Ռոբերտ Կապա
Ռոբերտ Կապա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Մահացել է | մայիսի 25, 1954[4][2][3][…] (40 տարեկան) |
Մահվան վայր | Thái Bình, Ֆրանսիական Հնդկաչին[5][6] |
Գերեզման | Amawalk Hill Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Ազդվել է | Էռնեստ Հեմինգուեյ |
Երկեր | The Falling Soldier?[8] |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող, գրող և professional photographer |
Ծնողներ | հայր՝ Dezsö Friedmann?[9], մայր՝ Յուլիա[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռոբերտ Կապա (անգլ.՝ Robert Capa), իսկական անունը Էնդրե Էռնո Ֆրիդման (հունգ.՝ Friedman Endre Ernő, հոկտեմբերի 22, 1913[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4][5] - մայիսի 25, 1954[4][2][3][…], Thái Bình, Ֆրանսիական Հնդկաչին[5][6]), Հունգարիայում ծնված, հրեական ծագումով ֆոտոլրագրող, վավերագրական լուսանկարչության դասական, ռազմական ֆոտոլրագրության հիմնադիր։ Լուսանկարիչ Քորնել Կապայի մեծ եղբայրն է։ Աշխարհում առաջին լուսանկարչական ընկերության՝ Magnum Photos-ի հինգ հիմնադիրներից մեկն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բուդապեշտում (այլ տվյալներով՝ Վոլկե Պապուշանիում, ներկայումս՝ Սլովակիա)։ Դեռահաս տարիքում ընդգրկվել է ձախ ինտելեկտուալների և ավանգարդ արվեստի գործիչների շարքում, նաև մասնակցել է Միկլոշ Հորթիի ավտորիտար ռեժիմի դեմ բողոքների ցույցերին։ 1931-1932 թվականներին Բեռլինի համալսարանում զբաղվել է քաղաքագիտության ուսումնասիրությամբ[10]։ 1931 թվականին՝ իր առաջին լուսանկարը հրապարակելու նախօրեին, ձերբակալվել է հունգարական գաղտնի ոստիկանության կողմից իր քաղաքական գործունեության համար։ Ֆրիդմանի ծանոթը, որը ոստիկանական սպայի կին էր, հասել է Կապայի ազատ արձակմանն այն պայմանով, որ նա իսկույն պետք է լքի Հունգարիան։ Ֆրիդմանը տեղափոխվել է Բեռլին, որտեղ հաճախել է Քաղաքագիտության բարձրագույն դպրոցի դասախոսություններին և սկսել զբաղվել ֆոտոլրագրությամբ։ Boston Review-ն նրան նկարագրել է որպես ձախ հայացքների դեմոկրատի և հակաֆաշիստի։
1932 թվականին Կոպենհագենում նա սկսել է Լև Տրոցկու լուսանկարների շարքը, որը մեծ հաջողություն է ունեցել տպագրության մեջ։ 1933 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Անրի Կարտիե Բրեսոնի հետ[10]։ 1935 թվականից հանդես է եկել կեղծանունով։ Ուղեկցելով իսպանական կոմունիստական կուսակցության աշխարհազորին՝ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում, որտեղ կատարել է հանրապետական աշխարհազորականի մահվան դասական լուսանկարը (սկզբում կարծում էին, որ մահացողը Մարքսիստական միության աշխատավորական կուսակցության անդամ է եղել, այնուհետև նրան նույնացրել են անարխիստ Ֆեդերիկո Բորելա Գարսիայի հետ, սակայն այս տեսակետը ևս վիճարկվում է)։ Լուսանկարը պատկերում է այն պահը, երբ գնդակը խոցում է աշխարհազորականին։ Մադրիդի մոտ մահացել է նրա գործընկեր, ընկերուհի, գերմանացի ֆոտոլրագրող Գերդա Տարոն, որը պատահաբար հայտնվել է մանևրող տանկի տակ և ճխլվել։ Այդ ժամանակից ի վեր Կապան սկսել է աշխատել որպես ռազմական ֆոտոլուսանկարիչ և ծառայության բերումով եղել Իսրայելում, Գերմանիայում, Իտալիայում, Չինաստանում և Ֆրանսիայում։
1938 թվականին որպես ֆոտոլրագրող աշխատել է Ճապոնա-չինական պատերազմում։ 1940 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Աշխատել է Հյուսիսային Աֆրիկայում և Իտալիայում։ 1944 թվականին լուսանկարել է միութենական զորքերի՝ Նորմանդիա իջեցումը («Հրաշալի տասնմեկյակ» անվանմամբ հայտնի ֆոտոսեսիան Օմահա-բիչից)։ 1947 թվականին Անրի Կարտյե-Բրեսսոնի և ուրիշների հետ հիմնադրել է «Մագնում» լուսանկարչական ընկերությունը, 1951 թվականին գլխավորել է այն, սակայն 1953 թվականին ստիպված է եղել տեղափոխվել Եվրոպա՝ մակկարտիզմից (հասարակական շարժում ԱՄՆ-ում «հակաամերիկյան տրամադրվածություններ ունեցող» քաղաքացիների դեմ) փրկվելով։ 1947 թվականին Ջոն Սթեյնբեքի հետ հրավիրվել է Խորհրդային միություն, որտեղ մի քանի ամիսների ընթացքում վավերագրել է առօրյա կյանքը։ Այդ գործուղման արդյունքում ստեղծվել է «Ռուսական օրագիր» գիրքը՝ Կապայի լուսանկարներով։ 1948 և 1950 թվականներին աշխատել է Իսրայելում։
Կազմել է Հեմինգուեյի և Ջոն Սթեյնբեքի գրքերը, որոնց հետ ընկերական հարաբերություններ է ունեցել։
Ռոբերտ Կապան մահացել է Հնդկա-չինական պատերազմի վերջում՝ 1954 թվականի մայիսի 25-ին, պատահաբար հայտնվելով ականի վրա։
Ստեղծագործություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապան հանդիսանում է ֆոտոլրագրության ճանաչված դասական։ Ռազմական լուսանկարչության ստեղծողներից մեկն է, ով Երկրորդ Համաշխարհային պատերազմն անցկացրել է եվրոպական թատերաբեմում։
«Ռոբերտ Կապա» կեղծանունը Գերդա Տարոյի հետ միասին կատարած միստիֆիկացիայի արդյունք է, որն իրականացվել է լուսանկարների ավելի լավ վաճառքի համար։ Գերդան լրագրողների շրջանում տարածել էր լուրեր «հայտնի և հարուստ ամերիկացի լրագրողի մասին», ով պատրաստ է վաճառել իր լուսանկարները։ Հորինված կերպարի դերը խաղում էր Ֆրիդմանը՝ լուսանկարելով տարբեր իրադարձություններ և վաճառելով այդ կեղծանվան տակ։ Երբ միստիֆիկացիան բացահայտվեց, Կապան արդեն բավականին հայտնի էր որպես ֆոտոլրագրող, և հանրությունը գիտեր նրան այդ անվան տակ։
Կապայի մահից հետո Ամերիկայի Միջազգային մամուլ-ակումբի կողմից սահմանվել է Ռոբերտ Կապայի Ոսկե մեդալ տարեկան մրցանակը, որը տրվում է ֆոտոլրագրողներին «արտերկրում կատարված լավագույն ֆոտոռեպորտաժի համար, որը եզակի խիզախություն և նախաձեռնողականություն է պահանջում»[11]։ Նյու Յորքում Քորնել Կապան հիմնադրել է լուսանկարի միջազգային կենտրոն, ինչը թույլ տվեց ոչ միայն պահպանել Ռոբերտի լուսանկարները, այլ նաև ապահովել դրանց հասանելիությունը հանրության համար[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Robert Capa (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robert Capa — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 L'Humanité (ֆր.) — RF: 1999. — ISSN 0242-6870; 2496-8617
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb11895059d
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://www.slate.fr/story/196390/trois-femmes-oubliees-cimetiere-pere-lachaise-rosa-bonheur-gerda-taro-sophie-blanchard
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 10,0 10,1 10,2 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ THE ROBERT CAPA GOLD MEDAL Archived 2007-11-05 at Archive.is
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Whelan R. Robert Capa: a biography. New York: Knopf, 1985
- Lacouture J. Robert Capa. Paris: Centre National de la Photographie, 1988
- Kershaw A. Blood and champagne: the life and times of Robert Capa. New York: Thomas Dunne Books/St. Martin’s Press, 2003
- Bustelo G. Robert Capa: obra fotográfica. London; New York: Phaidon, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտ Կապա. Բավականաչափ մոտիկ
- Կենսագրություն(ֆր.)
- Պատերազմական լուսանկարների պատմություն Archived 2020-06-14 at the Wayback Machine.(ռուս.)
- Ռոբերտ Կապայի հուշագրության գրախոսություն «Գրքի ազգը գրքերի աշխարհում» ամսագրում(ռուս.)
- Փարիզի ազգային գրադարանում ցուցադրվող նյութեր(ֆր.)
- Հեմինգուեյի Փարիզը և ոչ միայն …(ռուս.)
- Ռոբերտ Կապայի մասին Հայ զինվոր կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոբերտ Կապա կատեգորիայում։ |
|