Fuck Up Some Commas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Fuck Up Some Commas»
«Fuck Up Some Commas» սինգլի շապիկը (Future, )
Futureսինգլը
«Monster» և «DS2» ալբոմից
ԹողարկվածՄարտի 2, 2015 (2015-03-02)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3:57
ԼեյբլA1 Recordings, Freebandz, Epic Records
ՊրոդյուսերDJ Spinz, Southside
Future-ի սինգլների ժամանակագրություն
«Hold You Down»
(2014)
«Fuck Up Some Commas»
(2015)
«3500»
(2015)

«Fuck Up Some Commas» (խմբագրված՝ «F*ck Up Some Commas»), ամերիկացի ռեփեր Future-ի երգն է։ Այն թողարկվել է 2015 թվականի մարտի 2-ին՝ որպես նրա «Monster» կոչվող միքսթեյպի առաջին սինգլ[1]։ Երգը գրվել է Future-ի, Southside-ի և Գարի Հիլի կողմից։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Future-ը հայտարարում է, որ հոկտեմբերի 28-ին պատրաստվում է թողարկել իր նոր միքսթեյպը, որը կոչվելու է «Monster»[2]։ Միքսթեյպի երգացանկում ընդգրկված է 16 երգ, իսկ «Fuck Up Some Commas» երգը 5-րդն է այդ ցանկում[3]։ 2015 թվականի մարտի 2-ին երգը հասանելի է թվային ներբեռնման համար[1]։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Բիգ Շոնը և Ռիք Ռոսը, ներկայացվել է 2015 թվականի մայիսի 25-ին[4]։ Երգի իր ռեմիքսն է թողարկել նաև ռեփեր Լիլ Ուեյնը[5]։

Այն որպես բոնուս երգ, նաև ընդգրկված է Future-ի «DS2» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի հուլիսին[6]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Motion Family-ն, թողարկվել է 2015 թվականի մարտի 27-ին[7]։ Տեսահոլովակում նկարահանվել են Boosie Badazz-ը, Young Scooter-ը, Metro Boomin-ը, Քարտիս Վիլյամսը, ինչպես նաև երգի պրոդյուսերներ DJ Spinz-ն ու Southside-ը[7]։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Rap-Up» ամսագիրը այն անվանել է «ճոխ»[7], իսկ «Complex» ամսագրի լրագրող Զաք Ֆրայդենլանդը անվանել է «էքստրավագանտ»[8]։

Երգի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «F*ck Up Some Commas» (Explicit[1]) 3։57
2. «Commas» (Clean[9]) 3։56

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 55
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «F*ck Up Some Commas - Single by Future». iTunes Store (US).
  2. «Future Announces "Monster" Mixtape». Complex. 2014 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Future - Monster Mixtape». DatPiff. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  4. «New Music: Future feat. Rick Ross and Big Sean – 'F*ck Up Some Commas (Remix)'». Rap-Up. 2015 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Lil Wayne Hates Punctuation, Remixes Future's 'F—k Up Some Commas'». Spin. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Future Announces New Album 'Dirty Sprite 2'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Video: Future – 'F*ck Up Some Commas'». Rap-Up. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  8. Frydenlud, Zach (2015 թ․ մարտի 27). «Watch Future's "F**k Up Some Commas" Video». Complex. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Commas - Single by Future». iTunes Store (US).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]