Բելովեժյան թավուտ (ազգային պարկ)
Բելովեժյան թավուտ (ազգային պարկ) (ռուսերեն՝ [1][2][3] Национальный парк «Беловежская пуща», բելառուս․՝ Нацыянальны парк Белавежская пушча), ազգային պարկ, որ տարածվում է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի Կամենեց ու Պրուժանի շրջանների և Գրոդնոյի մարզի Սվիսլաչի շրջանի տարածքում՝ Լեհաստանի հետ Բելառուսի ունեցած սահմանին կից: Դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության տեղավայր ճանաչված Białowieża Forest-ի պահպանված մասն է՝ մի ժամանակ Եվրոպական հարթավայրով մեկ փռված եվրոպական անտառների՝ նախնական տեսքով պահպանված վերջին հատվածը: Թավուտում կա եվրոպական բիզոնների՝ զուբրերի՝ աշխարհամասի ամենախոշոր ցամաքային կենդանիների մեծ քանակություն: Սահմանից այն կողմ՝ լեհաստանյան կողմում, տարածվում է Białowieża ազգային պարկը: 2015 թվականի մայիս ամսից ի վեր՝ Պերերով - Բյալովեժա անցակետով անտառ մուտք գործելու անվիզա ռեժիմ է սահմանվել հետիոտն արշավների մասնակիցների և հեծանվորդների համար[4]:
«Բելովեժյան թավուտ» կենսոլորտային արգելոցը զբաղեցնում է 216,200 հեկտար տարածք, որը բաժանված է փոխանցումային, բուֆերային գոտիների և միջուկի[5]: Ազգային պարկի զբաղեցրած տարածքը 150,069 հեկտար է[6]: Այն ընկած է Բրեստ քաղաքից 70 կիլոմետր դեպի հյուսիս: Բնապահպանական արգելոցներն ու ազգային պարկերը զբաղեցնում են Բրեստի մարզի ողջ տարածքի 2.7 և Գրոդնոյի մարզի 2.6 տոկոսը[7]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելովեժյան թավուտի մեծ մասը ազգային պարկ է հռչակվել դեռևս Լեհական Երկրորդ Հանրապետության օրոք՝ 1932 թվականի օգոստոսի 11-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թ. օգոստոսին, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության և Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված խորհրդա-լեհական սահմանային համաձայնագրի համաձայն, անտառը բաժանվել է երկու մասի: Լեհաստանը 1947 թվականին վերաբացել է Białowieża ազգային պարկը:
Պարկի վարչական շենքը գտնվում է Կամենյուկի քաղաքում: 2009 թվականին Բելովեժյան թավուտ ազգային պարկը տոնեց իր՝ արգելոցային կարգավիճակ ստանալու 600-ամյակը: Պարկում գործող բոլոր հյուրատներն ու սրճարանները այդ կապակցությամբ վերակառուցվեցին ու նորացվեցին, շահագործման հանձնվեցին նորերը: Կառուցվեց ու շարք մտավ նաև բնապահպանական կրթության կենտրոնը, որտեղ գործում է Բնության թանգարանը:
Յուրաքանչյուր տարի մոտավորապես 300 հազար զբոսաշրջիկ է այցելում Բելովեժյան թավուտ ազգային պարկ[8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Belovezhskaya Pushcha National Park – Official Website of the Republic of Belarus
- ↑ «Беловежская пуща - Министерство иностранных дел Республики Беларусь»։ mfa.gov.by
- ↑ "Białowieża Forest, Belarus, Poland" at the UNESCO official webpage. Retrieved May 27, 2015.
- ↑ Regulations on visiting Belovezhskaya Pushcha by foreign tourists approved in Belarus Archived June 29, 2015, at the Wayback Machine.
- ↑ «The structure of the Biosphere Reserve Belovezhskaya Pushcha.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին։ Վերցված է 2015-05-27
- ↑ «About the National Park»։ Վերցված է 2015-05-27
- ↑ «Nature reserves and national parks, wildlife preserves and nature sanctuaries»։ Land of Ancestors։ Data of the Ministry of Natural Resources and Environmental Protection of the Republic of Belarus։ 2011։ Վերցված է 29 November 2013
- ↑ «Belovezhskaya Pushcha celebrates 600th anniversary of its reserve status.»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բելովեժյան թավուտ (ազգային պարկ) Վիքիպահեստում |
---|
- Belovezhskaya Pushcha dedicated conservation/environmental website
- Belovezhskaya Pushcha National Park on the official website of Belarus