Կոնսենսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնսենսուս (միասնական քվե, լատին․՝ consensus - համաձայնություն, միասնություն), իրավաբանորեն նշանակում է՝ որևէ մարմնում, խորհրդակցությունում բոլոր անդամների ու մասնակիցների միաձայնությամբ որոշումների ընդունում։ Եթե հանկարծ որևէ մեկը դեմ է քվեարկում, ապա որոշումը համարվում է չընդունված։

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսենսուսով են ընդունվում ՄԱԿԱնվտանգության խորհրդի որոշումները, որում մշտական անդամներն ունեն հատուկ կարգավիճակ։

Կոնսենսուս եզրույթն օգտագործվում է նաև երկրի ներսում այս կամ այն հարցով քաղաքական ուժերի և հոսանքների, շարժումների միասնական համաձայնությունը նշելու համար։ Կոնսենսուսը կարող է լինել նաև ընդհանուր հասարակական, երբ ողջ ժողովուրդը միանշանակ կողմ է ինչ-որ հարցի։ Դրա արտահայտման ձևը հասարակական միակարծիքությունն է։

Երբ հնարավոր չէ հասնել կոնսենսուսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ բոլոր որոշումներն ու նկատառումները պետք է միաձայն ընդունվեն, ինչքան հնարավոր է շուտ՝ պրակտիկայի մեջ հիմնականում նկատվում են բոլոր առաջարկները։ Երբ կոնսենսուսի ընդունումը որոշված է, ընդդիմադիր կողմը ունի երեք ելք.

  • Արտահայտել նկատառումներ։ Կարող են՝ խմբի անդամները, ցանկացողները, որպեսզի առաջարկը անցնի։ Հաջողության դեպքում նկատառումը ընդունվում է։
  • Ընդդիմանալ։ Կարող է խմբի անդամը, ով ունի լուրջ, անձնական դեմ լինելու հակում, բայց ցանկանում է, որ այն անցկացվի։ Սյսպիսի խմբի մասնակցին, դիմում են հիմնականում մեկ հարցով՝ թե ինչ փոփոխություն կցանկանար։ Ինչպես նաև այդժամ ձեռնպահ են մնում մասնակիցները, որոնք ունակ չեն հասկանալ առաջակի նախաձեռնությունը, կամ նրանում զգալ առաքելությունն ու իմաստը։
  • Արգելափակել։ Առաջարկը կարող է արգելափակել յուրաքանչյուր մասնակից։ Որպես կանոն, նախագծի արգելափակման համար, բավական է համարվում։ Արգելափակումը համարվում է ծայրահեղ քայլ, երբ մասնակիցը կարծում է, թե այն վտանգավոր է կոլեկտիվի, կամ էլ տանում է դեպի առաքելության հակադիր կողմը։ Արգելափակումը սկզբունքային ոչ համաձայնությունն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]