություն կարող է ուղարկել պատվիրակների գրավոր ձևակերպված որոշումով, որը նախօրոք ընդունվել է իրենց հավաքի ժամանակ։ Հարևան մունիցիպալիտետների արհմիություններն իրենց հերթին կարող են միավորվել շրջանային դաշնություններում։

Տարածաշրջանային համադաշնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքի ազգային համադաշնության տարածաշրջանային քարտեզը
     Անդալուզիա      Արագոն - Լա Ռիոխա      Աստուրիա - Կաստիլիա և Լեոն      Կանարյան կղզիներ      Կատալոնիա - Բալեարյան կղզիներ      Կենտրոն      Էստրեմադուրա      Գալիսիա      Լևանտե      Մուրսիա      Հյուսիս
Աշխատանքի ազգային համադաշնության հետ է կապված այսպես կոչված արտաքին կազմակերպությունը, որը գործում է Փարիզում, Թուլուզում և Մոնպելիե (Ֆրանսիա)

Աշխատանքի ազգային համադաշնությունն ունի նաև տարածաշրջանային համադաշնության կարգավիճակ։

Տարածաշրջանային համադաշնությունը կազմված է աշխարհագրական շրջանային տարածքի տեղական արհմիություններից։ Կառուցվածքը նույն է։ Տարածաշրջանային կոմիտեն գլխավոր քարտուղարով և այլ անդամներով ընտրվում է տարածաշրջանային լիագումար համաժողովի ժամանակ, որին տեղական արհմիություններն ուղարկում են պատվիրակներ գրավոր ձևակերպված որոշումներով, որոնք նախօրոք ընդունվել են արհմիութենական ժողովների ժամանակ։ Ժամանակի ընթացքում Աշխատանքի ազգային համադաշնության կառուցվածքը ենթարկվել է փոփոխությունների։ Ժամանակակից վարչական բաժանումը չի համապատասխանում իսպանական ինքնավարությունների պաշտոնական բաժանման հետ։

Անդալուզիա
Ալմերիա
Կադիս
Կորդովա
Գրանադա
Ուելվա
Խաեն
Մալագա
Սևիլյա
Արագոն - Լա Ռիոխա
Ուեսկա
Տերուել
Սարագոսա
Լա Ռիոխա
Աստուրիա - Կաստիլիա և Լեոն
Աստուրիա
Լեոն
Կանարյան կղզիներ
Լաս Պալմաս
Սանտա Կրուս դե Տեներիֆե

Կատալոնիա - Բալեարյան կղզիներ
Բարսելոնա
Ժիրոնա
Լլեյդա
Տառագոնա
Բալեարյան կղզիներ
Կենտրոն
Ավիլա
Պալենսիա
Սալամանկա
Սեգովիա
Սորիա
Վալյադոլիդ
Սամորա
Մադրիդ
Սյուդադ Ռեալ
Կուենկա
Գվադալախարա
Տոլեդո

Էստրեմադուրա
Մերիդա
Կասերես
Գալիսիա
Լա Կորունյա
Լուգո
Օրենսե
Պոնտեվեդրա
Լևանտե
Ալբասետե
Ալիկանտե
Կաստելյոն դե լա Պլանա
Վալենսիա
Մուրսիա
Մուրսիա

Հյուսիս
Կանտաբրիա
Բուրգոս
Ալավա
Գիպուսկոա
Բիսկայ
Նավառա

Ազգային համադաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն, ազգանուն Սկիզբ Ավարտ
Լուիս Ֆերնանդու Բարբա 1995 թվականի մայիս 1995 թվականի դեկտեմբեր
Խոսե Լուիս Վելասկո 1995 թվականի դեկտեմբեր 1998 թվականի փետրվար
Լուիս Ֆուենտես 1998 թվականի դեկտեմբեր 2000 թվականի հոկտեմբեր
Աննա Սիգյուենսա 2000 թվականի հոկտեմբեր 2003 թվականի մարտ
Ինկաի Ժիլ 2003 թվականի ապրիլ 2005 թվականի հուլիս
Ռաֆայել Կոռալես 2005 թվականի հուլիս 2007 թվականի հուլիս
Ֆիդել Մանրիկե 2007 թվականի հուլիս ներկա
ազգային համադաշնության գլխավոր քարտուղարների ամբողջական ցուցակ

Նույն սկզբունքների համաձայն՝ տեղական համադաշնությունները ազգային հավաքի են ուղարկում պատվիրակ-ներկայացուցիչներ, որոնք էլ իրենց հերթին ձևավորում են ազգային համադաշնությունը։ Տեղական համադաշնությունների ազգային լիագումար նիստը ընտրում է ազգային գլխավոր քարտուղարին, ով Աշխատանքի ազգային համադաշնության շտաբակայանը տեղափոխում է այն վայրը, որտեղ ինքը բնակվում է։ Այսպիսով Աշխատանքի ազգային համադաշնությունը չունի գլխավոր շտաբակայանի հիմնական վայր։

Այն վայրի արհմիությունների ֆեդերացիայի լիագումար համադաշնությունը, որտեղ ընտրվել է շտաբակայանը, հավաքվում են, որպեսզի ընտրեն մնացած քարտուղարներին։ Գլխավոր քարտուղարն ու մնացած քարտուղարները յուրաքանչյուր շրջանի գլխավոր քարտուղարների հետ միասին ձևավորում են Աշխատանքի ազգային համադաշնության Ազգային կոմիտեի մշտական քարտուղարությունը (SP CN): Ինչպես Աշխատանքի ազգային համադաշնության յուրաքանչյուր կոմիտեում, այնպես էլ նրանց իրավասությունները սահմանափակվում է տեխնիկական և վարչական գործառութներով։ Նրանք չունեն մյուսներին ղեկավարելու իշխանությունը։

Աշխատանքի ազգային համադաշնության վեհաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեհաժողով Թվական Վայր Ժամանակահատված
Ստեղծում 1910 Բարսելոնա հոկտեմբերի 30 - նոյեմբերի 1
I 1911 Բարսելոնա սեպտեմբերի 8 - 11
II 1919 Մադրիդ դեկտեմբերի 10 - 18
III 1931 Մադրիդ հունիսի 11 - 16
IV 1936 Մադրիդ մայիսի 1 - 10
V 1979 Մադրիդ դեկտեմբերի 8 - 16
VI 1983 Բարսելոնա հունվարի 12 - 16
VII 1990 Բիլբաո ապրիլ
VIII 1995 Գրանադա դեկտեմբերի 6 - 10
IX 2002 Պերլորա, Կարենո նոյեմբերի 1 - 3

Ոլորտային և միջմասնագիտական արհմիությունների ուղղակի պատվիրակները ժամանում են Աշխատանքի ազգային համադաշնության վեհաժողով իրենց ժողովների գրավոր հանձնարարությամբ՝ անկախ տեղական կամ շրջանային մակարդակ ունենալուց։ Վեհաժողովի պարտականությունների մեջ են մտնում Աշխատանքի ազգային համադաշնության ընդհանուր քաղաքականության գծի որոշումը, նոր Ազգային կոմիտեների նշանակումը։ 1910 թվականին Աշխատանքի ազգային համադաշնության հիմնադրումից և 1911 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հիմնադիր համագումարից սկսած[80] տեղի է ունեցել 9 վեհաժողով, որոնցից 5-ը տեղի են ունեցել նախքան 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմը և 4-ը՝ Ֆրանկոյի մահից հետո։ Ազգային հանձնաժողովը հայտարարում է Վեհաժողովի հրավիրման մասին այն տեղի ունենալուց մեկ տարի առաջ, այն դեպքում, եթե առկա է անհետաձգելի անհրաժեշտություն կամ եթե առկա են քննարկման կարիք ունեցող խնդիրներ։ Օրվա ընթացակարգը ձևակերպվում է ազգային ժողովում պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Այնուհետև Վեհաժողովից յոթ ամիս առաջ բոլոր արհմիությունների անդամները անցկացնում են բանավեճեր, որոնք ավարտվում են Վեհաժողովին սեփական դիրքորոշումը հայտնելով։

Լիագումար նիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հանձնաժողովների հավաքները (տեղական, շրջանային, ազգային) կոչվում են լիակազմ ժողովներ (լիագումար նիստեր)։ Լիագումար նիստերում չի կարող ընդունվել որևէ որոշում, այլ միայն սահմանվում են տեխնիկական և վարչական խնդիրները, քանի որ դրանք կազմակերպվում են այն կոմիտեների կողմից, որոնք չունեն որոշում կայացնելու իրավունք։

Որոշում կայացնելու մեկ այլ տարբերակ է տեղական և տարածաշրջանային լիագումար համաժողովների միջոցով, ինչպես նաև վեհաժողովների, որոնց գրավոր որոշմամբ մասնակցում են ոլորտային և միջմասնագիտական արհմիությունների պատվիրակները։ Ազգային լիագումար համաժողովը չի ենթարկվում նշված որոշումներին, քանի որ այդ դեպքում պատվիրակները գրավոր տեսքով իրենց որոշումները ներկայացնում են տարածաշրջանային համադաշնություններ։

Կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության կոնֆերանսները իրենցից ներկայացնում են բաց ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են առաջարկված թեմաներ և հարցեր։ Դրանք ծառայում են ընդհանուր կարծիք կազմելուն ցանկացած ժամանակահատվածում։ Հետագայում բանավեճերը տեղափոխվում են տեղական արհմիությունների քննարկմանը։ Այն անձինք, ովքեր ներկայացնում են իրենք իրենց կամ այլ խմբեր ու արհմիություններ կարող են ներկա գտնվել, բայց չեն իրավունք չունեն ներկայացնել բանաձև։

Ոլորտային ֆեդերացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլորտային ֆեդերացիաներ կազմակերպվում են ըստ արդյունաբերության ոլորտների, այլ ոչ թե աշխարհագրական դիրքով պայմանավորված։ Աշխատանքի ազգային համադաշնության արդյունաբերության տարբեր ոլորտների արհմիությունները ձևավորում են համընդհանուր ոլորտային ֆեդերացիա, որը տարբերվում են տեղական ու շրջանային ֆեդերացիաներից ու արհմիությունների համադաշնությունից։ Ոլորտային ֆեդերացիաներ գործում են նաև շրջանային մակարդակով։ Այդպիսի ֆեդերացիաները նախատեսված են զբաղվել այն հարցերով, որոնք գտնվում են իրենց իրավասությունների ներքո։ Նրանք ազգային և շրջանային համաժողովներ ու կոնֆերանսներ են ուղարկում պատվիրակների, որոնք լիազորված են խորհրդակցական ձայնով։

Ներկա դրությամբ Աշխատանքի ազգային համադաշնությունում գործում են հետևյալ ոլորտային ֆեդերացիաները՝

  • Ավստրիայի փոստի աշխատակիցների ֆեդերացիա,
  • Փոստի և հեռահաղորդակցության աշխատակիցների ֆեդերացիա,
  • Հեռախոսային ընկերությունների աշխատակիցների սինդիկատային ֆեդերացիա,
  • Հանրային ծառայությունների աշխատակիցների համապետական ֆեդերացիա,
  • Շինարարության աշխատակիցների համապետական ֆեդերացիա,
  • Տպագրական գործի աշխատակիցների համապետական ֆեդերացիա։

Հարաբերությունները Աշխատավորների միջազգային ասոցիացիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավորների միջազգային ասոցիացիայի իսպանական մասնաճյուղի խորհրդանշանը

Աշխատավորների միջազգային ասոցիացիան (МАТ) հանդիսանում է անարխիստական-սինդիկալիստական արհմիութենական կազմակերպությունների միավորում։ Անարխիստական-սինդիկալիստական կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրը գործունեություն է իրականացնում որևէ երկրում, հանդիսանում է Աշխատավորների միջազգային ասոցիացիայի բաժիններ։ Աշխատանքի ազգային համադաշնությունը հանդիսանում է Աշխատավորների միջազգային ասոցիացիայի իսպանական բաժինը[81]։ Աշխատավորների միջազգային ասոցիացիան անցկացնում է միջազգային համաժողովներ[82]։

Զանգվածային լրատվության միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության տպագիր մարմինը հանդիսանում է «CNT» թերթը[83], որը գործում է որպես ազատ մամուլ։ Թերթի խմբագրության կազմն ու շտաբակայանը ընտրվում է համաժողովում կամ ազգային լիագումար նիստում։ Խմբագրական խորհուրդը ղեկավարում և կազմակերպում է տպագրական, վաճառքի և բաժանորդագրության, ինչպես նաև խմբագրություն ուղարկված հոդվածների ընտրության գործերը։ Ընտրված խմբագիրը այցելում է Աշխատանքի ազգային համադաշնության ազգային կոմիտե խորհրդատվական ձայնի իրավունքով։ Աշխատանքի ազգային համադաշնության գլխավոր քարտուզարը պատասխանատու է թերթի բովանդակության համար։ «CNT» թերթը հրատարակվում է ամիսը մեկ անգամ Creative Commons արտոնագրի սկզբունքի հիման վրա։ Հասանելի է տպագիր և էլեկտրոնային տարբերակներով։

Աշխատանքի ազգային համադաշնության մեջ ընդգրկված բոլոր կազմակերպություններն ու սինդիկատները կարող են ունենալ սեփական զանգվածային լրատվամիջոցներ։ «Աշխատանքային համերաշխություն» (բնօրինակը՝ «Solidaridad Obrera») թերթը հանդիսանում է Կատալոնիայի աշխատավորական տարածաշրջանային համադաշնության պարբերականը և անարխիստական-սինդիկալիստական արհմիությունների ամենահին թերթը։ Հիմնվել է 1907 թվականին[84]։ Պոլիգրաֆիայի աշխատողների ազգային համակարգման տեղեկագիրն է հանդիսանում «La tira de papel» պարբերականը։ Աշխատանքի ազգային համադաշնության արտասահմանյան տարածաշրջանային թերթն է հանդիսանում «Cenit»-ը։ Անսելմո Լորենցոյի ազատական հետազոտությունների հիմնադրամը թողարկում է իր սեփական պարբերականը՝ «BICEL»[85], որը հիմնադրվել է 1987 թվականին[86]։ Էստրեմադուրա շրջանի կազմակերպությունը հրատարակում է «Extremadura libre» թերթը։

Անսելմո Լորենցոյի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ազգային համադաշնության գործունեության նպատակներից մեկն է հանդիսանում իսպանական անարխիզմի պատմական հիշողությունը, որը ամրագրված է Գրանադայում տեղի ունեցած 8-րդ համաժողովի որոշումներում։ Այս ոլորտում Աշխատանքի ազգային համադաշնության աշխատանքները կատարվում են հիմնականում Անսելմո Լորենցոյի ազատական հետազոտությունների հիմնադրամի միջոցով, որն առավել հայտնի է Անսելմո Լորենցոյի հիմնադրամ կամ FAL անվանումներով։


Անսելմո Լորենցոյի հիմնադրամը գործում է ինքնակառավարման սկզբունքով, որի տնօրենն ընտրվում է շրջանների ազգային համագումարում կամ համաժողովում։ Հիմնադրամն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • Աշխատանքի ազգային համադաշնության պատմական ֆոնդերի քարտավորում, պահպանում և հանրային ցուցադրություն,
  • Գրքերի և այլ տեսքի նյութերի հրատարակություն,
  • Աշխատանքի ազգային համադաշնության և Աշխատավորների միջազգային ասոցիացիայի մշակութային միջոցառումների, դասախոսությունների, բանավեճերի, համաժողովների, տեսաձայնային լսումների, գրքերի շնորհանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում,
  • «Bicel» (Boletín Interno de Centros de Estudios Libertarios) տեղեկագրի թողարկում,
  • Անսելմո Լորենցոյի հիմնադրամի հետ առնչվող նմանատիպ այլ ծրագրերի համակարգում։

Քվեարկության համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, Աշխատանքի ազգային համադաշնությունը փորձում է խուսափել քվեարկության համակարգի կիրառումից՝ նախընտրելով ընդհանուր համաձայնության ձեռքվբերումը, ինչը համարվում է անարխիստական սկզբունքներին առավել մոտ։ Ընդհանուր համաձայնության ձեռքբերումը արդյունավետ աշխատում է որոշ արհմիություններում, բայց առավել բարձր մարմիններում հաճախ հնարավոր չի լինում քվեարկության համակարգի կիրառումից։ Քվեարկությունը պարտադիր անցկացվում է բաց եղանակով՝ ձեռքերը բարձրացնելու ձևաչափով[87]։

Արհմիության անդամների թվաքանակ[88] Ձայներ
Նվազագույն Առավելագույն
1 50 1
51 100 2
101 300 3
301 600 4
601 1,000 5
1,001 1,500 6
1,501 2,500 7
2,500 ավել 8

Քվեարկության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, երբ որոշումները պետք է ընդունվեն տեղական կամ շրջանային նիստերում կամ համագումարներում։ Ինչպես արդեն նշվել է Աշխատանքի ազգային համադաշնության հիմնական կառուցվածքը ձևավորում են ոլորտային կամ միջմասնագիտական արհմիությունները։ Այստեղից հետևում է, որ քվեարկության համակարգի կիրառման միջոցով հնարավոր չէ ապահովել որոշումների ընդունման կատարյալ ձևաչափ։

  • Եթե յուրաքանչյուր արհմիություն ստանար մեկ ձայնի իրավունք, ապա ավելի քան 1000 անդամ ունեցող արհմիությունը նույնպես կունենար 1 ձայնի իրավունք ինչպես որ 50 անդամից կազմված արհմիությունը։ 25 անդամից կազմված երկու արհմիություն կկարողանային պարտադրել իրենց ցանկությունը ավելի քան 1000 անդամ ունեցող մեկ արհմիության։
  • Եթե ձայները բաշխվեին անդամների քանակին հավասար, ապա 2000 անդամ ունեցող արհմիությունը կունենար 2000 ձայն, իսկ յուրաքանչյուրը 20 անդամ ունեցող 100 արհմիություն կունենային նույնքան ձայն, ինչ մեկ արհմիությունը։ 100 արհմիությունների աշխարհագրական բաշխվածությունը ավելի ընդգրկուն է, քան մեկ արհմիությանը, բայց ընդունված որոշումները հավասար են բոլորի համար նույնիսկ այն դեպքում, երբ թեկուզ փոքր կազմակերպությունը ունի նույն պատասխանատվությունը ինչ մեծը՝ հաշվի չառնելով փոքրի ունեցած մեծ դժվարությունները։
  • Համադաշնությունը ունի նաև փոքրամասնության հետ կապված խնդիրներ։ Օրինակ, A արհմիությունը որոշում է 400 կողմ և 350 դեմ ձայնով գործադուլ հայտարարել և պետք է կատարի իր որոշումը՝ համաձայն ժողովի կայացրած որոշման։ Տեղական նույն ֆեդերացիայի B արհմիությունը դեմ է քվեարկում գործադուլին 100 դեմ, 25 կողմ ձայների հարաբերակցությամբ։ Տեղական նույն ֆեդերացիայի C արհմիությունը 15 ձայնով միաձայն կողմ է քվեարկում գործադուլին։ Այսպիսով, կան երկու արհմիություններ, որոնք կողմ են գործադուլին և մեկ դեմ հանդես եկող արհմիություն։ Եթե առաջնորդվել «1 արհմիություն 1 ձայն» սկզբունքով, ապա պետք է հայտարարվեր գործադուլ։ Սակայն, գումարելով բոլոր դեմ ձայները, կստացվի 450 ընդդեմ կողմ քվեարկած 440-ի[89]։

Աշխատանքի ազգային համադաշնությունը փորձում է առաջացող խնդիրները հասցնել նվազագույնի՝ օգտագործելով սահմանափակ համամասնական ընտրակարգի համակարգ։ Այնուամենայնիվ, այս համակարգն էլ հնարավոր է լիարժեքորեն չծառայի մեծ թվականակով անդամների ունեցող արհմիությունների օգտին։

Որպես օրինակ, 25 անդամ ունեցող 10 արհմիությունները ունեն ընդհանուր 250 անդամ և 10 ձայն։ Այն տալիս է ավելի շատ ձայներ, քան 2500 անդամ ունեցող 1 արհմիությանը, որը, ունենալով 10 անգամ ավելի շատ անդամներ, ունի ընդամենը 7 ձայն[90]։ Աշխատանքի ազգային համադաշնությունը այդ հանգամանքը համարում է մեծ խնդիր և կազմակերպության ղեկավարությունը երկարատև բանակցությունների ու քննարկումներից հետո փորձում է գալ ընդհանուր հայտարարի[74]։

Մեթոդոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«CNT-AIT» արհմիության անդամները հանրահավաքի ժամանակ

Աշխատանքի ազգային համադաշնությունը խստորեն առաջնորդվում է կազմակերպության երեք հիմնարար սկզբունքներով, որոնք են՝ աշխատավորների ինքնակառավարում, ֆեդերալիզմ և փոխօգնություն[91],ինչը ենթադրում է, որ գործատուի և աշխատավորի միջև աշխատանքային հակասություններն ու խնդիրները պետք է լուծվեն առանց միջնորդների, ինչպիսիք են օրինակ պետական ինստիտուտները կամ արհմիութենական պաշտոնյաները։ Այդ պատճառով է, որ Աշխատանքի ազգային համադաշնությունը քննադատում է այսպես կոչված ձեռնարկությունների կոմիտեների ընտրությունները։ Համադաշնությունը դիտարկում է այդ մարմինները որպես վերահսկողության գործիք ձեռնարկությունների ղեկավարների ձեռքում[60]։ Բացի այդ, Աշխատանքի ազգային համադաշնությունը հնարավորության դեպքում նախընտրում է խնդիրները լուծել առանց դատական համակարգի օգնությանը դիմելու։ Արհմիությունում վարչական պաշտոններ զբաղեցնողները չեն վարձատրվում և կարող են հետ կանչվել ցանկացած պահի[92]։ Ձգտելով հասնել աշխատավարձի բարձրացմանը՝ համադաշնությունը հանդես է գալիս ի շահ հավասարության հաստատման։

Բացի գործադուլների իրականացումից Աշխատանքի ազգային համադաշնության գործողությունների տարածված ձևերից են թիրախ կազմակերպության գլխավոր գրասենյակի շենքի դիմաց ցուցապաստառներով հանրահավաքները, կազմակերպության արտադրանքի բոյկոտի կոչերը և այլն։ Գործադուլների ընթացքում ձևավորվում են դիմադրության հիմնադրամներ, որոնց նպատակն է գործադուլավորներին և նրանց ընտանիքներին ֆինանսապես աջակցությունը։

Աշխատանքի ազգային համադաշնությունը կազմակերպված է այս կամ այն մասնագիտությունների միությունների միասնության հիման վրա, այլ ոչ թե այս կամ այն ատեսակի աշխատանք կատարող աշխատավորների միությունների։ Այդ գործելաոճը որդեգրվել է 1918 թվականի դասակարգային պայքարի աճի ժամանակաշրջանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дамье В. В. Забытый Интернационал. Международное анархо-синдикалистское движение между двумя мировыми войнами. Т. 1. М.: НЛО, 2006. С. 43.(ռուս.)
  2. 2,0 2,1 Вудкок Дж. Анархизм в Испании.(ռուս.)
  3. Дамье В. В. Забытый Интернационал. — Т. 1. — С. 44.(ռուս.)
  4. Дамье В. В. Забытый Интернационал. — Т. 1. — С. 91.(ռուս.)
  5. Дамье В. В. Забытый Интернационал. — Т. 1. — С. 103—104.(ռուս.)
  6. Дамье В. В. Забытый Интернационал. — Т. 1. — С. 94
  7. Дамье В. В. Забытый Интернационал. — Т. 1. — С. 98
  8. Дамье В. В. Из истории анархо-синдикализма Արխիվացված 2017-03-30 Wayback Machine. (Опубликовано: Дамье В. В. Анархо-синдикализм в XX веке. - М.: ИВИ РАН, 2001)(ռուս.)
  9. Скирда А. Индивидуальная автономия и коллективная сила. Обзор либертарных идей и практик от Прудона до 1939 г. — Париж: ГРОМАДА, 2002. С. 170.(ռուս.)
  10. Шубин А. В. Анархистский социальный эксперимент. Украина и Испания. 1917-1939 гг. - М.: ИВИ РАН, 1998.(ռուս.)
  11. Horn, Gerd-Rainer (1996). European Socialists Respond to Fascism: Ideology, Activism and Contingency in the 1930s. Oxford University Press US. P. 56. ISBN 0-19-509374-7.(անգլ.)
  12. Принципы, цели и статуты Международной Ассоциации Трудящихся.(ռուս.)
  13. 13,0 13,1 Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  14. Дамье В. В. Забытый Интернационал. Международное анархо-синдикалистское движение между двумя мировыми войнами. Т. 2. — М.: НЛО, 2007. С. 109—110; Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  15. Дамье В. В. Забытый Интернационал. Т. 2 °C. 110.(ռուս.)
  16. Гусман Э. Они были первыми: 70 лет назад впервые в истории был провозглашен либертарный коммунизм Արխիվացված 2016-12-27 Wayback Machine // Прямое Действие № 22, 2002—2003. С. 8-9.(ռուս.)
  17. Beevor, Antony (2006). The Battle for Spain: The Spanish Civil War 1936—1939. London: Weidenfeld & Nicolson. P. 46. ISBN 978-0-297-84832-5.(անգլ.)
  18. Дамье В. В. Забытый Интернационал. Т. 2 °C. 130.(ռուս.)
  19. Дамье В. В. Забытый Интернационал. Т. 2, С. 133.(ռուս.)
  20. Дамье В. В. Забытый Интернационал. Т. 2, С. 135—136.(ռուս.)
  21. Дамье В. В. Испанские анархо-синкдикалисты и проблема государственной власти (1936—1939 гг.) //власть и общество в представлении левых общественно-политических движений. — М.: ИВИ РАН, 2005. С. 105—145; Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  22. «Концепция либертарного коммунизма (1936 г.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  23. 23,0 23,1 23,2 Оруэлл Дж. Памяти Каталонии.
  24. Дамье В. В. Испанская революция и коммуны Арагона Արխիվացված 2016-10-30 Wayback Machine // Наперекор № 9, 1999.(ռուս.)
  25. Ackelsberg, Martha A. (2005). Free Women of Spain: Anarchism and the Struggle for the Emancipation of Women. Oakland: AK Press. P. 167 ISBN 1-902593-96-0.(անգլ.)
  26. Дамье В. В. Испанские анархо-синдикалисты и проблема государственной власти (1936-1939 гг.) С. 124.(ռուս.)
  27. Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  28. либертарного коммунизма (1936 г.)(ռուս.)(չաշխատող հղում)
  29. Beevor 2006, p. 260.(անգլ.)
  30. Ibid, page 263.(անգլ.)
  31. Дамье В. В. Испанские анархо-синкдикалисты и проблема государственной власти (1936-1939 гг.) С. 133.(ռուս.)
  32. Оруэлл Дж. Памяти Каталонии.; Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  33. Шубин А. В. Столкновения в Барселоне и падение правительства антифашистской коалиции в Испании // Прямухинские чтения 2006 года. — М.: ООО НВП «ИНЭК», 2007. С. 209—232.(ռուս.)
  34. Beevor 2006, p. 263—264.(ռուս.)
  35. Ibid, p. 266—267.(անգլ.)
  36. Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  37. Дамье В. В. Испанская революция и коммуны Арагона. Արխիվացված 2016-10-30 Wayback Machine(ռուս.)
  38. Beevor 2006, p. 295.(անգլ.)
  39. Ibid, p. 296.(ռուս.)
  40. 40,0 40,1 40,2 Шубин А. В. Анархистский социальный эксперимент.(ռուս.)
  41. Alexander, Robert (1999). Anarchists in the Spanish Civil War. Janus Publishing Company. P. 976. ISBN 1-85756-412-X.(անգլ.)
  42. Ibid, p. 977.(անգլ.)
  43. Ibid, p. 978.(անգլ.)
  44. Alexander 1999, p. 1055.(անգլ.)
  45. Beevor 2006, p. 490.(անգլ.)
  46. Bowen, Wayne H. (2006). Spain During World War II. University of Missouri Press. P. 248. ISBN 0-8262-1658-7.(անգլ.)
  47. Aguilar Fernández, Palomar (2002). Memory and Amnesia: The Role of the Spanish Civil War in the Transition to Democracy. Berghahn Books. P. 155. ISBN 1-57181-496-5(անգլ.)
  48. Alexander 1999, p. 1095.(անգլ.)
  49. Guérin 2005, p. 674.(անգլ.)
  50. Christie, Stuart (2002). My Granny Made Me an Anarchist: The Cultural and Political Formation of a west of Scotland ‘baby-boomer’. Christie Books. P. 214. ISBN 1-873976-14-3.(անգլ.)
  51. Aguilar Fernández 2002, p. 155.(իսպ.)
  52. Анархо-синдикализм в 1939—1999 годах.; Roca Martínez 2006, p. 108.(ռուս.)
  53. Ibid, p. 109.(ռուս.)
  54. Aguilar Fernández 2002, p. 110
  55. Гамбоне Л. Синдикализм: мифы и реальность.(ռուս.)
  56. Alexander 1999, p. 1094.(անգլ.)
  57. Meltzer, Albert (1996). I Couldn’t Paint Golden Angels: Sixty Years of Commonplace Life and Anarchist Agitation. Oakland: AK Press. P. 265. ISBN 1-873176-93-7.(անգլ.)
  58. El Caso Scala. Un proceso contra el anarcosindicalismo Արխիվացված 2012-06-29 archive.today, («The Scala Case. A trial against anarcho-syndicalism»), Jesús Martínez, Revista Polémica online, 02.31.2006,(իսպ.) (1) Segunda parte. El proceso Արխիվացված 2012-09-09 archive.today («Second part: the trial») 01.31.2006,(իսպ.) (2) Tercera parte. El canto del Grillo Արխիվացված 2012-09-13 archive.today («Third part: Grillo’s song») 01.31.2006.(իսպ.)
  59. «Los 117 detenidos de la CNT, en libertad tras prestar declaración». El Mundo. 1996-12-07.(իսպ.)
  60. 60,0 60,1 Профсоюзная секция // Как работает анархо-синдикалистский профсоюз (на примере испанской секции). Արխիվացված 2016-11-04 Wayback Machine(ռուս.)
  61. Otra reforma laboral ¿Y ahora qué? Արխիվացված 2009-09-06 Wayback Machine, Աշխատանքի ազգային համադաշնության պաշտոնական կայք:(իսպ.)
  62. Plataforma Reivindicativa Արխիվացված 2009-05-17 Wayback Machine, Աշխատանքի ազգային համադաշնության պաշտոնական կայք:(իսպ.)
  63. Reivindicación de nuestro patrimonio | recuperaación de la memoria histórica Արխիվացված 2007-09-30 Wayback Machine, a collection of articles on the official CNT site. See especially (1) Reivindicación del patrimonio sindical acumulado(չաշխատող հղում), CNT de Toledo, 9 September 2007 and (2) La CNT ha presentado hoy una demanda ante el Tribunal Supremo sobre Patrimonio Histórico Արխիվացված 2007-11-11 Wayback Machine, Secretaría de Prensa y Comunicación del Comité Nacional de CNT-AIT (Secretary of Press and Communication of the National Committee of the CNT-AIT), 6 September 2007.(իսպ.)(անգլ.)
  64. Jornadas Conmemorativos del 70º Aniversario de la Revolución Social Anarquista; Semana del 10 al 22 de Julio Արխիվացված 2007-06-08 Wayback Machine(իսպ.)
  65. Les trimbres édités par la CNT et la FAI entre 1936 et 1939. Արխիվացված 2009-02-12 Wayback Machine(իսպ.)
  66. Spain 1936/1939, what are the anarchist posters during the civil war? Արխիվացված 2015-10-23 Wayback Machine(անգլ.)
  67. Proving that Robert Capa’s Falling Soldier is Genuine: a Detective Story, Richard Whelan, American Masters, PBS Website.(անգլ.)
  68. Cine y Anarquismo. 1936: colectivización de la industria cinematográfica. Արխիվացված 2009-12-24 Wayback Machine(իսպ.)
  69. En la brecha.
  70. Աշխատանքի ազգային համադաշնության պաշտոնական կայք: Արխիվացված 2009-12-11 Wayback Machine(իսպ.)
  71. Estatutos de la CNT de 1977. Արխիվացված 2009-04-23 Wayback Machine(իսպ.)
  72. Roca Martínez, Beltrán (2006). «Anarchism, anthropology and Andalucia: an analysis of the CNT and 'New Capitalism'»(չաշխատող հղում)(PDF). Anarchist Studies (London: Lawrence & Wishart) 14 (2): 106—130. ISSN 3393 0967 3393. Retrieved on 2007-12-27. P. 106.(անգլ.)
  73. CNT; Jeff Stein (1998) (PDF). Basic Anarcho-Syndicalism. Արխիվացված 2008-02-27 Wayback Machine Johannesburg, South Africa: Zabalaza Books. Retrieved on 2008-01-07.(անգլ.)
  74. 74,0 74,1 Ibid
  75. Roca Martínez 2006, p. 109.
  76. Ibid, p. 110
  77. Ibid, p. 109—110
  78. CNT 1998, p. 14.
  79. Roca Martínez 2006, p. 110.
  80. Spain, 1868—1936 — Build-up to revolution // A history of Anarcho-syndicalism
  81. Анархо-синдикализм в 1939—1999 годах.(ռուս.)
  82. Принципы, цели и статуты Международной ассоциации трудящихся.(ռուս.)
  83. «Periódico CNT».(իսպ.)
  84. Испанская революция и предательство сталинизма.(ռուս.)
  85. «REVISTA BICEL». Fundación de Estudios Libertarios Anselmo Lorenzo. Retrieved on 2008-02-02.(իսպ.)
  86. «Origen de la Fundación de Estudios Libertarios Anselmo Lorenzo». Retrieved on 2008-02-02.(իսպ.)
  87. CNT 1998, p. 21.(անգլ.)
  88. Roca Martínez 2006, p. 111.(անգլ.)
  89. Basic Anarcho-syndicalism // CNT 1998, p. 20.(անգլ.)
  90. Ibid, p. 21.(անգլ.)
  91. Roca Martínez 2006, p. 109.(անգլ.)
  92. CNT — иная форма профсоюзного движения. Արխիվացված 2016-11-04 Wayback Machine(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]