Էլ Քուվեյթ կամ Քուվեյթ (արաբ.՝ الكويت - Մադինաթ ալ-Քուվեյթ), Քուվեյթ պետության մայրաքաղաք: Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Պարսից ծոցի ափին: Էլ Քուվեյթում գտնվում է երկրի պառլամենտը, պետական կառույցների մեծամասնությունը, քուվեյթական կորպորացիաների և բանկերի մեծամասնության գրասենյակները: Էլ Քուվեյթը էմիրության անվիճարկելի քաղաքականական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:
Քուվեյթում գործում է միջազգային օդանավակայան և առևտրական նավահանգիստը:
Առաջինտվյալները քաղաքի մասին վերբերվում են XVIII-րդ դարին, հենց այդ ժամանակից խոսում են Քուվեյթ քաղաքի գոյության մասին: Դարեր շարունակ քաղաքը եղել է Քուվեյթ շեյխության կենտրոնը, որը XVI-րդ դարից մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ- իսկ 1899 թվականին անում է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի տակ: Քուվեյթ քաղաքի և մոտակա տարածքներում նավթի բացահայտման արդյունքում երկիրը մեծ տնտեսական թափ է առել, սակայն նավթային բիզնեսի հիմնական օգուտը գնում էր Մեծ Բրիտանիա և ԱՄՆ: Դա դժգոհություն էր առաջացնում միայն բանվորների, այլ նաև տեղի օլիգարխների մոտ: 1961 թվականի հունիսի 19-ին Քուվեյթ քաղաքում պայմագիր էր կնքվել Մեծ Բրիտանիայի կառավարության և Քուվեյթի էմիր Աբդալլահ աս-Սաբահի միջև, որը չեղյալ էր հայտարարել 1899 թվականի պայմանագիրը և այդպիսով Քուվեյթը անկախ պետություն է դառնում: 1990 թվականին Քուվեյթը մտնում է իրաքյան զորքերի օկուպացիայի գոտու մեջ և ազատագրվում է միայն 1991 թվականի փետրվարին: Այսօր Քուվեյթ պետության մայրաքաղաքը ներկայացնում է իրենից ժամանակակից քաղաք կանաչապատված և լայնացված փողոցների ճառագայթաձև կառուցվածքով:
Քույր-քաղաքներ [խմբագրել]
Բեյրութ, Լիբանան[1]
Բեվեռլի Հիլս, ԱՄՆ
Կան, Ֆրանսիա
Դուբայ, ՄԱԷ
Գազիանթեփ, Թուրքիա
Մոնակո, Մոնակո
Մարբելա, Իսպանիա
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Փարիզ, Ֆրանսիա
Ասալթ, Հորդանան
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]