Տառեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Darekh.gif
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Alburnus tarichi
Հատուկ պահպանություն

Տառեխ (Chalcalburnus tarichi), Վանա տառեխ, ծածանների ընտանիքի տառեխների սեռի ձուկ։ Մարմինը երկարավուն է (երկարությունը 5 անգամ մեծ է բարձրությունից), հասնում է մինչև 233 մմ։ Ստորին ծնոտն առաջ է եկած։ Թեփուկների վրա կան մուգ պիգմենտային կետեր։ Բեղիկներ և ճարպալողակ չունի։ Զվադրած էգերի գլուխը և մարմինը ծածկված են բշտիկներով։ Արուները սեռահասուն են դառնում, երբ մարմնի երկարությունը հասնում է 165 մմ-ի, էգերը՝ 195 մմ-ի։ Տարածված է միայն Վանա լճում։ Գարնանը, ապրիլին, ձվադրման համար մեծ քանակությամբ դուրս է գալիս գետերը։ Ձկնորսության օբյեկտ է։ Օգտագործվում է սննդում, գլխավորապես աղած և չորացրած, ինչպես նաև թարմ վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 592 CC-BY-SA-icon-80x15.png