Մարտիկ (ազգային գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտիկ (այլ կիրառումներ)
Մարտիկ
Ծնվել է 1873
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1895
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտություն ֆիդայի և քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Մարտիկ (Մարտիրոս Սարուխանյան) (1873, Շուշի - 1895, Կազիդաղ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական բարձրագույն դպրոցում, հետագայում՝ Ժնևում։ Իբրև կամավոր մեկնել է Արևմտյան Հայաստան, կազմակերպչական աշխատանք կատարել Թավրիզում և Վանում։ Մկրտիչ Ավետիսյանի և Պետոյի հետ կազմակերպել է 1895 թ. Վանի ինքնապաշտպանությունը։

Նահատակվել է Վանից նահանջելիս, քրդերի հետ զինված բախման ժամանակ։ Մարտիկին ձոնվել են երգեր ու բանաստեղծություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martyrs on Bloody Path, by Dr Yeghia Jerejian, Beirut, 1989, p. 86-87
  • Армянский вопрос։ Энциклопедия, p. Константин Суренович Худавердян, 1991 - Страница 223
  • Знаменитые арцахцы։ Арцах (Карабах), Утик, Том 1 - Аршак Наапетович Вирабян - Апполон, 1992, p. 32
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png