Սալամանդրներ (լատիներեն՝Salamandridae), պոչավոր երկենցաղների կարգի ընտանիք[1][2]։ Գոյություն ունի շուրջ 114 ժամանակակից տեսակ, որոնք միավորված են 23 տեսակներում և 3 ենթաընտանիքներում[3]։ Տարածվեծ են Եվրոպայում, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Փոքր Ասիայում, Չինաստանում, Հնդկաստանում և Հնդկաչինում, Նոր Աշխարհում՝ Կանադայի հարավից մինչև Մեքսիկայի հյուսիս[4][5]։ Հայաստանում տարածված է 2 տեսակ՝ սովորական տրիտոն և փոքրասիական տրիտոն[1]։
Մարմինը մողեսանման Է, պոչը՝ կլորավուն։ Հասուն ձևերը խռիկներ չունեն, շնչում են թոքերով և մաշկով։ Կոպերը զարգացած են, բեղմնավորումը ներքին Է։ Ապրում է խոնավ, ստվերոտ տեղերում։ Դանդաղաշարժ Է, ակտիվ է գիշերը։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Մաշկագեղձերի արտադրությունը թունավոր է և կարող է սպանել մանր կենդանիներին[2]։
Սալամանդրը բազմաթիվ առասպելներում հիշատակվում է որպես կրակում ապրող կամ կրակից կազմված արարած։ Միջնադարում կրակե սալամանդրի կերպարը մեծ տարածում է ունեցել, նրա մասին հիշատակումներ կան Արիստոտելի և Ցիցերոնի տեքստերում։ Ալքիմիկոսները կարծում էին, որ սալամանդրը կրակի տարերքն է, նրա հոգին և նույնիսկ փիլիսոփայական քարի մարմնացում։
↑Жизнь животных. Том 5. Земноводные. Пресмыкающиеся / под ред. А. Г. Банникова, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1985. — С. 38. — 399 с.
↑Amphibian Species of the World 6.0, an Online Reference: Salamandridae Goldfuss, 1820. American Museum of Natural History, New York, USA.
↑Vitt L. J., Caldwell J. P. Herpetology: An Introductory Biology of Amphibians and Reptiles. Third Edition. Burlington, Massachusetts, U.S.A.: Academic Press, 2009. xiv+697 p. P. 426–428
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։