Տարսիլա դու Ամարալ
Տարսիլա դու Ամարալ պորտ.՝ Tarsila do Amaral | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Capivari, Սան Պաուլու, Բրազիլիա |
Վախճանվել է | հունվարի 17, 1973[4][1][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[4] և Académie Moderne?[5] |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և արվեստագետ |
Թեմաներ | Կերպարվեստ[6], Brazilian painting?[6] և Brazilian sculpture?[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Աբապորու[7] և Workers? |
Ամուսին | Օսվալդ դե Անդրադե[8] |
Կայք | tarsiladoamaral.com.br |
![]() |
Տարսիլա դու Ամարալ (բրազ.-պորտ.՝ Tarsila do Amaral, սեպտեմբերի 1, 1886[1][2][3][…], Capivari, Սան Պաուլու, Բրազիլիա - հունվարի 17, 1973[4][1][3][…], Սան Պաուլո, Բրազիլիա[9]), բրազիլացի նկարիչ, բրազիլական մոդեռնիզմի գլխավոր դեմքերից մեկը[10]։ Բրազիլացի հինգ նկարիչներից բաղկացած Grupo dos Cinco-ի անդամ, որոնք համարվում են Բրազիլիայի ժամանակակից արվեստի շարժման ամենաազդեցիկ ներկայացուցիչներից։ «Grupo dos Cinco»-ի մյուս անդամներն են` Անիտա Մալֆատտին, Մենոտի Դել Պիչչիան, Մարիոը դե Անդրադեն և Օսվալդ դե Անդրադեն։ Տարսիլան մեծ դեր է ունեցել նաև «Անտոպոֆագիա» շարժման ձևավորման գործում (1928-1929)[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարսիլա դու Ամարալը ծնվել է Կապիվարիում[12], ծնողների դաստակերտում` հող օգտագործողների և սուրճի տնկարկների տերերի հարուստ ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նա ծնողների հետ մեկնել է Բարսելոնա, որտեղ ուսում է ստացել և առաջին անգամ դրսևորվել են նրա ձգտումները նկարչության հանդեպ։ 1916 թվականից նա Սան Պաուլոյում սովորել է քանդակագործություն, այնուհետև` գեղանկարչություն և նկարչություն։ Չափազանց պահպանողական ուսուցիչները նրան չէին բավարարում և 1920 թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել Ժյուլիանի ակադեմիա։ 1922 թվականին մասնակցել է Փարիզում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին։
1922 թվականին վերադառնալով Սան Պաուլո, նա մտերիմ հարաբերություններ է հաստատել բրազիլացի գրողներ և մոդեռնիստ նկարիչներ` Անիտա Մալֆատտիի, Մարիո դե Անդրադեի, Օսվալդ դե Անդրադեի և Մենոտի դել Պիչչիայի հետ։ Նրանք ձևավորել են «Grupo dos Cinco»-ն, որը դարձել է բրազիլական մոդեռնիզմի կենտրոն և շարժիչ ուժ։ 1923 թվականին նկարիչը կարճ ժամանակով վերադարձել է Փարիզ, որտեղ դասեր է ստացել Ալբեր Գլեզից, Անդրե Լոտից, Ֆերնան Լեժեից։ Նրա ֆրանսիացի ուսուցիչների հետաքրքրությունը հնամենի ոճի և պրիմիտիվիզմի նկատմամբ, ստիպել են նկարչին դիմել բրազիլական ժողովրդական ավանդույթներին։
Հայրենիք վերադառնալուց հետո նա Օսվալդ դե Անդրադեի հետ ճանապարհորդել է Բրազիլիայում՝ սովորելով տեղական ավանդույթներն ու ժողովրդական արհեստները։ Նկարազարդել է Անդրադեի գրքերը և 1926 թվականին նրանք ամուսնացել են։ Ամուսինները ճանապարհորդել են Եվրոպայում և Միջին Արևելքում։ 1926 թվականին Փարիզի Պերսյե պատկերասրահում տեղի է ունեցել Տարսիլա դու Ամարալի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նա մտերմացել է սյուրռեալիստների հետ։ Ամուսնու հետ միասին նրանք մշակել են յուրահատուկ անտրոպոլոգիայի փիլիսոփայություն, որը Բրազիլիան ընկալում է որպես ուշ մշակույթի կրող և «սնվում» է իր նախորդ մշակույթներից՝ հնամենի աֆրոամերիկյանից մինչև նորագույն եվրոպական (տես` «Անտրոպոֆագիական մանիֆեստ»)։ 1929 թվականին նկարիչի անհատական ցուցահանդեսներ են անցկացվել Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոում. Տարսիլա դու Ամարալը մասնակցել է կոլեկտիվ ցուցահանդեսների Նյու Յորքում և Փարիզում։ 1930 թվականին Տարսիլա դու Ամարալը և Օսվալդ դե Անդրադեն ամուսնալուծվել են և Անդրադեն ամուսնացել է գրող և լրագրող Պագուի հետ։
1931 թվականին նկարչուհին այցելել է ԽՍՀՄ, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայի նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում և շրջագայել է երկրում։ 1932 թվականին վերադառնալով հայրենիք, նա միացավ ձախ ուժերին` հակադրվելով Ժետուլիու Վարգասի բռնապետական ռեժիմին, այդ թվում՝ սահմանադրական հեղափոխությանը։ Նրան ձերբակալել են և մեկ ամիս անցկացրել է բանտում։ Տարսիլան սկսել է անդրադառնալ սոցիալական թեմատիկային։ 1938 թվականից նա մշտապես բնակվել է Սան Պաուլոում։ Մասնակցել է Սան Պաուլոյի առաջին բիենալեին, Վենետիկի բիենալեին (1964)։
Մահացել է 1973 թվականին, Սան Պաուլոյում։ Թաղված է Սան Պաուլոյի Կոնսոլասան գերեզմանատանը։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- An Angler, 1920-ական թվականներ, Էրմիտաժի թանգարան, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
- "A Negra[13]", 1923,
- Cuca, 1924, Գրենոբլի թանգարան, Ֆրանսիա
- Landscape with Bull, 1925, Մասնավոր հավաքորդ
- O Ovo, 1928, Ջիլբերտո Չաթուբրիանդ, Ռիո դե Ժանեյրո
- Abaporu, 1928, Էդուարդո Կոստանտինի, Լատինաամերիկյան արվեստի թանգարան, Բուենոս Այրես
- Lake, 1928, Մասնավոր հավաքածու, Ռիո դե Ժանեյրո
- Antropofagia, 1929, Պաուլինա Նեմիրովսկի, Նեմիրովսկի հիմնադրամ, Սան Պաբլո
- Sol poente, 1929, Մասնավոր հավաքածու, Սան Պաուլո
- Segundo Class, 1933, Մասնավոր հավաքածու, Սան Պաուլո
- Retrato de Vera Vicente Azevedo, 1937, Բրազիլական արվեստի թանգարան, Սան Պաուլո
- Purple Landscape with 3 Houses and Mountains, 1969–72, James Lisboa Escritorio de Arte, Սան Պաուլո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pontual R., Hernandez A. Tarsila // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083395
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ https://oneartyminute.com/lexique-artistique/academie-de-lart-moderne?srsltid=AfmBOor2PmwvPNR1T1axpAw_JvfLv-hCtKORW3muXUmKnsljBng9FNKU
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Tarsila do Amaral: Inventing Modern Art in Brazil — 2017.
- ↑ Farris, Phoebe (1999). Women Artists of Color: A Bio-Critical Sourcebook to 20th Century Artists in the Americas. Westport, Connecticut: Greenwood Press. էջեր 128.
- ↑ Lucie-Smith, Edward. Latin American Art of the 20th Century. London: Thames & Hudson Ltd, 2004: 42.
- ↑ C. Jauregui "Antropofagia" https://www.academia.edu/6998258/Antropofagia_Cultural_cannibalism_
- ↑ Farris, Phoebe (1999). Women Artists of Color. Westport, Connecticut: Greenwood Press. էջեր 128–130. ISBN 978-0-313-30374-6.
- ↑ Facuse, Marisol; Villagordo, Eric; Moreno, Juan Enrique Serrano (2019 թ․ հունվարի 29). «Violeta Parra: procesos de reconocimiento y formas de consagración en una trayectoria de artista». Artelogie (13). doi:10.4000/artelogie.3513. ISSN 2115-6395.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Congdon, K. G., & Hallmark, K. K. (2002). Artists from Latin American cultures: a biographical dictionary. Westport, Connecticut, Greenwood Press. 0-313-31544-2
- Lucie-Smith, Edward. Latin American Art of the 20th Century. London: Thames & Hudson Ltd, 2004.
- Damian, Carol. Tarsila do Amaral: Art and Environmental Concerns of a Brazilian Modernist. Woman's Art Journal 20.1 (1999): 3-7.
- Barnitz, Jaqueline. Twentieth-Century Art of Latin America. China: University of Texas Press, 2006: 57.
- Gotlib, Nadia Batella. Tarsila do Amaral: a Modernista. São Paulo: Editora SENAC, 2000.
- Pontual, Roberto. Tarsila. Groves Dictionary of Art. Ed. Jane Turner. New York: Macmillan, 1996.
- Amaral, Aracy and Kim Mrazek Hastings. Stages in the Formation of Brazil's Cultural Profile. The Journal of Decorative and Propaganda Arts. 21 (1995): 8-25.
- Fundación Juan March. Tarsila do Amaral (Catalogue: published in English and Spanish) Madrid: Fundación Juan March (2009), 295 pp. English 978-84-7075-561-3
- D'Alessandro, Stephanie and Luis Pérez-Oramas. Tarsila do Amaral: Inventing Modern Art in Brazil. New Haven: Yale University Press, 2017. 9780300228618
- Scott, Andrea. Introducing New York to the First Brazilian Modernist. The New Yorker, 2018.
- Cardoso, Rafael. The Problem of Race in Brazilian Painting, c. 1850-1920. Art History, 2015: 18-20.
- Ebony, David. Brazil's First Art Cannibal: Tarsila Do Amaral. Yale University Press Blog, 2017.
- Jackson, Kenneth David. Three Glad Races: Primitivism and Ethnicity in Brazilian Modernist Literature. Modernism/modernity 1, (1994): 89-112.
- Latin American Women Artists 1915–1995. Films Media Group, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Official Catalogue Raisonné (English/Portuguese) Արխիվացված 2009-07-24 Wayback Machine
- Links to various paintings
- Search for list of exhibitions
- Tarsila do Amaral, The Museum of Modern Art
- MoMA Audio: Tarsila do Amaral: Inventing Modern Art in Brazil
- New to MoMA: Tarsila do Amaral’s A Lua (The Moon), interview with Ann Temkin
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարսիլա դու Ամարալ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Բրազիլիայում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1973 մահեր
- Սան Պաուլո քաղաքում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ժամանակակից նկարիչներ
- Բրազիլացի կին արվեստագետներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Քանդակագործներ
- Բրազիլացի նկարչուհիներ