Jump to content

Անդրանիկ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Սիմոնյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն
Դրոշ
Դրոշ
2021 թվականի մարտի 31-ից - 2025 թվականի հունիսի 28
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
2021 թվականի մարտի 26 - 2021 թվականի մարտի 31
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2020 թվականի հունիսի 26 - 2021 թվականի մարտի 26
Դրոշ
Դրոշ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Դրոշ
Դրոշ
 2025 թվականի հունիսի 28-ից
 
Կրթություն՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիր, ՀՀ ՊԿԱ, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, Հայաստանի արդարադատության ակադեմիա
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ Իրավաբան
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1989 (36 տարեկան)
Ծննդավայր ՀԽՍՀ, Հոկտեմբերյան
Քաղաքացիություն  Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Գեներալ-մայոր

Անդրանիկ Արամի Սիմոնյան (հոկտեմբերի 10, 1989(1989-10-10), Հոկտեմբերյան), հայ պետական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (2021-2025)[1]։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն (2025 թվականի հունիսի 28-ից)[2], գեներալ-մայոր։

  • 2009թ.- ՀՀ ոստիկանության ակադեմիա, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ։
  • 2013թ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավաբանական ամբիոն, մագիստրատուրա, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, ուսումնառություն։
  • 2019-2020թթ.- ՀՀ արդարադատության ակադեմիա, ունկնդիր։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009-2012 - ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն, իրավական փորձաքննությունների բաժին, տեսուչ, ավագ տեսուչ։
  • 2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, 1-ին վարչության 3-րդ բաժին, օպերլիազոր։
  • 2014-2018թթ. Երևան քաղաքի դատախազություն, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, դատախազ։
  • 2020-2021թթ. - ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր։
  • 2021թ. մարտի 26-31- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[3]
  • 2021թ. մարտի 31 - ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2024թ. հունվարի 12- ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել, և վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն։
  • 2025 թվականի հունիսի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող։
  • 2025 թվականի հունիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենի պաշտոնից և նշանակվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2023թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, գեներալ-մայորի զինվորական կոչում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ».
  2. «ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը».
  3. «Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Նախագահի տեղակալ».
  4. «Անդրանիկ Սիմոնյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել».