Ջրային եղջերու
Ջրային եղջերու | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Hydropotes inermis | ||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
|
Ջրային եղջերու[1] (լատին․՝ Hydropotes inermis)՝ պատկանում է անեղջյուր եղջերուների ցեղին և հանդիսանում է եղնիկանմանների (Cervidae) ընտանիքի ջրային եղջերուներ (Hydropotes) ցեղի միակ ներկայացուցիչը։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը կազմում է 75-100 սմ, բարձրությունը՝ 45-55 սմ, քաշը՝ 9-15 կգ։ Եղջյուրները բացակայում են, արուների մոտ առկա են արտահայտված փքումներ գլխի վերին հատվածում, որոնք դուրս են գալիս այդ հարթությունից 5-6 սմ։ Փոքր պոչը (5-8 սմ) դժվար նկատելի է, վերին ծնոտը և աչքերը պարփակող շրջանակները սպիտակ են։ Ընդհանուր գունավորումը շագանակագույն է։ Ամառային մորթին կարճ է, ձմեռայինը՝ փափուկ, սակայն ենթամորթին հաճախ բացակայում է։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսակերպը լիովին ուսումնասիրված չէ։ Ապրում են միայնակ կամ զույգերով։ Վարում է ցերեկային կենսակերպ և չափազանց զգույշ է։
Բնակության պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցնում է խոտով առատ ափային մացառուտները։
Սննդակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում սնվում է խոտով, ինչպես նաև տերևներով և երիտասարդ որթերով։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղմնավորումը տեղի է ունենում դեկտեմբերին, այդ ժամանակ արուների միջև կռիվներ են սկսվում։ Բեղմնավորման շրջանից հետո հանդիպում են սպիներով արուներ։ Կռվի ժամանակ արուները արձակում են բարձր կերկերուն ձայներ։ Հղիությունը տևում է մոտ 6 ամիս, հունիս-հուլիս շրջանում ծնվում են մեկ կամ երկու, երբեմն երեք ձագեր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Յանցզիի հովիտից հյուսիս ընկած Արևելյան Չինաստանում (Hydropotes inermis inermis ենթատեսակը), և Կորեայում (Hydropotes inermis argyropus ենթատեսակը)։
Հարմարվում են Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։
Բուծվում են աշխարհի բազմաթիվ արգելոցներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 126. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The IUCN Red List of Threatened Species: Hydropotes inermis
- Ջրային եղջերու։ animalzone.ru Արխիվացված 2010-01-28 Wayback Machine
- Ջրային եղջերու։ animaldiversity.edu
- Ջրային եղջերու։ paradoxusik.livejournal.com
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային եղջերու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային եղջերու» հոդվածին։ |
|