Վիկտորիայի ազգային պատկերասրահ
Վիկտորիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան, պրոդյուսերական ընկերություն և հրատարակչություն |
Երկիր | Ավստրալիա[1] |
Տեղագրություն | Մելբուռն |
Վայր | Southbank? և NGV International? |
Կազմված է | Ian Potter Centre? |
Մասն է | Melbourne Arts Precinct? |
Հասցե | 180 St Kilda Road, Melbourne VIC 3006 |
Հիմնադրվել է | 1861 |
Այցելուներ | 3 200 134 մարդ (2018)[2], 3 033 134 մարդ (2019)[3] և 801 699 մարդ (2021)[4] |
Կայք | ngv.vic.gov.au |
Վիկտորիայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Victoria, հայտնի է որպես NGV), պատկերասրահ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Հիմնադրվել է 1861 թվականին։ Համարվում է Ավստրալիայի ամենահին, ամենամեծ և ամենաշատ այցելու ունեցող թանգարանը։
Վիկտորիայի ազգային պատկերասրահն ունի հանրագիտարանային արվեստի հավաքածու երկու վայրերում՝ Վիկտորիայի ազգային պատկերասրահ միջազգային, որը գտնվում է Սուրբ Կիլդա ճանապարհին՝ Մելբուրնի արվեստի տարածքում և Յան Պոտեր կենտրոնը՝ Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Ավստրալիա, որը գտնվում է Դաշնային հրապարակի տարածքում։ Սուրբ Կիլդա ճանապարհի շենքը, որը նախագծել է Սըր Ռոյ Գրաունդսը, բացվել է 1968 թվականին և նախագիծը զարգացրել է Մարիո Բելլինին նախքան 2003 թվականի վերաբացումը։ Այստեղ է գտնվում պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուն և այն ընդգրկված է վիկտորիանական Ժառանգության գրանցամատյանում։ Յան Պոտեր կենտրոնը, նախագծված Լաբ ճարտարապետական ստուդիայի կողմից, բացվել է 2002 թվականին։ Այստեղ է տեղավորված պատկերասրահի ավստրալիական արվեստի հավաքածուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի Վիկտորիա նահանգը Նոր Հարավային Ուելսից անկախացել է 1850 թվականին, որին հաջորդել է Վիկտորիական ոսկու տենդը։ Մելբուրն կենտրոնով նահանգը դարձել է ամենահարուստ գաղութը, իսկ նրա մայրաքաղաքը՝ ամենամեծ ու ամենահարուստ քաղաքը Ավստրալիայում։ 1859 թվականին Վիկտորիայի կառավարությունը երաշխավորել է £2000 սվաղե քանդակների կաղապարների գնման համար, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին 1861 թվականի մայիսի 24-ին Վիկտորիայի պետական գրադարանի հարավային թևի ներքևի հարկում[5]։ Այնուհետև գումար տնտեսվեց 1860-ական թվականներին «Ազգային պատկերասրահ» հիմնադրելու համար։ 1860 թվականին պատկերասրահի շենքի տեսլականը գծեց Նիկոլա Շևալեն, 1865 թվականին Ֆրեդերիկ Գրոսը մշակեց հսկայական գրադարան և պատկերասրահ, սակայն այս տեսլականները չիրականացան։
1874 թվականի մայիսի 24-ին Պետական գրադարանում բացվեց ՄաքԱրթուր պատկերասրահը[5][6]։ Պատկերասրահի հետ կապված Վիկտորիայի արվեստի դպրոցի ազգային պատկերասրահը հիմնադրվեց 1867 թվականին և մինչև 1910 թվականը մնաց արվեստի ակադեմիական ուսուցման առաջատար կենտրոն[7]։ Դպրոցի շրջանավարտները դարձան Ավստրալիայի առաջատար նկարիչները։
1887 թվականին Նկարչական դպրոցի ստուդիաների հետ բացվեց Բուվելոտ պատկերասրահը (հետագայում՝ Սվինբուրն սրահ)։ 1892 թվականին դրան ավելացան ևս երկու պատկերասրահներ՝ Stawell (այժմ՝ Cowen) և La Trobe[5]:
Պատկերասրահի հավաքածուն ձևավորվեց նվերների ու նվիրատվությունների շնորհիվ։ Առավել նշանակալի Ֆելթոն ժառանգությունը հիմնադրվեց Ալֆրեդ Ֆելթոնի կողմից և 1904 թվականից օգտագործվեց՝ ձեռք բերելու ավելի քան 15000 արվեստի գործեր[8]։
1943 թվականին պետական կառավարությունը Ուիրֆս զբոսայգում տեղ հատկացրեց պատկերասրահի մշտական շենքի կառուցման համար[9], կառույցի ճարտարապետ ընտրվեց Ռոյ Գրաունդսը[10], ով 1962 թվականին Սուրբ Կիլդա ճանապարհի 180 հասցեում նախագծեց պատկերասրահի շենքը[11]։ Պատկերասրահը նոր շենք տեղափոխվեց 1967-1968 թվականների ամռանը[5]։ Կապույտ քարով ծածկված շենքը պաշտոնապես բացվեց 1968 թվականի օգոստոսի 20-ին Վիկտորիայի վարչապետ Հենրի Բոլտեի կողմից[12]։ 1999 թվականին նախատեսվեց շենքը վերաձևափոխել, և այն իրականացրեց Մարիո Բելլինին։ Փոփոխության նպատակն էր պահպանելով բնօրինակ ճարտարապետությունը, արտաքին ճակատային հատվածը, վիտրաժե առաստաղը՝ արդիականացնել տարածությունը[13]։
Յան Պոտեր կենտրոնը՝ Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Ավստրալիա, նախագծված Լաբ ճարտարապետական ստուդիայի կողմից, բացվել է 2002 թվականին։
Ավստրալիական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորիայի ազգային պատկերասրահի Ավստրալիայի արվեստի հավաքածուն ներառում է բնիկների (Ավստրալիայի բնիկների) արվեստն ու արհեստը, Ավստրալիայի գաղութային արվեստը, Ավստրալիայի իմպրեսիոնիստական արվեստը, 20-րդ դար, ժամանակակից արվեստը։
Հավաքածուում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Չարլզ Բլեքմենը, Ջոն Բրեքը, Արթուր Բոյդը, Ռուպերտ Բանին, Նիկոլա Շևալեն, Չարլզ Կոնդերը, Դևիդ Դավիեսը, Ուիլյամ Դոբելը, Ռասել Դրայսդելը, Ֆիլիպ Ֆոքսը, Ջոն Գլովերը, Յուջին վոն Գերարդը, Հանս Հեյսենը, Ջորջ Լամբերտը, Սիդնի Լոնգը, Ջոն Լոնգսթաֆը, Ֆրեդերիկ ՄաքԿուբինը, Սիդնի Նոլան, Ջոն Պերսևալը, Մարգարետ Պրեստոնը, Հյու Ռամսեյը, Թոմ Ռոբերտսը, Ջոն Փիթեր Ռասելը, Գրեյս Կոսինգտոն Սմիթը, Արթուր Սթրիթոնը, Ֆրեդ Ուիլյամսը։
2004 թվականին նկարիչ Յոզեֆ Բրաունը իր հավաքածուից մեծ թվով նկարներ է նվիրաբերել պատկերասրահին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բնիկների վահաններ պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածու
-
Թոմ Ռոբերտս, «Ոչխարներ խուզողները», 1890
-
Արթուր Սթրիթոն, «Մանուշակագույն կեսօրվա թափանցիկ ուժը», 1896
-
Ֆրեդերիկ ՄաքԿուբին, «Պիոները», 1904
Արտասահմանյան հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուն ներառում է եվրոպական և միջազգային կտավներ, նորաձևության, գործվածք, լուսանկարչություն, տպագրություն, գծանկարներ, ասիական արվեստ, դեկորատիվ արվեստ, կենտրոնամերիկյան արվեստ, քանդակներ, հնություններ և գլոբալ ժամանակակից արվեստ։ Հավաքածուների ոլորտները բազմազան են՝ հին վարպետներից մինչև հունական ծաղկամաններ, եգիպտական արտեֆակտներ և պատմական եվրոպական կերամիկա[14]։
Պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Լորենցո Բերնինի, Պարիս Բորդոնեն, Ջովաննի Անտոնիո Կանալետտոն, Պոլ Սեզանը, Ջոն Կոնստեբլը, Կորեջիո, Էդգար Դեգան, Անտոնիս վան Դեյքը, Թոմաս Գեյնսբորոն, Օրացիո Ջենտիլեսկին, Էլ Գրեկոն, Էդուարդ Մանեն, Հանս Մեմլինգը, Ամեդեո Մոդիլիանին, Կլոդ Մոնեն, Պաբլո Պիկասոն, Կամիլ Պիսսարոն, Նիկոլա Պուսենը, Ռեմբրանդ վան Ռեյնը, Պիեռ-Օգյուստ Ռենուարը, Խոսե դե Ռիբերան, Օգյուստ Ռոդենը, Մարկ Ռոթկոն, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ջովաննի Բատիստա Տիեպոլոն, Ջամբատիստա Պիտոնին, Տինտորետտոն, Ուիլյամ Թըրները, Պաոլո Ուչելլո, Պաոլո Վերոնեզեն։
2011 թվականին պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուն նշեց իր 150-ամյակը և ձեռք բերեց Կորեջիոյի կարևորագույն նկարներից մեկը։
Gallery
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Յան վան Էյք, Ince Hall Madonna, 1433
-
Հանս Մեմլինգ, «Քրիստոսը տիրամոր բազուկներում» 1475
-
Կորեջիո, «Տիրամայրն ու Հիսուս մանուկը Սուրբ Հովհաննես Մկրտչի հետ», 1514-1515
-
Տինտորետտո, Doge Pietro Loredano, 1567-1570
-
Ռեմբրանդ վան Ռեյն, «Բանավիճող երկու ծերունիները», 1628
-
Նիկոլա Պուսեն, «Հատելով Կարմիր ծովը», 1634
-
Անտոնիս վան Դեյք, Սաուֆամփթոն կոմսուհի Ռաքելը», 1640
-
Ջովաննի Բատիստա Տիեպոլո, «Կլեոպատրայի խնջույքը», 1743-1744
-
Թոմաս Գեյնսբորո, «4-րդ հետևակային գնդի սպան» 1776
-
Ժյուլ Բաստիեն Լըպաժ «Հոկտեմբեր», 1879
-
Կլոդ Մոնե, «Վետեյ», 1879
-
Կամիլ Պիսսարո, «Մոնմարտրի բուլվար, առավոտ, ամպամած եղանակ» 1897
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 [The History of the State Library of Victoria http://guides.slv.vic.gov.au/slvhistory/museumgallerypro]
- ↑ State Library of Victoria Complex. 328 Swanston Street, Melbourne Conservation Management Plan. Lovell Chen
- ↑ McCulloch, Alan; Susan McCulloch (1994). The Encyclopedia of Australian Art. Allen & Unwin. էջ 864 (Appendix 8). ISBN 1-86373-315-9.
- ↑ «NGV Media | Welcome to NGV Media». ngv.vic.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ National Gallery of Victoria - Victorian Heritage Register
- ↑ "Democratic" Art Gallery Planned. The Canberra Times. Sat 27 Feb 1960
- ↑ The Australian Women's Weekly. Wed 15 Nov 1967. pg. 30
- ↑ The Canberra Times. Wed 21 Aug 1968. pg 3
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Collection Online > collections > Collection Areas». ngv.vic.gov.au. 2013 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |
|