Ալեքսանդր Արխիպենկո
Ալեքսանդր Արխիպենկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1964[1][2] (76 տարեկան) կամ փետրվարի 24, 1964[5] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Կիևի գեղարվեստի ուսումնարան և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, արվեստների գործիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող և լուսանկարիչ |
Ոճ | Salon Cubism? |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Queen of Sheba? |
Աշակերտներ | Florence Sittenham McCormick? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Սուպրեմուս |
Alexander Archipenko Վիքիպահեստում |
Ալեքսանդր Պորֆիրևիչ Արխիպենկո (մայիսի 30, 1887[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 25, 1964[1][2] կամ փետրվարի 24, 1964[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ուկրաինական ծագումով ամերիկացի քանդակագործ և նկարիչ: Քանդակագործության մեջ կուբիզմի խոշոր ներկայացուցիչներից մեկը:
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կիևում: Հայրը` Պորֆիրի Անտոնովիչ Արխիպենկոն, աշխատել է որպես մեխանիկ Կիևի համալսարանում: Երկու տարի սովորելով Վալկերի ռեալական դպրոցում` Ալեքսանդրը 1902 թվականին ընդունվել է Կիևի գեղարվեստի ուսումնարան, որտեղից 1905 թվականի նոյեմբերին հեռացվել է 1905-1907 թվականների հեղափոխության սկզբում կազմակերպված ուսանողական դասադուլին մասնակցելու պատճառով: 1906 թվականին Ալեքսանդր Բոգոմազովի հետ կազմակերպել է իր աշխատանքների առաջին ցուցահանդեսը Կիևում:
Հենց այդ տարի նա տեղղղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է կրթությունը Մոսկվայի գեղարվեստի, ճարտարապետության և քանդակագործության ուսումնարանում: 1908 թվականին տեղափոխվել է Փարիզ: 1908-1914 թվականներին ապրել է «Փեթակ» նկարիչների բազմազգ գաղութում, 1910 թվականին Ա. Էկստերի, Մալևիչի, Պիկասոյի, Բրակի, Դերենի և ուրիշների հետ ցուցադրվել է Անկախների սալոնում: Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Հագենում (Գերմանիա), 1912 թվականին: 1921 թվականին բացում է իր դպրոց-ստուդիան Բեռլինում: Արխիպենկոյի աշխատանքները մոտ են կուբիզմին. այն, ինչ նրանից առաջ կուբիստ-նկարիչները փորձարկել են գեղանկարչության մեջ, նա տեղափոխել է քանդակագործություն[7]: Քանդակագործության մեջ ակտիվորեն օգտագործել է, այսպես կոչված, «նեգատիվ տարածությունը»: 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ` 1929 թվականին ստանալով ամերիկյան քաղաքացիություն: 1934 թվականին ձևավորել է Ուկրաինայի տաղավարը Չիկագոյի ցուցահանդեսում: 1937 թվականից դասավանդել է Նոր Բաուհաուզում: Թաղված է Վուդլոնի գերեզմանոցում:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արխիպենկոյի անհատական ցուցադրություններից մեկը անց է կացվել 1922 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում: Այսօր Արխիպենկոյի ստեղծագործությունները ցուցադրվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի մի շարք թանգարաններում: Նրա 12 աշխատանքներ պահվում են պետական էրմիտաժում[8]: 2016 թվականին Կիևում Արխիպենկոյի անունով փողոց է անվանակոչվել:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մազերը սանրող կինը, 1914, բրոնզ, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ
Արխիպենկոյի շիրմաաքարը Վուդլոն գերեզմանոցում Բրոնքս (Նյու Յորք)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alexander Archipenko
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aleksandr Archipenko — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118649949 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Find a Grave — 1995.
- ↑ https://www.moma.org/artists/209
- ↑ Britannica
- ↑ The State Hermitage Museum: Quick Search(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Արխիպենկո. կյանքը և ստեղծագործությունը
- Արխիպենկո հիմնադրամի կայքը
- Աշխատանքներն աշխարհի թանգարաններում
- Український тиждень. № 22(83) за 5 червня 2009. «Простір навиворіт». Автор Липа Катерина
- Александра Кайзер «Творчество духа. Феномен Александра Архипенко». Журнал «Третьяковская галерея», #4 2013 (41)
|
- Մայիսի 30 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Կիև քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1964 մահեր
- Փետրվարի 24 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ