Ֆ91 Դյուդելանժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆ91 Դյուդելանժ
Ամբողջական անուն F91 Dudelange
Հիմնադրում 1991 թ.
Երկիր Լյուքսեմբուրգ
Քաղաք Դյուլանժ
Մարզադաշտ Ստադ Յոս Նոսբաում
Տարողունակություն 4,650
Նախագահ Տեո Ֆելերիչ
Մարզիչ Դանիել Թեյս
Լիգա Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային առաջնություն
2017-2018 1ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ֆ91 Դյուդելանժ (ֆր.՝ F91 Dudelange), ֆուտբոլային ակումբ Լյուքսեմբուրգից։ Այն հանդես է գալիս Լյուքսեմբուրգի ազգային դիվիզիոնյում:

Ակումբը ձևավորվել է 1991 թվականին քաղաքի երեք ակումբների միավորմամբ` Ալիանս Դյուդելանժ, Ստադ Դյուդելանժ և ՈՒՍ Դյուդելանժ: Դյուդելանժը դարձել է Լյուքսեմբուգի ազգային դիվիզիոնի հաղթող 12 անգամ և Լյուքսեմբուրգի գավաթակիր յոթ անգամ: Ֆ91 Դյուդելանժը որակավորվել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա 2018–19-ում և հասել է խմբային փուլին` դառնալով առաջին լյուքսեմբուրգյան ակումբը խմբային փուլի մասնակից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը ձևավորվել է Ալիանս Դյուդելանժ, Ստադ Դյուդելանժ և ՈՒՍ Դյուդելանժ ակումբների միաձուլմամբ 1991 թվականին: Բոլոր երեք ակումբները հաղթել էին Ազգային դիվիզիոնում կամ Լյուքսեմբուրգի գավաթում, սակայն ապրում էին ծանր ժամանակներ և որոշվեցին միավորվել:

Ակումբից երկար ժամանակ պահանջվեց կարողանալու պայքարել մրցանակների համար: Ստադ Դյուդելանժը և ՈՒՍ Դյուդելանժը հանդես էին գալիս Լյուքսեմբուրգի առաջին դիվիզիոնում, իսկ Ալիանս Դյուդելանժը` երկրորդ դիվիզիոնում: Նոր ակումբը սկսեց 1991-92 մրցաշրջանը երկրորդ դիվիզիոնից:

Ակումբը առաջընթաց գրանցեց հենց առաջին մրցաշրջանից և շուտով դարձավ երկրի կայուն ակումբներից մեկը, որը մրցաշրջանի աղյուսակի առաջին հատվածից ցած չիջավ մինչև 1996-97 մրցաշրջանը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]