Սիջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիջո - կորեական միջնադարյան պոեզիայի ժանր, եռատող փոքրիկ ոտանավոր։

Սիջոյի տողը բաժանվում է երկու կիսատողի, որոնցից յուրաքանչյուրը կազմվում է երկու ոտքից (3 և 4 վանկանի) բացառությամբ 3-րդի, որը եռաոտք է, և որտեղ սկզբնական ոտքը միշտ էլ եռավանկ է։ Ոտքը սովորաբար իմաստային միավոր է, որը միավորում է խումբը շարահյուսությամբ և մեղեդայնությամբ։ Հանգերը որոշ սիջոներում «սաղմնային» են։ Սիջոները երգվել են։ Առաջացել են 14-15-րդ դարերում, ծաղկել 16-18-րդ դարերում։ Տարածված է նաև արդի պոեզիայում։

Սիջո են գրել Չոն Չխոլը, Պակ Իննոն, Յուն Սոնդոն և այլք[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 218.