Լյարդամամուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյարդամամուռներ
Moos 5778.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Լյարդամամուռներ (Marchantiophyta)
Stotler & Crand.-Stotl., 2000

Լյարդամամուռներ (լատ.՝ Hepaticae), մարշանցիա, մամուռների դաս։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 6000, ՀՀ-ում՝ 50 տեսակ։ Ամենատարածվածը մարշանցիա բազմաձևն (լատ.՝ Marshantia polymorpha) է։ Աճում է լեռնային բոլոր գոտիների անտառային տարածքներում, խոնավ վայրերում, գետերի ու առվակների ափերին և այլն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալոմը փռվող է, մուգ կանաչ կամ դեղնականաչավուն, ճյուղավորվող, երկտուն, երկարությունը՝ 2-10 սմ։ Թալոմի վերին մակերեսին գոյանում են հատուկ բողբոջազամբյուղներ, որոնց հատակին, կոթերի վրա առաջանում են բազմացման բողբոջներ (վեգետատիվ բազմացման համար), իսկ թալոմի տակ՝ ռիզոիդներ (որոնց միջոցով ամրանում է հողին) և հատուկ թեփուկներ (համարվում են տերևների սկզբնակներ)։ Արական բույսերի պատվանդանն ութթաթանի եզրով, տափակ սկավառակի տեսք ունի, որի վրա զարգանում են անթերիդիումները, իսկ իգական բույսի բազմաճառագայթ պատվանդանի ստորին երեսին զարգանում են արքեգոնիումները։ Սպորներև առաջանում են տուփիկներում՝ ամռանը։ Հողագոյացնող և տորֆագոյացնող է։ Կան բավականին տափակ կամ հարթ տեսակներ, հիմնականում փռված են գետնին կամ գտնվում են ջրի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png