Jump to content

Մաքս Ժակոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Ժակոբ
ֆր.՝ Max Jacob
Ծննդյան անունֆր.՝ Max Jacob Alexandre[1]
Ծնվել էհուլիսի 12, 1876(1876-07-12)[2][3][4][…]
ԾննդավայրԿեմպեր[2][5][6][…]
Վախճանվել էմարտի 5, 1944(1944-03-05)[2][7][8][…] (67 տարեկան)
Վախճանի վայրDrancy concentration camp, Դրանսի
ԳերեզմանSaint-Benoît-sur-Loire
Գրական անունMorven le Gaëlique[9] և Léon David[9]
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, արվեստի քննադատ, ակնարկագիր, արձակագիր, թարգմանիչ, գծանկարիչ, արվեստագետ, վիմագրող, նկարազարդող, պաստելիստ, ջրանկարիչ և վիզուալ արտիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունÉcole coloniale? և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ժանրերվեպ
Գրական ուղղություններկուբիզմ
Պարգևներ
Изображение автографа
 Max Jacob Վիքիպահեստում

Մաքս Ժակոբ (ֆր.՝ Max Jacob, հուլիսի 12, 1876(1876-07-12)[2][3][4][…], Կեմպեր[2][5][6][…] - մարտի 5, 1944(1944-03-05)[2][7][8][…], Drancy concentration camp, Դրանսի), ֆրանսիացի բանաստեղծ և նկարիչ։ Պատվո լեգեոնի շքանշանակիր է (1932)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական հրեաների ընտանիքից է, որոնք 1825 թվականին գաղթել են Սարբրյուկենայից (Բրետան)։ 1890-1891 թվականներին Փարիզում Շարկոյի մոտ բուժման կուրս է անցել։ 1894 թվականից ապրել է Փարիզում, սովորել է իրավունք, 1898 թվականի դեկտեմբերին հրատարակվել է որպես գեղարվեստական քննադատ՝ Լեոն Դավիթ կեղծանվամբ։ 1901 թվականին ծանոթացել է Պիկասոյի հետ (Ամբրուազ Վոլարի նկարների ցուցադրումից հետո, որին Ժակոբը գնահատել է շատ բարձր)։ Որոշ ժամանակ նրա հետ ապրել է Վոլտերի բուլվարի մոտ գտնվող տանը։ Հնարավոր է, որ հենց Ժակոբն է անվանակոչել Ռավինյան փողոցի համար 13 տունը՝ կոչելով Բատո-Լավուար, ուր 1904 թվականին տեղափոխվել է Պիկասոն։ 1904 թվականին Պիկասոյի շնորհիվ ծանոթացել է Ապոլիների, հետո Մոդիլյանիի, Բրակի, Դերենի, Ռուսսոյի և այլոց հետ։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ձեռնագուշակության և ատտղագիտության հանդեպ, տարվել է կաբալլայով։ Այդ շրջանում Ժակոբին հատուկ է եղել վարքի չափազանց տարօրինակ ոճ և օրիգինալ տեսքը, որով ցույց էր տալիս իմ կողմնորոշումը սեփական սեռի ներկայացուցիչների հանդեպ։

1909 թվականի սեպտեմբերի 22-ին Մաքս Ժակոբի հետ միստիկ դեպք է պատահել, շատ տարիներ անց դա նկարագրել է «Պատմություն իմ վերաբերյալ»-ում (1939)[11]։ Վերադառնալով Ազգային գրադարանից Ռավինյան փողոցի № 7 տանը գտնվող իր չքավոր կացարան՝ նա Հրեշտակի պատին կարմիր պաստառների ֆոնի վրա նկատել է դեղին մետաքսով պատված, բաց կապույտ զարդարանքով կերպարանք։ Ժակոբը ընկել է ծնկների վրա, նրա աչքերը լցվել են արցունքով, նա զգացել է առեղծվածային լուսավորում։ Սակայն Ժակոբը կնքվել է շատ ուշ՝ 1915 թվականի փոտրվարի 18-ին, նրա կնքահայրը դարձել է Պիկասսոն։

1920 թվականին Պիգալի հրապարակում ընկել է ավտոմեքենայի տակ։ Իր դժվար ապաքինման մասին պատմել է «Բեոտիայի թագավորը» գրքում (1921)։ 1921-1928 և 1936-1944 թվականներին ապրել է բենեդիկտյան Սեն-Բենուա-սյուր-Լուար վանքում։ 1925-1926 թվականներին ճանապարհորդել է Իտալիայում և Իսպանիայում։ Ժակոբի գուաշային առաջին ցուցադրումը եղել է Բերխնեյմի պատկերասրահում 1926 թվականի մարտին։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկուպացիայի շրջանում վիճակված է եղել կրել դեղին աստղ և չափազանց հիվանդագին կերպով է վերապրել այդ հանգամանքը։ 1942-1943 թվականներին Ժակոբի քույրն ու եղբայրը մահացել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ 1944 թվականի փետրվարի 24-ին որպես հրեա և հոմոսեքսուալ ձերբակալվել է գեստապոյի կողմից, ուղարկվել է Օռլեանի բանտ, հետո Դրանսի ճամբար, որտեղ մի քանի օրից մահացել է բրոնխների և թոքերի բորբոքումից։ 1949 թվականին Ժակոբի մարմինը տարվել է Սեն-Բենուա-սյուր-Լուարի գերեզմանոց, 1960 թվականին պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի համար մահացած բանաստեղծներից, նրա անունը գրված է 1939-1945 թվականներին զոհված գրողների Փարիզի պանթեոնի հուշատախտակի վրա։

Մոդիլյանի. Մաքս Ժակոբի դիմանկարը, 1916—1917

Սկսել է երեխաների համար գրքերից («Քաբուլի թագավորի պատմությունը», 1903), բազմիցս անդրադարձել է բրետոնական բանահյուսությանը։ Ժակոբի բանաստեղծությունները լի են գրոտեսկով և բառախաղերով, մոտ են կուբիզմին և սյուրռեալիզմին։

Ժակոբի բանստեղծությունների հիման վրա երգեր են գրել Էրիկ Սատին, Ֆրանսիս Պուլենկը, Անրի Սոգեն։ Բանաստեղծի հայտնի դիմանկարներն ստեղծել են Մոդիլյանին, Պիկասսոն, Կոկտոն։

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Saint-Matorel (1911, Պիկասոյի նկարազարդմամբ)
  • La Côte (1911)
  • Œuvres burlesques et mystiques de Frère Matorel (1912, Դերենայի նկարազարդմամբ)
  • Le Siège de Jérusalem‚ grande tentation céleste de Frère Matorel (1914, Պիկասոյի նկարազարդմամբ)
  • Le Cornet à dés (1917)
  • Le phanérogame (1918, վեպ)
  • La Défense de Tartufe (1919)
  • Cinématoma (1920)
  • Le laboratoire central (1921)
  • Le Roi de Béotie (1921)
  • Le Cabinet noir (1922)
  • Art Poétique (1922)
  • Filibuth ou la Montre en or (1923, վեպ)
  • Le Terrain Bouchaballe (1923, վեպ)
  • Visions infernales (1924,արձակ բանաստեղծություն)
  • L’Homme de chair et l’Homme reflet (1924, վեպ)
  • Les Pénitents en maillots roses (1925)
  • Le fond de l’eau (1927)
  • Le tableau de la Bourgeoisie (1929)
  • Rivage (1931)
  • Bourgeois de France et d’ailleurs (1932)
  • Morceaux choisis (1936)
  • Ballades (1938)
  • Derniers poèmes (1945, հետմահու)
  • 1989 թվականին Ժակոբի հայրենի Կեմպեր քաղաքի տեղական թատրոնը, որը հիշատակված է «Le Terrain Bouchaballe» պիեսում (1922), ստացել է «Մաքս Ժակոբի թատրոն» անունը։ Քաղաքային քոլեջը ևս կրում է բանաստեղծի անունը[12]։
  • Մաքս Ժակոբի կամուրջը, որը բացվել է 1994 թվականի դեկտեմբերին, բանաստեղծի մահից 50 տարի անց, համարվում է Օդ գետի տասը հետիոտնային կամուրջներից մեկը։ Պարսպապատումը կատարվել է Դրանսի ճամբարի փշոտ մետաղալարերով, որտեղ եղել է Ժակոբը։
  • Ժակոբ Մաքսի կեմպերյան տանը, որտեղ բանաստեղծը ծնվել է ու մեծացել, 2013 թվականի փետրվարից անցկացվել են «Les Rendez-vous de Max» ամենամսյա ընթերցանություն և բանաստեղծական հավաքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://archives.quimper.bzh/ark:/naan/a011309336190IdyA6W/dd0920ff69
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Max Jacob (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names
  7. 7,0 7,1 7,2 Cyprien Max Jacob (նիդերլ.)
  8. 8,0 8,1 8,2 Cyprien Max JacobOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  9. 9,0 9,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  11. Christine van Rogger-Andréucci. Max Jacob: acrobate absolu. — Seyssel, 1993. — P. 71.
  12. ««Grands projets, Pôle Max Jacob»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kamber G. Max Jacob and the poetics of cubism. — Baltimore: Johns Hopkins Press, 1971.
  • Peyre A. Max Jacob quotidien. — Paris: J. Millas-Martin, 1976.
  • Schneider J.M. Clown at the altar: the religious poetry of Max Jacob. — Chapel Hill: U.N.C. Dept. of Romance Languages, 1978.
  • Mousli B. Max Jacob. — Paris: Flammarion, 2005.
  • Аполлинер Г. Макс Жакоб // Аполлинер Г. Эстетическая хирургия. — СПб: Симпозиум, 1999. С. 486.
  • Маревна (Воробьева-Стебельская М.). Моя жизнь с художниками «Улья». — М.: Искусство — XXI век, 2004.
  • Креспель Ж.-П. Повседневная жизнь Монмартра во времена Пикассо (1900—1910). — М.: Молодая гвардия, 2000. ISBN 5-235-02401-X.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ժակոբ» հոդվածին։