Երմոլովկա (Կրասնոդարի երկրամաս)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երմոլովկա (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երմոլովկա | |||
ռուս.՝ Ермоловка | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
ԲԾՄ | 263 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
Բնակչություն | 370 մարդ (2010[3]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+7)8622 | ||
Փոստային դասիչ | 354388 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 426 910 004 | ||
|
Երմոլովկա (ռուս.՝ Ермоловка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Փսոու գետի աջ ափին։ Գտնվում է Սոչիի կենտրոնից 28 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 263 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի տվյալներով գյուղն ուներ 467 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ ապրում էր 370 մարդ[3]։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երմոլովկան հիմնադրվել է 1900 թվականին, իսկ հայերը եկել են 1910 թվականին՝ Սամսունից։ Գյուղը գտնվում է Ռուսաստանի և Աբխազիայի սահմանի վրա։ Գետի մյուս ափին` Աբխազիայի հայաբնակ Միքելրիփշ գյուղն է, որը Երմոլովկայի հետ կապված է կամրջով։ Ներկայումս կամուրջը փակ է, սահմանային անցակետի բացակայության պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 636)։ |
|