Եկել ես այստեղ, որ ի՞նչ անես
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Սերժ Սարգսյանի Եռաբլուր կատարած այցի տեսանյութը |
2013 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի բանակի օրվա տոնակատարությունների շրջանակում, Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Եռաբլուր պանթեոն կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան ենթադրյալ սոցիալապես անապահով վիճակում գտնվող կնոջ օգնության խնդրանքին պատասխանեց հետևյալ կերպ՝ «Եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»[1][2]։ Հետագա ամիսների ընթացքում այս արտահայտությունը դարձավ թևավոր խոսք հայկական քաղաքական և հասարակակակակ դաշտում, ինչպես նաև մեմ՝ համացանցում[3]։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկնաբանելով նախագահ Սարգսյանի այս արտահայտությունը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 14-ին ասաց, որ «մարդիկ տեսնում են, որ շատ խաղաղ ընթացք ունի, փորձում են աղավաղել, բորբոքել, անտեղի բարձրաձայնել, նոր մոտեցումներ ձևավորել»[4]։
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան ՀՀ նախագահի արած այդ արտահայտությունը «վատ է անդրադարձել նրա վարկանիշի վրա» նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում[5]։
Գործածումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 30-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Եկել ես ստեղ. որ ի՞նչ անես» անվանումով էջ, որը մայիսի դրությամբ ունի մոտ 8,800 հավանում[6]։ 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների օրը Ֆեյսբուքում հայտնվեցին քվեաթերթիկների լուսանկարներ, որոնց վրա գրված էր «ընտրեմ, որ ի՞նչ անեմ» արտահայտությունը[7]։
Հայտնի անձանց կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ապրիլ 13, 2013 |
- Մարտի 4-ին, դերասան Վարդան Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ևս օգտագործել է այս արտահայտությունը[8]։
- Ապրիլի 13-ին կայացած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը միանալու մասին հայտարարեց՝ «Մի մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞»[9]։
- Ապրիլի 22-ին, ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը խոսելով 2013 թվականի Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքի մասին քննադատեց ՀԱԿ քարոզարշավի «ագրեսիվությունը» և հարցադրում կատարեց՝ «ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես»[10]։
- Մայիսի 14-ին, ի պատասխան այն հարցադրմանը թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած մայիսի 19-ի հավաքին, ԲՀԿ խոսնակ և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց՝ «Գնանք, որ ի՞նչ անենք»[11]։
- Հունիսի 3-ին, խոսելով ՀՀ Եվրոպական միությանը ադամակցելու մասին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասաց. «Եվրամիությանը, ես չեմ հասկանում, գնում ենք էնտեղ ի՞նչ անենք, երբ որ մի արժույթ կա ինչպես արտահանող այդպես էլ ներմուծող»[12]։
- Հոկտեմբերի 19-ին, «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լևոն Բարսեղյանը խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի վիճահարույց նամակի մասին ասաց. «Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես»[13]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 2013 թ. մայիսի 9-ի իր հոդվածում գրել է՝
- …Եթե որևէ մեկը հրադադարից հետո եղել է Շուշիում և տեսել է Հարավային Կովկասի այդ երբեմնի մշակութային կենտրոնի անմխիթար վիճակը, նա անպայման կհարցնի մոդայիկ դարձած դարձվածքաբանությամբ՝ «Շուշին ազատագրել ենք, որ ի՞նչ անենք»[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ) 168 ժամ
- ↑ Սերժ Սարգսյան. Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես (տեսանյութ)
- ↑ Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես - մեմերի հանգրագիտարան
- ↑ Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին Արխիվացված 2013-05-25 Wayback Machine slaq.am
- ↑ «Եկել ես ստեղ լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ինչ անես» ՀՀ նախագահի այս արտահայտության հետեւանքները «Առավոտ»
- ↑ Ֆեյսբուքյան նախաձեռնություն. «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» (տեսանյութ) 7 օր
- ↑ Ընտրեմ, որ ինչ անեմ (photo)(չաշխատող հղում) slaq.am
- ↑ Ուրվագիծ 04.03.2013
- ↑ Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը PanARMENIAN.Net
- ↑ Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես. Շուշան Պետրոսյանը` ՀԱԿ-ին panorma.am
- ↑ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»
- ↑ Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք» Ա1պլյուս
- ↑ Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես Լևոն Բարսեղյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին 1in.am
- ↑ Ոչ տոնական մտորումներ Մայիսի 9, 2013 «Առավոտ»