Մոուրավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոուրավի, մովրով, պաշտոնյա միջնադարյան Վրաստանում։ Մոուրավի բառը ծագել է հին վրացերեն «ուրվա» (ուրվա-վարել, հոգալ) բառից, նշանակել է քաղաքի, արքունի գյուղերի կամ գավառի կառավարիչ, երբեմն օգտագործվել է նաև հոգաբարձու, խնամակալ իմաստով։

XIXIV դարերում մոուրավին ընդհանրապես որևէ պաշտոն էր (արքունի կամ տեղական վարչության), իսկ XV դարում սկսած կոնկրետ պաշտոն էր և ժառանգական։ Մոուրավին ստանում էր հօգուտ արքունիքի կամ ֆեոդալի գանձվող հարկերի 1/10 մասը և օգտվում իր ենթակայության բնակչության սպասարկումից։ XVI—XVIII դդ․ մոուրավություն կարևոր պաշտոն էր Քարթլ-Կախեթի թագավորությունում։ Մոուրավին կատարում էր թագավորի կամ ֆեոդալի կարգադրությունները, հավաքում հարկերը, իր իրավասության սահմաններում իրականացնում արդարադատություն, հետևում էր տնտեսվարությանը և այլն։ Թիֆլիսի և այլ քաղաքների մոուրավները կառավարում էին իրենց ենթակա քաղաքները, իրականացնելով վերը նշված պարտավորությունները։ XIX դարի սկզբին Վրաստանում ռուս, վարչակարգ մտցվելուց հետո մոուրավի պաշտոնը աստիճանաբար վերացվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 59 CC-BY-SA-icon-80x15.png