Կոլեկտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուսանողների կոլեկտիվ աշխատանք

Կոլեկտիվիզմ անհատների շրջանում համախմբվածության շեշտադրմամբ և ես-ի նկատմամբ խմբի գերակայությամբ բնութագրվող արժեհամակարգի բնորոշ գիծ, սկզբունք։ Բացահայտում է առանձին անհատի ու հասարակության, անձնավորության ու կոլեկտիվի փոխհարաբերությունները։ Հակադրվում է անհատապաշտությանը։

Կոլեկտիվի դրսևորումներն առկա են եղել նախնադարյան հասարակությունում։ Կոլեկտիվի սկզբունքից բխող հիմնական պահանջն կարող են համարվել՝ ընկերական փոխօգնությունը, հասարակության հանդեպ պարտքի գիտակցումն ու կատարումը, հասարակական շահերի գիտակցական համակցումը անհատականին, կոլեկտիվի ու նրա որոշումների նկատմամբ հարգանքը։ Ենթադրում է, որ ամեն ոք պատասխանատու է ոչ միայն իր կյանքի և արարքների, այլև կոլեկտիվի, հետևապես և ողջ հասարակության ճակատագրի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 511 CC-BY-SA-icon-80x15.png