Պեդրո դելլա Վալլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո դելլա Վալլե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1586(1586-04-11)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[4]
Մահացել էապրիլի 21, 1652(1652-04-21)[5][1][2][…] (66 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԳերեզմանՍանտա Մարիա ին Արաչելի[6]
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, կոմպոզիտոր և գրող
ԱմուսինSitti Maani Gioerida della Valle?
ԱնդամությունAccademia degli Umoristi? և Լինչեի ազգային ակադեմիա
 Pietro Della Valle Վիքիպահեստում

Պեդրո Դելլա-Վալլե (իտալ.՝ Pietro Della Valle, ապրիլի 11, 1586(1586-04-11)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4] - ապրիլի 21, 1652(1652-04-21)[5][1][2][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի արիստոկրատ, ճանապարհորդ, գրող, կոմպոզիտոր և երաժշտական քննադատ, դիվանագետ։ Իր դեպի Ասիա տասներկու տարի տևած ճանփորդության ընթացքում նա եղավ Օսմանյան կայսրությունում (Ստամբուլ, Հոնիական կղզիներ, Եգիպտոս, Պաղեստին), Պարսկաստանում, Հնդկաստանում։ Ժյուլ Վեռնը նրան անվանել է «առաջին զբոսաշրջիկ», քանի որ ունենալով հսկայական կարողություն, նա ճանապարհորդել է ոչ թե փող աշխատելու, կամ ինչ որ գործերով, այլ սեփական հետաքրքրությունը բավարարելու համար։ Նա նկարագրել է ամբողջ տեսածը օրագրում և նամակներում, որոնք հետագայում լույս տեսան։ Լատիներենից պարսկերեն ու իտալերեն թարգմանեց երկնային մարմինների շարժման մասին։ Ինտուիցիայի շնորհիվ նրան հաջողվեց հասկանալ սեպագրի կարևորությունը. Պեդրոն հասկացավ, որ դա ոչ թե նախշ է, այլ տեքստ։ Նրա կողմից կրկնօրինակած նշանները Եվրոպա բերված առաջին սեպագիր գրերն էին։ Պեդրոյի հետ ճանապարհորդած վրացի աղջիկը Եվրոպա բերեց առաջին պարսկական կատուներին։ Պեդրո Դելլա-Վալլեն գնեց և իր հետ Հռոմ բերեց երեք նկարներով մումիա, որոնք հետո կոչվեցին Ֆայյումական։ Հավաքում և հայտնաբերում էր յուրահատուկ գրքեր, գրառումներ, ձեռագրեր և առաջինն էր, ով Եվրոպա բերեց Սամարիական հնգամատյանը։ Պեդրո Դելա-Վալլեի աշխատանքները անգնահատելի տեղեկություններ են տալիս նրա կողմից այցելած երկրների կյանքի ու սովորույթների, ինչպես նաև այն կարևոր իրադարձությունների մասին, որոնց նա ներկա է գտնվել։ Եղել է Դեն Լինչեի ակադեմիայի անդամ։

Կյանք մինչ ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Դելլա-Վալլեն ծնվել է Հռոմում 1586 թվականին հարուստ և նշանավոր ընտանիքում։ Նա երիտասարդ տարիներին հետաքրքրված էր գրականությամբ ու զենքերով։ Նա բազմակողմանի կրթված մարդ էր, ով գիտեր լատիներեն ու հունարեն, անտիկ ու աստվածաշնչյան դիցաբանություն, աստղագիտություն ու պատմություն։ Նա հեղինակում էր բանաստեղծություններ, նվագում էր տարբեր երաժշտական գործիքների վրա և նույնիսկ գրեց «Զրույցներ մեր ժամանակների երաժշտության մասին»։ 1611 թվականին նա մասնակցեց Թունիսի ծովահենների դեմ արշավանքին, որը կազմակերպել էր իսպանական նավատորմը։ Պեդրոն ողջ և առողջ մնաց կռվում, սակայն նա տուժեց այլ «վերքից». նրա սիրած աղջկան ամուսնացրեցին այլ տղամարդու հետ։ Երբ Պեդրոն հուսահատված էր և նույնիսկ մտածում էր ինքնասպանության մասին, նրա ընկերը Մարիո Սկիպանոն, որը Նեապոլի համալսարանում բժշկության պրոֆեսոր էր, նրան առաջարկեց ճանապարհորդել դեպի Արևելք։ Մինչ Նեապոլից մեկնելը Պեդրոն որոշեց ուխտագնացություն իրականացնել դեպի Սուրբ Երկիր։ Քանի որ նա ազնվական էր, մեկնեց ինը հոգանոց արշավախմբով և ուներ նաև մի շարք արտոնություններ, որովհետև ընդունվում էր որպես Վատիկանի ոչ պաշտոնական դեսպան։ Մարիո Սկիպանոն գրքեր էր հավաքում, այդ պատճառով Պեդրոն խոստացավ տանել և գնել հազվագյուտ ձեռագրեր, նաև խոստացավ գրել նամակներ՝ իր տեսածի նկարագրություններով [7][8]։

Օսմանյան կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիներ և Ստամբուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Դելլա-Վալլեն հեռացավ Վենետիկից 1614 թվականի հունիսի 8-ին «Գրան դելֆինո» նավով։ Նավը ծանրաբեռնված էր, ուստի ծագեցին հիվանդություններ։ «Ամեն օր հիվանդանում էր քսան, կամ երեսուն մարդ միանգամից, «մահը չէր հապաղում վերցնել իր հասանելիք տասանորդը»։ Պեդրոյի առաջին կայանատեղին Կորֆույում էր, որը նա բնորոշեց որպես «փոքր և անորոշ»։ Ապա նա հասավ Ստամբուլ, ուր մնաց մոտ մեկ տարի։ Օսմանյան կայսրության մայրաքաղաքում նա նկարագրեց ոչ միայն հուշարձանները, այլ նաև իրադարձությունները, սկսած Ռամադանի վերջում նշվող ուրազ-բայրամից [9]։ Նա նկարագրեց նաև զինվորական շքերթը, երբ Ահմեդ I-ը և նրա զորքերը հանդես եկան ընդդեմ Շահ Աբբասի։ Որպեսզի ավելի լավ հասկանա ճանապարհորդության ընթացքում իր տեսածը, նա Ստամբուլում սովորեց թուրքերեն (օսմաներեն), արաբերեն և պարսկերեն լեզուներ, իսկ ակադեմիական նպատակներով՝ եբրայերեն:[10][11]։ Նրա ստամբուլյան նամակներից հետաքրքիր էր սուլթանի ընտանիքի մասին հատվածը։ 1615 թվականի հոկտեմբերի 25-ին գրված նամակում Պեդրոն հաղորդում էր, որ սուլթան Ահմեդի մեծ որդու՝ Օսմանի մայրը, այդ ժամանակ մահացել էր։ Նա գրում էր սուլթանի սիրելի հարճի Քեսեմ-սուլթանի մասին [12]. «Եթե ես ճիշտ հասկացա, նա հույն հոգևորականի աղջիկ էր, Կոստանդնուպոլսից մոտ 200 մղոն հեռավորության վրա գտնվող քաղաքից»[13]։

Պեդրոն գտնում է մումիաներ. XVII դարի նկարչի նկարագրություն

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլում նա մնաց մինչև 1615 թվականի սեպտեմբերի 25-ը, այնուհետև ծովով ճանապարհվեց Ալեքսանդրիա [14]։ Ալեքսանդրիայից նա մեկնեց Կահիրե։ 1616 թվականի հունվարի 25-ին[15] Կահիրեից գրված նամակում նա պատմում է իր տպավորությունների մասին, մատնանշում էր մամլուքյան ճարտարապետության գեղեցկությունը, հատկապես ընդգծում էր մահվան քաղաքում կատարված թաղումները։ Նա եղավ Գիզայի բուրգերի մոտ, որտեղ հետազոտեց Մեծ Բուրգի ներքին անցումները, եղավ նաև Ֆայյում օազիսում։ Պեդրոն շատ էր ուզում մումիա ձեռք բերել և անվնաս Իտալիա հասցնել։ Համապատասխան օրինակ գտնելը դժվար էր, քանի որ դրանք հաճախ էին թալանվում հանուն թանկարժեք իրերի, և հետո վառում էին, որպես սատանային փոշի, որը համարվում էր բուժիչ։ Նրան հետաքրքրում էր, որտեղ և երբ էին թաղվել մումիաները, նա նույնիսկ ինքն էր իջնում փոսի մեջ։ Նա գնեց երեք մումիա՝ աղջկա, երիտասարդ տղամարդու և երեխայի։ Իր երկար տարիների շրջագայության ընթացքում Պեդրոն նրանց իր հետ տանում էր և վերջապես բերեց Հռոմ։ Դրանք Եվրոպայում հայտնված Ֆայյումյան դիմանկարներով առաջին մումիաներն էին[16]։ Այնուհետև նա ուղևորվեց դեպի Սինայի թերակղզի, եղավ Սուրբ Կատարինէի վանքում և նկարագրեց վանքը իր շրջակայքով (Սինայ (լեռ), որի վրա Մովսեսը ստացավ տաս պատվիրանները) [17]։ Վանքում հոգևորականները բացելով մարմարյան սարկոֆագը՝ նրան ցույց տվեցին սրբի մասունքները[18] :

Լիբանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոն Երուսաղեմ հասավ 1616 թվականի Զատկի տոնին։ Տիրոջ տանը կարդացած աղոթքը, ինչպես նա է գրում, ազատեց նրան սիրային հիվանդագին զգացմունքներից։ Լինելով հետաքրքրասեր՝ ապրիլի 9-ին ուղղափառ Զատկի տոնին, նա գնաց Տիրոջ գերեզմանի տաճար, անձամբ հետևելու և նկարագրելու Սուրբ հրդեհի ծագումը։ «Երկրի թուրքերն ու արաբները , հավանաբար լավ գիտեն , որ կրակը հրաշագործ չէ, և ծիծաղում են ֆրանկների հետ»[19]:Պեդրոն սուրբ վայրեր այցելելուց հետո ուղևորվեց Դամասկոս և Հալեպ։ Սիրիայում Պեդրոյին հաջողվեց գնել հազվագյուտ ձեռագրեր (ինչպես պարզ դարձավ, դրանք գրված էին մոտավորապես 1345 թվականին)։ Այսօր դրանք հայտնի են որպես Սամարիական Հնգամատյան՝ մինչ այդ անհայտ Եվրոպային։ Պեդրոյի ձեռագրերը այժմ անվանում են «կոդեքս Վ», դրանք ուսումնասիրվեցին և օգտագործվեցին Փարիզյան պոլիգլոտում։ Գտնվում են Ֆրանսիայի Ազգային գրադարանում [20]։ Հալեպում նա լսեց հրաշք Սիթի Մաանիի մասին, ով ապրում էր Բաղդադում։ Ցանկանալով տեսնել նրան՝ նա ուղևորվեց այնտեղ։ Պեդրոյի Բաղդադ գալու ժամանակ տեղի ունեցավ խոշոր անհաջողություն. առաջնորդության համար մի թեթև վիճաբանության ժամանակ նրա ծառաներից մեկը սպանեց մյուսին։ Դելաա Վալլեն մանրամասն նկարագրեց, թե ինչ ջանքերի գնով հաջողվեց իրեն այնպես անել, որ ծառայի ամբողջ ընատանիքի անդամներին չձերբակալեին։ Մյուս կողմից Պեդրոյին Բաղդադ այցելությունը բերեց նաև ուրախություն. նա ծանոթացավ Սիթի Մաանիի հետ և ամուսնացավ նրա հետ 1616 թվականի դեկտեմբերին։ Սիթի Մանին քրիստոնյաների ընտանիքից էր, նրա մայրը հայուհի էր [21] [22]: Լինելով Մերձավոր Արևելքում, նա թողեց ժամանակակից առաջին տեղեկությունները հին Բաբելոնի տեղադրության մասին [23]։

Պարսկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելլա Վալլեն լքեց Բաղդադը 1617 թվականի հունվարի 4-ին, անցավ Քուրդիստանով և փետրվարին հասավ Սպահան։ Շահ Աբբասը հյուսիսում էր, և Դելլա Վալլեն ստիպված էր մայրաքաղաքում մնալ մոտ մեկ տարի, մինչ նա որոշեց գնալ նրա հետևից։ 1618 թվականի փետրվարին Ֆարաջաբադում նա ստացավ տեսակցության հնարավորություն և այնուհետև ուղեկցեց շահին [24]։

Երբ շահ Աբբասը ճանապարհորդում էր իր թագավորությունով, Դելլա-Վալլեն գնում էր նրա հետևից։ Շահի հետ հանդիպումներն ու զրույցները Պեդրոյին տվեցին շատ օգտակար տեղեկություններ։ Այդ ժամանակ շահ Աբբասը կազմակերպում էր արշավանք։ Դեռ 1617 թվականի ղրիմի թաթարները հարձակումներ էին կազմակերպել Գյանջայի և Ջուղայի վրա, ապա Խալիլ փաշայի գլխավորությամբ թուրքական զորքերի հետ մոտեցել Թավրիզին։ Խալիլ փաշան գրավեց Թավրիզը և շարժվեց Սեֆյանների հին մայրաքաղաք Արդեբիլի վրա, ակայն ընկավ շահ Աբբասի զորքերի ծուղակը և կորցրեց տանհինգ հազար մարդ։ 1618 թվականի նոյեմբերի 14-ին Ղազվինում շահ Աբբասը հանդիպեց օտարերկրյա դեսպանների հետ՝ նշելով իր հաղթանակը։ Արարողությունը հանդիսավոր էր և հրաշալի։ Դեսպանների բերած նվերները ցուցադրված էին հրապարակում։ Պեդրոն հիացած էր հնդկական դեսպանի նվիրած կենդանիով։ Արարողությանը ներկա էր իսպանացի զառմյալ դեսպան Դոն Գարսիա դա Սիլվան և Ֆիգերոն։ Նա նույնպես այս իրադարձության մասին թողել է գրություններ (De rebus Persarum epistola и Totius legationis suae et Indicarum rerum Persidisque commentarii): Ղազվինում հաղթանակի տոնակատարությունից հետո Շահ Աբբասը պատրաստ էր ձմռանը վերադառնալ Ֆարաջաբադ և Աշրաֆ, բայց Դելլա Վալեն արդեն նրան չէր ուղեկցում, և վերադարձել էր Սպահան, քանի որ հիվանդացել էր [25]։

Նա Սպահանում մնաց 1618 թվականի դեկտեմբերից մինչև 1621 թվականի հոկտեմբերը։ Հենց առողջացավ, որոշեց վերադառնալ Եվրոպա Հնդկաստանով, քանի որ չէր համարձակվում գնալ Օսմանյան կայսրությունով։ 1621 թվականի հոկտեմբերին նա թողեց Սպահանը, եղավ Պերսեպոլում ու Շիրազում և շարժվեց դեպի Պարսից ծոցի ափերը, սակայն Հորմուզի նեղուցի շրջափակումը անգլիացիների, պարսիկների և պորտուգալացիների կողմից թույլ չտվեց նրան մեկնել ծովագնացության [26] : Նրա կնոջ հետ մեկնել էր նաև կախեթի բարեպաշտ ընտանիքից որբուկ՝ Մարիուչչա-Թինաթին Ձիբա (կամ դի Ձիբա, ինչպես գրում էին Իտալիայում)։ Պերսեպոլում Պեդրոն կրկնօրինակեց և հետագայում հրապարակեց սեպագիր արձանագրություններ, որոնք եվրոպացիներն առաջին անգամ էին տեսնում։ Վերծանել դրանք նա չկարողացավ, բայց ճիշտ ենթադրեց, որ դրանք պետք է կարդալ ձախից աջ։ Մինաբում Մաանին հղիության ժամանակ հիվանդացավ տենդով։ Երեխան ծնվեց մահացած, Մաանին շուտով նույնպես մահացավ 1622 թվականի դեկտեմբերի 30 ին [27]։

Պեդրոն հրամայեց նրա մարմինը մոմապատել (այն թաղեցին միայն հինգ տարի անց, երբ Պեդրոն վերադարձավ Հռոմ), որպեսզի վերցնի նրան իր հետ։ Շատ լուրջ խնդիր էր նաև նրա սեփական առողջությունը, քանի որ նա նույնպես վարակվել էր տենդով։ Կիսագիտակից վիճակում նրան հասցրին Լար, որտեղ նա կամաց կամաց վերականգնում էր իր առողջությունը [28]։ Լարում նրան բուժում էր Աբուլ-Ֆաթ անունով բժիշկը։ Լարը հայտնի էր որպես գիտության կենտրոն, և Աբուլ-Ֆաթը ընդգրկեց Պեդրոյին իր ինտելեկտուալ շրջապատի մեջ, որտեղ կային մաթեմատիկոսներ ու աստղագետներ։ Նրանցից մեկը Զայն ալ-Դինը հետաքրքրվում էր Եվրոպայի գիտական ձեռքբերումներով։ Նա նույնսիկ ուզում էր ուսումնասիրել լատիներեն, որպեսզի ունենար հնարավորություն օգտագործել այդ ձեռքբերումները։ Դելլա Վալլեն հրավիրեց նրան Իտալիա և խոստացավ վերադառնալուց բերել գրքեր։ Եվս մեկ անգամ լինելով Շիրազում, Պեդրոն 1623 թվականի հունվարին Արևելահնդկական ընկերությանը պատկանող Whale նավով մեկնեց Սուրհաթ։ Մաանիի դիակը փաթաթված էր հագուստով և թաքնված էր մեծ սնդուկի հատակին [29]։

Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցավ երեք տարուց մի փոքր շատ, մինչ Պեդրոյին հաջողվեց վերադառնալ Եվրոպա։ 1623 թվականի արիլից մինչև 1624 թվականի նոյեմբերը նա մնաց Գոայում [30]:Գոան Հնդկաստանում պորտուգալական հողերի մայրաքաղաքն էր, որտեղ ապրում էր ավելի քան երկու հարյուր հազար և տարեկան մոտ հազար նավեր հայտնվում էին նրա ափերին։ Ծովագնացության ժամանակ Լիսաբոնից Գոա հասնելու համար պետք էր մոտ վեց ամիս, իսկ ճանապարհորդությունը դեպի Մակաո շարունակելու համար պետք էր կանգ առնել Գոայում ևս վեց ամսով, մինչև որ քամին չդառնար ավելի բարեհաճ։ Բոլոր նրանք ովքեր մեկնում էին Եվրոպայից Մերձավոր Արևելք (և հակառակը) այսպես կանգ էին առնում Գոայում։ Քաղաքն ուներ 38 վանք, 31 եկեղեցի, 26 մեծ և ավելի քան 40 փոքր մատուռ։ Սա Գոայի ծաղկման ժամանակաշրջանն էր. «Ով տեսել է Գոան, նրան պետք չէ տեսնել Լիսաբոնը»(Quem viu Goa, excusa de ver Lisboa)- ասում էին այդ ժամանակներում:Տասնվեցերորդ դարում շատ ծավագնացներ սովորել էին մաթեմատիկա, աշխարհագրություն և աստղագիտություն և նրանք տարածում էին իրենց գիտական ձեռքբերումները ամբողջ աշխարհում։ Գոայում գիտության և կրթության կենտրոն էր Հռոմեական քոլեջը (Collegium Romanum), որն հիմնադրվել է 1551 թվականին:Գումարվում էին հավաքներ, որոնցում ներկա էին Պեդրո Դելլա Վալլեյի համար հետաքրքիր շատ կրթված գիտնականներ։ Այստեղ ՊԵդրոն հանդիպեց դեռ Հռոմից իրեն շատ ծանոթների, մասնավորապես իր քեռու մոտիկ ընկերոջը տերհայր Ալեքսանդրո Լենիին։ Նաև Պեդրոն այստեղ ծանոթացավ ճանապարհորդ, Միլանցի մաթեմատիկ և աստղագետ Քրիստոֆեր Բորրային[31]։

Հայր Բորրան Մակաոյից Եվրոպա գնալու ճանապարհին կանգ առավ Գոայում և այնտեղ մնաց մինչև 1624 թվականի փետրվարը:Պեդրոն համոզեց Բորրոյին գրել դանիացի աստղագետ Տիխո Բրահեյի Արևակենտրոն համակարգի մասին աշխատություն։ Տիխո Բրահեն համարվում էր Եվրոպայի դարի ամենանշանավոր աստղագետը:Այս աշխատությունը Պեդրոն թարգմանեց պարսկերեն Զայն-ադ-Դինի մասին [32]:Դա շատ դժվար էր, քանի որ Պեդրոն հստակ չէր տիրապետում արաբերեն և պարսկերեն լեզուների տեխնիկական տերմինները, այդ պատճառով նա ավելացրեց լատիներեն, և խորհուրդ տվեց Զայն-ադ-Դինին գտնել ինչ որ մեկին ով կարող էր օգնել կատարելագործել թարգմանությունը[31] : Ավելի ուշ Հռոմում Պեդրոն թարգմանեց Բորրոյի գիրքը իտալերեն լեզվով [33]:«Հնդկաստանով վերադառնալով Եվրոպա հանդիպեցի պարոն Պեդրո Դելլա Վալլենին, որի հետ մենք հետաքրքիր շփվեցինք այս գիտության շուրջ՝Ամպերի շարժում, ապա նա փոխանցեց այս գիտելիքները Պարսկաստանի, Հայաստանի, Արաբիայի գիտնականներին»,-գրում էր Քրիստոֆեր Բորրոն [34]։

Պեդրո Դելլա-Վալլեն և թագուհի Օլալլան

Բացի տիեզերագիտությունից, Բորիին և Պեդրո Դելլա Վալլեն զրուցում էին այդ ժամանակ շատ ակտուալ աստղային հաշվարկների խնդիրների մասին։ Պեդրոն իր նամանկներում գրում էր, որ Բորիին զբաղվում էին արեգակնային համակարգի ուսումնասիրություններով [32]:Նրանք 1618 թվականի նոյեմբերի 21ին Սպահանում [35] քննարկում էին նաև գիսաստղերը և այդ մասին թողել են գրություններ (աստղադիտակը նոր էր հայտնաբերվել, բայց հոգևոր հայրերը հետևում էին նորություններին և գյուտերին ) [35][36]։ Պեդրոն ներկայացվեց այս տարածքների կառավարիչ, թագավոր Բենկատապպե Նայային (Hiriya Venkatappa Nayaka) (Քելադիից Հարավային Հնդկաստան) [37][Ն 1]: Պեդրոն եղավ և նկարագրեց Մանգալուրը, ընդունվեց թագուհի Օլլալայի կողմից, ում անվանում էին Աբագ-դեվի-Չանտուրու(Abaq-devi-Ciantru)[38]:Պեդրոն այցելեց նրա որդուն, երկար քննեց նրան և նվիրեց նրան աշխարհի քարտեզը [39]:Պեդրոն նկարագրում է թագուհուն և նրա որդուն, թագավորությունում ժառանգական կարգը(հարևան տարածքներում ևս), դղյակը [40]:Կալկաթայում նա եղավ կառավարչի մոտ, խոսեց նրա զարմիկի հետ, եղավ Բարսելոնայում։ 1625 թվականի հունվարին մեկնեց Մասկատ և մարտին ուղևորվեց դեպի Բասրա [7]։

Սիթի Մաանի Գիորիդա

Վերադառնալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսին նա անապատով ճանապարհվեց դեպի Հալեպ, այնուհետև նստեց դեպի Ալեքսանդրետտա մեկնող ֆրանսիական նավ։ Հա հասավ Կիպրոս, փետրվարին վերադարձավ Նեապոլ և մոտ քսան տարվա ընդմիջումից հետո հասավ Հռոմ 1626 թվականի մարտի 28 ին։ Այնտեղ նա շատերի կողմից ընդունվեց մեծ պատվով, ոչ միայն գրական շրջանակներում, այլ նաև Ուրբանոս VIII պապի, ով նրան նշանակեց «ննջարանի կառավարիչ» :Պեդրոն Մանիի համար կազմակերպեց շքեղ թաղում, որի մարմինն ամփոփվեց Սանտա Մարիա ին Արաչելի եկեղեցու բակում։ Այդ թաղման համար նա գրեց օրատորիա :Լիբրետոն տեքստով էր, հատուկ դրա համար արվել էր Սիտտի Մաանիի հետմահու նկարը, որն արվել էր նրա կենդանության ժամանակ արված նկարից, որը Պեդրոն ուղարկել էր Հռոմ՝ իր ընտանիքին [41][42]։ 1629 թվականին Ֆաբիո Կոլոննայի առաջարկով նա ընդունվեց Դեյ Լինչեյի ակադեմիա [7]:1635 թվականին նա ծանոթացավ Ջովանի Բատտիստա Դոնիի հետ, որը հետագայում կհրապարակի նրա երաժշտական ստեղծագործությունները:Նրա կյանքը վերադառնալուց հետո անցավ Հռոմում, բացառությամբ 1636 թվականի Վատիկանում կազմակերպված ծեծկռտուքի արդյունքում նրա արտաքսմանը։ Ուրբանոս VIII պապի ծառան վիրավորեց Պեդրոյի հնդիկ ծառային և նա վերցրեց դաշույնը և տեղում սպանեց վիրավորողին պապի աչքի առաջ:Այդ դեպքից հետո նա փախավ Պալյանո և անցկացրեց իր արտաքսումը Նեապոլի և Գաետայի միջև մինչ իր ներումը՝ 1638 թվականի մարտը [7][43]։ Նա մահացավ 1652 թվականի ապրիլին և թաղվեց Մաննիի կողքին Սանտա Մարիա ին Արաչելի եկեղեցու բակում [43]։

Թինաթին և Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոյի ուսումնասիրություններում հատուկ տեղ է զբաղեցնում Վրաստանը, որտեղ նա երբեք չէր եղել, բայց արժեքավոր տեղեկություններ էր ստացել վրացուց, որի հետ հանդիպումներ էր ունեցել։ Պարսկաստանում կային եկեղեցիներ և քրիստոնյաները օգտվում էին մի շարք արտոնություններից։ Նա եղավ կարմելիտների եկեղեցում, ովքեր նրա բուժել էին 1618 թվականին Ղազվինից վերադառնալուց հետո։ Այս եկեղեցում լինում էին շատ եվրոպացիներ ու քրիստոնյաներ, ովքեր ապրում կամ ուղղակի հայտնվել էին Սպահանում։ Այստեղ Պեդրոյին օգնության խնդրանքով դիմեցին 1616 թվականին գերի ընկած եպիսկոպոս Ալավերդյանի (Պեդրոն նրան անվանում է նաև «մետրոպոլիտ» )[Ն 2] քույրերը։ Սկզբում կանայք հանգիստ ապրում էին Սպահանում, մինչև Շահ-Աբբասը չստիպեց նրանց դառնալ մուսուլման։ Քանի որ նրանք հրաժարվեցին, իսկ նրանց եղբայրը փախավ, Շահ-Աբբասը բարկացավ և բռնեց նրանց՝ արգելելով մեկնել։ Կանայք ՊԵդրոյի մոտ բերեցին յոթ տարեկան որբ Թինաթիին, և խնդրեցին նրան վերցնել իր մոտ, քանի որ այլևս չէին կորող ապահովել նրա անվտանգությունը, իսկ ՊԵդրոն գտնվում էր շահի հովանավորության տակ[44][45]։ Նրա հայրը, որի անունը Ձիբա էր մահացել էր Շահ-Աբբասի արշավանքի ժամանակ մղված մարտում [46], իսկ մայրը զոհվել էր 1617 թվականին դեպի Պարսկաստան բռնագաղթի ժամանակ[47]ՊԵդրոն և Մաանին վերցրեցին աղջկան և նրան անվանեցին Մարիյա - Մարիուչչա։ Կարմելիտների մոտ Պեդրոն հանդիպեց Սպահանում ու Շիրազում ապրող վրացիների։ Նրանցից նա տեղեկություններ ստացավ այդ երկրի աշխարհագրության և պատմության մասին։ Նա մանրամասն շարադրեց Լուարսաբ II պատմությունը [48], գրեց «վրացի դավանափոխ Մոուրոյի» մասին (Մոուրավի Գեորգի Սաակաձե)[49], տվեց տեղեկություններ Թեյմուրազ I որդիների դժբախտության մասին:Նրանք ուղարկվել էին գերության շահի մոտ, իրենց տատիկի՝ Քեթեվան թագուհու [50]՝ Թեյմուրազի մոր հետ միասին։ Մի անգամ Շահ-Աբբասի հրամանով երկու տղաներին կտտանքների ենթարկեցին, տղաներից մեկը մահացավ, իսկ երկրորդը խելագարվեց [51]։ Քեթևանը, ով չգիտեր եղելության մասին և եկել էր բանակցությունների համար, գերվեց [52]։ Թեյմուրազին և նրա ընտանիքի ճակատագրին Պեդրոն անըդնհատ անդրադառնում էր, երբ ունենում էր նոր տեղեկություններ նամակներով (նամակ XII, XIII, XVI): Պեդրոն գրում էր, որ նա ծանոթացել է Քեթևան թագուհու քահանա Գեորգիի հետ [53][Ն 3]:Գեորգիի միջոցով Քեթևանը Պեդրոյին փոխանցեց երկու աղոթագիրք, իսկ Պեդրոն նվիրեց Քեթևանին լատինական տոնացույց (ծիսամատյան)(Breviario): Մարիուչչան երբեմն գնում էր տեսության թագուհում [55][56]։

Քեթևան թագուհու տառապանքները. Դե Գրասա վանք. Լիսաբոն

Պեդրոն ու Մաանին Իտալիա գնալուց Մարիուչչիին վերցեցին իրենց հետ։ Երբ Մաանին հիվանդացավ (և հետո մահացավ), Մարիուչչան նույնպես հիվանդացավ։ Մաանին մահացավ ՊԵդրոյի և Մարիուչիի ձեռքերի մեջ 1621 թվականի դեկտեմբերի 30։ Սուրաթ մեկնելու ժամանակ Մարուչչիին հագցրեցին տղայի շորեր, որպեսզի խուսափեն նավահանգստի աշխատակիցների ուշադրությունից:Գոայում Մարիամ-Թինաթին ստիպված էր ապրել ինչ որ պորտուգալացի կնոջ Լենա դա Կունյայի մոտ, քանի որ Պեդրոն այլևս կին չուներ և Պեդրոյի ապրելը աղջկա հետ մեկ հարկի տակ պորտուգալական սովորությամբ անհարմար էր [31][57]:Վերադառնալուց և Մաանիի հողարկավորությունից որոշ ժամանակ անց (1627 год) նա ամուսնացավ Մարիուչչեյի հետ, որն այդ ժամանակ արդեն չափահաս էր:, Քանի որ նրանց դստեր ծնունդը նշվում է 1629 թվականին, իսկ 1618 թվականին Մարիուչչեն 7 տարեկան էր, ուրեմն ամուսնությունը հավանաբար կայացել է երբ Մարիուչչեն 16 կամ 17 տարեկան էր :Նա ունեցավ չորս որդի և տաս աղջիկ։ Առաջին աղջկա ծննդյան կապակցությամբ նա կազմակերպեց մեծ տոնահանդես և աղջկան անվանեց Ռոմիբերիյա Ռոմա (Հռոմ) և Իբերիա (Վրաստան) բառերից [58]։

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Գիբբոն նրա մասին գրում է.«Պեդրո դելլա Վալլեյից բացի ոչ մի ճանապարհորդ այդքան մանրամասն չգիտեր և չի նկարագրել Պարսկաստանը»[59]։ Սեր Ուիլյամ Խեդժեսը (1632—1701) իր հնդկական օրագրերում այսպես էր բնորոշում նրան.«Բոլոր ճանապարհորդների իշխան (հետաքրքրության համար ճանապարհորդողներ) Պեդրո դելլա Վալլե, հետաքրքրության մեջ ժլատ , վախի(զգուշավորության) մեջ ամենախելացին ,նկարագրության մեջ ամենից հստակ ու լիարժեք»[60][59]:Ժյուլ Վեռնը գրում է նրա մասին. «Պեդրո դելլա Վալլեն առաջինն է ճանապարհորդ-զբոսաշրջիկներից, ով ճանապարհ ընկավ զուտ հետաքրքրությունից»[61]:Ռոբերտ Սաութին նրա մասին խոսում է որպես.« հրաշալի ճանապարհորդի»[59]:Նա լավ ծանոթ էր ինչպես հին, այնպես էլ աստվածաշնչյան դիցաբանությանը։ ՊԵդրո դելլա Վալլեն կրթված անձնավորություն էր, տիրապետում էր լատիներենին, հին հունարենին, ուսումնասիրել էր թուրքերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներ:Քերականության մասին իր ստեղծագործություններում նա իրեն դրսևորեց որպես տաղանդավոր լեզվաբան։ Նվագում էր կլավեսին և հեղինակում էր երաժշտական ստեղծագործություններ, գրում էր բանաստեղծություններ։ Նա շատ ուշադիր էր, տիրապետում էր քննադատական մտածողությանը, ցուցաբերեց դիվանագիտական կարողություններ [7]:Որպես թերություն ժամանակակիցները նշում էին հակվածությունը պաթոսին, դերասանության :Պեդրոն դյուրագրգիռ էր, ինչը 1636 թվականի ապրիլին հանգեցրեց նրա ծառա Բարբերինի հետ ընդհարման [7]։

Քաղաքական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դարի վերջին Օսմանյան կայսրությունը գրավեց ամբողջ արևելյան Միջերկրական ծովը, Բալկանները և մեծ վտանգ էր ներկայացնում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի համար։ Ամբողջ XVII դարի ընթացքում սուլթանները իրականացնում էին նվաճողական արշավանքներ դեպի Եվրոպա, իրականացնելով արշավանքներ Իտալիայի վրա, վենետիկյան հողերի, Հունգարիայի վրա:Զարմանալի չէ, որ ՊԵդրոն օսմանցիների (թուրքերի) նկատմամբ ուներ անբարյացկամ վերաբերմունք [62]:Դրա հետ կապված Օսմանյան կայսրության դարավար թշնամի Սեֆյան Պարսկաստանը դիտվում էր որպես իրական դաշնակից, չնայած նրան, որ նրա տիրակալները հարստահարում ու նվաճում էին Կովկասի քրիստոնեական պետությունները:Չնայած նրան, որ Պեդրոն երկար ժամանակ ապրել էր Պարսկաստանում, գիտեր և սերտ շփում ուներ վրացիների հետ, նրա կինը հայ էր (իսկ երկրորդ կինը վրացուհի) նա Շահ Աբբասի կերպարը հասցնում էր կատարելության։

  • Եթե սկզբում Պեդրոն ճամփորդում էր կոստյումով և ուխտավորի կարգավիճակով, ապա Երուսաղեմից հետո նրա նպատակը փոխվեց։ Սկզբում Պեդրոն ուզում էր կռվել օսմանցիների դեմ Շահ Աբբասի կողմից, հետո նա միտք հղացավ կազմել եվրոպա-պարսկական միություն՝ ընդդեմ թուրքերի։ Պարսկաստանում եղած ժամանակ Պեդրոն լսեց կազակների մասին։ Պեդրոյի մտահղացմամբ լեհական կազակները կարող էին գրավել Տրապիզոնը և հիմնել այնտեղ կաթոլիկական թագավորություն՝ նրանց վրա հրավիրելով Ստամբուլի ուժերը [63][64]։
  • Պեդրոյի երկրորդ նպատակը Սպահանի մոտ «նոր Հռոմի» (nuova Roma) ստեղծումը։ Շահ Աբբասը խոստացավ, որ կտրամադրի տարածք, որպեսզի քրիստոնյաների ընտանիքները կարողանաին գալ օսմանյան կայսրությունից և ապրեին այստեղ [65]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոայում Պեդրոն կատարեց Քրիստոֆեր Բորրուսայի ստեղծագործության պարսկերեն թարգմանությունը՝ Risalah- i Padri Khristafarus Burris Isavi dar tufiq-i jadid dunya: Հռոմում նա կատարեց նաև ստեղծագործության իտարելեն թարգմանությունը՝ Notizie sul Gesuita Crisotoforo Borri e su sue «inventioni» da carte finora sconosciute di Pietro della Valle, il Pellegrino [33]:
  • Հռոմ վերադառնալուց հետո Պեդրոն գրեց «Հաղորդագրություն Վրաստանի մասին» (Informazione della Giorgia data alia Papa Urbano VIII, 1626)[66], որն օգտագործվում է որպես XVII դարի առաջին քառորդի Վրաստանի պատմության կարևոր սկզբնաղբյուր [67]։
  • Առաջին պարսկական կատուները Եվրոպա բերվեցին Պեդրոյի կողմի [68][69]։

Նամակներ ճանապարհորդության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ճանապարհորդությունների հենց սկզբից Դելլա Վալլեն պարբերաբար նամակներ էր գրում Նեապոլ՝ Մարիո Սկիպանոյին:Ընդհանուր առմամբ կար վեց նամակ (դրանցից միայն մեկն էր կորել), որոնք ունեին մոտ վեց միլիոն բառ։ Նար մահից երկու տարի առաջ նրա կողմից հրապարակվեց նամակների առաջին մասը(Թուրքիայից և Պարսկաստանից):Երկրորդ և երրորդ մասերը խմբագրված են նրա կնոջ և որդիների կողմից, հրապարակվեցին 1658 և 1663 թվականներին։ Չորրորդ մասը այդպես էլ չհրապարկվեց։ Պսրսկաստանից Պեդրոյի գրած տասնութ նամակները իրենցից ներկայացնում են Շահ-Աբբասի կառավարման երկրորդ շրջանի մանրամասն սկզբնաղբյուր։ Պեդրոյի կարգավիճակը(պապի ոչ պաշտոնական դեսպան) նրա հնարավորություն էր տալիս շփվելու տարբեր շրջանակների հետ։ Նա թողել է Շահ Աբբասի, նրա արքունիքի և նրա պետության կառուցվածքի նկարագրությունը։ Ինչպես XVII դարի ճանապարահորդների մեծ մասը նա թողել է տեղեկություն տոների մասին [70][71], ճարտարապետության [72][73],տարբեր վայրերի սովորույթների մասին որտեղ նա եղել էր [74][75], ինչպես նաև նկարագրել է բանջարեղեններն ու ըմպելիքները [76][77], հագուստները [78][79], դեղահաբերն ու համեմունքները [80][81]:Տվել է ճշգրիտ տեղեկություններ գների, քաշի և արժույթի մասին[82], արհեստավորների ու արհեստանոցների [83], մետաքսի ստացման մասին [84][85]։ Պեդրոյի նամակներն ու նշումները պահվում են Վատիկանի գրադարանում (Bibl. apost. Vaticana, cod. Ottob. lat. 3382)[7]:

Բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա կազմեց բառարաններ և նկարագրեց իր կողմից ուսումնասիրած արևելյան լեզուների քերականությունը։ Պեդրո Դելլա Վալլեյի թուրքերեն լեզվի քերականությունը՝ պելլեգրինոն յոթ մասից էր(Grammatica della lingua turca di Pietro Della Valle il Pellegrino, divisa in sette libri,) և գրվել էր Սպահանում 1620 թվականին [7]։

Երաժշտություն և բանաստեղծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Della musica dell’età nostra che non è punto inferiore, anzi è migliore di quella dell’età passata (1640)[7]
  • Trattati di musica[7]
  • Note sopra la musica antica e moderna[7]
  • Il carro di Fedeltà d’Amore (либретто),1611[7]
  • La valle rinverdita … Veglia drammatica (либретто),1629)[7]
  • Per la festa della Santissima Purificazione [7]
  • Dialogo in musica (партитура)[7]
  • Discorso sulla musica dell’età nostra, 1640[7]

Պեդրո Դելլա Վալլեյի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Речь о губернаторе, назначенном Венкатеппе.
  2. С 1612 года епископом был Иоанне (Авалишвили).
  3. Однако это не священник, а домоправитель[54].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Micocci C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1989. — Vol. 37.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2013.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Micocci C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1989. — Vol. 37.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 Micocci, 1989
  8. The travels, vol.1, 1892, Life of Pietro della Valle, p=I—II
  9. Viaggi,vol.1, 1843, էջեր 50—52
  10. Viaggi,vol.1, 1843, էջեր 134—135, 164—165, 264—307, 344, 346, 481—482
  11. Viaggi,vol.2, 1843, էջեր 95, 165
  12. По-видимому, это первое сообщение европейца о её греческом происхождении. Свидетельство о смерти матери старшего сына султана так же важно, поскольку встречаются утверждения, что она дожила до его интронизации в 1618 году.
  13. Viaggi,vol.1, 1843, էջեր 53—54
  14. Viaggi,vol.1, 1843, էջ 158
  15. ↑ Viaggi,vol.1, 1843, Lettera XI.
  16. ↑До 1709 года все три мумии находились в коллекции семьи. В 1733 году они были в коллекции Августа Сильного. Сейчас две «взрослые» мумии находятся в Дрездене[11]. (Staatliche Kunstsammlungen, Dresden, no. Aeg. 777, no. Aeg. 778[7])
  17. Viaggi,vol.1, 1843, էջեր 216—227
  18. Viaggi,vol.1, 1843, էջ 227
  19. Viaggi,vol.1, 1843, էջեր 294—295
  20. Bible, 2008, էջ 781
  21. Viaggi,vol.1, 1843, էջեր 397—405
  22. Viaggi,vol.2, 1843, էջեր 291, 303—315
  23. Viaggi,vol.1, 1843, էջեր 377—385,581
  24. Viaggi,vol.1, 1843, էջ 596
  25. Viaggi,vol.1, 1843, էջեր 818—820, 836—837
  26. Viaggi,vol.2, 1843, էջեր 289—290
  27. The travels, vol.1, 1892, Life of Pietro della Valle, p=III
  28. Viaggi,vol.2, 1843, էջեր 325—353
  29. Viaggi,vol.2, 1843, էջ 878
  30. Viaggi,vol.2, 1843, էջեր 592—789
  31. 31,0 31,1 31,2 Viaggi,vol.2, 1843, էջ 597
  32. 32,0 32,1 Carolino, 2007, էջ 190
  33. 33,0 33,1 Borri
  34. Carolino, 2008, ref.29
  35. 35,0 35,1 Kapoor, 2016, էջ 293
  36. Saraiva, 2008, էջ 57
  37. Viaggi,vol.2, 1843, էջեր 614—699
  38. Viaggi,vol.2, 1843, էջեր 302—312
  39. Viaggi,vol.2, 1843, էջեր 316—325
  40. Viaggi,vol.2, 1843, էջեր 313—316
  41. Viaggi,vol.2, 1843, էջ 61
  42. Funerale, 1627
  43. 43,0 43,1 The travels, vol.1, 1892, Life of Pietro della Valle, p=IV—VII
  44. Viaggi,vol.1, 1843, էջեր 469—471
  45. Viaggi,vol.2, 1843, էջեր 374—375
  46. Viaggi,vol.1, 1843, էջ 374
  47. Viaggi,vol.2, 1843, էջ 844
  48. Viaggi,vol.2, 1843, էջեր 147—150,372
  49. Informazione, 1666, էջ 10
  50. Viaggi,vol.2, 1843, էջեր 367,393
  51. Viaggi,vol.2, 1843, էջեր 147,372
  52. Viaggi,vol.2, 1843, էջ 372
  53. Viaggi,vol.2, 1843, էջ 367
  54. Avalishvili, 1937, стр.23
  55. Viaggi,vol.2, 1843, էջեր 840,851,862,878,881,889,896,907
  56. Avalishvili, 1937, с. 29
  57. The travels, vol.1, 1892, էջ 160
  58. La valle rinverdita, 1633
  59. 59,0 59,1 59,2 The travels, vol.1, 1892, Life of Pietro della Valle, p=VII
  60. Hedges, 1887, էջեր CCCXLIII—CCCXLIV (343—344)
  61. Верн, Глава 5, ч.II
  62. Viaggi,vol.1, 1843, էջեր 259, 267, 283, 291, 348, 511—513
  63. Viaggi,vol.1, 1843, էջեր 107,156
  64. Viaggi,vol.2, 1843, էջ 813
  65. Viaggi,vol.1, 1843, էջեր 50,95,107—108,115,200
  66. Informazione, 1666
  67. Сванидзе, 1979, էջ 238—241
  68. Viaggi,vol.2, 1843, էջ 120
  69. Персидские кошки, 2014, էջ 1
  70. Viaggi,vol.2, 1843, էջեր 31—32, 70 , 73—75, 96—97, 129
  71. Viaggi,vol.1, 1843, էջեր 504—506, 536—541, 550—554, 829—830
  72. Viaggi,vol.2, 1843, էջեր 104, 116—120, 247—268, 376—379, 415—416
  73. Viaggi,vol.1, 1843, էջեր 443, 453—461, 502—503, 602, 673—676, 705—707, 742—744, 779—784, 840—741
  74. Viaggi,vol.2, 1843, էջեր 7—26, 37—38, 401—403, 475
  75. Viaggi,vol.1, 1843, էջեր 443, 627—28, 677, 691—693, 709—710, 713—714
  76. Viaggi,vol.2, 1843, էջեր 105—107, 283—285
  77. Viaggi,vol.1, 1843, էջեր 443—447, 503—504, 653—654, 669, 689, 752,836
  78. Viaggi,vol.2, 1843, էջեր 288—289
  79. Viaggi,vol.1, 1843, էջեր 568—572, 591, 639—640
  80. Viaggi,vol.2, 1843, էջեր 105, 206—210
  81. Viaggi,vol.1, 1843, էջեր 413—418, 472, 634, 668—669, 823
  82. Viaggi,vol.1, 1843, էջեր 471, 586, 631—633
  83. Viaggi,vol.1, 1843, էջեր 562, 566—572, 584, 706
  84. Viaggi,vol.2, 1843, էջեր 57—59, 171
  85. Viaggi,vol.1, 1843, էջեր 566—567, 590, 847—848

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Верн Жюль. «История великих путешествий». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  • «The travels of Sig. Pietro della Valle, a noble Roman, into East-India and Arabia Deserta ...» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  • «Записки Пьетро делла Валле» (անգլերեն). Columbia.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
  • «Borri Cristóvão» (por). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Convento da Graça» (por). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Hebbar N. H. «The Intrepid Queen Rani Abbakka Devi of Ullal» (por). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո դելլա Վալլե» հոդվածին։