Լեհաստանի աշխարհագրություն
Լեհաստանի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Լեհաստան |
Ամենաբարձր կետ | Ռիսներ՝ 2499 մ |
ԲԾՄ | 54,2 %-ը՝ 150 մ |
Մակերես | 312 685 կմ²՝ 69-րդը աշխարհում |
Հյուսիսային կետ | Լիտվա և Ռուսաստան |
Հարավային կետ | Չեխիա և Սլովակիա |
Արևմտյան կետ | Գերմանիա |
Աշխարհագրական տեղադրություն | Արևելյան Եվրոպա |
Լեռնաշղթա | |
Առաջին հիշատակում | 966 թվական |
Լեհաստան (անգլ.՝ Poland), պետություն Արևելյան Եվրոպայում, այլ սահմանազատման համաձայն՝ Կենտրոնական Եվրոպայում։ Այն մեծամասամբ տեղակայված է միջին եվրոպական հարթավայրում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի լեռնային շրջանների հյուսիսարևելյան մասում։ Հյուսիսից այն ողողվում է Բալթիկ ծովի ջրերով։ Լեհաստանի ընդհանուր մակերեսը 312 658 կմ2 է (ըստ զբաղեցրած տարածքի աշխարհում 69-րդ տեղում է, իսկ Եվրոպայում՝ 9-րդ)։ Ցամաքային տարածքը՝ 304459 կմ2 է, ջրային տարածքը՝ 8220 կմ2:
Սահմաններ և առափնա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին հազարամյակի ընթացքում Լեհաստանի տարածքը բազմաթիվ անգամներ փոփոխության է ենթարկվել։ XVI դարի դարի կեսերին Լեհաստանը եղել է Եվրոպայի խոշորագույն երկիրը, դրանից առաջ լեհական պետություն գոյություն չի ունեցել։ Ներկայիս սահմանները որոշվել են 1945 թվականին։
Սահմանների ընդհանուր երկարությունը 3528 կմ է, որից ցամաքայինը 3047 կմ է, իսկ ծովայինը՝ 481 կմ։ Հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք Լեհաստանի ձգվածությունը կազմում է 720 կմ։
Պետություն | Սահմանի երկարություն(կմ) |
Պետություն | Սահմանի երկարություն(կմ) |
---|---|---|---|
Ռուսաստան (Կալինինգրադի շրջան) | 210 | Սլովակիա | 420 |
Լիտվա | 91 | Չեխիա | 615 |
Բելոռուսիա | 65 | Գերմանիա | 456 |
Ուկրաինա | 428 |
Ափի երկարությունը՝ 440 կմ։ Տարածքային ջրերը՝ 12 ծովային մղոն[Ն 1][2]:
Լեհաստանի սահմանի արևմտյան մասում Գերմանիայի սահմանի վրա են գտնվում Պոմերանյան ծոցը և ծովալճակի նմանվող Շչեցինի ծովածոցը, որտեղ թափվում է Օդրան (իր մեծությամբ երկրորդ գետը Լեհաստանում)։ Այդ շրջանը կրում է Արևմտյան Պոմորիե (անգլ.՝ West Pomorie) պատմական անունը։ Ափի արևելյան մասը կոչվում է, համապատասխանաբար, Արևելյան Պոմորիե։ Այդտեղ է գտնվում Գդանսկի ծոցը, որտեղ թափվում է Լեհաստանի գլխավոր գետը՝ Վիսլան։ Նրա արևմտյան մասում Հել թերակղզին մեկուսացնում է (անջրպետում է) Պուցկի ծովածոցը, երևելքում՝ Վասլինսկի անտառաշերտը բաժանում է ծովալճակի նմանվող Վասիլինսկի թերակղզին։ Շչեցինսկի և Գդանսկի ծովածոցերում են գտնվում երկրի գլխավոր նավահանգիստները. Գդանսկը, Գդինյան և Շչեցինը։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի ռելիեֆը[1], ինչպես նաև հարավ-արևելյան Մերձբալթիկայի ռելիեֆը, կազմավորվել է սառցադաշտի շարժման հետևանքով, որը մի քանի անգամ առաջ և հետ է շարժվել դեպի երկրի հյուսիսային մաս Պլեյստոցենյան դարաշրջանում (1,6 միլիոնից 10 հազար տարի առաջ)։ Երկրի հյուսիսի և կենտրոնի տարածքների շուրջ 2/3-ը գրավում է Լեհական հովիտը՝ Հյուսիս-գերմանական հովտի մի մասը։ Բալթիկ ծովի ափերը ցածր են՝ երկար, ավազոտ անտառաշերտով և ավազաբլուրներով շրջապատված լողափերով։ Դեպի հարավ հարթավայրը փոխվում է Բալթյան բլրաշարի լեռնոտ ծովային ռելիեֆի՝ Պոմորյան և Մազուրյան լճերի ափերի, որոնք բաժանվում են Վիսլայի գետահովիտով։ Այս ռելիեֆը ուրվագծում է վերջին անգամ առավելագույն սառցակալման հարավային սահմանը։
Բալթյան բլրաշարից հարավ ըստ լայնության ձգվում են Սիլեզյան, Վելիկոպոլսկի, Մազովեցկո-Պոդլյասկյան ցածրավայրերը՝ վերածվելով ոչ բարձր՝ նինչև 600 մ բարձրությամբ բարձրավանդակի[Ն 2] և հիմնականում՝ հարթ Լյուբլինյան բարձրության։
Երկրի հարավային մասով ձգվում են լեռները. արևմուտքում Սուդետները և արևելքում՝ Կարպատները։ Նրանց միջև է գտնվում Մորավյան դարպասներ լեռնանցքը, որը հին ժամանակներց ծառայել է որպես առևտրային ուղի Հյուսիսային Եվրոպայից դեպի Հարավային Եվրոպա։ Սուդետները ձգվում են Լեհաստանի և Չեխիայի սահմանով, նրանց բարձր կետը Սնեժկա լեռն է՝ 1603 մ։ Կարպատների լեհական մասում առանձնանում են Բիսկեդները, Բեշադները և Տատրաները՝ Կարպատների ամենաբարձր մասը, որտեղ գտնվում է երկրի ամենաբարձր կետը՝ Ռիսներ լեռները՝ 2499 մ[4]։ Բարձր Տատրաները Լեհաստանում ունեն սուր լեռնային պիկեր, խորը կիրճեր և ռելիեֆի սառցադաշտային տեսք բարձրակատար գոտում, իսկ Բեսկիդների գագաթները ունեն կլորավուն ձև և, հիմնականում անտառներով են պատված[5]։
Լեհաստանի տարածքի 54,2 %-ը գտնվում է ծովի մակարդակից 150 մ բարձրության վրա, 36,9 %-ը՝ 150-ից մինչև 300 մ, 5,7 %-ը 300 - 500 մ, 2,9 %-ը՝ 500-ից մինչև 1000 մ ծովի մակարդակից բարձր[6]։
Բնական ռեսուրսներ. ածուխ, ծծումբ, պղինձ, բնական գազ, արծաթ, կապար, աղ, բնափայտ[2]։ Սուդետներում (Վալբժիխ և Կլոձկո քաղաքները գտնվում են Ստորին Սիլեզյան քարածխային ավազանում) գտնվում են գրանիտային քարհանքեր։ Վերին Սիլեզիայում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր քարածխային ավազաններից մեկը[5][7] :
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի կլիման բարեխառն է, ծովայինից անցնում է ցամաքայինի։ Կլիմայական պայմանների վրա ազդում են արևմուտքից եկող բախվող օվկիանոսային օդային զանգվածները, Սկանդինավիայից և Ռուսաստանից եկող ցուրտ հոսանքները, ինչպես նաև հարավից եկող ավելի տաք մերձարևադարձային օդը։ Ամբողջ տարվա ընթացքում արևմուտքից արևելք Լեհաստանի տարածքով անցնում են մի շարք բարոմետրական դեպրեսիաներ (համեմատաբար ցածր մթնոլորտային ճնշման շրջան)[8], բերելով ամպամած և անձրևոտ եղանակ։ Ձմռանը, երբ գերակշռում են ցուրտ մայրցամաքային օդային զանգվածները, եղանակը դառնում է ցուրտ և անամպ[7]։
Հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է -1 °C մինչև −5 °C (լեռներում՝ մինչև −8 °C), հուլիսին՝ 17 °C - 19 °C (լեռներում՝ մինչև 10 °C)[4]:
Հարթավայրային շրւաններում տեղումները տարվա մեջ լինում են 500-600 մմ, լեռներում՝ տեղ-տեղ 1000 մմ-ից ավելի (Սուդետներում՝ մինչև 1270 մմ և Բարձր Տատրաներում՝ 2030 մմ)։ Երկրի հյուսիսում տեղումների ամենամեծ քանակը լինում է ամառային շրջանում, իսկ հարավում՝ ձմռանը։ Ձյան ծածկույթը տարվա մեջ մնում է մինչև 3 ամիս։ Ցուրտ ձմեռներին գետերը սառցապատվում են մինչև երկուսից-չորս ամիս[5]։
Ջրային ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի գնահատման համաձայն Լեհաստանն ունի 63,1 կմ³ վերականգնվող ջրային ռեսուրսներ, որոնցից տարվա ընթացքում ծախսվում է 11,73 կմ³ (13 % -կոմունալ ծառայությունների համար, 79 %-ը՝ արդյունաբերական և 7 8 %-ը՝ գյուղատնտեսական կարիքների համար)[2]։
Լեհաստանի տարածքի երկու հիմնական գետային համակարգերը պատկանում են Բալթիկ ծովի ավազանին. Վիսլա գետը՝ Սան, Վեպշ և Արևմտյան Բուգ վտակներով և Օդրա գետը՝ Վարտա, Նիսա- Լուժիցկա և Բուբր վտակներով։ Երկրի ամբողջ ջրհոսքի մոտ կեսը անցնում է Վիսլայով, Օդրայով՝ մեկ երրորդը[7]։ Երկու գետերն էլ նավարկելի են, թեև պահանջվում է ջրանցքի մաքրման հաճախակի աշխատանքներ։ Երկու գետերն էլ ունեն վտակների խիտ ցանց։
Նրանց գետահովիտների[9] (ռուս.՝ по прадолинам) ավազաններն իրար հետ միացած են ջրանցքներով (Բիդգոշչի ջրանցք) Արևմտյան Եվրոպայի գետային համակարգերի, Նեման գետի (Օգոստոսյան ջրանցք) և Դնեպրի հետ (Նեման և Օգինսկի ջրանցքների միջոցով)։ Վիսլայի և Օդրի ակունքները գտնվում են հարավային լեռնային շրջաններում։ Օդրան սկզբում հոսում է Սիլեզիայով հյուսիս արևմտյան ուղղությամբ, իսկ դեպի ցած հոսելով՝ գնում է հյուսիս, որտեղ նրանով անցնում են Լեհաստանի և Գերմանիայի պետական սահմանները։ Վիսլան առավելապես հոսում է դեպի հյուսիս։ Նրա վրա են գտնվում լեհական պետության հին մայրաքաղաքը՝ Կրակովը և ժամանակակիցը՝ Վարշավան[5]։
Լեհաստանի գետերում ջրի բարձրացում դիտվում է տարեկան երկու անգամ՝ գարնանը և հուլիսին։ Գարնանը ջրերի վարարումը պայմանավորված է ձյան հալոցքով, հուլիսին՝ ամառային անձրևներով։ Ոչ մեծ տարածք Լեհաստանի հարավում ունի ջրհոսք Դունայ և Դնեստր գետերը, իսկ հյուսիս արևելքում՝ Նեման գետը։
Լճերի ընդհանուր թիվը, որոնք ունեն մեկ հա մակերես, կազմում է մոտ 9300 լիճ։ Լճերը հիմնականում կենտրոնացած են հյուսիսում, որտեղ զբաղեցնում են տարածքի մոտ 10 %-ը[7]։ Ամենամեծը Սնյարդվի և Մամրի լճերն են, որոնք ընդգրկված են Մազուրյան լճերի խմբում։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Լեհաստանում վարելահողերը զբաղեցնում էին երկրի տարածքի 40,25 %-ը, 1 %-ի վրա մշակվել է մշտական հացահատիկային բույսեր։ Ոռոգելի է հազար կմ² (2003)[2] :
Լեհաստանի հողերի բերքատվությունը հիմնականում ցածր է։ Ափամերձ շրջաններում դրանք, որպես կանոն, ավազոտ մոխրահողեր են (արժեքավոր լուծվող հանքային նյութերի ալկալիացված պարունակությամբ) և գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար պահանջում են պարարտացում։ Գետահովիտներում և հովիտներում հանդիպում են հումուսի մեծ պարունակությամբ խոշոր տորֆաճահիճներ։ Լեհական լեռներից դեպի հյուսիս շրջաններում (Սելիզիա և Փոքր Լեհաստան (ռուս.՝ Силезия и Малая Польша)[10]) լյոսային նստվածքների վրա գերակշռում են լավ ցամաքած ճիմոտ մոխրահողերը և շականակագույն հողերը, որոնց վրա աճում են շաքարի ճակնդեղ, տարեկան և կարտոֆիլ, կան նաև սևահողեր։ Լեռնային շրջանների հողերը ունեն հումուսի բարակ շերտ և ցածր պտղաբերություն։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի տարածքում բուսականությունը զարգացել է վերջին սառցապատման շրջանից և իր մեջ ներառում է 2250 տեսակ սերմնավոր բույսեր, 630 տեսակ մամուռ, 200 տեսակ լյարդամամուռ, 1200 քարաքոս և 1500 սնկերի տեսակներ։ Սերմնավոր բույսերի մեջ գերակշռում են հոլարկտիկական (ռուս.՝ голарктические) տարրերը։ Ոչ բազմաթիվ էնդեմիկ տեսակների[11] շրջանում հանդիպում են լեհական փիճին (Larix polonica) և կոնակովյան կեչին (Betula oycoviensis): Տորֆային ճահիճներում և լեռներում պահպանվել են տունդրային հատուկ բուսականության մի քանի տեսակների մնացորդներ[7] :
Լեհաստանի տարածքի 25 %-ը զբաղեցնում են անտառները[7], հյուսիսում և հարավում պահպանվել են մոծ անտառային զանգվածներ. Բելովեժյան, Օգոստոսյան և այլ թավուտներ։ Գերակշռող ցեղեր են սոճին, եղևնին, որոնք լեռներում բրգաձև են։ Երկրի արևմտյան և արևելյան մասերում կան խառը անտառներ (հաճարենի, կաղնի, կեչի և թխկի)։ Գետահովիտներում կան ողողվող մարգագետիններ, ծառերից գերակշռում են հացենին, բարդին և ուռենին։ Հյուսիս արևելքում կան ցածրադիր ճահիճներ։ Հանդիպում են հավամրգիներ (верещатник)[4][5]: Լեռնային շրջաններում բուսականությունը նախաալպյան և ալպյան է։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի կենդանական աշխարհը պատկանում է եվրոպա-արևմտասիբիրյան կենդանաաշխարհագրական շրջանին (Պալեարկտիկայի[Ն 3] մասը)։ Վայրի կենդանական աշխարհը աղքատացած է մարդկանց կողմից տարածքի յուրացման բարձր մակարդակի պատճառով։ Գոյություն ունեն ողնաշարավորների մոտ 400 տեսակներ, այդ թվում` բազմաթիվ կաթնասուններ և տարածաշրջանի բնիկ ավելի քան 200 թռչնատեսակներ։ Անտառներում թափառում են եղջերուները, վայրի խոզերն ու գայլերը, հյուսիս-արևելյա փշոտ մասերում կարելի է հանդիպել որմզդեղն։ Գետերի մերձակայքերում բնակվում են կուղբեր, լեռնային անտառներում՝ արջեր և վայրի կատուներ, ավելի բարձրում կարելի է հանդիպել քարայծի և արջամկան։ Բելովեժյան անտառում պահպանվել են զուբրեր (անտառացուլ), որոնք ինչ որ ժամանակ բնակվել են ամբողջ Եվրոպայում[7]։
Տարածված թռչուններ՝ խլահավ, ցախաքլոր, կաքավ։ Բալթիկ ծովի ափամերձ շրջաններում կատարվում է ձողաձկան և տառեխի որս[5]։ Շուրջ 20 ազգային պարկեր կան, որոնցից ամենախոշորներն են՝ Բելովեժյան, Կամպինոսյան, Տատրանյան, Սլովինյան ազգային պարկերը[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ծովագնացության և օդագնացության մեջ կիրառվող հեռավորության չափման միավոր։ Միջազգային ծովային մղոնը (անգլ.՝ International Nautical Mile) ճշգրիտ հավասար է 1852 մետր։
- ↑ Հողային տարածքի մաս, որը բարձր է շրջապատող տարածության նկատմամբ։ Պայմանականորեն բարձրավայրերը որոշում են ինչպես տեղամաս 200մ-ից մինչև 400մ, հազվադեպ մինչև 800մ բացարձակ բարձրությամբ և հակադրում են ցածրավայրերին[3]։։
- ↑ Կենսաաշխարհագրական ռեգիոն, որն ընդգրկում է Եվրոպան, Ասիան՝ Հիմալայներից դեպի հյուսիս և առանց Արաբական թերակղզու, ինչպես նաև հյուսիսային Աֆրիկան մինչև Սահարա անապատի հարավային ծայրը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեհաստանի զինանշանը -
Լեհաստանի դրոշը -
Լեհաստանի քարտեզը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ПОЛЬША». www.krugosvet.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: Text "Энциклопедия Кругосвет" ignored (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 Poland Արխիվացված 2019-08-18 Wayback Machine — CIA — The World Factbook
- ↑ https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%BE%D0%B7%D0%B2%D1%8B%D1%88%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D1%8C
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Географическое положение Польши, самые большие польские города, самые длинные польские реки. Численность населения в Польше». old.polska.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: Text "Общие сведения о Польше" ignored (օգնություն); Text "Польша.ру" ignored (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Поиск». www.krugosvet.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: Text "Энциклопедия Кругосвет" ignored (օգնություն) - ↑ Географическое положение Польши — Польша.ру
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Poland». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: Text "History, Geography, Facts, & Points of Interest" ignored (օգնություն) - ↑ Депрессия // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Прадолина
- ↑ «МАЛАЯ ПОЛЬША • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Что такое эндемики – определение и значение термина, виды, примеры» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի աշխարհագրությունը Արխիվացված 2020-09-30 Wayback Machine
- Ջրային ռեսուրսներ Արխիվացված 2020-09-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստանի աշխարհագրություն» հոդվածին։ |
|