Հավամրգի
Արտաքին տեսք
| Հավամրգի | |
Հավամրգի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
| Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
| Ցեղ | Calluna |
| Տեսակ | Հավամրգի (C. vulgaris) |
| Միջազգային անվանում | |
| Calluna vulgaris | |

Ամրկենի, Հավամարգի (լատիներեն՝ Calluna), հավամրգազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մեկ տեսակ (C. vulgaris)։ Մշտադալար թուփ է։ Բարձրությունը՝ 30—70 սմ, մանր, նստադիր բազմաթիվ տերևներով։ Ծաղիկները մանր են և բազմաթիվ, ծաղկաբույլը՝ բաց մանուշակագույն-վարդագույն։ Աճում է սոճիների անտառում, տորֆային ճահիճներում՝ հաճախ առաջացնելով հոծ մացառներ։ Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Գրենլանդիայում, Ազորյան կղզիներում և այլն։ Հավամարգին լավ մեղրատու է, տալիս է տտիպ, դառը մեղր։ Կերաբույս է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 259)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավամրգի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավամրգի» հոդվածին։ |
| ||||||||||||||