Տերուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տերուել
իսպ.՝ Teruel[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես440,414455±0,000001 կմ²
ԲԾՄ915±1 մետր
Բնակչություն36 267 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ978
Փոստային դասիչ44001–44003
Ավտոմոբիլային կոդTE
Պաշտոնական կայքteruel.es
Տերուել (Իսպանիա)##
Տերուել (Իսպանիա)

Տերուել (իսպ.՝ և արագոներեն՝ Teruel. Իսպաներեն արտասանություն՝ [teˈɾwel]),  քաղաք Իսպանիայի արևելյան մասում՝ Արագոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Հռչակվել է մավրական ճարտարապետության ազդեցությունը կրող մուդեխար ոճով կառուցված միջնադարյան պատմա-մշակութային հուշարձանների բազմությամբ, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խստաշունչ, հաճախակի փոփոխվող եղանակով, ինքնատիպ խեցեգործությամբ, մերձակա հնավայրով, որտեղ հայտնաբերվել են հնագույն դինոզավրերի մնացորդներ, La Vaquilla del Ángel[3] և Bodas de Isabel de Segura անվանումներով հայտնի տոնակատարություններով։ Զբաղեցնում է 440,41 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 35.675[4]. այդ ցուցանիշով Տերուելը վերջին տեղն է զբաղեցնում Իսպանիայի պրովինցիաների վարչական կենտրոնների շարքում։

Լեռներով պարփակված լինելու պատճառով Տերուելը դարեր շարունակ համեմատաբար մեկուսացված է է եղել, Իսպանիայի այլ բնակավայրերի և մանավանդ մայրաքաղաք Մադրիդի հետ չափազանց թույլ հաղորդակցություն է ունեցել։ 1999 թվականին ծնունդ է առել Teruel existe («Տերուելը գոյություն ունի») կարգախոսով շարժում՝ քաղաքում ու գավառում լուրջ ներդրումներ ներգրավելու նպատակադրումով։ Ու նաև այդ շարժման շնորհիվ է, որ տրանսպորտային հաղորդակցությունը բարելավվել է, շահագործման է հանձնվել Սարագոսա-Սեգունտո ավտոմայրուղին։ Սակայն Մադրիդի հետ երկաթուղային ու ավտոխճուղային ուղղակի կապը դեռևս բացակայում է, և իսպանական պարբերականները շարունակում են ծաղրանկարներ տպագրել «Տերուելը կա՝, թե՝ չկա» թեմայով[5]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (Spanje)|INE; 1857-2011: volkstellingen

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր (Տուրբոլետա անունով) գոյություն է ունեցել հինհռոմեական ժամանակներից էլ առաջ։ 714 թվականին այդտեղ եղել է արաբական Տերուել բնակավայրը։ 1171 թվականին այն նվաճվել է Արագոնի թագավոր Ալֆոնսո II-ի կողմից։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին (1936—1939) քաղաքի մերձակայքում արյունալի ճակատամարտ է տեղի ունեցել։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Climograph of Teruel.

Տերուելին բնորոշ է սառնաշունչ կիսաչորային կլիման, Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk:

Օդի ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է 2021 թվականի օգոստոսի 14-ին՝ 41.3 C[6], ամենացածրը՝2021 թվականի հունվարի 12-ին՝ -21 C[7]:

Տերուել 918m (1986-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.4
(70.5)
23.8
(74.8)
28.0
(82.4)
30.1
(86.2)
35.8
(96.4)
38.8
(101.8)
39.0
(102.2)
41.3
(106.3)
36.7
(98.1)
31.0
(87.8)
25.1
(77.2)
20.3
(68.5)
41.3
(106.3)
Միջին բարձր °C (°F) 9.7
(49.5)
12.1
(53.8)
15.7
(60.3)
17.0
(62.6)
21.8
(71.2)
27.0
(80.6)
31.3
(88.3)
30.7
(87.3)
25.3
(77.5)
19.3
(66.7)
13.4
(56.1)
9.9
(49.8)
19.4
(66.9)
Միջին օրական °C (°F) 3.7
(38.7)
5.3
(41.5)
8.2
(46.8)
9.9
(49.8)
14.3
(57.7)
18.7
(65.7)
22.2
(72)
22.0
(71.6)
17.6
(63.7)
12.7
(54.9)
7.2
(45)
4.2
(39.6)
12.2
(54)
Միջին ցածր °C (°F) −2.3
(27.9)
−1.6
(29.1)
0.8
(33.4)
2.8
(37)
6.8
(44.2)
10.5
(50.9)
13.0
(55.4)
13.2
(55.8)
9.9
(49.8)
6.0
(42.8)
0.9
(33.6)
−1.4
(29.5)
4.9
(40.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −21.0
(−5.8)
−12.8
(9)
−10.6
(12.9)
−5.3
(22.5)
1.4
(34.5)
1.8
(35.2)
4.6
(40.3)
3.0
(37.4)
0.4
(32.7)
−4.0
(24.8)
−12.2
(10)
−19.0
(−2.2)
−21.0
(−5.8)
Տեղումներ մմ (դյույմ) 19
(0.75)
15
(0.59)
21
(0.83)
39
(1.54)
57
(2.24)
46
(1.81)
26
(1.02)
34
(1.34)
36
(1.42)
47
(1.85)
22
(0.87)
19
(0.75)
378
(14.88)
Աղբյուր #1: Agencia Estatal de Meteorología[8]
Աղբյուր #2: Agencia Estatal de Meteorología[6][9]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Photographer/Writer, Lori Needleman (2016 թ․ հունիսի 29). «Move Over San Fermín: There's Another Fiesta In Spain -- La Vaquilla Del Ángel». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Instituto Nacional de Estadística, Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero de 2014, Resumen por Capitales de provincias
  5. «Teruel».
  6. 6,0 6,1 «Teruel bate con 41,3º su récord de temperatura más alta por segundo día consecutivo» [Teruel beats its highest temperature record with 41.3º for the second consecutive day] (Spanish). Diario de Teruel. 2021 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «España sufre su día más gélido en los últimos 20 años, con ocho capitales a 10º bajo cero» [Spain suffers its coldest day in the last 20 years, with eight capitals at 10º below zero] (Spanish). El País. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Valores climatológicos normales. Teruel». Aemet.es. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  9. Meteorología, Agencia Estatal de. «Teruel: Teruel - Valores extremos absolutos - Selector - Agencia Estatal de Meteorología - AEMET. Gobierno de España». www.aemet.es.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Historia de Teruel; Cosme Blasco y Val, año=1870, ubicación=Teruel, editorial=Imp. de J. Alpucente, url=http://bdh-rd.bne.es/viewer.vm?id=0000114993
  • Ciudad y medio ambiente: la isla de calor de Teruel; López Martín, Fernando de la Riva Fernández, Juan Cuadrat Prats, José María Martí Ezpeleta Alberto, ubicación=Geographicalia, issn=0210-8380, número=30, 1993, Ejemplar dedicado a: Homenaje a la profesora María Jesús Ibáñez Marcellán, páginas=113-124, http://dialnet.unirioja.es/descarga/articulo/59805.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերուել» հոդվածին։