13-րդ դարում Վրաստանը վերածվում է Մոնղոլական կայսրության մարզի։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 14-րդ դարում պետությունը միավորվում ու անկախանում է։ Լենկթեմուրի արշավանքից հետո Վրացական թագավորությունը թուլանում է։ 1490 թվականին բաժանվում է 3 ինքնիշխան թագավորությունների՝ Իմերեթ, Քարթլի և Կախեթ։
Շոթա Ռուսթավելի (վրաց.՝ შოთა რუსთაველი) (1172-1216), «Ոսկեդարի» վրացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ Հայտնի «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, վէփխիստղաոսիանի) էպոսի հեղինակն է։
Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը: Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (ՄեսխեթիՌուսթավ գյուղ): Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա):
Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է: Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ: Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար: Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար: Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը:
Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին: Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը: Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին: Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին:
Գրեմի բերդ (վրաց.՝ გრემი), 16-րդ դարի ճարտարապետական հուշարձան: Գտնվում է ՎրաստանիԿախեթի մարզում: Ժամանակին ծաղկուն Գրեմի քաղաքից պահպանվել են միայն բերդն ու Հրեշտակապետների եկեղեցին: Ճարտարապետական համալիրը տեղակայված է համանուն գյուղից արևելք՝ Ղվարել քաղաքի մոտ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 175 կմ դեպի արևելք:
17-րդ դարի երեսնական թվականներին որպես դեսպան քաղաք է եկել Ֆեոդոր Վոլկոնսկին, ով հիշատակել է, որ քաղաքում կա հայկական եկեղեցի, հայկական պալատ քարե պարսպով, որտեղ կա ևս մեկ հայկական եկեղեցի: Այդ եկեղեցուց բացի, քաղաքում եղել են մինչև 10 հայկական եկեղեցիներ: Կախեթի Լևան թագավորի կողմից հիմնադրված մայրաքաղաքը եղել է թագավորական նստավայր ու առևտրական քաղաք Մետաքսի ճանապարհի վրա մինչ 1615 թվականը, երբ քաղաքը հողին հավասարեցրին շահ Աբաս I-ի զորքերը:
Այդ ժամանակվանից ի վեր քաղաքն այլևս երբեք չվերականգնեց իր նախկին փառքը և 17-րդ դարի կեսերին Կախեթի արքաներն իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին Թելավ: (շարունակել...)