Սոսան
Բնակավայր | ||
---|---|---|
Սոսան | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Հարավային Չունգչոնգ[1] | |
Մակերես | 740,79 կմ² | |
Բնակչություն | 169 221 մարդ (2015)[2] | |
Պաշտոնական կայք | eng.seosantour.net | |
| ||
Սոսան (կորեերեն՝ 서산시,կորեերեն՝ 瑞山市) քաղաք Թեան թերակղզում, Հարավային Կորեայի Չունգչոնգնամ քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։ Արևելքից սահմանակից է Դանգջին քաղաքին և Եսան շրջանին, արևմուտքում՝ Թեան շրջանին, հարավում՝ Հոնգսոնգ շրջանին և հյուսիսում՝ Դեղին ծովին։ Քանի որ բացվեց Արևմտյան ափի արագընթաց մայրուղին (կորեերեն՝ 서해안고속도로, անգլ.՝ West Coast Expressway), և առևտուրը Չինաստանի հետ դարձավ ավելի ակտիվ, Արևմտյան ափը, ներառյալ Դեսան առափնյա արդյունաբերական գոտին, դարձան Չունգչոնգնամ նահանգի Նեփո մշակութային շրջանի կենտրոն։ Տեղական տնտեսությունը աշխուժացավ Դեսան նավթաքիմիական համալիրի (կորեերեն՝ 대산석유화학단지, անգլ.՝ Daesan Petrochemical Complex) և Սոսան տեխնոլոգիական հովտի (կորեերեն՝ 서산테크노밸리, անգլ.՝ Seosan Techno Valley) կառուցմամբ և այնպիսի խոշոր կազմակերպությունների գլխամասային գրասենյակների ստեղծմամբ, ինչպիսիք են HD Hyundai Oilbank-ը, Hanwha Total Energy-ն և Hyundai Transys-ը։ Ռիաս առափնյա գիծը բավականին երկար է։ Բուսոկմյոն տարածքում Գանվոլ լիճը և Բունամ լիճը ստեղծվել են Չոնսու ծովածոցի վերականգնման ծրագրի շրջանակներում։ Այն նշանակվել է որպես Seosan Bio Wellbeing (կորեերեն՝ 서산바이오웰빙특구) Հատուկ գոտի։ Սոսանի գյուղատնտեսական արտադրանքը ներառում է՝ վերամշակված բրինձ, սխտոր, ձկան ոստրեներ, կոճապղպեղ։ Ինչպես նաև կա առատ ծովամթերք։ Մշակութային կոթողներից են ժայռափոր «Բուդդայի եռյակ»-ը և Հեմիըպսոնգ ամրոցը (կորեերեն՝ 해미읍성): Քաղաքապետարանը գտնվում է Ըմնեդոնգում, իսկ արչական շրջանը բաղկացած է 1 քաղաքից և 9 ավանից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը գտնվում է պատմամշակութային վայրում դեռևս նախնադարյան ժամանակներից, և այստեղ կարելի է գտնել Հեմի Հյուամնի, Դեսանըփ Դերորի և այլ մարդկանց բնակության վայրերի ավերակներ[3]։ Հետագայում շատ մարդիկ ապրել են նեոլիթ և բրոնզի դարերում, իսկ բրոնզի դարում այն եղել է Մահանի վասալ պետություններից և կոչվել է Չիրի գուկ-գուկ[3]։ Երեք թագավորությունների ժամանակաշրջանում այն պատկանում էր Բեկջեին և ծովային ռազմավարական կետ էր Չինաստանի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի միջև, երբ Բեկջեն գործնականում գերիշխում էր Ասիայի տարբեր շրջաններում[4]։ Մասնավորապես, վարչական առումով այն եղել է հիմնական կոմսություն։ Սկզբնական շրջանում ձևավորվում է նոր մշակույթ, որը տանում էր դեպի բուդդայական մշակույթ, ներառյալ ժայռափոր Բուդդայի եռյակը և Բովոնսա տաճարը[3]։
Շիլլայի ժամանակաշրջանում այն ստացել է Բուսոնգ քաղաք անունը (չինարեն՝ 富城郡), իսկ Գորյոյի Ինջոնգ թագավորի գահակալման 21-րդ տարում (1143 թվական) հաստատվեց վարչաշրջանի կանոնադրությունը։ Այնուհետև Չունգնյոլ թագավորի գահակալության 10-րդ տարում (1284 թվական) առաջարկվեց այն վերանվանել Սոսան քաղաք անունով։ Չունգնյոլ թագավորի կառավարման 34-րդ տարում (1308 թվական) նրան առաջարկվեց տեղական կառավարիչի պաշտոն Սոջումոգ (կորեերեն՝ 서주목) վարչական շրջանում։ Չունգսոն թագավորի գահակալության երկրորդ տարում (1310) վարկանիշի անկմամբ այն վերանվանվել է Սորյոնգբու (կորեերեն՝ 서령부), իսկ ավելի ուշ՝ Ջիսոջուսա (կորեերեն՝ 지서주사)։ Թեջոնգ թագավորի կառավարման 13-րդ տարում (1413 թվական) Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում, այն դարձել է Սոսան քաղաք և պատկանել է Հոնգջումոգին։
- 1895 թվական Հունիսի 23 (Լուսնային օրացույցի մայիսի 1) Հոնգջուբու Սոսան, Թեան, Հեմի վարչական շրջաններ[5]։
- 1896 թվական Օգոստոսի 4 Չունգչոնգ նամդո Սոսան, Թեան, Հեմի վարչական շրջաններ[6]։
- 1914 թվական Ապրիլի 1 Սոսան, Թեան և Հեմի վարչական շրջանները միավորվեցին Սոսան վարչական շրջանի մեջ[7]։ (18 ավան)
- 1917 թվական Հոկտեմբերի 1 Սորյոնգմյոնը (կորեերեն՝ 서령면) վերանվանվել է Սոսանմյոն, իսկ Ջիսոնգմյոնը (կորեերեն՝ 지성면) վերանվանվել է Հեմիմյոն անուններով[8]։
- 1942 թվական Հոկտեմբերի 1 Սոսանմյոնը դարձել է Սոսան քաղաք[9]։ (1 քաղաք 19 ավան)
- 1957 թվական Նոյեմբերի 6 Դեհոջիմյոնը և Ջոնգմիմյոնը ներառվել են Դանգջինգունի մեջ[10]։ (1 քաղաք 17 ավան)
- 1973 թվական Հուլիսի 1 Թեանմյոնը դարձել է Թեանըբ[11]։
- 1980 թվական Դեկտեմբերի 1 Անմյոնա դարձել է Անմյոնըբ[12]։ (3 քաղաք 15 ավան)
- 1983 թվական Փետրվարի 15 Բոեյոնգգուն, Օչոնմյոն, Սաբշիդորին, Նեփասուդոն, Վեփասուդոն, Վեդոն ներառվել են Անմյոնըբի մեջ, իսկ Դեսարին, Գոբուգմյոնը, Սոսանգունը ներառվել են Գալսանմյոնի, Հոնգսւնգգունի մեջ[13]։
- 1986 թվական Գոնամի հատվածը դարձել է Գոնամմյոն։ (3 քաղաք 16 ավան)
- 1987 թվական Հունվարի 1 Իբուգմյոնը վերանվանվել է Իվոնմյոն։
- 1989 թվական Հունվարի 1 Սոսան քաղաքն առանձնացվել և ստեղծվել է Սոսանըբը ողջ տարածքի իրավազորությամբ։ Թեանգունը առանձնացվել է և հաստատվել են Թեանըբ, Անմյոնըբ, Գոնամմյոն, Նամմյոն, Գնհընգմյոն, Սովոնմյոն, Վոնբուգմյոն և Իվոնմյոն տարածքները[14]։ (10 ավան)
- 1991 թվական Դեկտեմբերի 1 Դեսանմյոնը դարձել է Դեսանըբ։ (1 քաղաք 9 ավան)
- 1995 թվական Հունվարի 1 Ստեղծվել է Սեոսան քաղաքա-գյուղական համալիր՝ Սեոսան քաղաքի և Սեոսանգունի իրավասությամբ[15]։
- 2011 թվական Հուլիսի 4 Դեսանըբ Դոկոտնին վերանվավել է Դոկոտնի[16]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն գտնվում է Թեան թերակղզու արևելյան կողմում՝ Չունգչոնգնամդոյի հյուսիս-արևմտյան մասում, արևելքում սահմանակից է Դանգջին քաղաքին և Եսանգունին, արևմուտքում՝ Թեանգունին, հարավում՝ Հոնգսունգունին և հյուսիսում՝ Դեղին ծովին։ Երկրաբանական առանձնահատկություններից է բյուրեղային ժայռափորերը։ Դա ճյուղավորված թերակղզի է՝ ցածր լեռնոտ լեռնաշղթաներով, ինչպես նաև Գայա և Պալբոնգ սարերով, որոնք ձևավորվել են, Գվանգջու լեռնաշղթաների մասնատումից։ Արևելյան Գայա լեռները (հիմնական գագաթը 678 մ) սահման են կազմում Եսանի և Հոնգսյոնգի հետ՝ ձևավորելով թերակղզին գրեթե ամբողջությամբ կտրելով այն ցամաքային տարածքից։ Այսպիսով այն կազմում է Ռիաս ծովափը։
Տեղագրություն և երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը տարածվում է 126°4′-126°7′ արևելյան երկայնության և 36,5°-37° հյուսիսային լայնության վրա և գտնվում է Սեուլից 164,5 կմ հարավ, իսկ Դեջոնից 142,4 կմ հյուսիս-արևմուտք։ Այն խաչմերուկ է որտեղ հատվում են ազգային քսանինը և երեսուներկու մայրուղիները[17]։ Արևելքում են գտնվում Յեսան, Հոնգսան լեռները և Սոսանի տարածքի ամենաբարձր գագաթը՝ Գայասանը (678 մ)։ Ցածր լեռնային տարածքը տարածվում է Թեան թերակղզու միջով և ձգվում մինչև Դեղին ծով[18]: Ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա հարթավայրերն ու բլուրները զբաղեցնում են ընդհանուր տարածքի 60%-ը։ Հյուսիսում Գարոլիմ ծովածոցն է, իսկ հարավում՝ Գանվոլ և Բունամ լճերը։
Սոսան քաղաքի երկրաբանությունը պատկանում է Գյոնգիի Օկչոնի գոտուն։ Երկրաբանական տարբեր դարաշրջանների ժայռերը, ինչպիսիք են պալեոզոյան և մեզոզոյան դարաշրջանը, ընկած են նախաքեմբրյան ժամանակաշրջանում ձևավորված հին հիմնաքարերից։ Նախաքեմբրյան ժամանակաշրջանի մետամորֆային ապարները բաժանվում են Արքեյան դարաշրջանի Սոսանի շերտային խմբի և պալեոզոյան դարաշրջանի Գյոնգի մետամորֆային համալիրի։ Վերջերս պարզվեց, որ Սոսան շերտային խմբի մի մասը ձևավորվել է պալեոզոյան դարաշրջանում։ Սոսանի շերտային խմբի երկրաբանական տարիքը կարելի է ենթադրել ավելի հին ժամանակաշրջանից՝ Արքեյան դարաշրջանից մինչև Ստորին Պրոտերոզոյական դարաշրջան, քանի որ այս խմբի մեջ ներխուժած գրանիտային ապարի բացարձակ տարիքը գնահատվում է մոտ 23 մլն. տարիներ[19]։ Սոսան քաղաքի տեղագրությունը ներկայացուցչական հին լանդշաֆտ է, որը ձևավորվել է երկար ժամանակի ընթացքում շատ հին շերտերի վրա եղանակային ազդեցությունից[17]։
Այն հին տեղանք է՝ կազմված բլուրներից, որի շնորհիվ գետը ցույց է տալիս S-աձև ազատ սահման։ Գետի դանդաղ հոսքի արդյունքում գետի հունը զարգացել է և ձևավորել ընդարձակ ալյուվիալ հարթավայր[18]։ Սաբգյոչոնը միակ հստակ զարգացած անկախ ջրային համակարգն է։ Կան արհեստական լճեր, ինչպիսիք են Սաբգյո գետը (կորեերեն՝ 삽교호), Գանվոլ գետը (կորեերեն՝ 간월호) և Բունամ գետը (կորեերեն՝ 부남호), որոնք ստեղծվել են Սաբյոչոնի ջրերը պատնեշելով։ Դրանք օգտագործվում են ջրային ռեսուրսների օգտագործման համար։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը գտնվում է ափամերձ շրջանում և ունի ծովային կլիմա, ծովի ազդեցության տակ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 12,1℃ է, մի փոքր ցածր, քան Դեջոնում, որը գտնվում է ցամաքում։ Օգոստոսի միջին ամսական ջերմաստիճանը, որը ամենաբարձր ջերմաստիճանն է՝ 25,3℃ է, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը, որը ամենացածր ջերմաստիճանն է՝ -1,6℃ է։ Միջին տարեկան տեղումների քանակը 1253,9 մմ են, ինչը նման է կենտրոնական շրջանի միջին տարեկան տեղումներին, բայց ավելի քիչ, քան Դեջոնում, որը ներքին շրջան է, իսկ ամառային տեղումները կազմում են 707,7 մմ, ինչը միջին տարեկան տեղումների 55%-ն է։ Քամու միջին տարեկան արագությունը 2,4 մ/վ է, ինչը որոշ չափով ավելի ուժեղ է, քան ներքին շրջաններում[20]։
Սոսանում աղի տնտեսությունը զարգացած է, քանի որ ափամերձ շրջանն ունի ավելի բարձր հարաբերական խոնավություն, արևի ճառագայթում և գոլորշիացում, քան ներքին շրջանը։ Այնուամենայնիվ, ձմռանը հյուսիս-արևմտյան մուսոնային քամիները ավելի ուժեղ են և դրանք էլ ձևավորում են ափամերձ սակրեր և ավազաթմբեր և դառնում ձյան պատճառ[21]:
Էկոհամակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը ծովափնյա հարթավայր է, որը գտնվում է կենտրոնական շրջանի հարավում և դասակարգվում է որպես բուսաբանական շրջան Կորեական թերակղզու կենտրոնական ենթագոտում։ Ըստ խմբային դասակարգման՝ գտնվում է կենտրոնական ցուրտ բարեխառն գոտում։ Դա բամբուկի, մոչի ծառի և դաֆնիֆիլում (անգլ.՝ Daphniphyllum) ծառի հյուսիսային սահմանն է։ Մշակումը և վառելափայտի հավաքումը տեղի է ունեցել շատ վաղուց, ուստի բնական անտառներ շատ չեն մնացել։ Անտառի ընդհանուր տարածքի 28%-ը պլանտացիա է, իսկ երկրորդական անտառը, որը բնականաբար վերականգնվում է նոսրացումից կամ հրդեհից վնասվելուց հետո, կազմում է մոտ 7%-ը, իսկ Պալբոնգսանի տարածքը լավ վիճակում է գտնվում։ Գերիշխող տեսակը սոճու ցեղատեսակին պատկանող փշատերև ծառերն են, օրինակ՝ սոճին, սակայն լայնատերև ծառերի աճը խաթարվում է ծովային քամիների ազդեցության պատճառով։ Կորեական սոճին ավելի լավ է աճում, քան մյուս ծառերը և անտառ է կազմում լայնատերև ծառերի հետ միասին, ինչպիսիք են կաղնին և նոճի։ Քաղաքի մոտ տնկվել է սոճու անտառ, ռիգիդա սոճու տեսակից։ Բացի այդ, քաղաքի կողմից կառավարվող անտառածածկ տարածքը ներառում է թեյի, ճապոնական խեժփիճի, սպիտակ ակացիայի և արծաթյա կաղամախի գաղութներ[22]։
Սոսանի շուրջ հարյուր ծառ նշանակված է և համարվում է որպես պահպանվող ծառ[23]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքում ապրում են երկկենցաղների 7 տեսակ, այդ թվում՝ 2 կարգ և 4 ընտանի, սալամանդեր, դոդոշ, ծառի գորտ, կորեական գորտ, հյուսիսային գորտ և ամերիկյան ցլագորտ։ Կորեական գորտերը նկատվում են ամբողջ Սոսան քաղաքում, իսկ ցլագորտերը ինվազիվ տեսակ են, որոնք խանգարում են էկոհամակարգին։ Գոյություն ունեն 1 կարգի, 3 ընտանիք և 5 տեսակի սողուններ, այդ թվում՝ ամուրենսիս երկարապոչիկը (լատին․՝ Takydromus amurensis) պիթոնը, տափաստանային առնետի օձը, վագրային օձը և ուսսուրի բամբակաբերանը (լատին․՝ Gloydius ussuriensis)[24]։ 2012 թվականին Հեմիմյոնում դեղին օձ է հայտնաբերվել[25]։
Սոսանում ապրում են ընդհանուր առմամբ 13 տեսակի կաթնասուններ, այդ թվում՝ ջրային եղջերու, կատու, ջրարջ, սկյուռ, խլուրդ, գծավոր առնետ, վայրի վարազ, լուսան, ջրասամույր, այծ, աքիս, ընտանի մկներ և կարմիր սկյուռ։ Ջրասամույրը 1-ին դասի, իսկ ընձառյուծը՝ 2-րդ դասի անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներ են[26]։
Ընդհանուր առմամբ Սոսան քաղաքում հայտնաբերված թռչունների 73 տեսակներ բաժանված են ենթատեսակների, այդ թվում՝ անհետացող 2-րդ դասի կապույտ սագը և արտույտաբազեն, ինչպես նաև հնդկական կկուն, օրիոլան, կեռնեխը, ճուռակը, երկնագույն ալկիոն, հիմալայան կկուն, կկուն, խայտաբղետ փայտփորը։ Դիտվել են պաշտպանված տեսակներ, ինչպիսիք են մոխրագույն փայտփորիկը, մանդարինկան և սովորական հողմավար բազեն[27]։ Չոնսու ծովածոցը, որտեղ միանում են Բունամ լիճը և Սոսան քաղաքի Գանվոլ լիճը, չվող թռչունների հիմնական ուղղություններից մեկն է[28]։
Սոսանի տարածքում հայտնաբերված է ցամաքային միջատների ընդհանուր 291 տեսակ են՝ 12 կարգ և 79 ընտանիքներից, որոնցից 24 ընտանիքի 124 տեսակ ցամաքային միջատներ են, որն էլ կազմում է մեծամասնությունը։ Գոյություն ունի Կորեական թերակղզու էնդեմիկ երկու տեսակ՝ պալգոնգսան մորեխը և խաչաձև թրթուրը[29]։
Վարչական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի վարչական շրջանը բաղկացած է 1 քաղաքից (1 ըբ), (կորեերեն՝ 1읍), 9 ավանից (9 մյոն), (կորեերեն՝ 9면) և 5 օրինական շրջաններից (5 դոնգ), (կորեերեն՝ 5동)։ Սոսան քաղաքի տարածքը կազմում է 741,28 կմ², իսկ բնակչությունը՝ կազմում է 179,448 մարդ 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ։ Քաղաքի դոնգ շրջանում բնակվում է 95,586 մարդ, իսկ ըբ և մյոն (կորեերեն՝ 읍면) տարածքներում՝ 83,852 մարդ[30]։ Սոսան քաղաքի բնակչությունը բավականաչափ մեծ է, որպեսզի ինքնուրույն ձևավորի Ազգային ժողովի ընտրատարածք, բայց հարևան Թեանգունը չի կարող իր ընտրատարածքը կազմել։ Այդ իսկ պատճառով այն կիսում է ընտրատարածքը Թեանգունի հետ։
Անվանում | Չինարեն | Տարածք | Ընտանիք | Բնակչություն |
---|---|---|---|---|
Դեսանըբ | 大山邑 | 105.67 | 6,975 | 13,865 |
仁旨面 | 35.47 | 3,341 | 7,402 | |
Բուսոկմյոն | 浮石面 | 123.94 | 2,802 | 5,384 |
Փալբոնգմյոն | 八峰面 | 51.34 | 1,797 | 3,363 |
Ջիգոգմյոն | 地谷面 | 57.90 | 3,924 | 8,125 |
Սոնգյոնմյոն | 聖淵面 | 43.93 | 5,952 | 14,875 |
Ըմամմյոն | 音岩面 | 43.94 | 4,389 | 9,531 |
Ունսանմյոն | 雲山面 | 82.65 | 2,697 | 5,155 |
海美面 | 68.24 | 3,931 | 7,457 | |
Գոբուգմյոն | 高北面 | 71.75 | 2,945 | 6,437 |
Բուչունդոնգ | 富春洞 | 9.43 | 8,781 | 19,565 |
Դոնգմուն1դոնգ | 東門一洞 | 7.39 | 7,785 | 19,187 |
Դոնգմուն2դոնգ | 東門二洞 | 1.37 | 4,396 | 9,024 |
Սուսոգդոնգ | 壽石洞 | 6.04 | 7,190 | 16,333 |
石南洞 | 37.82 | 11,705 | 29,569 | |
Սոսան քաղաք | 瑞山市 | 741.21 | 78,448 | 175,275 |
Քաղաքապետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներկայումս Սոսանի քաղաքապետարանը գտնվում է Բուչունդոնգում, Սոսան քաղաքում և Չունգչոնգնամդոյում։
Սոսան քաղաքի խորհրդանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բայկալյան բադերը, որոնք ստեղծում են գեղեցիկ խմբակային պարեր, խորհրդանշում են «Սոսանի քաղաքացիների ներդաշնակությունն ու միասնությունը», իսկ ոտնացուպիկների հետ միասին խորհրդանշում են «անարատ և էկոլոգիապես մաքուր Սոսան»։ Բացի այդ, դա չվող թռչուն է, որը ձմռանը և ամռանը հերթափոխով այցելում է Սոսան և խորհրդանշում է Սոսան քաղաքի ապագա պատկերը, որը նպատակ ունի դառնալ «Հյուսիսարևելյան Ասիայի լոգիստիկ կենտրոն քաղաք»։
- Սոճին ամուր է չոր և ցածր ջերմաստիճանի գոտի ունեցող վայրերում և դիմացկուն է ցրտի նկատմամբ։ Սա ցույց է տալիս խիզախ քաղաքացիների անսասան ոգին։
- Քրիզանթեմը Արևելքում մշակվող դեկորատիվ բույսերի մեջ ամենահին պատմություն ունեցող ծաղիկն է և գնահատվել է որպես «Չորս ծաղիկներից» (կորեերեն՝ 사군자) մեկը։ Այն խորհրդանշում է Սոսանի քաղաքացիների սրտացավ լինելն ու անմեղությունը։
Դրոշմանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերի նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սա բրենդային նշան է, որը մարմնավորում է Սոսանի դինամիկ և պայծառ ապագան՝ խորհրդանշելով ցամաքը, ծովը և օդը՝ ծագող արևի, մաքուր ծովի և լեռների միջոցով։
- Պատկերը, որը ներկայացնում է և՛ Սեոսանը, և՛ մարդուն «ㅅ»-ը (人), արտահայտում է քաղաքացիակենտրոն Սոսանը, որտեղ քաղաքացիները երջանիկ են։
- Ծագող արևի պատկերը պատկերված էր առաջացող ալիքների տեսքով՝ արտահայտելու Սոոսանը, որը բացում է ջրային ուղիները և վերածվում լոգիստիկ հանգույցի արևմտյան ափում։
- Ծագող խորհրդանիշը (∧) ներկայացնում է Սոսան քաղաքը, որտեղ արևը ծագում է և վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերական քաղաքի։
- Յոթ միավորից կազմված քանդակը խորհրդանշում է Սոսանը, որը լցված է բարեկեցությամբ։
- Անգլերեն «S» տառը կենտրոնում ներկայացնում է գլոբալ Սեսանը, որը տարածվում է ամբողջ աշխարհում։
- 「CA: Creative & Active」,անգլերեն արտահայտությունը, ցույց է տալիսնդինամիկ Սոսանը, որը գործի է դնում ստեղծագործ մտքերը։
Գույների նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիրը խորհրդանշում է չնայած դժվարություններին՝ առաջադեմ Սոսանը, մանուշակագույնը խորհրդանշում է ժամանակակից արդյունաբերությունը, իսկ կանաչն ու կապույտը խորհրդանշում են հարուստ բնական միջավայրը։
- Ութ գույները, որոնք արտահայտված են որպես աստիճանավորում, ներկայացնում են Սոսան քաղաքը, որը փոխվում է անդադար և շարունակում է աճել, ինչպես պիտտա թռչունը (ռուս.՝ Питта-нимфа):
Կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիջոյի կերպարը «Մենք և Դուրին»
- Ուրին և Դուրին մարմնավորեցին քաղաքային թռչուններին՝ Բայկալյան բադիկին և ոտնացուպիկին, որոնք անձնավորված էին համապատասխանաբար որպես տղամարդ և կին։ Բայկալյան բադիկն և ոտնացուպիկը ներկայացնում են ձմեռային և ամառային չվող թռչուններին, որոնք գալիս են Սոսան քաղաք։ Այն ներկայացնում է անարատ և էկոլոգիապես մաքուր Սոսանը որպես չվող թռչունների համաշխարհային բնակավայր։ Ինչպես նաև չվող թռչունների այս երկու տեսակները, որոնք գալիս ու գնում են, խորհրդանշում են Սոսան քաղաքի Հյուսիսարևելյան Ասիայի լոգիստիկ կենտրոն համարվելու փաստը։
- Բրենդային կերպարներ «Հենուրին և Հենարին»
- Դա կերպար է, որը ասոցացնում է «Արևաշող Սոսան» CI մոտիվի հետ։ Ապագան լուսավորող արևի և ծովի դինամիկ ալիքների պատկերներով կերպարի գլուխը խորհրդանշում է Սոսանի վառ և կենսունակ ապագան:Սրամիտ և ընկերական կերպարն ընդգծվում էր լայն բաց ձեռքերով և պայծառ ժպիտով՝ արտահայտելով գրկաբացությունը և ջերմությունը առ քաղաքացիներ։ Արևաշող Սոսանի հերոսներին անվանել են Հենուրի և Հենարի՝ խորհրդանշելու այն քաղաքացիներին, ովքեր վայելում են պայծառ շողացող արևը և կիսում են Սոսանի երջանկությունն ու հույսը քաղաքացիների հետ։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի ընդհանուր տարածաշրջանային արտադրանքը 2012 թվականին կազմել է 51,5396 տրիլիոն վոն, որը կազմում է Հարավային Չունգչոնգ նահանգի ընդհանուր տարածաշրջանային արտադրանքի 17,6%-ը։ Դրանցից գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնաբուծությունը (առաջնային արդյունաբերությունը) կազմում են 1,2%-ը՝ 615,8 մլրդ վոն, իսկ հանքարդյունաբերությունը և արտադրական արդյունաբերությունը (երկրորդային արդյունաբերությունը)՝ 87,7%-ը՝ 45,2012 տրիլիոն վոն։ Առևտրային և սպասարկման արդյունաբերությունը (երրորդական արդյունաբերությունը) կազմում է 11,1%, կամ 5,7226 տրիլիոն վոն։ Երրորդական արդյունաբերության ոլորտում մեծ բաժին են կազմում շինարարությունը (3,17%), տրանսպորտը (1,92%), էլեկտրաէներգիան, գազը, ջուրը (0,88%), մեծածախ և մանրածախ արդյունաբերությունը (0,82%)[31]։
Աշխատողների կարգավիճակն ըստ արդյունաբերության
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Սոսան քաղաքում արդյունաբերության աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 59,675, ինչը կազմում է Հարավային Չունգչոնգ նահանգի աշխատողների ընդհանուր թվի 7,3%-ը։ Դրանցից գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և ձկնաբուծությունը (առաջնային արդյունաբերությունը) կազմում են 0,4%-ը՝ 260 մարդ, ինչը ցածր ցուցանիշ է։ Հանքարդյունաբերությունը և արտադրական արդյունաբերությունը (երկրորդային արդյունաբերությունը) կազմում են 30,1%՝ 17,977 մարդ, իսկ առևտրային և սպասարկման արդյունաբերությունը (երրորդական արդյունաբերություն)՝ 69,3%-ը՝ 41,365 մարդ։ Երկրորդային արդյունաբերությունն ավելի ցածր է, քան Չունգչոնգ նահանգի ընդհանուր համամասնությունը (32,8%), իսկ երրորդական արդյունաբերությունը ավելի բարձր է, քան Չունգչոնգ նահանգի ընդհանուր համամասնությունը (66,7%)։ Երրորդական արդյունաբերության ոլորտում մշակութային և այլ ծառայությունները (6,7%), մեծածախ և մանրածախ արդյունաբերությունը (13%), բնակեցման և սննդի ծառայությունները (11,1%), կրթական ծառայությունները (7%), առողջապահության և սոցիալական ապահովության ծառայությունների ոլորտը (6,3%) մեծ մասն է կազմում[32]։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում են հիմնականում բրնձի մշակությամբ։ Աճեցվում են լոբի, բրինձ, քունջութ, կարտոֆիլ, կոճապղպեղ և այլն։ Մեծ քանակությամբ արտադրվում է հատկապես սխտոր։ Անասնաբուծության համար լայնորեն աճեցվում են կորեական տավարի միս, խոզ,հավ։
Անասնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի անասնաբուծության հիմնական անասնաբուծական տեսակներն են կորեական տավարի միսը, կաթնատու կովերը, խոզերը և հավերը (ածան հավեր), որոնք փոքրածավալ բարդ գյուղատնտեսությունից վերածվում են լայնածավալ և մասնագիտացված գյուղատնտեսության։ Սոսան քաղաքը ստեղծել է անասնաբուծական ենթակառուցվածք, ներառյալ կորեական տավարի մսի բարելավման գրասենյակը, Հյունդաի Սոսան ֆերման, անասունների աճուրդի շուկանշ, կաթի հավաքման բակը և վերամշակված հողերը (կերերի արտադրության տարածք)։
- Կորեայի տավարի մսի բարելավման կոմբինատ
- Սոսանն առափնյա քաղաք է, ուստի կլիման ամռանը զով է, իսկ ձմռանը տաք է, ինչն այն դարձնում է անասնաբուծության զարգացման համար համեմատաբար բարենպաստ պայմաններ ունեցող տարածաշրջան։ Այս պայմանների պատճառով Սոսանի շրջանում կառավարության իրավասության տակ գտնվող ռանչոներ կային նույնիսկ Չոսոն դինաստիայի օրոք։ Գոյություն ունեին ագարակներ Դեսանում, Հընգջուում և Թեանում, որոնցից Դեսանի ագարակը ամենամեծն էր։
- Անասնաբուծության աճուրդային շուկա
- Այն էլեկտրոնային աճուրդային շուկա է, որը գտնվում է Սոսան քաղաքի Ըմամ նահանգի Սանգհոնգնիում և բացվել է 2015 թվականի սեպտեմբերին։ Այն անցկացվում է ամիսը մեկ անգամ՝ ամսվա երկրորդ հինգշաբթի օրը, աճուրդին մասնակցում է միջինը 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Անասնաբուծության աճուրդի շուկան ունի 6944 մ² (2100 փյոնգ) հողատարածք և 1736 մ² շինություն (525 փյոնգ), և բաղկացած է աճուրդի նստատեղերից (48 նստատեղ), գնման մեքենաներից ( 45 միավոր), և ձուլակտոր մեքենաներից (2 հատ)։
- Սոսանի կորեական տավարի միս
- Սոսան քաղաքը սկսեց անցկացնել «Seosan Korean Beef Luxury Promotion Council»-ը 2009 թվականի ապրիլին, և հոկտեմբերին կազմակերպեց ճեպազրույց «Seosan Korean Beef» ապրանքանիշի զարգացման նախագծի վերաբերյալ։ Այստեղ թիվ 452 ֆերմերները մտադրություն են հայտնել մասնակցել բրենդային բիզնեսին։ 2010 թվականի հունվարին Սոսան քաղաքի և «Korean Beef Improvement Office»-ի միջև ստորագրվեց բիզնես համաձայնագիր, իսկ մարտին գործարկվեց «Seosan Korean Beef Business Group»-ը։ Նույն թվականի մայիսին ավարտվեց «Seosan Woori Korean Beef» ապրանքանիշի զարգացումը, իսկ դեկտեմբերին բացվեց «Seosan Woori Hanwoo Plaza»-ի առաջին մասնաճյուղը։
- Ջամիվոն Սոսանի մեղր
- 2015 թվականի օգոստոսին «Ջամիվոն Սոսանի մեղր» ապրանքանիշը մշակվել և գրանցվել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակում։ Սոսան քաղաքում գործում է 153 մեղվաբուծական տնտեսություն, իսկ տարեկան արտադրությունը կազմում է մոտ 128 տոննա։ Ջամիվոնի ստուգաբանությունը նշանակում է միմիայն լավագույն վայրը։
Ձկնորսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկնաբուծության արդյունաբերության կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոոսան քաղաքի հյուսիսային և հարավային սահմանային մասերը սահմանակից են ծովին։ Ափամերձ գիծը ունի 148,99 կմ երկարություն, իսկ մակընթացային հարթ տարածքը կազմում է 67,2 կմ², ինչը դարձնում է այն շատ հարուստ ռեկուլտիվացիոն ռեսուրսներով և մակընթացությունների մեծ տիրույթով շրջան։ Ափի երկայնքով տարածված է ոստրեների, կակղամորթերի և սև ձկների բուծումը, իսկ փոքր ձկնորսական նավակների միջոցով շատ են որսում ժայռաձկներ, ութոտնուկներ, թրթուրներ և կապույտ խեցգետիններ։ Չորս քաղաքներ և գյուղեր սահմանակից են ափին, ինճպես նաև կա մեկ շրջանի հատուկ ձկնորսական կոոպերատիվ և 20 ձկնորսական գյուղերի միավորումներ։
- Ձկնորսության թույլտվություն, ինչպիսիք են ձկնորսական նավով ձկնորսությունը և այլն։
- 2017 թվականի դրությամբ Սոսան քաղաքում գրանցված է 502 ձկնորսական նավ՝ 1211 տոննա տարողությամբ։ Գոյություն ունի 211 առափնյա համալիր ձկնորսության թույլտվություն՝ ութոտնուկ և օձաձուկ որսալու համար, հիմնականում՝ 10 տոննայից փոքր ձկնորսական նավակներով, և 188 ափամերձ ցանցով ձկնորսության թույլտվություն՝ քարաձուկ, դեղին պոչ և կապույտ խեցգետիններ որսալու համար, ընդհանուր 474 ձկնորսական նավով ձկնորսության թույլտվություն։ Արձանագրվել է ձկնորսության 4959 դեպք, հիմնականում արձանագրվել է ութոտնուկի, կակղամորթի և այլ ձկնորսության դեպքեր։
- Ձկնաբուծություն
- Սոսան քաղաքը զարգացրել է խեցեմորթների բուծման արդյունաբերությունը, ինչպիսիք են ոստրեներն ու կակղամորթերը, հիմնականում օգտագործելով ջրասույզ ակվակուլտուրայի պարզ օբյեկտներ՝ օգտվելով 67,2 կմ² մակընթացային հարթություններից և մակընթացային տարբերություններից հյուսիսում՝ Գարորիմ ծովից իսկ հարավում՝ Չեոնսու ծովածոցից։ Բացի այդ, կան ծովային ձկնորսության 164 լիցենզիաներ, այդ թվում՝ փշոտ կապտաձուկ, ժայռաձուկ և մուլետ որսալու համար։ Ինչպես նաև հիմնական գործունեությունն է ցամաքային ծովային ջրային ակվակուլտուրային և սերմնաբուծության ձկնորսությունը։
- Աղի արդյունաբերություն
- 2017 թվականի դրությամբ Սոսան քաղաքում կա 10 աղի տնտեսություն՝ 81,94 հա մակերեսով, որից 9-ը՝ Դաեսանըբում, 1-ը՝ Ջիգոկմյոնում։ Տարեկան արտադրությունը 2005 տոննա է ըստ 2016 թվականի տվյալների։
Ձկնորսական նավահանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքում կա մեկ ազգային ձկնորսական նավահանգիստ՝ Սամգիլպո նավահանգիստը՝ նշանակված օվկիանոսների և ձկնորսության նախարարի կողմից, երեք տեղական ձկնորսական նավահանգիստներ, Գանվոլդո նավահանգիստը, Գուդո նավահանգիստը և Չանգնի նավահանգիստը՝ նշանակված Հարավային Չունգչոնգ նահանգի նահանգապետի կողմից։ Ընդհանուր առմամբ կան 9 նշանակված ձկնորսական նավահանգիստներ, ներառյալ 5 ձկնորսական գյուղական բնակավայրերի ձկնորսական նավահանգիստները, որոնք նշանակվել են Սեոսանի քաղաքապետի կողմից՝ Ունգդո նավահանգիստը, Հորի նավահանգիստը, Դոսոնգ նավահանգիստը, Գոպա կղզու նավահանգիստը և Ուդո նավահանգիստը։ Բացի այդ, կան վեց ոչ նշանակված ձկնորսական նավահանգիստներ։
Ընդհանուր | Նշանակված ձկնորսական նավահանգիստ
|
Ոչ նշանակված ձկնորսական նավահանգիստ | |||
---|---|---|---|---|---|
Ենթագումար | ազգային ձկնորսական նավահանգիստ | տեղական ձկնորսական նավահանգիստ | գյուղական ձկնորսական նավահանգիստ | ||
15 տեղ | 9 տեղ | 1 (Սամգիլպո) | 3 (Գանվոլդո, Գուդո, Չանգնի) | 5 (Ուդո, Հորի, Գոփադո, Դոսոնգ, Ունգդո) | 6 նավահանգիստ |
Նավահանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանի Դեսան նավահանգիստը առևտրային նավահանգիստ է, որը գտնվում է Դսանըբի Դաջուկնի քաղաքում։ Քանի որ այն նշանակվել է որպես առևտրային նավահանգիստ 1991 թվականի հոկտեմբերի 14-ին, այն գործել է հիմնականում որպես նավահանգիստ նավթաքիմիական ընկերությունների համար։ 2006 թվականի դեկտեմբերին Չունգչոնգ շրջանում բացվեց առաջին հանրային նավահանգիստը։ Ազգային նավամատույցի ավարտից հետո 3 լրացուցիչ նավամատույցներ (2 տարբեր ապրանքների նավամատույց և 1 կոնտեյներային նավամատույց) ավարտվեցին 2011 թվականի օգոստոսին։ Ներկայումս գործում են ընդհանուր առմամբ 31 նավամատույց (4 ազգային նավամատույց, 27 մասնավոր նավամատույց)։ Ինչպես նաև «Daesan Port International Passenger Terminal»-ի կառուցմամբ, որը նախատեսված է կանոնավոր մարդատար նավերի շահագործմամբ Չինաստանի Շանդուն նահանգի Վեյհայ քաղաքում գտնվող Ռոնչենգ քաղաքի հետ, այն վերածվել է մի նավահանգստի, որտեղ ուղևորներն ու լոգիստիկան գոյակցում են[33]։
Արտադրական արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի դրությամբ Սոսան քաղաքն ունի 358 գրանցված գործարան, և այդ գործարաններում աշխատում է 18,493 մարդ։ Խոշոր արդյունաբերական համալիրները ներառում են «Daejuk Resource Reserve Industrial Complex»-ը, ազգային արդյունաբերական համալիրը, 11 տեղական արդյունաբերական համալիրները և 4 գյուղատնտեսական և արդյունաբերական համալիրները։
Սոսանի արդյունաբերական բնութագրերը ներառում են նավթաքիմիական համալիրը, որը կառուցվել է Դեսանըբի Դոկոտնի և Դեջուկնի տարածքներում։ «Daesan Petrochemical Complex»-ը մոտ 6,408,000 մ² մակերեսով գործարանային տարածք է, որը ստեղծվել է մոտ 50 նավթավերամշակող ընկերությունների կողմից, այդ թվում՝ HD Hyundai Oilbank, Hanwha Total Energy, LG Chemical, Lotte Chemical, KCC և Kolon Industries: 2019 թվականի տվյալներով այս վեց խոշոր ընկերությունների տարեկան վաճառքը կազմում է մոտավորապես 81 տրլն վոն։
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքում գործում են երկու խոշոր սուպերմարկետներ՝ «Lotte Mart Seosan Branch»-ը և «E-Mart Seosan Branch»-ը։ Բացի խոշոր մարկետներից, տարածաշրջանային SSM-ը և Hanaro Mart-ը բաշխման գործառույթներ են իրականացնում՝ տեղական բնակիչներին ամենօրյա անհրաժեշտության և արդյունաբերական ապրանքներ մատակարարելու համար։
Ավանդական շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան ընդհանուր առմամբ չորս ավանդական շուկաներ գրանցված և ճանաչված որպես ավանդական շուկաներ Սոսան քաղաքում՝ Դոնգբու ավանդական շուկա, Դեսան ընդհանուր շուկա, Հեմի ընդհանուր շուկա և Հեմի շուկա։
- Դոնգբու ավանդական շուկա
- Դոնգբու ավանդական շուկան ներկայացուցչական ավանդական շուկա է Սոսան քաղաքում և Չունգչոնգ շրջանում։ Սա հանրային շուկա է, որը բացվել է 1954 թվականի հուլիսի 18-ին և բաղկացած է մոտ 250 խանութներից և փողոցային կրպակներից։ Հիմնական բիզնեսը իրականացվում է Հարավային Չունգչոնգ նահանգի հյուսիս-արևմտյան մասում, որը ամռանը համարվում բանուկ զբոսաշրջային կենտրոն։ Ինչպես նաև այստեղ կա ծովախեցգետնի, ութոտնուկի և աղած ձկան ոստրեների շուկա, որն ամենաակտիվն է։
- Դեսան ընդհանուր շուկա
- Արդիականացման ծրագրի շրջանակներում Դեսան ընդհանուր շուկան բացվել է 2000 թվականի հունվարի 13-ին։ Առևտրային շուկա է մոտ 50 խանութներով և որպես օժանդակ հարմարություն կա նաև ավտոկայանատեղի։ Արդյունաբերության հիմնական ճյուղերը ներառում են հագուստ, տարբեր ապրանքներ և ընդհանուր սնունդ։
- Հեմի ընդհանուր շուկա
- Հեմի ընդհանուր շուկան բացվել է 1997 թվականի հուլիսի 8-ին վաճառականների նվիրատվություններով։ Որպես օժանդակ հարմարություններ կան մոտ 50 խանութներ և ավտոկայանատեղեր։ Հիմնական արդյունաբերությունները առևտրային շուկաներն են, որոնք զբաղվում են արդյունաբերական արտադրանքներով, ռեստորաններով և սպասարկման ոլորտներով։
- Հեմի շուկա
- Հեմի շուկան բացվել է 1924 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այն բաղկացած է մոտ 20 խանութներից և փողոցային տաղավարներից։ Հիմնական ապրանքները ներառում են ծովային արտադրանք, գյուղատնտեսական արտադրանք, վերանորոգում, արդյունաբերական արտադրանք և անասնաբուծական արտադրանք։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանի հայտնի ինը սննդատեսակ
- 1 սննդատեսակ։ Սխտոր
- 2 սննդատեսակ։ Կոճապղպեղ
- 3 սննդատեսակ։ Շոգեխաշած բրինձ
- 4 սննդատեսակ։ Սոսանի հարթ ութոտնուկ
- 5 սննդատեսակ։ Սոսանի վեց տարեկան ժենշեն
- 6 սննդատեսակ։ Կանաչի սոխ
- 7 սննդատեսակ։ Կարմիր բողկ
- 8 սննդատեսակ։ Փալբոնգսանի կարտոֆիլ
- 9 սննդատեսակ։ Լոտոսի թելեր
-
Սխտոր
-
Կոճապղպեղ
-
Կոճապղպեղ
-
հարթ ութոտնուկ
-
6 տարեկան ժենշեն
-
Կարմիր բողկ
-
Փալբոնգսանի կարտոֆիլ
Ուտեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանի հայտնի ինը ուտեստները
- 1 ուտեստ։ Խեցգետնի մածուկ
- 2 ուտեստ։ Սոսանի աղացած ձկան ոստրե
- 3 ուտեստ։ Խեցգետնի ապուր
- 4 ուտեստ։ Ցորենով ութոտնուկի ապուր
- 5 ուտեստ։ Սոսանի կորեական տավարի միս
- 6 ուտեստ։ Աղացած քարաձկան ապուր
- 7 ուտեստ։ Կոճապղպեղի հանգվա
- 8 ուտեստ։ Սխտոր գաքշի
- 9 ուտեստ։ Բրնձով ոստրե
-
Խեցգետնի մածուկ
-
Աղացած քարաձկան ապուր
-
Խեցգետնի ապուր
-
Ցորենով ութոտնուկի ապուր
-
Սոսանի կորեական տավարի միս
-
Սոսանի աղացած ձկան ոստրե
-
Կոճապղպեղի հանգվա
-
Սխտոր գաքշի
-
Բրնձով ոստրե
Մշակույթ/Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի կողմից ընտրված Սոոսանի 9 գեղատեսիլ տեսարանների շարքում դասվում են՝ Հեմիըբսոնգ ամրոցը, ժայռափոր Բուդդայի եռյակը Յոնհյոննիում, Գանվոլամ տաճարը։ 4-րդ գեղատեսիլ վայրը Գեշիմսա տաճարն է, 5-րդը Պալբոնգսան լեռը, 6-րդ գեղատեսիլ վայրը Գայասան լեռն է, 7-րդ գեղատեսիլ Հվանգգըմսան լեռը, 8-րդ գեղատեսիլ կետը կան Սոսան կորեական ագարակը և Սամգիլպո նավահանգիստը։
Յոնգհյոննիում Սոսան Յոնգհյոննի ժայռափոր Բուդդայի եռյակը, ազգային գանձերից է, փորագրված «Շինգիլբավի» կոչվող մեծ ժայռի վրա, իսկ Յոնգհյոննիում, Ունսանի շրջանում գտնվում է Բովոնսա տաճարը, որը հիմնադրվել է Գորյոյի դինաստիայի վաղ շրջանում։ Կան բազմաթիվ նշանակված մշակութային արժեքներ, ինչպիսիք են քարե քանդակը (Գանձ թիվ 102), հինգ հարկանի քարե պագոդան (Գանձ թիվ 104)։ Շինչանգնիում կա Գասիմսա տաճարը (հիմնադրման ամսաթիվը անհայտ է), և, մասնավորապես, Դաունջոն սրահը նշանակված է որպես գանձ։ Բացի այդ, հայտնի են Իլլաքսայի տաճարը, Սոնգսանսոնգ ամրոցը, Գյոնսյոնսսոնգ ամրոցը, Մունսուսա տաճարը և Ջոն Չունգշինի ավերակները։
Սոսան քաղաքում գտնվող Չոնսու ծովածոցը չվող թռչունների բնակավայրն է։ Այստեղ ստեղ ստեղծվել է «Թռչունների բնօրրանը» Չեոնսու ծովածոցը համակարգված պահպանելու, կառավարելու և էկոտուրիզմը խթանելու համար։
Բացի այդ, «Արամե» ճանապարհը ստեղծվել է Սոսան քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերը միացնելու համար։ Գործում են նաև քաղաքային տուրիստական ավտոբուսներ, որոնք շրջում են հիմնական զբոսաշրջային վայրերով։
Մշակութային ժառանգություն[34]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր | Ազգային նշանակության մշակութային արժեք | Մարզային նշանակության մշակութային արժեք | Գրանցված մշակութային արժեքներ | |||||||||
Ենթագումար | Ազգային հարստություն | Գանձ | Պատմական վայր | Ազգային ժողովրդական մշակութային ժառանգություն | Ենթագումար | Կատեգորիա | Ոչ նյութական | հուշարձան | Ժողովրդական իրեր | Մշակութային արժեքների տվյալներ | ||
71 | 19 | 1 | 13 | 3 | 2 | 50 | 13 | 4 | 9 | 3 | 21 | 2 |
Ազգային նշանակության մշակութային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժայռափոր քանդակվ «Բուդդայի եռյակը» (Ազգային գանձ թիվ 84)
- Բովոնսա 5-հարկանի քարե տաճար (Ազգային գանձ թիվ 104)
- Գեշիմսա տաճար (Ազգային գանձ թիվ 143)
- Սոսանի Հմիըբսոնգ ամրոց (Պատմական վայր թիվ 116)
- Սոսանում Կիմերի հին տունը (Ազգային ժողովրդական մշակութային ժառանգություն թիվ 199)
Փառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի սխտորի փառատոն
- Սոսանի քրիզանթեմի փառատոն
- Փալբոնգսան կարտոֆիլի փառատոն
- Վանգսանփո Սոսանի առափնյա գյուղի փառատոն
Թեմատիկ այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի «Թռչունների բնօրրան»
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսան Նյու Բանգտեկ աստղագիտության և օդերևութաբանական գիտության թանգարան
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի բոյսբոլի մարզադաշտ - Հանհվա արծիվների երկրորդ թիմի տնային մարզադաշտ
Խոշոր հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի քաղաքապետարան
- Սոսանի քաղաքային խորհուրդ
- Սոսանի հրշեջ վարչություն
- Ոստիկանության Սոսանի բաժին
- Դեջոն շրջանի դատարանի Սոսանի մասնաճյուղ
- Դեջոն շրջանի դատախազության Սոսանի մասնաճյուղ
- Դեջոն տարածաշրջանային Սոսանի հարկային գրասենյակ
- Դեջոն ներգաղթի գրասենյակ Սոսանի մասնաճյուղ
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև երկաթուղի չկա, ազգային մայրուղին տարածվում է Եսանից մինչև Թեան՝ թերակղզու կենտրոնում, և մյուս ճանապարհային ցանցերը համեմատաբար լավ պահպանված են դրա շուրջ, ինչը թույլ է տալիս մուտք գործել դեպի Անմյոն կղզու ամենահարավային ծայրը։ Արևմտյան ափի արագընթաց մայրուղու կառուցմամբ կապերը մետրոպոլիայի և Հարավային Չունգչոնգ նահանգի ներքին տարածքների միջև դարձել են ավելի հարմար։
Մայրուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոհեան մայրուղի
Ազգային մայրուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային երթուղի 29
- Ազգային երթուղի 32
- Ազգային երթուղի 38
- Ազգային երթուղի 45
- Ազգային երթուղի 77
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանում հանրակրթության պատմությունը սկսվում է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի գահակալության 6-րդ տարուց (1406 թվականից)։ Սոսան Հյանգյոն շրջանի նահանգապետ Չոյ Յորիմի կողմից տեղափոխվել է իր ներկայիս վայրը՝ Դոնգմունդոնգ, Սոնջոյի թագավորության 7-րդ տարում (1574 թվական)։ Հեմի ուսումնարանը կառուցվել է Հեմիում, որտեղ միավորվել են Ջոնգհե-հյոնը և Յոմի-հյոնը, Թեյջոնգ թագավորի գահակալության 7-րդ տարում։ Այն գործում է մինչ օրս։ Նույն թվականին Թեան ուսումնարանը կառուցվեց Թեանըբում։ Իսկ Հանսոյի համալսարանը միակ համալսարանն է, որն ունի սեփական օդանավակայանը[35]։
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի գրադարանների դեպքում, Սոսանի ազգային գրադարանը, Դեսանի գրադարանը և յուրաքանչյուր փոքր գրադարան կարող են օգտագործվել նույն անդամատոմսի միջոցով, մինչդեռ գործում են մի շարք այլ գրադարաններ անդամակցության այլ համակարգի ներքո։
Սոսան քաղաքի կողմից շահագործվող գրադարանների դեպքում բոլորը կարող են մուտք գործել և կարդալ գրքեր։ Գրքերի վարձույթը և տվյալների սենյակի նստատեղերի վարձույթը հասանելի են միայն Սեոսան քաղաքում հասցե ունեցող քաղաքացիներին։ Այնուամենայնիվ, Սոսանի ազգային գրադարանի դեպքում 2018թ.-ից, համազգային անդամակցության համապարփակ ծառայության ներդրմամբ, նախատեսվում է թույլատրել քաղաքացիներին, ովքեր գրանցվել են որպես միջքաղաքային կազմակերպությունների անդամներ։
- Դեսան գրադարան (քաղաքային)
- Սոսան գրադարան (քաղաքային)
- Սոսանի մանկական գրադարան (քաղաքային)
- Սոսան Հեմի գրադարան (Կրթության նահանգային գրասենյակ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ 3,0 3,1 3,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|보존url=
ignored (օգնություն); Unknown parameter|보존날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|웹사이트=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|보존url=
ignored (օգնություն); Unknown parameter|보존날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|웹사이트=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ 칙령 제98호 地方制度改正件 (1895 թվական Մայիսի 26)
- ↑ 칙령 제36호 地方制度官制改正件 (1896 թվական Օգոստոսի 4)
- ↑ 조선총독부령 제111호 (1913 թվական Դեկտեմբերի 29)
- ↑ 충청남도령 제8호 (1917 թվական Սեպտեմբերի 25)
- ↑ 조선총독부령 제243호 (1942 թվական Սեպտեմբերի 30)
- ↑ 법률 제456호 군행정구역변경에관한법률 (1957 թվական Նոյեմբերի 6)
- ↑ 대통령령 제6543호 읍설치에관한규정 (1973 թվական Մարտի 12)
- ↑ 대통령령 제10050호 경기도시흥군의왕읍등35개읍설치에관한규정 (1980 թվական Հոկտեմբերի 21)
- ↑ 대통령령 제11027호 시·군·구·읍·면의관할구역변경및면설치등에관한규정 (1983 թվական Հունվարի 10)
- ↑ 법률 제4050호 오산시등12개시및태안군설치와군의명칭변경에관한법률 (1988 թվականԴեկտեմբերի 31)
- ↑ 법률 제4774호 경기도남양주시등33개도농복합형태의시설치등에관한법률 (1994 թվական Օգոստոսի 3)
- ↑ 서산시 조례 제803호 통·반 설치 조례 (2011 թվական Հուլիսի 4)
- ↑ 17,0 17,1 홍성조 유호상, 〈서산 (팔봉산 ) 지역의 지형경관 (1997) Արխիվացված 2017-10-23 Wayback Machine , 제2차 전국자연환경조사, 환경부
- ↑ 18,0 18,1 고의장 오창종, 〈예산 서산 홍성 지역의 자연경관 Արխիվացված 2017-10-23 Wayback Machine 〉, 제2차 전국자연환경조사, 환경부
- ↑ 충청권 지질유산 발굴 및 지질유산 가치평가 사업(չաշխատող հղում), 국립공원 관리공단
- ↑ 충청남도의 기후 , 기상청
- ↑ Կաղապար:서적 인용
- ↑ 유명한 송민섭,〈태안, 서산 지역의 식생 Արխիվացված 2017-10-26 Wayback Machine 〉, 제3차 전국자연환경조사, 환경부, 2006년
- ↑ 보호수 지정한 나무 100여 그루 - 시, 보호수 정비사업에 나선다 , 《서산시대》, 2017년 1월 9일
- ↑ 김대인 조상연, 〈서산의 양서류 파충류 Արխիվացված 2017-10-25 Wayback Machine 〉, 제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 서산서 멸종위기 야생동물 '황구렁이' 발견, 연합뉴스, 2012년 11월 20일
- ↑ 이오선 강지현, 서산 일대의 포유류 Արխիվացված 2017-10-25 Wayback Machine , 제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 장병순 이원영 조경오, 서산 일대의 조류 Արխիվացված 2017-10-25 Wayback Machine , 제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 천수만 , 대한민국 구석구석
- ↑ 안수정 최성환, 서산 일대의 육상 곤충 Արխիվացված 2017-10-25 Wayback Machine ,제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 서산시 인구현황 , 2011년 8월 26일 확인
- ↑ 충청남도 시군단위 지역내총생산(GRDP) 통계청 국가통계포털
- ↑ 충청남도 사업체조사 통계청 국가통계포털
- ↑ 이준호, 한국-중국 최단거리 여객항로 열린다, 한국일보
- ↑ 출처 : 서산의 문화재 책자, 2017, 서산시
- ↑ 윤양섭, 한서대 항공운항학과 ‘간판보다 학과’…전국 상위권 학생들이 찾는 명품학과 어디?, 동아일보
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոսան» հոդվածին։ |
|