Jump to content

Լուիզա Ռայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Ռայներ
գերմ.՝ Luise Rainer
Ծնվել էհունվարի 12, 1910(1910-01-12)[1][2][3][…]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Գերմանական կայսրություն[4][5]
Մահացել էդեկտեմբերի 30, 2014(2014-12-30)[2][6][7][…] (104 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[8]
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Կլիֆորդ Օդեթս[9] և Ռոբերտ Կնիտել
Պարգևներ և մրցանակներ

Լուիզա Ռայներ (գերմ.՝ Luise Rainer, հունվարի 12, 1910(1910-01-12)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանական կայսրություն[4][5] - դեկտեմբերի 30, 2014(2014-12-30)[2][6][7][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[8]), թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, առաջին Օսկարի կրկնակի դափնեկիր դերասանուհին, եղել է կինոյի պատմության ամենատարեց օսկարակիր անձնավորությունը՝ ապրելով 104 տարի։

Խաղացել է ընդհանուր թվով 30-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ռայները ծնվել է 1910 թվականին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում[12], Հենրիխ Ռայների և Էմիլի Քյոնիգսբերգերի ընտանիքում։ Հայրը ծագումով հրեա էր, ով տեղափոխվել էր Եվրոպա ԱՄՆ-ից։ Լուիզայի մանկությունն անցել է Համբուրգում և Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[13], որտեղ ստացել է իր նախնական կրթությունը։ Դրա հետ կապված երբեմն հիշատակվել է, որ նա ծնվել է Վիեննայում[14][15]։ Կարիերան սկսել է խաղալով թատրոնում։ Բեմում նորամուտը կայացել է 1928 թվականին Դյումոնտ թատրոնում։ Թատրոնում նրա խաղացած հիշարժան դերերից են Ժակ Դեվալի «Մադմաուզել», Սիդնի Քինգսլիի «Սպիտակ հագած մարդիկ», Ջորջ Բեռնարդ Շոուի «Սուրբ Հովհաննես», Ուիլյամ Շեքսպիրի «Չափ չափի դիմաց», Լուիջի Պիրանդելլոյի «Վեց կերպարներ հեղինակին որոնելիս» և այլն։ Դյումոնտ թատրոնից բացի Լուիզան սկսում է աշխատել Վիեննայի Մաքս Ռեյնհարդտի թատրոնում։

Մի քանի գերմանական ֆիլմերում նկարահանվելուց հետո 1935 թվականին տեղափոխվում է Հոլիվուդ։ Լուիս Բ. Մայերի համագործակցությամբ նա նկարահանվում է «Metro-Goldwyn-Mayer» կինոստուդիայի մի քանի ֆիլմերում՝ «Մեծն Զիգֆիլդը» (1936), «Բարի հող» (1936) և «Մեծ վալս»։ Դրանցից առաջին երկուսում խաղացած դերերի համար ստանում է Օսկար լավագույն դերասանուհի համար անվանակարգում։

Սակայն այդ ֆիլմերից հետո նրա կարիերան մի փոքր անկում է ապրում և դրանից հետո նկարահանված ֆիլմերը մեծ հաջողություն չեն ունենում («Մեծ քաղաք», «Կայսրի մոմերը», «Խաղալիք կինը», «Դրամատիկ դպրոց», «Գերիները»)։ Նա ցանկանում էր նկարահանվել կինոյում գլխավոր դերերում, սակայն կինոստուդիաները չէին համաձայնվում՝ նրա պահանջած բարձր հոնորարի պատճառով։

Չնայած կինոստուդիաների հետ ունեցած տարաձայնություններին նա համարվում էր «Քամուց քշվածները» ֆիլմի գլխավոր հերուսու դերի թեկնածուներից մեկը, որն ի վերջո բաժին հասավ Վիվիեն Լիին։

Կինոյում նկարահանվելու տարիներ նա շարունակում էր երբեմն խաղալ թատրոնում։ 1939 թվականին նա նկարահանվում է Մեծ Բրիտանիայում, իսկ 1942 թվականից սկսած ԱՄՆ-ում։ Նրա վերջին աշխատանքը Հոլիվուդում դարձավ 1943 թվականին նկարահանված «Գերիները» ֆիլմը։

Կինոյից հեռանալուց հետո Լուիզա Ռայները սկսում է նկարահանվել հեռուստետսությունում խաղալով փոքր դերեր։ 1950 թվականին նա մերժում է հայտնի Ֆեդերիկո Ֆելինիի առաջարկը խաղալու «Քաղցր կյանք» ֆիլմում։ Վերջին աշխատանք կինոյում 1997 թվականին Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի հունգարական էկրանավորման ֆիլմում տատիկի դերն է։ Այդ ժամանակ նա արդեն 87 տարեկան էր։

Լուիզա Ռայները մահացել է 104 տարեկան հասակում, 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Լոնդոնում, թոքաբորբ հիվանդությունից[16][17]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի Ռայները ամուսնացավ դրամատուրգ Քլիֆորդ Օդետսի հետ, սակայն նրանց համատեղ կյանքը տևեց ընդամենը 3 տարի ու նրանք ամուսնալուծվեցին։ 1945 թվականին երկրորդ անգամ ամուսնացավ գործարար Ռոբերտ Նիտելի հետ և նրանք ունեցան մեկ աղջիկ՝ Ֆրանչեսկա։ Նրանք միասին ապրեցին մինչև 1989 թվականը՝ մինչև Ռոբերտի մահը։

Չնայած նրան, որ Ռայները արդեն ուներ ԱՄՆ-ի քաղաքացիություն, իր կյանքի մեծ մասը անցկացրել է Մեծ Բրիտանիայում, որտեղ ապրում է նաև այժմ, մի տանը, որ նախկինում պատկանել է Վիվիեն Լիին։

Նա հրավիրվել է Օսկարի 1997 և 2003 թվականների մրցանակաբաշխությանը։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է Լուիզա Ռայների աստղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 https://luiserainer.wordpress.com/biography/
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #116325313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  10. https://www.oscars.org/oscars/ceremonies/1937
  11. https://www.oscars.org/oscars/ceremonies/1938
  12. Brown, Mike (2009 թ․ հոկտեմբերի 22). «Actress Luise Rainer on the glamour and grit of Hollywood's golden era». The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. Affron, Charles, and Edelman, Rob. International Dictionary of Films and Filmmakers, St. James Press (1997) pp. 997-999
  14. «Turner Classic Movies». Tcm.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  15. International Dictionary of Films and Filmmakers – Actors and Actresses, St. James Press (1997) p. 997
  16. Robert D. McFadden (2014 թ․ դեկտեմբերի 30). «Luise Rainer Dies at 104. '30s Star Won Back-to-Back Oscars». New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30–ին-ին. «... died on Tuesday at her home in London. She was 104. The cause was pneumonia ...»
  17. «Luise Rainer, Hollywood golden era Oscar winner, dies aged 104». BBC News. 2014 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30–ին-ին. «Actress Luise Rainer, who became the first winner of consecutive Oscars in the 1930s, has died at the age of 104. ...»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ռայներ» հոդվածին։