Այն մասին, թե ինչպես մեկ գյուղացի երկու գեներալ կերակրեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն մասին, թե ինչպես մեկ գյուղացի երկու գեներալ կերակրեց
ռուս.՝ Повесть о том, как один мужик двух генералов прокормил
Տեսակհեքիաթ և գրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և երգիծանք
ՀեղինակՄիխայիլ Սալտիկով-Շչեդրին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1869
ՀրատարակչությունՀայրենական գրառումներ
Հրատարակվել է1869

«Այն մասին, թե ինչպես մեկ գյուղացի երկու գեներալ կերակրեց»[1] (ռուս.՝ По́весть о том, как оди́н мужи́к двух генера́лов прокорми́л), Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի երգիծական հեքիաթը, որը գրվել և առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սյուժեի երկու պաշտոնաթող գեներաներալներ, թոշակի անցնելով, անհայտ կերպով հայտնվում են անմարդաբնակ կղզում։ Նրանք ցանկանում են դուրս գալ կղզուց, սակայն չեն կարողանում, քանի որ չեն հասկանում, թե լույսը որ կողմից է գալիս։ Կղզու անտառում նրանք տեսնում են շատ կենդանիների։ Զարմանքով նրանք առաջին անգամ իմանում են, որ սնունդը նախնական տեսքով թռչում է, լողում և աճում է ծառերին։ Քաղցած գեներալները գրեթե ուտում են միմիյանց։ Շուտով նրանք որոշում են գտնել մի տղամարդու (այսինքն՝ գյուղացու), որը կարող է նրանց կերակրել։ Գեներալները կղզում գտնում են մի գյուղացու և նրան հրամայում են, որ կերակուր պատարաստի իրենց համար։ Հագենում են և սկսում են կարոտել Պետերբուրգը։ Տղամարդը նավակ է կառուցում նրանց համար և ծովով ուղարկում է դեպի Պետերբուրգ։ Պետերբուրգ հասնելուն պես նրանք սնվում են, խմում և գնում գանձապետարան։ Կղզում իրենց փրկության համար երախտագիտություն հայտնելով՝ նրանք տղամարդուն մեկ բաժակ օղի և մի արծաթե տուփ են ուղարկում, բացականչելով՝ «ուրախացիր տղամարդ»։

Ստեղծման և հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի գաղափարը, հավանաբար, հղացել է 1867 թվականի աշնանը, երբ Սալտիկով-Շչեդրինը աշխատում էր «Պոմպադուրներ և Պոմպադուրուհիներ» շարքից «Ծեր կատուն հանգստության մեջ» ակնարկի վրա։ Ակնարկում ներկայացված է վարչափիլիսոփայական տրակտատ թոշակառու Պոմպադուրի մասին. «Որ, եթե ես ապրեի անմարդաբնակ կղզում և զրուցակիցս միայն գրասենյակի ղեկավա՞ր լիներ»։ Շչեդրինոգետների կարծիքով, այս սյուժեն նաև Սալտիկովին հուշում էր ապագա հեքիաթի գաղափարի մասին։ Ենթադրվում է, որ հեքիաթի վրա աշխատանքը տարվել է 1868 թվականի դեկտեմբերին`1869 թվականի հունվարի առաջին կեսին, այդ ժամանակահատվածին է վերագրվում նաև հեղինակի խմբագրած ձեռագիր հավաքածուն, որի սկզբնական անունն է եղել՝ «Երկու գեներալները։ (Գրված է կոլեգիայի խորհրդական Ռուդոմազինի խոսքերից)»[2]։ «Պատմվածքը» առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի փետրվարի 10-ին «Վայրի հողատերը» հեքիաթի և «Տարելիցը» պատմվածքի հետ միասին՝ Հայրենական գրառումներ ամսագրի № 2 համարում, հետևյալ անվամբ՝ «Պատմվածք այն մասին, թե ինչպես մի տղամարդ կերակրեց երկու գեներալների։ (Գրված է կոլեգիայի խորհրդական Ռուդոմազինի խոսքերից)»։ Հեքիաթը տպագրվել է որպես «Երեխաների համար» երգիծական շարքի առաջին մաս, որը հետագայում չի օգտագործվել։

1878 թվականին հեքիաթը Սալտիկովի կողմից վերահրատարակվել է «Հեքիաթներ և պատմվածքներ» ժողովածուում։ Վերահրատարակման համար կատարվել են աննշան ուղղումներ, մասնավորապես, ավելացվել են ավարտական բառեր. «զվարճացի՛ր, տղամարդ»։ Բացի այդ, հանվել է ենթավերնագիրը, իսկ վերնագրում հայտնվել է տղամարդ բառը (1869 թվականին լրիվ անվանումը նշված էր միայն ամսագրի հրապարակման մեջ)։ Հետագայում գրողը հեքիաթի մեջ որևէ փոփոխություն չի արել, մինչ օրս այն վերահրատարակվում է 1878 թվականի խմբագրությունում[3]։

Ստեղծագործությունը լավ ընդունված էր Սալտիկովի ժամանակակիցների կողմից, օրինակ Գերցենի կողմից, որը Նիկոլայ Օգարյովին ուղղված 1869 թվականի մարտի 14-ի նամակում հարցրել է․ «Իսկ դու «Հայրենական գրառումներում» կարդացել ես «Երկու գեներալների պատմությունը», այն հիասքանչ է»[4]։ 1879 թվականի մայիսի 27-ին (15) Տուրգենևը ընթերցեց հեքիաթը Փարիզի ռուսական գաղութի օգտին անցկացվող գրական-երաժշտական ցերեկույթին և հոգ էր տանում, որ այն ֆրանսերեն թարգմանվի։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային գրաքննադատների կարծիքով, հեքիաթում արտացոլվել են աշխատավոր գյուղացիության իշխող դասակարգի և ստորադաս դասի հարաբերությունները։ Բարձր դասի կախվածությունը ցածրից պարզ և հստակորեն ցույց տալու համար, Սալտիկովը ընթերցողի համար ստեղծել է անսպասելիորեն այնպիսի պայմաններ, որը նման է Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի արկածները» ստեղծագործությանը։ Վլադիմիր Բասկակովն ու Ալեքսեյ Բուշինն ընդգծում են, որ գրողը ցույց տալով գեներալների նկատմամբ տղամարդու գործնական գերակայությունը, միաժամանակ դատապարտում է ազգային զանգվածների պասիվությունը, նրանց անհաշտ ենթակայությունը, հաշտեցումը գոյություն ունեցող կարգի հետ[5]։

Հրապարակման տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են ստեղծագործության տեքստի գիտական և ամենահեղինակավոր հրապարակումները․

  • Պատմվածք այն մասին, թե ինչպես մի տղամարդ կերակրեց երկու գեներալների // Քսան հատորներով ստեղծագործությունների հավաքածու / Միխայիլ Սալտիկով-Շչեդրին. — Մ. : Գեղարվեստական գրականություն (հրատարակչություն), 1974. — Т. 16, գիրք I: Հեքիաթներ։ 1869—1896; Пёстрые письма: 1884—1886 / Подготовили текст тома В. Н. Баскаков, В. Э. Боград ; примечания В. Н. Баскакова, А. С. Бушмина, К. И. Тюнькина. — С. 7—13. — 528 с. — 52 500 экз.
  • Պատմվածք այն մասին, թե ինչպես մի տղամարդ կերակրեց երկու գեներալների // Հեքիաթներ / Միխայիլ Սալտիկով-Շչեդրին; издание подготовили В. Н. Баскаков, А. С. Бушмин ; ответственный редактор С. А. Макашин. — Լ. : Наука (հրատարակչություն) (լենինգրադյան բաժին), 1988. — С. 5—10. — 280 с. — (Գրական հուշարձաններ / Академия наук СССР; председатель редколлегии Дмитрий Лихачёв). — 100 000 экз.

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մի տղամարդ կերակրեց երկու գեներալների (մուլտիպլիկացիոն, Սոյուզմուլտֆիլմ, 1965)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Базанова В. И. «Сказки» М. Е. Салтыкова-Щедрина. — М.—Л. : Художественная литература (ленинградское отделение). — 103 с. — (Массовая историко-литературная библиотека).
  • Бухштаб Б. Я. Сказки М. Е. Салтыкова-Щедрина. — Л. : [б. и.], 1958. — 38 с.
  • Бушмин А. С. Сказки Салтыкова-Щедрина. — 2-е издание, доработанное. — Л. : Художественная литература (ленинградское отделение), 1976. — 275 с.
  • Бушмин А. С. «Сказки» М. Е. Салтыкова-Щедрина // Салтыков-Щедрин М. Е. Сказки :

[рус.] / Издание подготовили В. Н. Баскаков, А. С. Бушмин; ответственный редактор С. А. Макашин. — Л. : Наука (ленинградское отделение), 1988. — С. 204—222. — 280 с.

  • Бушмин А. С., Баскаков В. Н. «Сказки» Салтыкова-Щедрина. Становление жанра. Творческая история. Восприятие // Салтыков-Щедрин М. Е. Сказки :

[рус.] / Издание подготовили В. Н. Баскаков, А. С. Бушмин; ответственный редактор С. А. Макашин. — Л. : Наука (ленинградское отделение), 1988. — С. 223—244. — 280 с.

  • Баскаков В. Н., Бушмин А. С. Повесть о том, как один мужик двух генералов прокормил // Салтыков-Щедрин М. Е. Сказки / Издание подготовили В. Н. Баскаков, А. С. Бушмин; ответственный редактор С. А. Макашин. — Л. : Наука (ленинградское отделение), 1988. — Примечания. — С. 246—248. — 280 с.
  • Турков А. М. Салтыков-Щедрин. — 2-е издание, исправленное и дополненное. — М. : Молодая гвардия, 1965. — 367 с. — (Жизнь замечательных людей).
  • Тюнькин К. И. Салтыков-Щедрин. — М. : Молодая гвардия, 1989. — 622 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 5-235-00222-9.