Չեմպիոնների Լիգայի 2011–12 մրցաշրջանը 57-րդն էր Չեմպիոնների Լիգայի պատմության ընթացքում: Եզրափակիչը տեղի կունենա 2012 թվականի մայիսի 19-ին Ալիանս Արենա մարզադաշտում, որտեղ հանդես են գալիս Մյունխենի Բավարիան և Մյունխեն 1860 ֆուտբոլային ակումբները:
Հայաստանը Չեմպիոնների Լիգա 2011-2012 մրցաշրջանում
Հայաստանից մրցաշրջանում հանդես եկավ Փյունիկը, որը դարձել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության2010 մրցաշրջանի հաղթող, ելույթները կսկսեց երկրորդ որակավորման փուլից, մրցակիցն էր Չեխիայի չեմպիոն Վիկտորիա Պլզենը: Հանդիպումները տեղի ունեցան Հուլիսի 12-ին և Հուլիսի 19-ին, Փյունիկը պարտվեց ընդհանուր 1:9 հաշվով, Փյունիկի միակ գոլի հեղինակն էր Էդգար Մալաքյանը:
Մասնակիցները
Ընդհանուր մրցաշրջանին կմասնակցեն ՈՒԵՖԱ անդամ երկրների 76 ակումբներ (Լիխտենշտայնը չի մասնակցի քանի որ չունի ազգային առաջնություն):
Անդամ երկրները կբաժանվեն 4 հիմնական խմբերի որոնք կբաշխվեն համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող 2010 կայֆիցենտների:
Անդամ երկրներ որոնք կայֆիցենտների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, կմասնակցեն չորսական ակումբներով.
Անդամ երկրներ որոնք կայֆիցենտների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, կմասնակցեն երեքական ակումբներով.
Անդամ երկրներ որոնք կայֆիցենտների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, կմասնակցեն երկուական ակումբներով.
Անդամ երկրներ որոնք կայֆիցենտների դասակարգմամբ գտնվում են 15-53 տեղերում, կմասնակցեն մեկական ակումբներով.