«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
չNo edit summary
Տող 3. Տող 3.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Էջմիածին|էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ը, [[1914]] թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ [[1898]] թվականից զբաղվել է [[Բաքու|Բաքվի]] նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել [[Գանձակ]]ի հայության ինքնապաշտպանությունը։
Ավարտել է [[Էջմիածին|էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ը, [[1914]] թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ [[1898]] թվականից զբաղվել է [[Բաքու|Բաքվի]] նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ. [[հայ-թաթարական ընդհարումներ]]ի ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել [[Գանձակ]]ի հայության ինքնապաշտպանությունը։


[[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։
[[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

20:07, 3 հունվարի 2020-ի տարբերակ

Աբրահամ Գյուլխանդանյան
Դիմանկար
Ծնվել է1875
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1946(1946-01-01)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և պատմաբան
ԿուսակցությունՀՅԴ
Ստորագրություն
Изображение автографа
 Abraham Gyulkhandanyan Վիքիպահեստում

Աբրահամ Գյուլխանդանյան (1875, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1946(1946-01-01), Փարիզ), հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն

Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 1898 թվականից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։

1910 թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912 թվականը)։ 1913 թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916 թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

1919 թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության[1], 1920 թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։

1942 թվականին եղել է Բեռլինում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[2]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944 թվականի հոկտեմբեր - 1945 թվականի սեպտեմբեր

Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։

Երկեր

  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Ազգային շարժումների դրդապատճառները XIX դ.-ում», Փարիզ, 1939։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Բագուի դերը մեր ազատագրական շարժման մէջ», «Հայրենիք» ամսագիր, 1924, թիւ 1, էջ 123-131, թիւ 2, էջ 133-144, թիւ 3, էջ 60-66, թիւ 5, էջ 97-111, թիւ 6, էջ 102-108, թիւ 8, էջ 109-118, թիւ 9, էջ 106-112, թիւ 10, էջ 109-119, թիւ 11, էջ 98-103, թիւ 12, էջ 49-56, 1925, թիւ 3, էջ 125-131, թիւ 4, էջ 106-112, թիւ 5, էջ 116-121:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները», Աթէնք, 1987:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում», «Հայրենիք» ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական ընդհարումները», հատ. Ա., Փարիզ, 1933, 218 էջ։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)», , «Հայրենիք» ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական հայուհիներ», մաս Ա., Փարիզ, 1939, 63 էջ։

Գրականություն

  • Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։

Ծանոթագրություններ

  1. «Նախկին գլխավոր դատախազներ». prosecutor.am. Վերցված է 2016-12-10-ին.
  2. Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։