Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն
Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն | |
---|---|
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ԱԱԾ |
Նախորդող | ՊԱԿ |
Հիմնադրված | դեկտեմբերի 4, 1992 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Նալբանդյան փողոց, 104 շենք, Երևան 0001 |
Տարածաշրջան | Հայաստան |
Տնօրեն | Արմեն Աբազյան |
Կայք | sns.am |
Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱԾ-ի կառուցվածքի մեջ են մտնում մարզային վարչություններն ու Երևանի վարչությունը, Պետական պահանության ծառայությունը, սահմանապահ զորքերիը, Հետախուզությունը, հակահետախուզությունը, Սահմանադրական կարգի պահպանություն և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինը, Տնտեսական անվտանգության և կոռուպցիոն հակազդում իրականացնող մարմինը, Նախաքննություն իրականացնող մարմինը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով։
Տնօրեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեններ են եղել․
- Կառլոս Պետրոսյան (2003 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2004 թվականի նոյեմբերի 5-ը), գեներալ-լեյտենանտ
- Գորիկ Հակոբյան (2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 12-ը), գեներալ-գնդապետ
- Գեորգի Կուտոյան (2016 թվականի փետրվարի 12-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը), գեներալ-մայոր
- Արթուր Վանեցյան (2018 թվականի մայիսի 10-ից 2019 թվականի սեպտեմբերի 16-ը[1]), գեներալ-մայոր
- Էդուարդ Մարտիրոսյան (2019 թվականի սեպտեմբերի 16-ից 2020 թվականի մարտի 19-ը՝ որպես պաշտոնակատար, այնուհետև մինչև 2020 թվականի հունիսի 8-ը՝ որպես տնօրեն), գնդապետ
- Արգիշտի Քյարամյան (2020 թվականի հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը), գնդապետ
- Արմեն Աբազյան (2020 թ. նոյեմբերի 8-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2024 թվականի հունվարի 12-ին վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն), գեներալ-լեյտենանտ։
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Տեղակալներ
- Եսայի Մկրտչյան
- Արամ Հակոբյան
- Սամվել Հայրապետյան
- Անդրանիկ Սիմոնյան
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանում կազմավորվել է Արտակարգ կոմիտե (ԱԿ) անվանումը կրող կառույց, որը դարձել է այսօրվա Ազգային անվտանգության ծառայության հիմքը։ 1926 թվականին այն անվանափոխվել է «Պետական քաղաքական վարչություն», 1934-ին՝ «Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ» (ՆԳԺԿ, ՆԿՎԴ), 1941-ից դարձել է «Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ (ՊԱԺԿ)», 1946-ին անվանափոխվել է «Պետական անվտանգության նախարարություն (ՊԱՆ)», 1953-1954 թվականներին եղել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), իսկ 1954 թվականից հանդես է եկել «Պետական անվտանգության կոմիտե» (ՊԱԿ, ԿԳԲ) անունով մինչև 1991 թվականը[2]։
Հայաստանի անկախացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի դեկտեմբերի 4-ին Պետական անվտանգության կոմիտեն վերանվանվեց ՀՀ ազգային անվտանգության վարչություն։ 1995 թվականին ԱԱՊՎ վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարություն։ 1996 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 1999 թվականի նոյեմբերը ԱԱՆ-ն միավորվեց ՆԳն-ին՝ դառնալով Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարության մաս, որի ղեկավարն էր Սերժ Սարգսյանը, ով հեռացվեց պաշտոնից Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո։ 1999 թվականի նոյեմբերի 13-ին Ազգային Անվտանգության և Ներքին գործերի նախարարությունը տարանջատվեց երկու առանձին նախարարությունններ։ ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Պետրոսյանը։
2002 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԱՆ-ն վերակազմավորվեց որպես Ազգային անվտանգության ծառայություն։
Հետհեղափոխական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցներին տվեց մեկ ժամյա մամլո ասուլիս, որը աննախադեպ էր։ ԱԱԾ-ն բացահայտեց մի շարք ընկերությունների կողմից կատարված չարաշահումները և կոռոպցիոն սխեմաներ։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցը ՀՔԾ պետի հետ[3]։
2019 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց՝ հրաժականի տեքստում մեղադրելով իշխանություններին որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մեջ[4]։ 2019 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարել է տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը։ 2020 թվականի մարտի 19-ին վերջինս նշանակվել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն, ով 2020 թվականի հունիսի 8-ին ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով պաշտոնավարել է մինչև հոկտեմբերի 8-ը։ Հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 8-ը ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարել է ԱԱԾ փոխտնօրեն Միքայել Համբարձումյանը։ Նոյեմբերի 8-ից ԱԱԾ տնօրեն է նշանակվել ԱԱԾ փոխտնօրեն Արմեն Աբազյանը։ 2024 թվականի հունվարի 12-ին Արմեն Աբազյանը նախագահի հրամանագրով ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, և նույն օրը վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն։
ԱԱԾ աշխատակցի օր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին նշվում էր ԱԱԾ աշխատակցի օրը[5], որը համընկնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) աշխատակցի օրվա հետ։ Վերջինի պարագայում ամսաթիվը համընկնում է 1917 թվականի դեկտեմբերի 20-ի հետ, երբ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինի հրահանգով ստեղծվեց Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով (չեկա) և հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ֆելիքս Ձերժինսկին, ով երկրում սկիզբ դրեց քաղաքական բռնաճնշումներին և զանգվածային գնդակահարություններին[6][7][8]։ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ ԱԱԾ աշխատողի օրը փոփոխվել է, և այսուհետև նշվելու է հունվարի 8-ին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա» (PDF). Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է
- ↑ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ». Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
- ↑ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակցի օրը
- ↑ Barnes Carr (2016). Operation Whisper: The Capture of Soviet Spies Morris and Lona Cohen. University Press of New England. էջեր 11–13. ISBN 978-1-61168-939-6.
- ↑ Письмо в ЦКК РКП(б) о карательной политике Советского государства от 17.02.1924
- ↑ «Եթե ԱՄՆ-ը ու Եվրոպան չմիջամտեն, Քոչարյանը ՌԴ-ի օգնությամբ նորից իշխանության կգա․ Շանթ Հարությունյան». A1plus.am. «Ա1+». 2021 թ․ ապրիլի 13. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «ԱԱԾ-ի աշխատողի օրն այսուհետև կնշվի հունվարի 8-ին․ Կառավարության որոշումը». www.e-gov.am.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Կառավարության կայք էջ, Ազգային անվտանգության ծառայություն
- Ազգային Անվտանգության Ծառայություն
|