Մարմինը կլորավուն է՝ բաղկացած գլխային, իրանային և պոչային բաժիններից։ Մեծամասնության վերջույթները լավ են զարգացած։ Շատերն անցել են ջրային կենսակերպի։ Թմբկախոռոչ և թմբկաթաղանթ չունեն։
Բեղմնավորումը ներքին է, հազվադեպ՝ արտաքին։ Որոշ տեսակների այս կամ այն չափով բնորոշ է խնամքը սերունդների նկատմամբ։ Թրթուրներն ունեն 4 զույգ խռիկային ճեղքեր, որոնք հասուն առանձնյակների մոտ անհետանում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 378)։