Ժակ Լիպշից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Լիպշից
ֆր.՝ Chaim Jacob Lipchitz
Amedeo Modigliani 040.jpg
Ծնվել է օգոստոսի 22, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Դրոսկինինկայ, Grodno County, Grodno Governorate, Q1972183?, Ռուսական կայսրություն[5]
Մահացել է մայիսի 26, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:26|2|0}})[5][1][2][3] (81 տարեկանում)
Մահվան վայր Կապրի, Province of Naples, Կամպանիա, Իտալիա[5]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of France.svg Ֆրանսիա
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ) Ջոն Ֆ. Քենեդիի հուշարծան
Մասնագիտություն քանդակագործ, արվեստների գործիչ և նկարիչ
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Jacques Lipchitz Վիքիպահեստում

Ժակ Լիպշից (օգոստոսի 22, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4], Դրոսկինինկայ, Grodno County, Grodno Governorate, Q1972183?, Ռուսական կայսրություն[5] - մայիսի 26, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:26|2|0}})[5][1][2][3], Կապրի, Province of Naples, Կամպանիա, Իտալիա[5]), ֆրանսիացի և ամերիկացի քանդակագործ, կուբիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Լիպշիցը ծնվել է Լիտվայում, երբ այն գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ Հայրը եղել է շինարարական կապալառու։ Ժակը հոր հորդորով սովորել է ինժեներական գործ, սակայն շուտով մոր խորհրդով և միջոցներով մեկնում է Փարիզ (1909), որտեղ մինչև 1912 թվականը սովորում է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, ապա՝ Ժյուլիան ակադեմիայում: Հենց այստեղ էլ Լիպշիցը ծանոթանում է Մոնմարտրի և Մոնպառնասի նկարչական շրջանակներին։ Ապագա քանդակագործը ծանոթանում և ընկերանում է Պաբլո Պիկասսոյին, Մոդիլիանիին, Խուան Գրիսին: Ապրելով այս միջավայրում՝ Լիպշիցը ստեղծում է քանդակներ կուբիզմի ոճով։ 1911 թվականին Լիպշիցի հայրը սնանկանում է և դադարում ֆինանսապես օգնել որդուն։ Ժակը տարբեր աշխատանքներ է կատարում, այդ թվում՝ օգնում է այլ քանդակագործների։ 1912 թվականին կայանում է քանդակագործի անհատական առաջին ցուցահանդեսը։ 1914 թվականին ծանոթանում է բանաստեղծուհի Բերտա Կիտրոսերի հետ, որի հետ էլ շուտով ամուսնանում է։

Կուբիստների արվեստն ազդում է երիտասարդ քանդակագործի վրա։ 1913-1914 թվականներին «Կիթառով նավաստին», «Մարզիկը ձիու վրա» քանդակներում հայտնվում են երկրաչափական ձևեր։ 1914-1918 թվականներին նա ստեղծում է կուբիզմի ոճով քանդակներ, որտեղ աբստրակտ ձևերը կուտակվում են իրար վրա տարբեր հարթություններում։ Կուբիստների համար կարևոր էր ոչ թե արտաքին ձևը, այլ բովանդակությունը՝ մարդու ներաշխարհի բացահայտումը։

1922 թվականին Ժակ Լիպշիցը դառնում է «Նոր շունչ» ( ֆր.՝ L´Esprit Nouveau) գեղարվեստական խմբակի անդամ։ Նա արագ ճանաչման է հասնում։ 1920-ական թվականների վերջին քանդակագործը դառնում է ամենապահանջված արվեստագետներից մեկը Ֆրանսիայում. նրան աշխատանք պատվիրելը հեղինակության նշան էր համարվում։ Սկզբնական շրջանի երկրաչափական կոշտ, կտրուկ ձևերը հետագայում փոխարինվեցին ավելի նուրբ ձևերով։

Քանդակագործի կյանքում շրջադարձային էր անցումը նատուրալիստական ոճին։ Այդ շրջանի գործերից են «Անառակ որդու վերադարձը», «Մայր և զավակ» քանդակները։

Հիտլերի` իշխանության գալուց հետո Ժակ Լիպշիցի ստեղծագործություններում իրենց տեղն են գտնում ժամանակի քաղաքական և բարոյական թեմաները: Քանդակագործն անտարբեր չմնաց ազգայնամոլության դրսևորումներին` ստեղծելով խորհրդանշական քանդակներ աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով։ 1930-ական թվականների նրա շատ աշխատանքներ հակաֆաշիստական տրամադրությունների դրսևորումներ էին։ Օրինակ՝ «Պրոմեթևսն արծվի հետ» քանդակը, որն ունի 9մ բարձրություն, ցուցադրվել է 1937 թվականին կազմակերպված Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։

1941 թվականին՝ գերմանական զորքերի կողմից Ֆրանսիայի օկուպացումից հետո, Լիպշիցը փախչոմ է Նյու Յորք, որտեղ մեծ ճանաչում է ստանում նկարչական շրջանակներում։ 1946 թվականին վերադառնում է Փարիզ, սակայն շուտով կրկին մեկնում ԱՄՆ, որտեղ էլ ստանում է ամերիկյան քաղաքացիություն։

Ժակ Լիպշիցը մահացել է 1973 թվականի մայիսի 26-ին Կապրի կղզում։ Թաղված է Երուսաղեմում:

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիթառով նավաստին», 1914
  • «Քանդակի նկարը», 1916[6]
  • «Գրքով կինը», 1918
  • «Լողացողը», 1923-25
  • «Պառկած մերկ կինը կիթառով», 1928
  • «Քողով պարողը», 1928
  • «Պարուհին», 1929
  • «Ձայնավորների երգը», 1931
  • «Կնոջ կիսանդրի», 1932
  • «Դավիթ և Գողիաթ», 1949
  • «Մայր և զավակ», 1949
  • «Ժողովրդի իշխանություն», 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]