Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտե
Տեսակբարեգործական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լուծարված1979

Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտե (ԱՆՉԱ, անգլ.՝ American National Committee for Homeless Armenians, ANCHA), կազմակերպություն, որը 1940-70-ական թթ. տնօրինել է ՀԽՍՀ-ից և Մերձավոր Արևելքի երկրներից հայերի արտագաղթը ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա։ Հիմնվել Է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամերիկահայ մեծահարուստ Ջորջ Մարտիկյանի ջանքերով։ Սկզբում զբաղվել է արևմտյան Գերմանիայում հայտնված հայ ռազմագերիների (մեծ մասամբ՝ նախկին լեգեոնականներ)՝ ԱՄՆ տեղափոխմամբ։ Հետագայում նպաստել է ՀԽՍՀ-ից և Մերձավոր Արևելքի երկրներից (հատկապես 1956 թ. Սուեզի միջադեպի և 1975-76-ի լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ) հայերի արտագաղթին ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։

Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեն կենտրոններ ուներ Բեյրութում, Միլանում, Աթենքում, Բրյուսելում, Ժնևում։ Նրա հետ սերտորեն համագործակցել Է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի գործունեությունը, որն ըստ էության թուլացնում էր հայերի պահանջատիրական հզորությունը, պաշտոնապես դատապարտել են սփյուռքահայ գրեթե բոլոր քաղաքական հոսանքները։ Ջ. Մարտիկյանի մահվամբ (1979) դադարել Է կոմիտեի գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png