Արգինա (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արգինա (այլ կիրառումներ)
Գյուղ
Արգինա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Հիմնադրված է1983 թ.
ԲԾՄ1255 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն500 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարգինացի
Ժամային գոտիUTC+4
Արգինա (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Արգինա (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Արգինա, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում` Բաղրամյանի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 38 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղը հիմնադրվել է 1983 թվականին։

Բնակչություն

Ըստ 2013 թվականի վիճակագրական տվյալների Արգինա համայնքի բնակչությունը փաստացի կազմում է 590 մարդ։

Արգինայի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1989 2001 2004
Բնակիչ 498 547 500

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Արգինայի տարածքում պահպանվել են մ.թ.ա. III հազարամյակ “Մոխրաբլուր-Արևիկ” բնակատեղին և մ.թ.ա. II-I հազարամյակների կիկլոպյան ամրոցի ավերակներ։

Ենթակառուցվածքներ

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով գյուղում վերանորոգվել է համայնքային կենտրոնը, բուժկետն է նորոգվել ու վերազինվել, ստեղծվել է խաղահրապարակ երեխաների համար։

Արտաքին հղումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 30» (PDF). Վերցված է 2015 Ապրիլի 6-ին.