Այնթապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Այնթապ
40°05′55″ հս. լ. 44°28′05″ ավ. ե. / 40.098611° հս. լ. 44.468056° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի
Բարձրություն ծովի մակարդակից 865 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 9550 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##Այնթապ (Հայաստան)
Red pog.png

Այնթապ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք։ Նախկինում ունեցել է Այնթապ նոր, Բեյբուդաբադ, Թազագյուղ, Թազաքենդ, Նորագեղ անվանումները։

Պատմություն[խմբագրել]

Այնթապ է վերանվանվել 1970 թվականին ի հիշատակ Կիլիկիայի Այնթապ քաղաքի։ Նորագյուղ անունով Այնթապը հիշատակվում է 1465-1466 թթ.։ 1679 թվականի Երևանի ավերիչ երկրաշարժի հետևանքով գյուղն ամբողջովին ավերվել է և ամայեցվել։ Հետագա տարիներին վերակառուցվել է Խոյ գավառից եկած վերաբնակիչների կողմից։

Կլիման[խմբագրել]

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը`42։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։

Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել]

Տարի 1831 1873 1914 1967 1975 1979 2001 2004 2011
Բնակիչ 866 827 1255 5001 5746 6608 7712 7200 9550

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։

Գյուղն ունեցել է մի եկեղեցի` սուրբ Գրիգոր, որին կից գործում էր փոքր վարժարանը (Նորագեղ, Թազագյուղ)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]