Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուտկաշեն

Իմ կարծիքով բազմաթիվ կողմ և դեմ ձայների առկայության դեպքում այսպիսի բուռն քննարկումը փակելուց առաջ արժեր հստակ պատճառաբանությունը ձևակերպել:--Գարդմանահայ (քննարկում) 14:00, 20 Փետրվարի 2019 (UTC)
Հստակ պատճառաբանությունն այն է, որ տարածքը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության կազմում և ներկայումս կոչվում է այդպես: Քննարկմանը մասնակցած չլինելով՝ չեմ զլացել կարդալ ողջ քննարկումը և ծանոթանալ բոլոր փաստարկներին: Բերված փաստարկներն ավելի քան խոսում էին Գաբալա տարբերակի օգտին:--Սիգմա (քննարկում) 14:17, 20 Փետրվարի 2019 (UTC)
Եթե պատճառաբանությունը դա է, ապա նշանակում է, որ այսուհետ կարելի է առանց քննարկման վերանվանել ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում առկա նախկինում հայկական բնակավայրերը: Եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական հարյուրավոր հուշարձանների մասին հոդվածները նույնպես պետք է վերանվանենք՝ հատկապես որ վերջիններն ունեն ադրբեջանական պաշտոնական (և ոչ պաշտոնական) անվանումներ: Այնպես որ եթե համայնքի վերջնական որոշումը հենց նշվածն է, ապա տրամաբանությունը հուշում է, որ բոլորը պետք է վերանվանել (ինչին ես դեմ եմ): Շնորհակալություն պարզաբանման համար:--Գարդմանահայ (քննարկում) 15:43, 20 Փետրվարի 2019 (UTC)
Ես նույնպես դեմ եմ արտահայտվել ու չեմ փոխել կարծիքս: Լրիվ համաձայն եմ Գարդմանահայի հետ ու նույնը կասեմ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական օբյեկտների համար: Սխալ է անվանափոխելը: Իսկ եթե այդպես, ապա Գանձակից ու Շահումյանից սկսե՞նք անվանափոխել, մեկ է, Ադրբեջանի տարածքում են: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 20:51, 20 Փետրվարի 2019 (UTC)

Հարգելի մասնակիցներ, ակնարկելով քննարկումը, դիտում եմ որ և արտահայտվողների և քվեարկողների մեծամասնությունը վերանվանման կողմնակիցներ են։ Վերանվանումը կատարվեց։ Ուրիշ հարց, որ կարելի է բացել նոր քննարկում։ Առաջարկում եմ առաջին հերդին ընդունել կանոնադրություն և ուղեցույց Անվանափոխման վերաբերյալ։ - Kareyac (քննարկում) 22:03, 20 Փետրվարի 2019 (UTC)

Քննարկման մեջ բոլոր պատասխանները տրված են, խոսքը միայն Գաբալա-Կուկտաշեն բնակավայրի մասին էր: Այս քննարկումը չի կարելի հիմք ընդունել և բոլոր բնակավայրերի անվանումները փոփոխել: Կարծում եմ քննարկումը վերաբացելու իմաստ չկա, եթե իհարկե նոր փաստեր/աղբյուրներ չկան Կուկտաշենի օգտին:--Սամվելքննարկում 06:20, 21 Փետրվարի 2019 (UTC)

Սկոպիե

Վախթանգ Դարչինյան

Փամբակ (գետ, Լոռու մարզ)

Մերի Փոպինսը տարբեր հոդվածներում

Ղրիմի կատեգորիաներ