Ելիսեյան դաշտերի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ելիսեյան դաշտերի թատրոն
Theatre-des-champs-elysees-.jpg
Տեսակթատրոն[1][2] և երաժշտական հարթակ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1][2]
Գտնվելու վայրըԵլիսեյան դաշտեր[2]
Հիմնադրման ամսաթիվ1913
ՃարտարապետՕգյուստ Պեռե, Լուի Ժուվե և Օգյուստ Պեռե[3]
Կոորդինատներ: 48°51′57.024000099995″ հս․ լ. 2°18′10.440000100001″ ավ. ե. / 48.86584000002777373° հս․. լ. 2.30290000002777795° ավ. ե. / 48.86584000002777373; 2.30290000002777795
Կայքtheatrechampselysees.fr
Théâtre des Champs-Élysées Վիքիպահեստում

Ելիսեյան դաշտերի թատրոն (ֆր.՝ Théâtre des Champs-Élysées), պետական թատրոն Փարիզում։ Հիմնականում ներկայանում է օպերաների ու բալետների բեմադրություններով, ինչպես նաև սիմֆոնիկ երաժշտության համերգներով։ Բացվել է 1913 թվականին։ Ժամանակից թատրոնն ունի հետևյալ սրահները․

  • Grand Théâtre (Փարիզի լավագույն համերգասրահներից մեկը, 2000 տեղ)
  • La Comédie (թատերական բեմադրությունների սրահ, 655 տեղ)
  • Le Studio (257 տեղ)։

Չնայած անվանմանը՝ թատրոնը չի գտնվում Ելիսեյան դաշտերում, այլ Փարիզի 8-րդ շրջանում՝ Մոնտեն պողոտայում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է 1913 թվականի ապրիլի 2-ին սիմֆոնիկ երաժշտության համերգով, որի ժամանակ կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Պոլ Դյուկը, Քամիլ Սեն-Սանսը, Գաբրիել Ֆորեն, Վենսան դ'Էնդին եղել են սեփական ստեղծագործությունների դիրիժորները։

Շենքը ար-դեկո ոճով է․ այն նախագծել է ճարտարապետ Օգյուստ Պեռեն։ Շենքի նախագծմանն ու ձևավորմանը իրենց մասնակցությունն են ունեցել նաև Դենի Մորիսը, Ժան Էդուար Վյուարը և այլք։ Ելիսեյան դաշտերի թատրոնը Փարիզում առաջիններից է, որ կառուցվել են բարձր ամրությամբ երկաթբետոնից, սակայն ինտերիերը թեթև տեսք ունի մարմարե ռելիեֆի շնորհիվ․ պատկերված են Ապոլլոնն ու մուսաները (հեղինակ՝ Էմիլ Բուրդել

Ելիսեյան դաշտերի թատրոնի գմբեթը

Ելիսեյան դաշտերի թատրոնը հայտնի է նշանավոր մի շարք ներկայացումների ու արտիստների առաջնելույթներով։ Թատրոնի պատմության վառ էջերից է 1913 թվականի մայիսի 29-ը, երբ ներկայացվել է Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետը, որ նշանավորվել է սկանդալով։ Ներկայացումն ընթացել է այնպիսի բարձր սուլոցների ուղեկցությամբ, որ պարողները դժվար են լսել նվագախմբի երաժշտությունը։ Դիրիժորի վրա նետել են պատահած ամեն բան, պարտերում բախումներ են եղել։

Թատրոնի բեմում կայացել են Դեբյուսիի «Խաղեր» (Jeux) (1913), Մորիս Ռավելի «Կուպերենի դամբարանը» (1920), Դարիուս Միյոյի «Ցուլը տանիքի վրա» Мийо (1920), Վեցնյակի կոմպոզիտորների «Նորապսակներն Էյֆելյան աշտարակում» (1921), Սաբանեևի «Օդաչու կինը» («L’Aviatrice») (1928), Կուրտ Վայլի «Մահացու յոթ մեղքեր» (1933), Էդգար Վարեզի ավանգարդ նվագախմբի «Անապատներ» պիեսը (1954), Միյոյի «Քրիստոփոր Կոլումբոս» (2-րդ տարբերակ, 1956), Անրի Դյուիտյոյի ջութակի կոնցերտը (1985), Գաբրիել Ֆորեի «Պենելոպա» օպերան (1913), Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» քառերգությունը (1929), Ալբան Բերգի «Վոցեկ» օպերան (1952) և այլն։ 1990-ական թվականներից թատրոնում կանոնավոր ձևով հնչում է հնագույն երաժշտություն աուտենտիկ նվագախմբերի ու համույթների կատարմամբ, բեմադրվում են բարոկկո ոճով հազվագյուտ օպերաների տարբերակներ (օրինակ՝ 1992 թվականին բեմադրվել է Վ․ Մարտին ի Սոլերի «Հազվագյուտ բան» օպերան)։

Թատրոնում ելույթ են ունեցել նշանավոր դիրիժորներ ամբողջ աշխարհից։ 1925 թվականի թատրոնում իր կարիերան է սկսել բալետի պարուհի Ժոզեֆինա Բեյքերը, 1928 թվականի դեկտեմբերին կայացել է Սերգեյ Ռախմանինովի համերգը։ 1944 թվականից թատրոնը դարձել է Ֆրանսիայի ազգային նվագախմբի համերգային գլխավոր հարթակը։ Թատրոնում է գտնվում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փարիզյան շտաբ-բնակարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Théatres des Champs-Elysées: 1913—1963, éd. Gérard Bauër, Enrich Straram, Félix Valoussière, Michel Brunet. Paris, 1963.
  • Marrey B. Revers d’un chef-d’oeuvre: la naissance du théâtre des Champs-Elysées, 1910—1922. Paris, 2007.
  • Le Théâtre des Champs Elysées est ouvert: 100 affiches légendaires, éd. Nathalie Sergent. Paris, 2013. ISBN 9782365950176.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]