Լորետա Յանգ
Լորետա Յանգ անգլ.՝ Loretta Young | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 12, 2000[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ramona Convent Secondary School? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Grant Withers?, Tom Lewis? և Ժան Լուի Բերտո |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջուդի Լյուիս, Christopher Lewis? և Peter Lewis? |
Loretta Young Վիքիպահեստում |
Լորետա Յանգ (անգլ.՝ Loretta Young, իրական անվանում՝ Գրեթխեն Յանգ (անգլ.՝ Gretchen Young),հունվարի 6, 1913[1][2][3][…], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4] - օգոստոսի 12, 2000[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակակիր՝ լավագույն կանացի դերի համար։ 1930 թվականից մինչև 1940 թվականը Լորետային համարում էին նրբագեղության մարմնավորում և կինոյի շքեղություն։ Քառորդ դարում նա նկարահանվել է մոտավորապես հարյուր կինոնկարներում, խաղացել է այնպիսի հանճար կինեմատոգրաֆների մոտ, ինչպիսիք են Ֆրենկ Կապրան, Սեսիլ Բլաունտ դե Միլլը, Ջոն Ֆորդը և Օրսոն Ուելսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ եղել է մեկ տարեկան, խաղացել է իր առաջին դերը՝ բարուրում երեխայի դերը։ Երեք տարեկանից նկարահանվել է իր մեծ քույրերի՝ Պոլի Էնն Յանգի և Էլիզաբեթ Ջեյն Յանգի հետ։
Սովորել է կանանց դպրոցում, իսկ 14 տարեկանում վերադարձել է կինո։ Նրա առաջին լուրջ դերը եղել է «Քմահաճ է, բայց լավն է» ֆիլմում, որը 1927 թվականին թույլ է տվել First National ընկերության հետ կնքել համաձայնագիր։ Այդ ժամանակ նա իր անունը փոխել է Լորետա։
17 տարեկանում փախել է տնից և գաղտնի ամուսնացել դերասան Հրանտ Ուիթերսի հետ։ Մեկ տարի անց ամուսնությունը չեղարկվել է, սակայն Լորետան շարունակել է խաղալ Ուիթերսի հետ «Չափազանց փոքր է ամուսնության համար» ֆիլմում։
1935 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Ջուդին, ում հայրը եղել է Քլարկ Գեյբլը։ Այդ փաստը խստագույնս գաղտնի է պահվել, քանի որ այդ ժամանակ դերասանը ամուսնացած է եղել։ Ովքեր տեղյակ են եղել Գեյբլի հայր լինելու մասին, սովորական են համարել։ Սակայն 2015 թվականին Յանգի հարս Լինդա Լյուիսը տեղեկացրել է, որ Յանգը մահից առաջ նրան խոստովանել է, որ ինտրիգ չի եղել։ Երբ նրանք նկարահանվել են «Նախնիների կանչը» ֆիլմում, Գեյբլը նրան բռնաբարել է, բայց Յանգը տարբեր ինչ-որ չափով այդ ամենում իրեն է մեղավոր համարել, քանի որ ինքն է Գեյբլին հրահրել։ Յանգը ընդհանրապես չի ցանկացել վնաս պատճառել Գեյբլին, կամ իր գործունեությանը, սակայն նա վախեցել է, որ «Twentieth Century Pictures» ընկերության գլխավոր մարդիկ կարող են ստիպել ընդհատել հղիությունը, բայց լինելով կաթոլիկ՝ նա չէր կարող գնալ այդ քայլին։ Այս խնդրի վերաբերյալ Յանգը, մայրը և քույրերը մանրազնին մշակել են մտածված ծրագիր, որպեսզի խուսափեն հրապարակումից, բայց նաև թողնեն երեխային։ Սկզբում Յանգը հեռանում է ֆիլմից, իսկ որոշ ժամանակ անց, երբ արդեն նկատվում էր հղիությունը, մեկնում է Անգլիա՝ արձակուրդի և վերադառնում է ԱՄՆ ծննդաբերության նախօրյակին։ 1935 թվականի նոյեմբերի 6-ին ծնվել է նրա դուստրը։ Աղջկան անվանել են Թադեոս առաքյալի պատվին։ Երեք շաբաթ անց վերադարձել է Հոլիվուդ, իսկ մի քանի ամիս անց երեխային հանձնել է մանկատուն։ Երբ աղջիկը եղել է 19 ամսական, Յանգի մայրը հայտնաբերել է աղջկան, իսկ Յանգը այդ ժամանակ խաղացել է փոքրիկ ներկայացման մեջ։ Յանգը պաշտոնապես ընդունել է աղջկան, իսկ ժուռնալիստ Լուելլա Պարսոնսին պատմել է հորինված պատմություն, ըստ որի որդեգրել է երկու երեխա, որից մեկին ստիպած է եղել հանձնել կենսաբանական մորը։
Այնուամենայնիվ Հոլիվուդում ոչ բոլորն էին հավատացել այդ պատմությանը և գուշակել էին՝ ով է երեխայի հայրը։ Նրանք, ովքեր գիտեին, թե ով է երեխայի հայրը, նրանց միջև արտաքին նմանություններ էին գտնում, որը երեխայի մեծանալուն զուգընթաց ավելի նկատելի էր դառնում։ Երեխայի ծնողները երբեք չեն խոստովանել, որ նրանք են աղջկա կենսաբանական ծնողները։ Յանգը միայն 1999 թվականին է խոսել դրա մասին, երբ Ջոան Վեստեր Անդերսոնին պատմել է իր ողջ կենսագրությունը։ Յանգի խնդրանքով նյութը չի հրապարակել Անդերսոնը, իսկ նրա մահից հետո հրապարակվել է կենսագրությունը։
Մեծ հաջողությունների է հասել 1940-ական թվականներին՝ նկարահանվելով «Ֆերմերի աղջիկը» (1947) և «Եպիսկոպոսի կինը» (1947) կինոնկարներում։
Վերջին անգամ մեծ էկրանին հայտնվել է 1953 թվականին «Դա տեղի է ունենում ամեն հինգշաբթի» ֆիլմում և նույն թվականին սկսել է թողարկել սեփական «Լորետա Յանգի շոուն» դրամատիկական շոու֊սերիալը «NBC» հեռուստաալիքով։ Սերիալը ութ տարի շարունակվել է։ Սերիալը դերասանուհուն բերել է երեք «Էմմի» մրցանակ։ Շոու֊բիզնեսը թողել է 1963 թվականին՝ իրեն նվիրելով կաթոլիկական բարեգործություններին, սակայն 1980-ական թվականներին վերադարձել է էկրան։ Վերջին անգամ էկրանին հայտնվել է 1989 թվականին՝ «Թագուհին անկյունում» ֆիլմում։
Մահացել է քրոջ տանը՝ Սանտա֊Մոնիկայում, 2000 թվականի օգոստոսի 12-ին՝ ձվարանի քաղցկեղից։ Թաղվել է Կալիֆոռնիայի Քալվեր֊Սիթի քաղաքում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1917 | ֆ | en:The Primrose Ring | Հրեշտակ | |
1917 | ֆ | Sirens of the Sea | երեխա | |
1919 | ֆ | The Only Way | երեխա | |
1921 | ֆ | White and Unmarried | երեխա | |
1921 | ֆ | «Շեյխ» | The Sheik | երեխա |
1927 | ֆ | «Քմահաճ է, բայց լավն է» | Naughty But Nice | երեխա |
1927 | ֆ | Her Wild Oat | երեխա | |
1928 | ֆ | The Whip Woman | աղջիկ | |
1928 | ֆ | «Ծիծաղիր ծաղրածու, ծիծաղիր» | Laugh, Clown, Laugh | Սիմոնետա |
1928 | ֆ | The Magnificent Flirt | Դենիս Լավերն | |
1928 | ֆ | The Head Man | Քերոլ Վաթս | |
1928 | ֆ | Scarlet Seas | Մարգարետ Բարբո | |
1931 | ֆ | «Պլատինե շիկահեր» | Platinum Blonde | Գալահեր |
1931 | ֆ | «Գողացված թանկարժեքներ» | The Stolen Jools | կամեո |
1933 | ֆ | «Աշխատակիցների մուտքը» | Employees' Entrance | Մեդելայն Ուոլթերս Ուետ |
1935 | ֆ | «Նախնիների կանչը» | Call of the Wild | Քլեր Բլեյք |
1937 | ֆ | «Սրճարան մետրոպոլ» | Café Metropole | Լաուրա Ռիդջուեյ |
1938 | ֆ | «Չորս օգնական և տղամարդ» | Four Men and a Prayer | Լինն Չերինգտոն |
1947 | ֆ | «Ֆերմերի աղջիկը» | The Farmer's Daughter | |
1949 | ֆ | «Մեղադրյալը» | The Accused | Վիլմա Թատլ |
1951 | ֆ | «Տագնապի պատճառը» | Cause for Alarm! | Էլեն Ջոնս |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար»
- 1948 — Լավագույն կանացի դեր՝ «Ֆերմերի աղջիկը» ֆիլմի համար
- 1950 — Լավագույն կանացի դեր՝ «Արի ախոռ» ֆիլմի համար (անվանակարգ)
- «Ոսկե գլոբուս»։
- 1959 — Լավագույն հեռուստաշոու՝ «Գրիր Լորետա» շոուի համար
- 1987 — Ֆիլմի լավագույն դերասան՝ « Ծննդյան նախօրյակ»
- 1990 — Ֆիլմի լավագույն դերասան՝ « Թագուհին անկյունում» ֆիլմի համար (անվանակարգ)
Յանգը Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի երկու աստղ, առաջինը կինոնկարների համար, երկրորդը՝ Հեռուստատեսությունում աշխատանքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119218771 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորետա Յանգ» հոդվածին։ |
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 2000 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Քաղցկեղից մահացածներ