Վանա Իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշխան Վանաից)
Պողոսյան Նիկոլ

(Վանա Իշխան)

Դիմանկար
Ծնվել է1883(1883)
ԾննդավայրՔռասնի
Մահացել է1915
Մահվան վայրՀիրճ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունհեղափոխական, հասարակական գործիչ և ֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ
 Ishkhan (Nikoghayos Mikaelian) Վիքիպահեստում

'Վանա Իշխան (Նիկոլ Պողոսյան, 1883, Քռասնի - 1915, Հիրճ, Շատախի գավառ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։ Գործել է (1901-1903) Ալեքսանդրապոլում, Կարսում։ Նևրուզի «Շանթ» խմբի կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, 1903 թ. մտել Վան և մնացել մինչև մահը։

Գյուղերում ստեղծել է գաղտնի խմբեր և կազմակերպություններ, աջակցել և անձամբ հսկել կրթության գործը։ Գործունեություն է ծավալել կառավարության հսկողությունից համեմատաբար զերծ մնացած շրջաններում, զինել ժողովրդին և կազմակերպել ինքնապաշտպանություն։ 1908 թ., երիտթուրքական հեղաշրջումից հետո, մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը։

1915 թ. ապրիլին, երբ Վանի կուսակալ Ջևդեթը դիմել է ՀՀԴ ԿԿ-ին՝ հարթել Շատախի հայ-թուրքական միջադեպը, Իշխանն ընկերների հետ ուղևորվել է Շատախ բանակցությունների։ Սակայն Հիրճ գյուղում գիշերը քնած ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են Իշխանին և նրա ընկերներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։