Ֆերնան Լեժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնան Լեժե
ֆր.՝ Fernand Léger
ԿեղծանունLezhe, Fernan[1]
Ծնվել էփետրվարի 4, 1881(1881-02-04)[2]
ԾննդավայրԱրժանտան, Ֆրանսիա[3][2]
Վախճանվել էօգոստոսի 17, 1955(1955-08-17)[3][4][5][…] (74 տարեկան)
Մահվան վայրԺիֆ սյուր Իվետ, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6][7]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Մասնագիտություննկարիչ, կինոռեժիսոր, քանդակագործ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, դիզայներ, ուսուցիչ, գծանկարիչ, գծագրող, նկարազարդող, նկարիչ-փորագրող, կինեմատոգրաֆ, խեցեգործ և գծանկարիչ
Ոճկուբիզմ[8] և մոդեռնիզմ
Ժանրդիմապատկեր, մարդու ձևի գեղանկարչություն[7], բնանկար[7], կրոնական նկարչություն[7] և նատյուրմորտ[7]
Թեմաներգեղանկար, քանդակագործություն և Կինեմատոգրաֆիա
Ուշագրավ աշխատանքներComposition of three figures?, The Alarm Clock? և Q3231721?
ՄեկենասներDaniel-Henry Kahnweiler?
ԱշակերտներMati Klarwein?, Pierre Faniest?, Joël Baudouin?, Asger Jorn?, Franciska Clausen?, Rita Kernn-Larsen?, Tonia Cariffa?, Bengt Olson?, Yen Shui-long?[9], Gordon Onslow Ford?, Nurullah Berk?, Claude de Soria?[10], Ruth Reeves?, Donald Deskey? և Տարսիլա դու Ամարալ[11]
Ներշնչվել էԱնրի Ռուսո[12]
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[13] և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա
ԱմուսինՆադյա Լեժե[14]
ստորագրություն
Изображение автографа
 Fernand Léger Վիքիպահեստում

Ժոզեֆ Ֆերնան Անրի Լեժե (ֆր.՝ Joseph Fernand Henri Léger, փետրվարի 4, 1881(1881-02-04)[2], Արժանտան, Ֆրանսիա[3][2] - օգոստոսի 17, 1955(1955-08-17)[3][4][5][…], Ժիֆ սյուր Իվետ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնան Լեժեն ծնվել է 1881 թվականի փետրվարի 4-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող նորմանդական Արժանտան քաղաքում։ Հայրը` Անրի Արման Լեժեն, եղել է ագարակատեր և մահացել Ֆերնանի ծնվելուց մի քանի տարի անց։ Մայրը` Մարի Ադել Դյունոնը, ապրել է Լիզորի իր սեփական ֆերմայում մինչև 1922 թվականին իր մահը։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1890-1896 - Սովորել է Տենշեբրի եկեղեցական դպրոցում։
  • 1897-1899 - Կաննում սովորել է ճարատարապետություն։
  • 1900-1902 - Մեկնել է Փարիզ, որպես գծագրող աշխատել ճարտարապետի մոտ։
  • 1902-1903 - Զինվորական ծառայության է անցել Վերսալում ականազերծողների երկրորդ գնդում։
  • 1903 - Ընդունվել է դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոց։ Մերժում է ստացել Կիրառական արվեստի բարձրագույն դպրոց ընդունվելու։ Որպես ազատ ունկնդիր հաճախել է Ժյուլիանի ակադեմիա, հաճախ այցելել է Լուվր։ Լեժեի վաղ աշխատանքներում զգացվում է իմպրեսիոնիզմի շունչը։
  • 1904-1907 - Զբաղվել է աշխատանքնային ծանր գործունեությամբ. իր համերկրացի Անդրե Մարի հետ վարձակալել է արվեստանոց, աշխատել է ճարտարապետի ու լուսանկարչի մոտ։ Հիվանդությունը ստիպել է ձմեռն անցկացնել ընկերոջ մոտ` Կորսիկայում` Բելտոդորում, ուր հետագայում վերադարձել է մի քանի անգամ։ Տպավորվել է Սեզանի հետմահու ցուցահանդեսից, որ կայացել է Անկախների սալոնում 1907 թվականին։
  • 1908-1909 - Հաստատվել է Ռուչեում, որտեղ ծանոթացել է Արխիպենկոյի, քանդնդակագործ Լորանի, Լիպշիցի, իսկ ավելի ուշ Սուտինի, Շագալի, Դելոնեի և նրա հյուրերի՝ Մաքս Ժակոբի, Գիյոմ Ապոլիների, Ռենալի, Բլեզ Սանդրարի հետ։ Նրանցից որոշ արվեստագետներ դարձել են Լեժեի ընկերները։ Լեժեն մասնակցել է «Աշնանային սալոնի» ցուցահանդեսին։ Ծանոթացել է նկարիչ պրիմիտիվիստ Անրի Ռուսոյի հետ։ 1909 թվականից Լեժեն հարել է նոր ուղղությանը՝ կուբիզմին։ Հետագայում նրա սյուժեները ավելի աբստրակտ են դառնում։ Լեժեի ստեղծագործական կյանքում ավելի մեծ տեղ են գրավում սոցիալական ու տնտեսական թեմաները։ Բացի նկարչությունից՝ նկարիչը զբաղվել է նաև կերամիկայով, գրքերի նկարազարդումներով, հագուստի ու գրգերի դիզայնով, աշխատել է թատրոնում ու կինոյում։
  • 1910 - Կանվեյլեր պատկերասրահի սեփականատեր Դանիել կանվեյլերը, ով հովանավորում էր Պիկասոյին ու Բրաքին, գնել է Լեժեի մի քանի նկարներ, ինչի շնորհիվ Լեժեն կարողացել է տեղափոխվել Անսիեն Կոմեդի փողոց։ Պյուտոյում ծանոթացել է Ժակ Վիյոնի, իսկ նրա միջոցով նաև «Ոսկե հատում» խմբի անդամների հետ։
  • 1911 - Ալբեր Գլեզի, Դելոնեի հետ մասնակցել է Անկախների սալոնի ցուցահանդեսին։ Թիվ 41 սրահում, որն անվանված էր «կուբիզմի սրահ», ցուցադրվում է նրա «Մերկերն անտառում» կտավը։ Այս խմբի հետ իր աշխատանքները ներկայացրել է նաև Բրյուսելում։ Աշնանային սալոնին ցուցադրել է «Հարսանիք» կտավը։ Անդրե Մարի հետ մշակել է աշխատանքային սենյակի ու ճաշասենյակի ինտերիեր։
  • 1912 - Անկախների սալոնում ներկայացրել է «Ծխողները», իսկ Աշնանային սալոնում՝ «Կինը կապույտով» նկարները։ Մասնակցել է նաև այլ ցուցահանդեսների, մասնավորապես Ոսկե հատում խմբի ցուցահանդեսին։
  • 1913 - Մայիսին Վասիլևի ակադեմիայում կարդացել է «Գեղանկարչության ակունքները և նրա գեղարվեստական արժեքը» դասախոսությունը, որի տեքստը հրատարակել է Փարիզում, Բեռլինում և Բերգենում։ Մասնակցել է Անկախների սալոնի ցուցահանդեսին, Արմորի շոուին, իսկ աշնանը Աշնանային սալոնի առաջին ցուցահանդեսին Բեռլինում։ Հոկտեմբերին պայմանագիր է կնքել Կանվեյլերի հետ իր աշխատանքները վաճառելու մասին։ Վարձակալել է ստուդիա թիվ 86 տանը Նոտր Դամ դե Շան փողոցում, որը պահել է մինչև իր կյանքի վերջ։
  • 1914-1916 - 1914 թվականի մայիսին նոր դասախոսությամբ՝ «Ժամանակակից գեղանկարչության նոր բացահայտումներ» վերնագրով, հանդես է եկել Վասիլևի ակադեմիայում։ Օգոստոսի 2-ին մոբիլիզացվել և ուղարկվել է ականազերծողների գունդ։ Երկու տարի եղել է Արգոնի և Վերդենի ռազմաճակատներում։ 1916 թվականի սեպտեմբերին Վերդոնում թունավորվել է գազից։
  • 1917 - Բուժման է ուղարկվել Վիլեպինտե։ Կրկին սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։ Տարեվերջին նրան զորացրել են զինվորական ծառայությունից։
  • 1918-1919 - Ծանրաբեռնված աշխատել է, կատարել է նկարազարդումներ Սանդրարի ստեղծագործությունների համար։ Ամուսնացել է Ժաննա Լոյի հետ։ Սկսել է աշխատել «Սկավառակներ», «Քաղաք», «Մեխանիկական տարրեր» նկարների շուրջ։ Իր աշխատանքները ներկայացրել է Լեոնս Ռոզենբերգի Էֆֆոր Մոդեռն և Անտվերպենի Սելեկսիոն պատկերասրահներում։
  • 1920 - «Էսպրի Նուվո» ամսագրի հիմնադրման ժամանակ բարեկամական կապեր է հաստատել Լե Կորբյուզիեի հետ։ Ստեղծել է «Մեխանիկը» և «Մեծ ճաշկերույթ» նկարները։ Այս տարվանից սկսած` երկար տարիներ ներկայացվել է Անկախների սալոնում։
  • 1921 - Սանդրարի հետ մասնակցել է Աբել Գանսի «Անիվ» ֆիլմի աշխատանքներին։ Նկարազարդել է Անդրե Մալրոյի «Թղթե լուսիններ» գիրքը։ Ծանոթացել է Վան Դուսբուրգի և Պիտ Մոնդրիանի հետ։
  • 1922 - Իրականացրել է Դարիուս Միյոյի Սահադաշտ բեմադրության հագուստների, դեկորացիաների նախագիծը Ռալդ դե Մարեի Շվեդական բալետի համար։
  • 1923 - Իրականացրել է «Աշխարհի արարումը» բալետի դեկորացիաների ու հագուստների նախագիծը (երաժշտություն՝ Դարիուս Միյո, լիբրետո՝ Բլեզ Սանդրար, բեմադրություն՝ Ռալֆ դե Մարե)։ Աշխատել է «Անմարդկայինը» ֆիլմի դեկորացիաների շուրջ, մասնակցել է Անկախների սալոնի ցուցահանդեսի սրահներից մեկի ձևավորման աշխատանքներին։
  • 1924 - Ներկայացրել է «Մեխանիկական բալետ» ֆիլմը (օպեերատորներ՝ Ման Ռեյ, Դադլի Մերֆի, երաժշտություն՝ Ջ․ Անթեյլ)։ Օզանֆանի, Մարի Լորանսենի և Ալեքսանդրա Էքստերի հետ բացել է ազատ գեղարվեստի դպրոց։ Դասախոսություն է կարդացել Սորբոնում։ Ռոզենբերգի հետ ճանապարհորդել է Իտալիայում, հիացել Ռավեննայով։
  • 1925-1927 - Հաջողվել է իր աբստրակտ պաննոն ներկայացնել Ժամանակակից դեկորատիվ ու արդյունաբերական աարվեստի միջազգային ցուցահանդեսում՝ Լե Կորբյուզիեի և Մելլեթ Սթիվենսի տաղավարներում, որոնք ներկայացնում էին ֆրանսիական դեսպանատներից մեկի շենքի նախագիծը։ Մասնակցել է Անդերսոնի պատկերասրահի (Նյու Յորք), Բրուքլինի թանգարանի, Կատր Շեմեն պատկերասրահի (Փարիզ) ցուցահանդեսներին, անհատական ռետրո ցուցահանդես է ունեցել Անկախների սալոնում։ Սկսել է մեծ ուշադրություն դարձնել առարկաներին։
  • 1928 - Ներկայացրել է 100 աշխատանք, դասախոսություն է կարդացել Բեռլինի Ֆլեհթհայմի պատկերասրահում։ Փարիզում ներկայացրել է «Էֆֆոր մոդեռն» ցուցահանդեսը։
  • 1929 - Ֆրանսիացի նկարիչ Ամեդե Օզանֆանի հետ հիմնադրել է Ժամանակակից ակադեմիան։
  • 1930 - Ցուցահանդես է ունեցել Լոնդոնի Լեյքեստերի և Փարիզի Պոլ Ռոզենբերգի պատկերասրահներում։ Ծանոթացել է Ալեքսանդր Կոլդերի հետ։
  • 1931 - Ամառն անցկացրել է Ավստրիայում՝ իր ընկերների շրջանում։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուղևորվել է Նյու Յորք և Չիկագո։ Ցուցահանդեսներ է ունեցել Ջոն Բեքերի և Դյուրան Ռյուելի պատկերասրահներում։
  • 1932 - Դասավանդել է «Մեծ խրճիթի» ակադեմիայում։ Այցելել է Սկանդինավյան երկրներ։ Ցուցահանդես է ունեցել Նյու Յորքի Վալենտեն պատկերասրահում։
  • 1933 - Մեծ ցուցահանդես է ունեցել Ցյուրիխում, Կունստհաուսում, ուր Լեժեն անձամբ ներկա է եղել։ Լե Կորբյուզիեի հետ մեկնել է Հունաստան՝ Ժամանակակից ճարտարապետության միջազգային համաժողովին մասնակցելու։ Հետդարձի ճանապարհին հենց նավում կարդացել է «Ճարտարապետություն և կյանք» վերնագրով դասախոսություն։
  • 1934 - Ցուցադրություն է ունեցել Վինյոնի պատկերասրահում։ Ամառն անցկացրել է Մարֆիի մոտ Անտիբում։ Օգոստոսին Լոնդոնում ներկայացրել է Գ․ Ուելսի «Ապագայի իրերի բնույթը» ֆիլմի դեկորացիան։ Սեպտեմբերին ցուցահանդես է ունեցել Ստոկհոլմում՝ Ժամանակակից պատկերասրահում։ Սորբոնում դասախոսություն է կարդացել «Ակրոպոլիսից մինչև Էյֆելյան աշտարակ» թեմայով։
  • 1935 - Բրյուսելի միջազգային ցուցահանդեսում ձևավորել է ֆիզիկական կուլտուրայի սրահը, որը կառուցվել էր Շառլոտ Պերյանի նախագծով։ Հոկտեմբերին կրկին մեկնել է ԱՄՆ, ուր հանդիպել է Լե Կորբյուզիեի հետ։ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում և Չիկագոյի արվեստի ինստիտուտում ունեցել է մեծ ցուցահանդես։
  • 1936 - «Բանավեճ ռեալիզմի մասին» դասախոսությունում ընդգծել է իր հոգևոր անկախությունը։ Ներկայացվել է Մուրալյան արվեստի սալոնում։
  • 1937 - Ստեղծել է դեկորացիաներ Սերժ Լիֆարի «Ցնծացող Դավիթը» բալետի համար, որը բեմադրվել է Փարիզի օպերայում։ Նոյեմբերի Անտվերպենում դասախոսություն է կարդացել՝ «Գույնն աշխարհում» խորագրով։ Հելսինկիի «Արտեկ» պատկերասրահում կազմակերպել է ցուցահանդես, որտեղ էլ ծանոթացել է Ալվար Աալտոյի հետ։
  • 1938-1939 - Ամառը Լե Կորբյուզիեի հետ անցկացրել է Վեզելում։ Սեպտեմբեր-մարտ ամիսներին եղել է ԱՄՆ-ում, որտեղ Նելսոն Ա․ Ռոքֆելերի առանձնատան պատերի որմնանկարներ է արել։ Դասախոսությունների շարքով հանդես է եկել Յեյլի համալսարանում՝ «Գույնը ճարտարապետության մեջ» վերնագրով։ Փարիզում կատարել է Ժ․ Բլոկի «Քաղաքի ծնունդը» պիեսի դեկորացիաների էսքիզներ։
  • 1940-1945 - Ապրել է տարագրության մեջ ԱՄՆ-ում։ Դասավանդել է Յեյլի համալսարանում։ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել «Երկու թութակներով կոմպոզիցիան»։ Ամռանը դասախոսություններ է կլարդացել Միլիսի քոլեջում, որտեղ կազմակերպել է նաև իր նկարների ցուցադրություն։ Սկսել է աշխատել «Սուզորդները» շարքի վրա։ Ցուցադրվել է Պոլ Ռոզենբերգի ցուցասրահում։ Հանդիպել է Պիեռ Մատիսի և փախստական այլ նկարիչների հետ։ Ստեղծել է Հանս Ռիխտերի «Երազներ, որոնք կարելի է գնել գումարով» ֆիլմի համար նկարների շարք։ Մասնակցել է Ֆոգրի արվեստի թանգարանի (Քեմբրիջ), Վալենտենի և Սամուել Կոոտցի (Նյու Յորք), Լուի Կարեի (Փարիզ) պատկերասրահների ցուցահանդեսներին։ 1945 թվականի դեկտեմբերի վերադարձել է Փարիզ, դարձել Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ։
Ֆերնան Լեժե, Մեծ արևածաղիկ, 1952[15]
Բազմագույն քանդակ (ներկած բրոնզ)։ Բարձրություն՝ 354 սմ
Մոնրեալի գեղարվեստի թանգարան, Մոնրեալ, Կանադա
  • 1946-1947 - Ռ․ Պ․ Կուտյուրիեի հայրը Լեժեին պատվիրել է Պլատո դ'Ասի եկեղեցու համար վիտրաժ ու խճանկար, որոնք նկարիչն ավարտել է 1949 թվականին։ Սորբոնում դասախոսությունների շարք է կարդացել՝ «Աշխատանք և մշակույթ» թեմայով։ Ցուցադրվել է Փարիզում՝ Լուի Կարեի պատկերասրահում։ 1947 թվականի ամառն անցկացրել է Նորմանդիայում։
  • 1948 - Ստեղծել է դեկորացիաներ Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե թռիչք» բալետի բեմադրության համար, որը բեմադրել է Սերժ Լիֆարը Ելիսեյան դաշտերի թատրոնում։ Իր աշակերտների հետ ձևավորել է Կանանց միջազգային համաժողովի շինությունը Պորտ դե Վերսալում (Փարիզ)։ Մեկնել է Լեհաստան՝ Վրոցլավ, մշակույթի գործիչների՝ խաղաղության պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Բազենի և Դիլեմի հետ Բրյուսելում ու Անտվերպենում մասնակցել է «Ժամանակակից արվեստ» բանավեճին։
  • 1949 - Ռետրո ցուցահանդես է ներկայացրել Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում (Փարիզ)։ Գրել է տեքստ և ստեղծել նկարներ Տերիադի հրատարակած «Կրկես» ալբոմի համար։ Նկարազարդել է Արթյուր Ռեմբոյի «Ճառագայթում» գիրքը, ստեղծել է Դարյուս Միյոյի «Բոլիվար» օպերայի հագուստի ու դեկորացիաների էսքիզներ։
  • 1950 - Ավարտել է «Շինարարներ» նկարը։ Ցուցահանդես է կազմակերպել Լոնդոնի Թեյթ պատկերասրահում։ Ստեղծել է ամերիկյան հերոսներին նվիրված հուշարձանի խճանկարը Բաստոնում (Բելգիա)։ Մասնակցել է Պլատո դ'Ասի եկեղեցու օծման արարողությանը։
Մեծ շքերթ, խճանկար 1953—1958
Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Մելբուռն, Ավստրալիա
  • 1951 - Լերիսի պատկերասրահում ներկայացրել է պոլիխրոմ առաջին քանդակները, իսկ Միլանի Տրիենալեում՝ մեծ կոմպոզիցիա։ Սեպտեմբերին 17 վիտրաժ է պատրաստել Օդենկուրի եկեղեցու համար։ Իշիասի նոպայի ժամանակ գտնվել է Շեվրյոզում։
  • 1952 - Փետրվարին ամուսնացել է Նադյա Խոդասևիչի հետ, որը եղել է բանաստեղծ Վլադիսլավ Խոդասևիչի զարմիկը։ Նա 1924 թվականից եղել է Լեժեի ակադեմիայի ունկնդիր, ապա ասիստենտ։ Տեղափոխվել է Գրո Տիյոլ թաղամաս։ Ունեցել է ցուցահանդեսներ Բեռնում, Անտրիբի թանգարանում, Բերի և Լուի Կարեների պատկերասրահում (Փարիզ), Սիդնեյ Ժանիսի պատկերասրահում (Նյու Յորք։) Մասնակցել է Վենետիկի 26-րդ Բիենալեին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի համար ստեղծել է նիստերի մեծ դահլիճի պաննոն։
  • 1953 - Շարժական ցուցահանդես է կազմակերպել Ճապոնիայում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Սան Ֆրանցիսկոյում։ Ժամանակից գեղանկարչություն թեմայով դասախոսություն է կարդացել Բրյուսելում։ Կատարել է նկարազարդում Պոլ Էլյուարի «Ազատություն» բանաստեղծության համար։
  • 1954 - Ստեղծել է վիտրաժներ և Կարակասի համալսարանի համար, որը պատվիրել էր Ռաուլ Վիլանուևը։ Նախապատրսատական էտյուդներ է ստեղծել Սեն Լոյի հիվանդանոցի համար, որը բացվել է 1956 թվականին։ Ներկայացրել է «Զբոսանք քաղաքից դուրս» և «Մեծ շքերթ» նկարները, ցուցահանդես է կազմակերպել Կարեի պատկերասրահում։
  • 1955 - Կատարել է «Ստալինգրադի ճակատամարտի» առաջին էսքիզները։ Մեկնել է Չեխոսլովակիա։ Սան Պաուլուի Բիենալեում ստացել է Գրան պրի։ Ռետրո ցուցադրություն է ներկայացրել Լիոնի թանգարանում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1955 թվականի օգոստոսի 17-ին Իլ դը Ֆրանսի Ժիֆ սյուր Իվետ քաղաքում։ Թաղվել է տեղի գերեզմանոցում։ Մոետի պատկերասրահում տեղադրվել է հուշատախտակ՝ ի պատիվ Ֆերնան Լեժեի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեժեի էսքիզներով նկարչի մահից հետո նրա անունով թանգարան է բացվել Բիոտում (1956—1960), խճանկարներ են պատրաստվել Երիտասարդական կենտրոնի համար (Կորբեյ Էսոն,1965—1966), վիտրաժներ Տորեզ Մորիսի ինստիտուտում (Փարիզ, 1966) և Մոսկվայի կինոյի տանը (1968

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fonctions de la peinture, P., 1970

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сагалович М. В. По следам Фернана Леже. — М.: Советский художник, 1983. — 352 с. — (Рассказы о художниках).
  • «Фернан Леже», автор Гастон Диль, Отпечатано в Венгрии, 1985 год, типография «Кошут»
  • Жадова Л. А. Фернан Леже. — М.: Искусство, 1970. — 144 с.
  • Descargues P., Fernand Léger, P., 1955;
  • Hoinmage a Fernand Léger, P., 1971.
  • Werner Schmalenbach Fernand Leger. — Paris: Editions Cercle d'Art, 1977. — 173 с. — (Les Grands Peintres).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնան Լեժե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 518