Ոստիկան (խալիֆայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոստիկան (պատմ., պահլավերեն «ostican» բառից է, նշանակում է հավատարիմ, վստահելի։ Հայերեն (գրաբարում) ոստիկան էին կոչվում թագավորին հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց թագավորը նշանակում էր վերակացու, կուսակալ որևէ գավառի կամ աշխարհի վրա։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում ոստիկան էին կոչվում արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները։