Վրաստանի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վրաստանի զինանշանըից)
Վրաստանի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՎրաստան
Հաստատված2004 հոկտեմբերի 1
ԹագԷրիսթավի
ՎահանՍուրբ Գևորգ
ՎահանաբռնիչներԵրկու առյուծներ
Կարգախոս«Ուժը միասնության մեջ է»
Զինանշանի հեղինակՄամուկա Գոնգաձե

Վրաստանի զինանշանը (საქართველოს სახელმწიფო გერბი, Սաքարթվելոս Սախելմծիփո Գերբի) համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշներից մեկը, ընդունվել է 2004 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն իրենից ներկայացնում է կարմիր վահան, որի վրա պատկերված է Սուրբ Գևորգը` օձը խոցելու տեսարանում։ Վահանը վերևից զարդարում է վրացական հայտնի միապետական տոհմերից Բագրատիոնի արքայական ոսկե թագը, որը բռնել են երկու ոսկե առյուծները։ Վահանի ներքևում գրված է հետևյալ նշանաբանը` «Ուժը միասնության մեջ է»։ Այս զինանշանը մասամբ ստեղծվել է վրացական Բագրատիոնի արքայական տան զինանշանի հիման վրա։

Զինանշանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական անկախ հանրապետությունը (1918 - 1921 թթ.) ուներ սեփական պետական խորհրդանիշներ։ Այս հանրապետության զինանշանը իրենից ներկայացնում էր յոթանկյուն աստղ՝ երիզված ոսկե զարդանկարով։ Կենտրոնում սուրբ Գեորգին է՝ ոսկյա սմբակավոր սպիտակ ձի հեծնած։ Աջ ձեռքում նա պահում է արծաթե ծայրով ոսկյա նիզակ, իսկ ձախում՝ վահան, սուրբ Գեորգիի գլխավերևում փայլում է ութանկյուն ոսկե խաչ։ Այստեղից ձախ՝ ամիսն է, աջ՝ արևը։ Ամսից և արևից ներքև տեղակայված են երկու ութանկյուն աստղեր։ Ներքևում՝ ձիու տակ, պատկերված է լեռնային գագաթ։ Զինանշանի հեղինակը ակադեմիկոս Եվգենի Լանսերն է։

1991 թվականին անկախության վերականգնումից հետո կրկին ընդունվեց 1918 թվականի զինանշանը։ 2004 թվականին վերջինս փոխարինվեց ներկայիս, ժամանակակից զինանշանով։

1921 թվականին Վրաստանում հաստատվել էր խորհրդային իշխանությունը։ 1921 թ.-ի փետրվարի 25-ին կազմավորվեց Վրացական ՍՍՀ-ն։ 1922 թ.-ին այն մտավ ԱՍՍՖՀ-ի կազմի մեջ։ Վրաստանի հին զինանշանը վերացվեց։ Վրացական ՍՍՀ-ի զինանշանը մասամբ պարունակում էր հին զինանշանից որոշ տարրեր (խոսքը վերաբերում էր երկու զինանշաններում էլ յոթանկյուն աստղի առկայությանը)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]