Լճկաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լճկաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներԱչքաձոր, Ճալագեղ
ԲԾՄ600 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն402[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլճկաձորցի
Ժամային գոտիUTC+4
Լճկաձոր (Հայաստան)##
Լճկաձոր (Հայաստան)

Լճկաձոր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 62 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջափնյակում։

Բնակչություն

Նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել է Խոյի գավառից։

Լճկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 67 154 220 319 394 372 377 392 457 356

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Լճկաձորից 3 կմ արևելքում կա XVIII դարի “Խեչի ձոր” մատուռ, 1 կմ հյուսիս-արևելքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Դանիելի“ ամրոցը և մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, իսկ հյուսիսարևմտյան կողմում՝ “Արքունի” ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ)։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 91» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 24-ին.