Jump to content

Վարդան Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1959(1959-02-27) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկինոյի և թատրոնի դերասան,
սցենարիստ, ծաղրերգու
 Vardan Petrosyan Վիքիպահեստում

Վարդան Եղիշեի Պետրոսյան (փետրվարի 27, 1959(1959-02-27), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ դերասան[1], նկարիչ, գրող, երգիծաբան[2], դրամատուրգ, երգիչ, երգահան։ Իր ներկայացումներում անդրադառնում է պատմական, հասարակական, բարոյահոգեբանական, քաղաքական, հոգևոր, մարդկային թեմաների[3]։ Բնակվում է Փարիզում ու Երևանում և ունի Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքացիություն[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է Երևան 1985 թվականին։

1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ ոզնիներ թատերախումբը, որը, հետագայում վերանվանվելով «Ոզնիներ», եղել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը։

1988 թվականից մինչև 1992 թվականը, երբ ընթանում էր Ղարաբաղյան շարժումը, Վարդան Պետրոսյանը գրել և բեմադրել է քաղաքական հարցերի անդրադարձող մի քանի ներկայացումներ։ Հայաստանում տիրող տնտեսական ծանր պայմանների պատճառով Վարդան Պետրոսյանը 1992 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Մինչև 1997 թվականը նա նկարահանվել է կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերում։ Մասնակցել է ֆրանսիական մի շարք ներկայացումների (ռեժիսոր՝ Ռոբեր Օսեյն)[3]։ 1996-1997 թվականներին Վարդան Պետրոսյանը նորից սկսել է հանդես գալ «Ոզնիներ» թատերախմբի հետ։ 1997-2000 թվականներին ներկայացրել է մի շարք դուետներ, այդ թվում՝ «Հայ եմ ես, հայ ես դու» (Չուկոյի հետ, Լոս Անջելես, 1997), «Մեր մանկության մանգոն» (Արամոյի հետ, Երևան, 1998), «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ, Երևան, 1999)[3]։

2000 թվականից Վարդան Պետրոսյանն սկսել է բեմադրել հիմնականում հեղինակային ներկայացումներ՝ նվիրված քաղաքական ու հասարակական տարբեր հարցերի։ Հայաստանից բացի նա իր ներկայացումներով հանդես է գալիս Հայկական Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր[3]։

2012 թվականին Երևանում ներկայացրել է իր նոր՝ «Պարոնայք 50-50» համերգային ծրագիրը, որի ներկայացումները անցել են հուլիսի 23-ից մինչև դեկտեմբերի 19-ը Պարոնյանի անվան թատրոնում[5]։

2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս Վարդան Պետրոսյանը տրանսպորտային վթարի է ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ[6]։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ է ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով[7]։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ[8]։ Դատարանը մերժել է նրան գրավով ազատելու դիմումը, չնայած այն ստորագրել էր 11,000 մարդ[9][10]։ Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել 2015 թվականի հունվարի 26-ին։ Նույն թվականի հունվարի 29-ին նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից[11][12]։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է բաց բանտ[13][14]։ 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից[15], ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին[16]։

Հեղինակային աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995 - «Frére Jaques», մենաներկայացում ֆրանսերեն «Եղբայր Ժակ» փարիզյան և ֆրանսիական թատրոններ ու կաֆե-թատրոններ` Carré Blanc, Le Point Virgule, Café Oscar, Le Bec Fin...
  • 2000 - «Հազար ու մի ելք», Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Արթուր Սահակյան
  • 2001 - «Խաղում ենք 1700», Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված ներկայացում
  • 2002 - «Between Two Mountains», մենաներկայացում անգլերեն, «Երկու սարի արանքում»։ ԱՄՆ, ՓԵնսիլվանիա, Բրիստոլի Ռիվերսայդ թատրոն, բեմադրիչ՝ Էդվարդ Քիֆ Բեյքեր
  • 2003 - «Բենեֆիս», Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչ` Արթուր ՍահակյանT
  • 2003 - «Կրակի մեջ», Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչ` Տիգրան Գասպարյան
  • 2003 - Entre l'orient et l'occident, մենաներկայացում ֆրանսերեն «Արևելքի և արևմուտքի միջև», Փարիզ, «Մարինյի» թատրոն, «Պոպեսկու» դահլիճ
  • 2004 - «Ցմահ բանտարկյալներ», Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմադրիչ Ռուբեն Բաբայան
  • 2006 - «One Vartan show», մենաներկայացում ֆրանսերեն, Քլամարի քաղաքապետարանի թատրոն, Անտոնիի քաղաքապետարանի թատրոն, բեմադրիչ՝ Անի Համել
  • 2005 - «Վերելք», Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն։ Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում` հայ և ֆրանսիացի երեք տասնյակից ավելի դերասաններից բաղկացած միջազգային թատերախմբով, կենդանի ջազ նվախամբով։ Բեմադրիչ՝ Անի Համել
  • 2006 - «Ի՞նչ անել», Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան
  • 2006 - Վարդան Պետրոսյան և ընկերներ, Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան) փոխադրված Ռոբեր Օսեյնի «Հիսուս էր նրա անունը» ներկայացումից
  • 2008 - «Սեր և ատելություն» , Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան
  • 2009 - «Խոստովանություն թատրոնում», Երևանի կամերային թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
  • 2009 - «Ցմահ բանտարկյալներ 2», Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, Բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան
  • 2009 - «Օրեր, գույներ․․․», ցուցահանդես ներկայացում, Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
  • 2010«-»«Ճակատագրի կատակներ», Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
  • 2011 - «Սեռասարսափ», Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչներ՝ Անի Համել, Լևոն Մինասյան
  • 2012 - «Պարոնայք 50 - 50», Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Արթուր Սահակյան
  • 2013 - «Ամեն երկուշաբթի», Երևանի Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
  • 2018 - «Իմ կիսատ թողած երգը», հյուրախաղային տարբերակ, բեմադրիչ՝ Անի Համել
  • 2018 - «Մարդը Փարիզից», մենաներկայացում ռուսերեն «Человек из Парижа» Դոնի Ռոստովի պատանի հանդիսատեսի պետական թատրոն, հյուրախաղ
  • 2019 - «Իմ կիսատ թողած երգը», հայաստանյան տարբերակ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Անի Համել
  • 2020 - «Նոր ժամանակներ, նոր բարքեր», ԱՄՆ, Լոս Անջելես. Լանթերման սրահ, բեմադրիչ՝ Անի Համել
  • 2020 - «Վերելք 2», Գյումրիի պետական թատրոնի հետ, բեմադրիչ՝ Անի Համել
  • 2021 - «Խոստում», Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Վարդան Պետրոսյան
  • 2021 - «Մեր հոգսերի գարունը», ցուցահանդես ներկայացում «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ
  • 2022 - «Ո՞վ է մեր տերը» Գյումրի, բացօթյա ներկայացում, բեմադրիչ Վարդան Պետրոսյան
  • 2023 - «Օրորոցային պատվիրան», Պարոնյանի անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Անի Համել
  • 2025 - «Լույս, խավար և Chat GPT», Պարոնյանի անվան պետական թատրոն

Համահեղինակային աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996 - «Ծիծաղի երեկոներ» («Ոզնիներ»ի հետ), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
  • 1997 - «Կես լուրջ, ութուկես կատակ», «Մեր քեռին ձեր բակում», («Ոզնիներ»ի հետ), Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Արթուր Սահակյան
  • 1998 - «Մեր մանկության մանգոն», Արամոյի հետ, համահեղինակ` Վահրամ Սահակյան, Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Արթուր Սահակյան
  • 1999 - «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ), համահեղինակ` Վահրամ Սահակյան, Երևանի Ստանիսլավսկու անվան պետական թատրոն, բեմադրիչ՝ Արթուր Սահակյան

Համերգային տեսաերիզներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 – Ձայն անապատում
  • 1999 – Մեր վերջը
  • 2001 – Խաղում ենք 1700[19]
  • 2003 – Բենեֆիս
  • 2004 – Կրակի մեջ
  • 2006 – Վերելք
  • 2008 – Ինչ անել
  • 2008 – Սեր և ատելություն[20]
  • 2010 – Ճակատագրի կատակները
  • 2011 – Սեռասարսափ[21]
  • 2012 – Պարոնայք 50-50
  • 2013 – Ամեն 2շաբթի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Բոլոր տիպի վերելքները սկսվում են հոգու մաքրությունից». Orer. Prague, Czech Republic. 13 մարտի, 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2 փետրվարի, 2014-ին. «...իր ստեղծագործական կյանքում հասցրել է կյանքի կոչել մեր ժամանակների ամենատաղանդավոր հայ արվեստագետներից մեկը` Վարդան Պետրոսյանը։»
  2. «Vardan Petrosyan». ArmeniaNow. 2005 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Վարդան Պետրոսյան [Vardan Petrosyan]». ZARK Foundation.
  4. Հովհաննիսյան, Իրինա (14 նոյեմբերի, 2013). Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է նրան ազատ արձակելու հարցով. Radio Free Europe/Radio Liberty Armenian Service. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին. «...Վարդան Պետրոսյանի Ֆրանսիայի քաղաքացի լինելը...»
  5. PanArmenian.net --> Վարդան Պետրոսյան։ Ես դերասան չեմ
  6. «Two Teenagers Killed In Vardan Petrosyan's Car Accident». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  7. Թերթ․am Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշում է կայացվել(չաշխատող հղում), 09.11.13
  8. «Armenian actor Vardan Petrosyan charged over fatal crash». 2013 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Mejlumyan, Zaruhi (2013 թ․ նոյեմբերի 13). «11,000 Sign Petition to Revoke Detention of Vardan Petrosyan». Hetq. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  10. Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը
  11. «Vardan Petrosyan Case: Armenian actor sentenced to jail in vehicular manslaughter trial». ArmeniaNow. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. «Armenian Court Sentences Vardan Petrosyan to Five Years». Hetq Online. 29 հունվարի, 2015.
  13. Վարդան Պետրոսյանի առաջին րոպեները ազատության մեջ
  14. «Վարդան Պետրոսյանն ազատության մեջ է». Ա1+. 2 սեպտեմբերի, 2015.
  15. «Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  16. ««Իմ կիսատ թողած երգը»․ Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը՝ Լիբանանում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  17. «Ձայն բարբառոյ...». web.archive.org. 2014 թ․ հունիսի 25. Վերցված է 2025 թ․ մարտի 29-ին.
  18. «Ամենավերջին տանգոն Փարիզում» ֆիլմը ՅուԹյուբ կայքում
  19. «Խաղում ենք 1700» ՅուԹյուբ կայքում
  20. «Սեր և ատելություն» ՅուԹյուբ կայքում
  21. «Սեռասարսափ»-ը ՅուԹյուբ կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Պետրոսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Պետրոսյան» հոդվածին։