Jump to content

Այգեձոր (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Այգեձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքՏավուշի մարզ և Տավուշի շրջան
ԲԾՄ1830 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2044 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգեձորցի
Ժամային գոտիUTC+4
Այգեձոր (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Այգեձոր (Տավուշի մարզ) (Հայաստան)
Այգեձոր (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)##
Այգեձոր (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)

Այգեձոր (մինչև 1939 թ․՝ Ղուլալի), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևելք, Աղնջա գետի ափերին։

Մինչև 1939 թ.-ի մայիսի 4-ը կոչվել է Ղուլալի[2]։ Այսօր այգեձորցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղուլալի անունը ծագել է օտարազգի զավթիչներ Ղուլի և Ալի եղբայրների անունների միացումից։ Կա նաև երկրորդ և առավել արժանահավատ վարկածը։ Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը համընկել է Ախնջի և Տավուշ գետերի հովիտների գյուղերի տեր ու տնօրեն սուլթան Նասիբի կառավարած ժամանակահատվածին․ Նասիբը նորաստեղծ գյուղը որպես սեփականություն շնորհել է իր ծառա Ալուն, և վերջինիս անունով էլ կոչվել է Ղուլալի, այն է՝ ծառա Ալի (ղուլ՝ պարսկերեն ծառա)[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 900-650 մ,միջինը՝ 780 մ։ Ախինջա գետը կամ ինչպես տեղացիներն են անվանում Ախնջին գյուղը բաժանում է երկու մասի։Ռելիեֆում աչքի են ընկնում քարագագաթները և խոր ձորերը։ Գյուղի արևելյան և հարավային մասերը անտառապատ են։

Գյուղը տարածական առումով բավական մեծ է և բաղկացած է մի քանի թաղամասերից, որոնք են՝ Վիրի թաղը (Միջին թաղ կամ կենտրոնական թաղամաս), որում տեղակայված է գյուղապետարանը, կինոյի և փոստի շենքերը, մշակույթի տունը, հացի փուռը, մանկապարտեզը, դպրոցը, հիվանդանոցը, Առվի թաղը, Էրի ձորը, Գոմեր թաղամասը, Այգեստան թաղամասը[4]։

Ներկայիս Այգեձորի տեղակայման վայրում հայկական բնակատեղի է եղել սկսած մ.թ. 5-րդ դարից, ինչի մասին է վկայում գյուղի տարածքում գտնվող կիսավեր Սուրբ Հռիփսիմե վանքը։ Այգեձորը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ՝ անտառապատ սարերով, ձորերով, առվակներով ու աղբյուրներով։

Հայաստանի պատմական Ուտիք գավառի Տավուշի մարզի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Ախնջի գետի գեղատեսիլ հովտում է հիմնադրվել Այգեձոր գյուղը։ 1895 թվականին Բաքվում լույս տեսած Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում նշված է, որ 1890-ական թթ Ղուլալին ունեցել է 114 ծուխ, արական սեռի 742, իգական 601, ընդամենը՝ 1343 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են Փառիսոս քաղաքից։ Կարիելի է ենթադրել որ հիշյալ տվյալները կրել են զուտ վիճակագրական բնույթ և անհրաժեշտ են եղել հարկերի գանձման, զորակոչի, այլևայլ հարցերի համար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեձորի մշտական բնակչությունը կազմել է 2044, առկա բնակչությունը՝ 1852 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].

Տարի 1831 1873 1914 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 910 1147 1036 1437 1678 2455 2375 1990 2833 2701 2044[5]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Գյուղի մոտակայքում գործում է պահածոների՝ Էկոգարդեն գործարանը։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեձորի մոտ հայտնաբերվել են գրանիտի և մարմարի հանքավայրեր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեձորի տարածքում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (V-XIX դարեր), իսկ արևմտյան մասում՝ «Խզնաքար» (X-XII դարեր) և «Երգեվանք» (X-XIIIրմիր Արեգունի» ամրոցը (վաղ միջնադար), 2 կմ հարավ-արևմուտքում՝ «Հայգրնի» դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։

Տեսարան Այգեձոր գյուղից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 21.
  3. Քարտաշյան, Ալբերտ (1999). Քարհատ-Ղուլալի-Այգեձոր. Երևան: <<Մանկավարժ>>.
  4. Այգեձոր Համայնքի 2017-2021 թթ. հնգամյա զարգացման ծրագիր, Այգեձոր, 2016թ․ https://publicdata.am/wp-includes/publicdata/data/file_com_dev_prog_921_%D4%B1%D5%B5%D5%A3%D5%A5%D5%B1%D5%B8%D6%80%20%D5%80%D4%B6%D4%BE.pdf Արխիվացված 2021-01-22 Wayback Machine
  5. 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 18» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիս-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեձոր (Տավուշի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342