Ղուրսալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ղուրսալի
40°49′38″ հս. լ. 44°20′37″ ավ. ե. / 40.827222° հս. լ. 44.343611° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Բարձր. ծովի մակ-ից 1580 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 599[1] մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ղուրսալի (Հայաստան)
Red pog.png

Ղուրսալի, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 15 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակընդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ղուրսալիում պահպանվել է Սբ. Գևորգ եկեղեցին (7 դ.)։

Ղուրսալին Լոռվա ամենատեսարժան վայրերից մեկն է։ Այն աչքի է ընկնում բնության սքանչելի տեսարաններով։ Գյուղը գտնվում է Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղու՝ վեցերորդ կիլոմետրի աջակողմյան հտվածում։ Այն շրջապատված է Բազումի և Փամբակի լեռնաշղթաներով։ Մայրուղուց այն ամբողջությամբ կարելի է նմանեցնել Հայաստանի հանռապետության քարտեզին։ Սահմանակից է արևելքից՝ Նոր Խաչակապ, արևմուտքից՝ Սպիտակ քաղաքի, հյուսիսից՝ Քարաձորի և հարավից՝ Լեռնապատ համայնքների վարչական տարածքներին։ ։ Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը։

Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22C-ից -25C։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը հաճախակի քամիներ է լինում և տաք է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս, լինում է նաև կարկտահարություն։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր։

Նոր համայնքը ձեվավորվել է 23 տարի առաջ։ Այն եղել է ադրբեջանակն, որից հետո 1988թ. նրանց կողմից իրականացված բռնագաղթի պատճառով բազմաթիվ հայեր, Բաքվից, Գանձակից, Խանլարի, Շամխորի շրջաններից ապաստան են գտել այս գյուղում։ Գյուղի հյուսիսային մասով հոսում է Փամբակ գետը, որի ափին կառուցվել է մի ձկնաբուծարան, որտեղ աճեցնում են իշխան և թառափ ձկնատեսակներ։

Ղուրսալ համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, շուրջ 80 ընտանիքներ բացակայում են գյուղից, գտնվում են արտագնա աշխատանքի մեջ և մոտ 30 մարդ աշխատում են համայնքի շրջապատում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Ղուրսալի համայնքի դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը։ Գյուղապետարանը և գրադարանը տեղավորված են դպրոցի նախկին ժամանակավոր շինությունում։ Ղուրսալ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ.Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք։

Բնակչություն[խմբագրել]

Ղուրսալիի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1978 2001 2004
Բնակիչ 81 713 966 1215 1271 1998 2002 496 599

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]